Բացել գլխավոր ցանկը

Տաթևիկ Ղափլանյան

հայ դերասան

Տաթևիկ Հրաչյայի Ղափլանյան (հունիսի 19, 1952(1952-06-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 22, 2010(2010-12-22), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1987Հրաչյա Ղափլանյանի դուստրը[1]։

Տաթևիկ Ղափլանյան
Տաթևիկ Ղափլանյան.jpg
Ծնվել էհունիսի 19, 1952(1952-06-19)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 22, 2010(2010-12-22) (58 տարեկանում)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներհայր՝ Հրաչյա Ղափլանյան
Ամուսին(ներ)Արմեն Խանդիկյան
Պարգևներ և մրցանակներՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Տաթևիկ Ղափլանյանը ծնվել է Երևանում, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանի ընտանիքում: Երկար տարիներ աշխատել է Երևանի Դրամատիկական թատրոնում՝ հանդես գալով տարբեր դերախաղերով:

1993 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ խաղացել է Ա.Լինդգրենի «Երկարագուլպա Պեպին» ներկայացման մեջ: 2005 թվականին մահացել է նրա դեռ 30-ը չբոլորած որդին, որից հետո նա սկսել է հաճախ ժամանել Երևան: 2009 թվականին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է «Իմ անուշ տղա» ներկայացումը` նվիրված որդու հիշատակին: Մահացել է Լոս Անջելեսում, թաղված է Երևանում[2][3]:

Դերերը թատրոնումԽմբագրել

Հեղինակ Ներկայացում Դեր
Հալածված առաքյալը աղջիկ
Ժան Անույ Արտույտը Ժաննա դ'Արկ
Ալեքսեյ Արբուզով Իրկուտսկյան պատմություն Վալյա
Ռեպետիտոր Կատյա
Հակոբ Պարոնյան Ատամնաբույժն արևելյան Երանյակ
Վերջին ուսուցիչը Մարի
Շեքսպիր Համլետ Օֆելյա
Ժան Անույ Վայրի աղջիկը վայրի աղջիկ

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
1981 Ատամնաբույժն արևելյան Երանյակ

ՊարգևներԽմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1987

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Татьяна Капланян»։ Кино-Театр.РУ։ Վերցված է 2018-01-22 
  2. «Տաթեւիկ Ղափլանյանի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 11-ին՝ Դրամատիկական»։ news.am։ Վերցված է 2016-08-17 
  3. Baghdasaryan Aram։ «AV Production - Տաթևիկ Ղափլանյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-08-17