Չեստոխովա
Չեստոխովա (լեհ.՝ Częstochowa [t͡ʂɛ̃stɔˈxɔva]), հանդիպում է նաև որպես Չենստոխով, Չենստոխաու (գերմանական տարբերակ), քաղաք Լեհաստանի հարավում՝ Սիլեզյան նահանգում՝ Վարտա գետի մոտ։ Լեհաստանի հոգևոր մայրաքաղան է և գլխավոր ուխտատեղին։ 2004 թվականի տվյալներով՝ բնակչությունը կազմում է 248,032 մարդ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Չեստոխովա | |||||
լեհ.՝ Częstochowa | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Համայնք | Սիլեզիայի վոյեվոդություն | ||||
Առաջին հիշատակում | 1220 | ||||
Մակերես | 159,71 կմ² | ||||
ԲԾՄ | 317 մետր | ||||
Պաշտոնական լեզու | լեհերեն | ||||
Բնակչություն | ▼213 107 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 42-200 до 42-229 | ||||
Ավտոմոբիլային կոդ | SC | ||||
Պաշտոնական կայք | czestochowa.pl(լեհ.) | ||||
| |||||
Չեստոխովան լեհերենից թարգմանվում է որպես «հաճախ թաքնվող»։
Տեսարժան վայրեր
խմբագրելՔաղաքը հայտնի է աստվածածնի սրբապատկերով, որ պահպանվում է 1382 թվականից Յասնայա Գորա վանքում։ Այդ վանքի պաշտպանությունը 17-րդ դարի լեհ-շվեդական ընդհարումների ընթացքում նկարագրվում է Հենրիկ Սենկևիչի «Ջրհեղեղը» վեպում։
Թանգարաններ
խմբագրել- Չեստոխովի քաղաքապետարան
- Գեղանկարչության և քանդակագործության պատկերասրահ
- Պոեզիայի տուն
- Երկաթե ճանապարհների պատմության թանգարան
- Երկաթի հանքաքարի թանգարան, որ միակն է Լեհաստանում
- Ազգագրական սրահ
- Աստղադիտարան
-
Աստվածածնի պատկերը
-
Յասնայա Գորա վանքի դարպասները
-
Հենրիկ Սենկևիչի հուշարձանը
-
Քաղաքապետարանը, որն այժմ հանդիսանում է թանգարան
-
մեծ իշխանի տունը
-
Վաճառականների տունը
-
Ռուսական Կայսրության նախկին պետական բանկը
-
Սուրբ Կիրիլի և Մեֆոդիայի եկեղեցին
-
սուրբ ընտանիքի բազիլիկը
Պատմություն
խմբագրելՉեստոխովայի մասին առաջին հիշատակումները հայտնվել են 1220 թվականին, սակայն այն քաղաք է դարձել 14-րդ դարում (1370-ից 1377 թվականների ընթացքում)[2], իսկ 1826 թվականին միացվել են Չենստոխովա և Չենստոխովկա քաղաքները։
1793 թվականին՝ Պրուսիայի երկրորդ բաժանումից հետո քաղաքը հանդիսանում էր Վարշավայի դքսություն վարչական շրջանի կենտրոնը։
1939 թվականին քաղաքը գտնվել է Գերմանիայի սահմանի մոտ և գրավվել է սեպտեմբերի 2-3-ի ընթացքում։ 1942 թվականի ապրիլին ազգայնամոլները Չեստոխովայում ստեղծեցին հրեական գետտո, որի բյակիչների թիվը հասնում էր 48,000-ի[3]։
1945 թվականի հունվարի 16-17-ը քաղաքը հանկարծակիորեն ազատվեց խորհրդային բանակի տանկային հարվածի արդյունքում։
1945 թվականից հետո Չեստոխովան կրկին անցավ Կելցեյան նահանգի կազմի մեջ[4]։ 1975-1998 թվականներին Չեստոխովան եղել է Չենստոխովայի նահանգի կենտրոնը։
Վարչական բաժանում
խմբագրելՉեստոխովա և Չենստոխովկա քաղաքները միացել են 1826 թվականներին։ Ավելի ուշ ծաղկում ապրող այս քաղաքը ընդլայնվել է հարևան քաղաքների և գյուղերի հետ միավորման արդյունքում։ Այժմ Չեստոխովան ընդգրկում է քաղաքային 20 թաղամասեր։
Մշակույթ, գիտություն, կրթություն
խմբագրելՔաղաքում կան
- Ադամ Մացկևիչի անվան թատրոն
- Բրոնիսլավ Գուբերմանի անվան ֆիլհարմոնիա
- Արվեստի միջին և բարձր դպրոցներ
- Չեստոխովի պոլիտեխնիկական համալսարան
- Յան Դլուգաշի անվան ակադեմիա
Քույր քաղաքներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/012414664011-0930868?var-id=1639616&format=jsonapi
- ↑ «Ченстохова это хороший город — Urząd Miasta Częstochowy». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Կաղապար:Из
- ↑ Катовицкое воеводство с 1953 года переименовано в Сталиногрудское воеводство, с 1956 года — снова в Катовицкое
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Association of Towns awarded The Europe Prize». www.czestochowa.um.gov.pl. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Twinning with Palestine». © 1998-2008 The Britain - Palestine Twinning Network. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «::Bethlehem Municipality::». www.bethlehem-city.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեստոխովա» հոդվածին։ |