Ալեքսանդր Ֆադեև (գրող)
Այս հոդվածը ռուս գրողի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ալեքսանդր Ֆադեև (այլ կիրառումներ)։
Ալեքսանդր Ալեքսանդրի Ֆադեև (դեկտեմբերի 24, 1901, Կիմրի, Ռուսական կայսրություն - մայիսի 13, 1956, Պերեդելկինո, ՌՍՖՍՀ), ռուս խորհրդային գրող, հասարակական գործիչ։
Ալեքսանդր Ֆադեև | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 11 (24), 1901[1] |
Ծննդավայր | Կիմրի, Կորչևսկոյ գավառ, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3][4] |
Վախճանվել է | մայիսի 13, 1956[2][1][5][…] (54 տարեկան) |
Վախճանի վայր | Պերեդելկինո, Կունցևի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[6][7][4] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Գրական անուն | Булыга |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ, լրագրող, հասարակական գործիչ և ռազմական թղթակից |
Լեզու | ռուսերեն[1] |
Ազգություն | ռուս |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ժանրեր | արձակ, վեպ, վիպակ, պատմվածք, Ակնարկ և հրապարակախոսություն |
Գրական ուղղություններ | սոցիալիստական ռեալիզմ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | Ստալինյան մրցանակ Կարմիր դրոշի շքանշան Լենինի շքանշան Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ |
Ամուսին | Վալերիա Գերասիմովա և Անգելինա Ստեպանովա |
Alexander Fadeev (writer) Վիքիպահեստում |
Կենսագրություն և ստեղծագործություններԽմբագրել
1908 թվականից ապրել է Հեռավոր Արևելքում։ Սովորել է Վլադիվոստոկի առևտրային ուսումնարանում (1912 - 18), որտեղ մտերմանալով բոլշևիկների հետ, մասնակցել է քաղաքացիական պատերազմին (1918-20) և Կրոնշտադտի ապստամբության ճնշմանը։ Սովորել է Մոսկվայի լեռնային ակադեմիայում (1921-24)։ 1924-26-ին կուսակցական աշխատանք է կատարել Կրասնոդարում և Դոնի Ռոստովում, վերադառնալով Մոսկվա՝ նվիրվել է գրական գործունեության։
1923-ին հրապարակվել է նրա «Հոսանքին հակառակ» պատմվածքը, 1924-ին՝ «Հեղեղ» վիպակը։ Հեղինակին լայն ճանաչում է բերել «Ջախջախում» (1927, հայ. հրտ. 1933, համանուն կինոնկար, 1931) վեպը, որը պատկերում է քաղաքացիական պատերազմի դրվագներից մեկը Հեռավոր Արևելքում։ Քաղաքացիական պատերազմին է նվիրված նաև «Վերջին ուդեհեն» (մաս 1-4, 1929 - 40, անավարտ, հայ. հրտ. 1936) վեպը։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրել է ժողովրդի պայքարի մասին պատմող ակնարկներ, հոդվածներ, ստեղծել «Լենինգրադը պաշարման օրերին» (1944) գիրքը։ Նրա ստեղծագործության մեջ ավելի ու ավելի ուժեղացող հերոսական ռոմանտիկ երանգներն առանձին ուժով են հնչում «Երիտասարդ գվարդիա» (1945, 2 խմբ. 1951, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946, հայ. հրտ. 1947, համանուն կինոնկար, 1948) վեպում, որի հիմքում ընկած են Կրասնոդոնի «Երիտասարդ գվարդիա» ընդհատակյա կոմերիտական կազմակերպության գործերը։ Վեպը ներբողում է խորհրդային ժողովրդի պայքարը Նացիստական Գերմանիայի դեմ։ Զարգացնելով ռուս գրականության լավագույն ավանդույթները՝ Ֆադեևը ստեղծել է երկեր, որոնք դարձել են սոցիալիստական ռեալիզմի գրականության դասական նմուշներ։ «Երեսուն տարում» (1957) գիրքն ամփոփում է նրա գրական-քննադատական ելույթները։ Նրա գործերը բեմականացվել ու էկրանացվել են, թարգմանվել ԽՍՀՄ և այլ երկրների լեզուներով։
Հոգեկան դեպրեսիայի վիճակում Ալեքսանդր Ֆադեևը ինքնասպան է եղել ատրճանակով։ Որպես ինքնասպանության պատճառ նշվել է ալկոհոլիզմը[9]։
1926 - 32-ին Ֆադեևը եղել է Պրոլետարների, գրողների ռուսաստանյան ասոցիացիայի ղեկավարներից, 1939-44 և 1954 - 56-ին՝ ՍՍՀՄ ԳՄ քարտուղար, 1946 - 54-ին՝ գլխավոր քարտուղար և վարչության նախագահ։ 1950-ից՝ Խաղաղության համաշխարհային խորհրդի փոխնախագահ։ 1939 - 56-ին՝ ՍՄԿԿ Կենտկոմի անդամ, ՍՄԿԿ XX համագումարում (1956) ընտրվել է ՍՄԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու։
ԽՍՀՄ II - IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։
ԳրականությունԽմբագրել
- Зелинский К., «А. А. Фадеев. Критико-биографический очерк, М., 1956;
- Озеров В., Александр Фадеев. Творческий путь, 3 изд., доп. и перераб., М., 1970;
- Беляев Б. Л., Страницы жизни։ А. Фадеев в 20-е и 30-е гг., М., 1980
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Фадеев Александр Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://www.jonathanselby.com/Ffam.html
- ↑ 4,0 4,1 http://www.vanderkrogt.net/statues/object.php?webpage=ST&record=ru008
- ↑ http://www.sovlit.net/fadeevsuicide/
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118638971 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ http://www.vanderkrogt.net/statues/object.php?webpage=ST&record=ru165
- ↑ http://www.goodreads.com/book/show/634376.The_Young_Guard
- ↑ А. А. Фадеев покончил жизнь самоубийством»
Ալեքսանդր Ֆադեև (գրող) Վիքիպահեստում |