Խոստովանություն, ապաշխարություն, քրիստոնեական եկեղեցու խորհուրդներից, աբրահամյան կրոններում (հուդայականությունում, քրիստոնեությունում, իսլամում) Աստծո առաջ գործած մեղքերի խոստովանություն։ Խոստովանությունը ենթադրում է ապաշխարություն և ապագայում այլևս մեղքեր չգործելու որոշում։

Խոստովանության խցիկ

Խոստովանությամբ հավատացյալը (ապաշխարողը) զղջումով մեղքերն է հայտնում հոգևորականին (խոստովանահորը), իսկ վերջինս թողություն է տալիս մեղքերին։ Այժմ տարածվում է խմբային խոստովանությունը, որը կրում է մեղքերի թողության հավաքական աղոթքի բնույթ։ Հայ առաքելական եկեղեցում ընդունված է և՛ անհատական, և՛ հավաքական խոստովանությունը։ Խոստովանությունյան ընթացքում հոգևորականը կամ հավատացյալը ընթերցում են Գրիգոր Տաթևացու խոստովանությունյան բանաձևը, ուր նշված են մարդկային հանցանքները և մեղքերը։

Աստվածաշնչում խմբագրել

Խոստովանության հասկացությունը հանդիպում է ինչպես Հին Կտակարանում (Թվեր 5.6-7[1]; Ղևտ 26.40[2]), այնպես էլ Նոր Կտակարանում (Մատթեոս 5.23-24[3]; Մատթեոս 6.14[4]

Հին Կտակարանում խմբագրել

Հին Կտակարանում խոստովանությունը պատգամ է։ Հնգամատյանում խոստովանության ակտը միշտ միշտ նախորդում է անմեղ զոհաբերությանը։ Աստվածաշնչում ասվում է․ «տղամարդը կամ կինը, որոնք մեղք են գործել ... թող խոստովանեն իրենց մեղքերը» Ղևտ 26.40[5]։ Հին Կտակարանը չի սահմանում խոստովանության որոշակի ձև, իսկ դրանում պարունակվող մեղքերի խոստովանության ձևակերպումները, որպես կանոն, աչքի են ընկնում հակիրճությամբ։ Այդպիսին են Կայենի (Ծննդոց) 4:1, 3),Մովսեսի (Ելք) 32:31), Ահանի (Հեսու 7։ 20), Դավթի (Թագավորություններ Ա և Բ 12:1) խոստովանությունները։ Խոստովանությունը բազմաբառ է միայն այն ժամանակ, երբ դրան տրվում է պոետական կամ առասպելաբանական ձև Սաղմոսարան) 38, 51 և այլն[5]։

Նոր Կտակարանում խմբագրել

Նոր Կտակարանում նեղացնողի խոստովանությունը նեղացված մարդու առաջ համարվում է պարտադիր պայման Աստծուն աղոթելուց առաջ (Մատթեոս 5.23-24[6], Մատթեոս 6.14[4]Դիդախեի պարականոն ստեղծագործությունում նեղացնողի խոստովանությունը նեղացվողի առաջ հանդիսանում է պարտադիր պայման հաղորդության հացը ճաշակելուց առաջ (տե՛ս Հաղորդություն)։ Նոր Կտակարանը չի սահմանում խոստովանությունը որպես հատուկ ձևով անցկացվող ծես (հնագույն եկեղեցիների տերմիալոգիայում՝ խորհուրդ), ի տարբերություն հաղորդության և մկրտության։ Նոր Կտակարանում խոստովանությունը դա արտահայտություն է (հրապարակային կամ առանձին) Աստծուն իր մեղքերի թողության, որում կարևոր է ոչ թե ձևը, այլ բովանդակությունը՝ ապաշխարությունը՝ որպես ըմբռնման փոփոխություն՝ մետանոյա։

Հուդայականությունում խմբագրել

Հուդայականությունում տերմինը կրում է «վիդույ» (եբրայերեն՝ וִדּוּי‎ — «խոստովանություն, գիտակցում») անվանումը։ Ժամանակակից նշանակությամբ առաջին անգամ ի հայտ է եկել Միշնահում[7]։ Հենվելով աստվածաշնչյան «տղամարդը կամ կինը, որոնք մեղք են գործել ... թող խոստովանեն իրենց մեղքերը» կարգադրության վրա (Թվեր 5:6, 7)՝ հուդայական հալախան եզրակացնում է, որ ցանկացած պատվիրանի չպահպանումը պետք է քավվի ապաշխարությամբ և խոստովանությամբ[8]։

Յոմ Կիպուրում իր, իր ընտանիքի, քոհենների և ողջ ժողովրդի համար տաճարային ծառայության ընթացքում քահանայապետի կողմից արտասանված խոստովանության բանաձևը շատ հակիրճ է ձևակերպված և բաղկացած է ընդամենը երկու նախադասությունից։ Առաջին հերթին (բուն խստովանություն) թվարկում են երեք տեսակի մեղքերը՝ այլասերում [օրենքի], հանցագործություն [նրա] և մեղանչում, երկրորդ հերթին խնդրվում է Աստծո ներումը նրանց փոխարեն[9]։ Յոմ-Կիպուրի Սուրբ Պատարագի ժամանակ ընթերցված անձնական խոստովանության բանաձևերը[10], ակնհայտորեն, ստեղծվել են տաճարի ավերումից հետո և կոչված են եղել փոխարինելու քահանայապետի կողմից կարդացած խոստովանությունը։

Քրիստոնեությունում խմբագրել

Քրիստոնեության մեջ, այն է՝ պատմական եկեղեցիներում, խոստովանությունը եկեղեցական կանոնագրքերով կանոնակարգված արարողություններից է (ծեսեր), որը երբեմն կոչվում է նաև ապաշխարության խորհուրդ[11]։ Ապաշխարողը ստանում է մեղքերի թողություն հենց Աստծուց։ Մեղքերի ներման իշխանությունը, համաձայն քրիստոնեական ուսմունքի, Հիսուս Քրիստոսն է տվել իր առաքյալներին (նրանց միջոցով Եկեղեցիներին՝ ի դեմս եպիսկոպոսների)։ «Ընդունեք Սուրբ Հոգուն։ Ում մեղքերը կներեք, նա կներվի, ում վրա կթողնեք, նրա վրա կմնա» (Ավետարան ըստ Հովհաննեսի) 20:22-23)։

Խոստովանությունը քրիստոնյայի կյանքի անբաժանելի մասն է։ Լուսավորիչ Իգնատիուս Բրյանչանինովը գրել է․ «Խոստովանությունը սրտի ջերմ զղջումն է, մաքրման փափագը, որը գալիս է սրբության զգացումից, երկրորդ մկրտությունն է և, հետևաբար, ապաշխարության մեջ մենք մեռնում ենք մեղքի համար և հարություն ենք առնում սրբության համար»[12]։

Իսլամում խմբագրել

Խոստովանությունը իսլամում կարող է կոչվել «տաուբա»[13][14]։ Նման (բայց ոչ նույնական) հասկացություն իսլամում կարող է որոշակի ենթադրությունների դեպքում ներման աղերսանք համարվել (Աստծո ներման որոնում), որը կոչվում է «իստիգֆար»[15][16]։ Ոմանք մեկնաբանում են իսթիգֆարը որպես ներման խնդրանքի խոսքերի արտաբերում։ Մեղքի խոստովանությունն իրականացվում է Աստծո առաջ, այլ ոչ թե մարդու առաջ, բացի մեղքի զոհի ներման (խնդրանքից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Скажи сынам Израилевым: если мужчина или женщина сделает какой-либо грех против человека, и через это сделает преступление против Господа, и виновна будет душа та, то пусть исповедаются во грехе своём, который они сделали, и возвратят сполна то, в чем виновны, и прибавят к тому пятую часть и отдадут тому, против кого согрешили
  2. Тогда признаются они в беззаконии своём и в беззаконии отцов своих, как они совершали преступления против Меня и шли против Меня
  3. Итак, если ты принесёшь дар твой к жертвеннику и там вспомнишь, что брат твой имеет что-нибудь против тебя, оставь там дар твой перед жертвенником, и пойди прежде примирись с братом твоим, и тогда приди и принеси дар твой
  4. 4,0 4,1 Ибо если вы будете прощать людям согрешения их, то простит и вам Отец ваш Небесный
  5. 5,0 5,1 Исповедь՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  6. Итак, если ты принесёшь дар твой к жертвеннику и там вспомнишь, что брат твой имеет что-нибудь против тебя, оставь там дар твой пред жертвенником, и пойди прежде примирись с братом твоим, и тогда приди и принеси дар твой
  7. Мишна, Биккурим 2:2; Меггила 2:5
  8. Сифри Чис. 2, 3; Маймонид, Мишне Тора, Законы раскаяния 1:1
  9. Мишна, Иома 3:8; 4:2; 6:2
  10. Палестинский Талмуд Иома 8:9, 45в; Вавилонский Талмуд, Иома 87б; Мидраш Вайикра Раба 3:3
  11. Исповедь(չաշխատող հղում)(չաշխատող հղում) // Энциклопедия «Религия»
  12. В помощь кающимся. Из творений святителя Игнатия Брянчанинова
  13. «шува» (шаббат-шува) в иудаизме, т.е. покаяние (дословно — возвращение). т.е. возвращение к исполнению Божьих заповедей. Покаяние (тшува)
  14. Шаббат Шуба. Еврейская энциклопедия Брокгауза и Ефрона
  15. Истигфар
  16. Различие между Тауба и Истигфар(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոստովանություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 77