Հոլոքոստը Լեհաստանում

Ռեյնհարդ գործողություն, հրեաների արտաքսումը դեպի Տրեբլինկա մահվան ճամբար

Հոլոքոստը Լեհաստանում, Լեհաստանի հրեաների պլանավորված կերպով հետապնդումներն ու զանգվածային սպանությունները Նացիստական Գերմանիայի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Հոլոքոստի զոհ են դարձել նաև օկուպացված Լեհաստանի ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներից նաև գնչուները, ինչպես նաև պարտիզաններ, ԽՍՀՄ ռազմագերիներ և այլն:

Վարշավայի գետտո, 25 մայիս, 1941 թվական

Լեհաստանի տարածքում ձևավորվեցին հրեական գետտոներ և կառուցվեցին մեծագույն մահվան ճամբարներ, որոնք նախատեսնված էին մարդկանց զանգվածային ոչնչացման համար: Լեհաստանի մահվան ճամբարներին սպանեցին նաև Առանցքի երկրների և այլ երկրների հրեաներին՝ Հրեական հարցի վերջնական լուծման նպատակով:

Լեհաստանում մինչպատերազմական շրջանում ապրող 3.3 միլիոն հրեաներից պատերազմի ընթացքում սպանվեցին 2.8 միլիոնը, կամ ամբողջ հրեաների 85 %-ը[1][2]:

Հրեաները մինչպատերազմական ԼեհաստանումEdit

Լեհաստանի տարածքում հրեաներն ապրել են 11-րդ դարից սկսած: Հետագայում նրանք եկան դեպի Լեհաստան Արևմտյան Եվրոպայի երկրներից, մասնավորապես Գերմանիայից՝ կապված հետապնդումների հետ: Լեհաստանի կառավարությունը կողմ էր հրեաների վերաբնակեցմանը, իսկ կաթոլիկ եկեղեցին՝ դեմ:

 
Լոձի գետտո, 1941 թվական

Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում երկրի տարածքում ուժեղ հակասեմականություն էր տարածված: 1930 թվականին Լեհաստանում հրեաների թվաքանակը կազմում էր 2.9 միլիոն, իսկ 1939 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 3.3 միլիոն: Հրեաների տնտեսական վիճակը 1930-ական թվականների երկրորդ կեսից սկսեց արագորեն անկում ապրել՝ կապված իշխանությունների վարած խտրականության հետ: Միևնույն ժամանակ ծաղկում էր ապրում հրեական համայնքում մշակութային և հասարակական կյանքը:

1938 թվականի հոկտեմբերի 28-ից 29-ը նացիստական ղեկավարությունը բռնի ուժով վտարեց Գերմանիայում ապրող հրեաներին դեպի գերմանալեհական պետական սահմանային գոտու տարածքներ՝ թվով 17 հազար լեհական անձնագիր ունեցող հրեաների: Լեհական կառավարությունը չընդունեց հրեա փախստականներին, դրա համար էլ վերջիններիս համար խիստ ծանր պայմաններ ստեղծվեցին: 1939 թվականի մայիսի 8-ին Գերմանիայից ևս տասը հազար հրեաներ արտաքսվեցին Լեհաստան[3]:

ՕկուպացիաEdit

 
Տրեբլինա մահվան ճամբարի զոհերի եղբայրական գերեզմանոց

Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց Գերմանիայի վերմախտի ներխուժմամբ դեպի Լեհաստան՝ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին: Ներխուժումով պայմանավորված հրեա գաղթյալները դեպի արևելք սկսեցին տեղափոխվել: Սկզբից ԽՍՀՄ-ը Լեհաստանի հրեաներին ընդունում էր իր երկրի տարածք, իսկ հետո փակեց սահմանը և հրեաներին վերադարձրեց գերմանացիների կողմից զավթված տարածքները[4]:

1940 թվականի սկզբին Բելառուսական ԽՍՀ-ում ցուցակագրվեցին 65 796 հրեա փախստականներ Լեհաստանից[5]: 1939 թվականի սեպտեմբերին ԽՍՀՄ տարածք փախչեցին լեհական 300 հազար հրեաներ[6]: 1939 թվականի աշնանն ու ձմռանը մոտավորապես 15 հազար հրեաներ Լեհաստանից տեղափոխվեցին Լիտվական ԽՍՀ և ժամանակավոր կացություն ստացան Վիլնյուսում[7]:

Նացիստական Գերմանիայի կողմից օկուպացրած Լեհաստանի տարածքը բաժանվեց մասերի՝ արևմտյան հատվածը միացվեց Գերմանիային, իսկ մնացած մասերը դարձան գեներալ-նահանգապետություն:

Հրեաների արտաքսում և մեկուսացումEdit

1939 թվականի սեպտեմբերի 21-ին սկսվեց հրեաների արտաքսումը Լեհաստանից և այլ տարածքներից, որոնք անցել էին Գերմանիայի տիրապետության ներքո: 1939 թվականի հոկտեմբերից մինչև 1940 թվականի մարտը Գդանսկից, Արևմտյան Պրուսիայից, Պոզնանից, Վերին Արևելյան Սիլեզիայից, Վիեննայից և Օստրավայից դեպի Լյուբլին տեղահանվեցին 95 հազար հրեաներ[8]:

Հետո հրեաներին մեկուսացրին գետտոներում, որոնցից մեծագույնը Վարշավային գետտոն էր, ուր տեղավորվեց 500 հազար մարդ[9]:

Ոչնցաչման փուլEdit

 
Լեհաստանի գետտոների և մահվան ճամբարների քարտեզը:

Հրեաներին ոչնչացնելու հիմնական ծրագիրը դարձավ Ռեյնհարդ գործողությունը:

1942 թվականի փետրվարից, Վանզեի կոնֆերանսից հետո, սկսվեց հրեաների զանգվածային սպանությունները Լեհաստանի տարածքում: Առաջին մահվան ճամբարը դարձավ Խելմնոն, որը բացվեց 1941 թվականի դեկտեմբերին: Ամբողջ Լեհաստանի տարածքով բացվեցին համակենտրոնացման ճամբարներ, որոնք իրականում մահվան ճամբարներ էին: Դրանցից մեծագույններից էին՝ Օսվենցիմը, Տրեբլինկան, Մայդանեկը, Բելժեցն ու Սոբիբորը[10]: Ռեյնհարդ գործողությունը սանձազերծելու պահից՝ 1942 թվականի հուլիսից մինչև 1943 թվականի հոկտեմբերը, երեք մահվան ճամբարներում (Բելժեց, Սոբիբոր և Տրեբլինկա) սպանվեցին ավելի քան 2 միլիոն հրեաներ և մոտ 50 հազար գնչուներ հինգ գեներալ-նահանգապետություններից (Վարշավա, Լյուբլին, Ռադոմ, Կրակով և Գալիցիա): Վերջին գետտոն գեներալ-նահանգապետությունում (Կելցե քաղաքում) գոյությունը պահպանեց մինչև 1944 թվականի օգոստոսը, երբ նրա դրա բնակիչներին արտաքսեցին Օսվենցիմ[11]:

1942 թվականի հուլիսին սկսվեց Վարշավայի գետտոյից (ամենամեծը բոլոր ստեղծված գետտոներից) հրեաների զանգվածային արտաքսումները դեպի Տրեբլինկա մահվան ճամբար:

Լոձի գետտոյում մեկուսացրել էին շուրջ 160 000 հրեաների: Այս գետտոն ոչնչացվել է աստիճանաբար: Արտաքսման առաջին ալիքը դեպի Խելմնո կատարվել է 1942 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում (55 հազար հրեաներ Լոձից ու Կալիշի շրջանի քաղաքներից): Հետո կրկին տեղի ունեցան տեղահանություններ Լոձից ու կրկին տեղափոխեցին հրեաներին Խելմնո: 1944 թվականի սեպտեմբերի 1-ին արդեն Լոձի գետտոն վերջնականորեն վերացվեց: Լյուբլինի հրեա բնակիչներին տեղափոխեցին Բելժեց մահվան ճամբար: 1942 թվականի մարտի 17-ից ապրիլի 14-ը 37 հազար հրեաներ ուղարկվեցին ոչնչացման Բելժեց ճամբար, իսկ մնացած 4 հազարին տեղափոխեցին Մայդան-Թաթարական գետտո: 1942 թվականի մարտին Բելժեց ճամբար բերվեցին Լյուբլինի վոևոդության հրեա բնակչությանը, ինչպես նաև գնացքներով հրեաներ բերեցին Արևմտյան Ուկրաինայից: 1942 թվականի մարտին Լվովից դեպի Բելժեց ուղարկվեցին մոտավորոպես 15 հազար հրեաներ, իսկ օգոստոսին՝ 50 հազար:

1942 թվականի հունիսին և հոկտեմբերին Կրակովից հրեաների մեծամասնությանը ուղարկեցին Բելժեց: 1943 թվականի մարտին այդտեղ մնացած վեց հազար հրեաներին ուղարկեցին Կրակովի արվարձանում կառուցված Պլաշով համակենտրոնացման ճամբար, իսկ երեք հազար հրեաներին՝ Օսվենցիմ: 1942 1942 թվականի սեպտեմբերին Ռադոմի, Կելցի, Չեստոխովայի և Արևելյան Լեհաստանի այլ քաղաքների հրեա բնակիչներին ուղարկեցին Տրեբլինկա:

Հրեաները հականացիստական դիմադրությունումEdit

 
Մորդեխայ Անելևիչ՝ Վարշավայի գետտոյի ապստամբության ղեկավար

Կենտրոնական Լեհաստանում գործում էր 27 հրեական և 13 խառը պարտիզանական միավորումներ, որոնցում հրեաները կազմում էին գրեթե 1/3-ը[12][13]: Պարտիզանական շարժման մասշտաբները Լեհաստանում զգալիորեն պակաս էին, քան ԽՍՀՄ-ում, քանի որ գետտոներից փախած հրեաների մեծամասնությանը սպանում էին տեղական ազգայնամոլները: Երբ Լեհաստանի տարածքում սկսվեց բուռն կերպով տարածվել պարտիզանական շարժումը, հրեաների մեծամասնությունն արդեն ոչնչացված էր[14]:

Պատմական նշանակություն ունեցավ Վարշավայի գետտոյում ապստամբությունը, որը ղեկավարում էր Մորդեխայ Անելևիչը: Վատ զինված ապստամբները գրեթե մեկ ամիս պայքարում էին ՍՍ-ի կանոնավոր զորքերի դեմ: Մյուս գետտոների ընդհատակյա մարմինները նույնպես զինված դիմադրություն ցուցաբերեցի տեղահանությունների դեմ ու հարձակվեցին գերմանական օբյեկտների վրա Կրակով, Բենձին-Սոսնովեց, Տարնուվ քաղաքներում: Բելոստոկի գետտոն, ուր պահվում էին ավելի քան 50 հազար հրեաներ, հնգօրյա ապստամբությունից հետո 1943 թվականի օգոստոսի 16-ին լուծարվեց:

Պատերազմի ողջ ընթացքում միակ հաջողակ ապստամբությունը Սոբիբոր մահվան ճամբարում էր, որը սկսվեց 1943 թվականի հոկտեմբերի 14-ին: Այն ղեկավարում էր լեյտենանտ Ալեքսանդր Պեչերսկին. նրա օգնականն էր Լեհաստանի ռաբբիի որդին՝ Լեոն Ֆելդհենգերը: Սրա հետ միաժամանակ ապստամբությունների ալիքներ բարձրացան Կրուշնայում (1942 թվականի դեկտեմբերի 16), Մինսկ-Մազովեցկիում (1943 թվականի հունվարի 10), Չեստոխովայում (1943 թվականի հունիսի 25), Տրեբլինկայում (1943 թվականի օգոստոսի 2), Բելոստոկում (1943 թվականի օգոստոսի 16), Կրիխուվեում (1943 թվականի օգոստոսի 16), Լվով-Յանովսկում (1943 թվականի նոյեմբերի 18):

Մի քանի հազար հրեա զինյալներ մասնակցեցին Վարշավայի ապստամբությանը 1944 թվականի ամռանը: Նրանց միացան այսպես կոչված «Ինտերնացիոնալիստական հրեական բրիգադան», որի մասնակիցները հիմնականում Հունաստանի հրեաներն էին, որոնց ապստամբները ազատ արձակեցին Գենսիյուվկա համակենտրոնացման ճամբարից:

Հրեա ռազմագերիների ոչնչացումEdit

 
Կրակովի հրեաների ճամբար

Գերմանացիների հարաբերությունները լեհական բանակի հրեա ռազմագերիների և Կարմիր բանակի հրեա ռազմագերիների նկատմամբ մի փոքր տարբերվում էր: Լեհաստանի բանակի հրեա ռազմագերիների ընդհանուր թիվը կազմում էր մոտավորապես 60-ից 65 հազար: Նրանց գրանցելուց հետո գերմանացիները առանձնացնում էին այլ ռազմագերիներից, պահում էին առանձին վայրերում: 1940 թվականի գարնանը ճամբարներում մահացան կամ սպանվեցին 25 հազար հրեա ռազմագերիներ: Մինչև պատերազմի ավարտը ընդամենը մի քանի հարյուր հրեա զինվորներ կենդանի մնացին[15][16]:

Հակասամեկանությունը օկուպացված Լեհաստանում և լեհերի մասնակցությունը հոլոքոստինEdit

Լեհաստանում հրեաների ոչնչացման գործում ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին նաև լեհերը. ինչպես կոլլաբորացիոնիստները (թշնամուն գործակցող անձ), այնպես էլ լեհ ազգայնամոլները: 1941 թվականի հուլիսի 10-ին Եդվաբնե գյուղում լեհերը հրեաների կոտորոծ կազմակերպեցին՝ սպանելով մի քանի հարյուր մարդու, իսկ մնացածին ողջ-ողջ այրեցին: Եդվաբնեում մահացան ավելի քան 1500 հրեաներ, այդ թվում նաև կանայք ու երեխաներ[17][18][19]:

Եդվաբնեի դեպքը միակը չէր Լեհաստանում[20]: Պատմաբանների ներկայացմամբ լեհերը ակտիվորեն մասնակցել են հրեական կոտորածներին: Շուրջ երեսուն կոտորած են կազմակերպել լեհերը 24 բնակավայրերում[21]: Լեհերի ձեռքով նվազագույնը տասնյակ հազարավոր հրեաներ են կոտորվել[22]:

Օգնություն հրեաներինEdit

Լեհաստանում փրկվել են 120 հազար հրեաներ[23]: Ըստ գնահատականների, մինչև 350 հազար լեհեր են մասնակցել հրեաներին փրկելու գործում[24] (լեհ պատմաբան Վլադիսլավ Բարտոշևսկու հաշվարկներով այդ թիվը կազմում է մինչև մեկ միլիոն[25]): Մոտավորապես 5000 լեհեր դատապարտվել են մահվան նացիստների կողմից հրեաներին օգնելու մեղադրանքով[26][27]: Լեհաստանի վտարանդի կառավարությունը ստեղծել է Ժեգոդա ընդհատակյա կազմակերպությունը (լեհ.՝ Żegota, Օկուպացված Լեհաստանի տարածքի հրեաների օգնության խորհուրդ, 1942-1945), որպեսզի կազմակերպի հրեաների փրկությունը: Այս պրոցեսը գլխավորեց Զոֆիա Կոզակ-Շչուցկան, որին հետո արժանացնելու էին ատալու էին Աշխարհի արդարակյաց տիտղոսը[28]: Ժոգոդայի ակտիվ մասնակիցներից էր նաև Իրենա Սենդլերը: Լեհ ընդհատակյա գործիչ Յան Կարսկին 1942 թվականին հասնում է Մեծ Բրիտանիա և զեկույց է կարդում հրեաների վիճակի մասին՝ Միացյալ Թագավորության ուշադրությունը փորձելով գրավել այս հարցի վրա:

 
Աուշվից մահվան ճամբարի զոհերի կոշիկներ

2016 թվականի հունվարի 1-ին 6620 մարդու Յադ Վաշեմը ներկայացրեց Աշխարհի արդարակյացների մրցանակին[29]:

Պատերազմից հետոEdit

1944 թվականի Լեհաստանի ազատագրումից հետո փրկված հրեաները կրկին հետ վերադարձան: Նույն թվականի օգոստոսի 10-ին Լյուբլինում ստեղծվեց Հրեաների օգնության կոմիտեն, որն ավելի ուշ դարձավ Լեհաստանի հրեաների կենտրոնական կոմիտե: Հենց այդ ժամանակ էլ սկսվեց հակառակ գործընթաց՝ հրեաների հալածանքը լեհերի կողմից[30]:

Այդ անհանդուժողականությունը սկսվեց այն պատճառով, որ հրեաների ունեցվածքը յուրացրած լեհերը չէին ուզում հետ վերադարձնել դրանք իրական տերերին: Այդ պատճառով 1944 թվականի նոյեմբերից 1945 թվականի դեկտեմբերը լեհերի հարձակումներից զոհվեցին 351 հրեաներ[31][32]: Մինչև 1947 թվականի ավարտը այդ թիվը հասավ 1500-ի:

Հակասեմականության մեծագույն դրսևորումներից մեկը դարձավ Կելցեի կոտորածը 1946 թվականի հուլիսի 4-ին, որի ժամանակ սպանվեցին 40 և վիրավորվեցին 50 հրեաներ: Կելցեի կոտորածը պատճառ դարձավ հրեաների զանգվածային արտագաղթը Լեհաստանից: Եթե 1946 թվականի մայիսին Լեհաստանից հեռացավ 3500 հրեա, ապա հունիսին՝ 8000, հուլիսին՝ 19 հազար, իսկ օգոստոսին այդ թիվը հասավ 35 հազարի[33]:

Հրեաների արտաքսումը պետք է դիտել էթնիկ զտումների տեսանկյունից, որոն անցկացվում էին երկրի տարածքում: «Լեհաստանը լեհերի համար» լոզունգը 1940-ական թվականների վերջին դարձավ ոչ թե հասարակ նկրտում, այլ փաստ: Այդ էթնիկ զտումները տեղի ունեցան հետևյալ փուլերով.

  • հրեաների ոչնչացում նացիստների կողմից՝ լեհերի օժանդակությամբ
  • Լեհաստան վերադարձած հրեաների հալածանքներ
  • ուկրաինացիների և լեմկիների արտաքսում 1944-ից 1946 թվականներին «Վիսլա» գործողության շրջանակներում
  • գերմանացիների արտաքսում[34]:

Աղետի հետևանքներEdit

Եվրոպայի հրեաների աղետից հետո Լեհաստանի հրեաներից կենդանի մնացին միայն 380 հազարը. 25 հազարը փրկվեցին Լեհաստանում, 30 հազարը վերադարձան ճամբարներից, իսկ մնացածը ԽՍՀՄ տարածքից վերադարձածներն էին: 1946 թվականի Կելցեի ջարդերից հետո երկրից մեծ թվով հրեաներ արտագաղթեցին: Այդ թվականի հրեաների թիվը երկրում կազմեց 100 հազար: Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների Լեհաստանում ապրում են շուրջ 7500 հրեաներ, հիմնականում խոշոր քաղաքներում՝ Վարշավա, Վրոցլավ և Կրակով[35]:

Լեհաստանի տարածքում ոչ միայն հրեաներին սպանեցին, այլև կործանեցին նրանց բազմադարյան մշակույթը, որը Արևելյան Եվրոպայի անքակտելի մասն է կազմել[36][37][38]:

ԳրականությունEdit

ԾանոթագրություններEdit

  1. СС в действии. Документы о преступлениях СС. Москва, 1960, стр. 181.
  2. Կաղապար:Книга:Отрицание Холокоста: история и современные тенденции
  3. Польша՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  4. Лейбельман М. Папа Римский: «Холокост - позор человечества!» // Каскад : газета. —Балтимор, 27 января — 10 февраля 2006. — В. 254.
  5. Розенблат Е. С., Еленская И.Э. Динамика численности и расселения белорусских евреев в XX веке // Население и общество : бюллютень. — 17-30 марта 2003. — В. 105-106.
  6. Чёрная И. (18 сентября 2008)։ ««Тегеранские дети» - неизвестная история спасения еврейских детей»։ Сохнут։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2011-04-02 
  7. «Временное пристанище в Литве»։ Побег и спасение։ Американский мемориальный музей Холокоста։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2011-04-02 
  8. Нацистская политика уничтожения еврейского народа и этапы Катастрофы՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  9. Варшава՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  10. «Лагеря смерти. Обзор»։ Энциклопедия Холокоста։ Американский мемориальный музей Холокоста։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2011-04-02 
  11. Польша՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  12. Этингер Я. Я. Еврейское сопротивление в годы Холокоста. Часть первая: Восточная Европа // Международная еврейская газета. —М. — В. 7-8.
  13. Сопротивление антинацистское՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  14. «Партизаны»։ Энциклопедия Катастрофы։ Яд ва-Шем։ Վերցված է 2014-7-23 
  15. Советские евреи в немецком плену // Обречённые погибнуть / Составители Павел Полян, Арон Шнеер. — М.: «Новое издательство», 2006. — С. 11. — 576 с. — ISBN 5983790692
  16. Шнеер А. Книга 1. Глава 6. Евреи в армиях западных стран (1939—1945 гг.) // Плен. — Гешарим — Мосты культуры, 2005. — Т. 2. — 620 с. — ISBN 5-93273-195-8
  17. Едвабне или сотрясение совести // Новая Польша : журнал. — Biblioteka Narodowa, 2001. — В. 7-8. — ISSN 1508-5589.
  18. Едвабне՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  19. Gross J. Neighbors: the destruction of the Jewish community in Jedwabne, Poland. — Arrow, 2002. — 272 p. — ISBN 9780099441663
  20. Эттингер Я. Парадоксы польско-еврейских отношений // Лехаим : журнал. — август 2001. — № 8 (112).
  21. Нацизм по-польски // Известия : газета. —М., 3 ноября 2002. Архивировано из первоисточника 29 Հուլիսի 2012.
  22. ««Золотой урожай» Яна Томаша Гросса»։ МЫ ЗДЕСЬ Номер # 294։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է 2012-2-11 
  23. Richard C. Lukas: Zapomniany Holokaust. Polacy pod okupacją niemiecką 1939—1945. Poznań: Dom Wydawniczy Rebis, 2012, s. 248. ISBN 978-83-7510-832-3
  24. Richard C. Lukas: Zapomniany Holokaust… op.cit., s. 402—403.
  25. Barbara Polak. Biedni Polacy patrzą i ratują (wywiad z Grzegorzem Berendtem, Markiem Wierzbickim i Janem Żarynem). «Biuletyn IPN». 3 (98), s. 16, marzec 2009.
  26. Anna Zechenter. Jedenaste: przyjmij bliźniego pod swój dach. «Biuletyn IPN». 3 (98), s. 83-84, marzec 2009.
  27. Список 700 поляков, казненных нацистами
  28. Holocaust History — ZEGOTA — Aid Polish Jews During the Holocaust
  29. «Праведники народов мира - по странам и национальной принадлежности спасителей. Статистика на 1 января 2016»։ Яд ва-Шем։ Վերցված է 2016-2-17 
  30. Романовский Д. После Холокоста: возвращение // Лехаим : журнал. — Июль 2008. — № 7 (195).
  31. Польша. Евреи Польши в послевоенный период՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  32. Engel David. (1998)։ «Patterns Of Anti-Jewish Violence In Poland, 1944-1946»։ Yad Vashem Studies Vol. XXVI (անգլերեն)։ Яд ва-Шем։ էջ 10։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին։ Վերցված է 2009-12-02 
  33. Катастрофа европейского еврейства. Часть 6, Иерусалим, 1995, с. 222.
  34. Кит Лоу. Жестокий континент. Европа после Второй мировой войны.- Центрполиграф, 2012, ISBN 978-5-227-04126-5
  35. Ludność wg rodzaju i złożoności identyfikacji narodowo-etnicznych w 2011 r. - Wyniki Narodowego Spisu Powszechnego Ludności i Mieszkań 2011 - mniejszości narodowe i etniczne o...
  36. The Encyclopedia of Jewish Life before and during the Holocaust, vol. 1-3, New York — Jerusalem, 2001
  37. Холокост как исторический и социальный феномен мировой истории
  38. Джонатан Маркус.։ «Холокост: индустрия воспоминаний?»։ Би-би-си։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-02-ին։ Վերցված է 2011-11-30