Ալեքսանդր Պեչերսկի
Ալեքսանդր Արոնովիչ Պեչերսկի (ռուս.՝ Александр Аронович Печерский, Պեչյորսկի (Печёрский), փետրվարի 22, 1909[1], Կրեմենչուգ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 19, 1990[1], Դոնի Ռոստով, ԽՍՀՄ[2]), խորհրդային ռազմական գործիչ, Կարմիր բանակի սպա, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մահվան ճամբարներում տեղի ունեցած այն միակ ապստամբության ղեկավարը, որ ավարտվել է հաջողությամբ[3]։
Ալեքսանդր Պեչերսկի | |
---|---|
իդիշ՝ אלכסנדר ארונוביץ' פצ'רסקי | |
փետրվարի 22, 1909[1] - հունվարի 19, 1990[1] (80 տարեկան) | |
Ծննդավայր | Կրեմենչուգ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Մահվան վայր | Դոնի Ռոստով, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Դոնի Ռոստովի հյուսիսային գերեզման |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱլեքսանդր Պեչերսկին ծնվել է 1909 թվականի փետրվարի 22-ին Կրեմենչուգում, հրեայի ընտանիքում։ Եղել է փաստաբանի որդի։ 1915 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Դոնի Ռոստով։ Որպես էլեկտրիկ աշխատել է շոգեքարշների նորոգման գործարանում[4], ավարտել է Դոնի Ռոստովի պետական համալսարանը, ղեկավարել է գեղարվեստական ինքնագործունեության խումբ[5]։
Պատերազմի սկիզբ
խմբագրել1941 թվականի հունիսի 22-ին՝ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրը, Ալեքսանդր Պեչերսկին զորակոչվել է բանակ և մասնակցել ռազմական գործողություններին։ Նույն թվականի սեպտեմբերին ատեստավորվել է երկրորդ կարգի տեխնիկ-ինտենդանտի զինվորական աստիճանի համար, որ համապատասխանում է հրամանատարական կազմի «լեյտենանտ» զինվորական կոչմանը։ Որպես գործավար ծառայել է 19-րդ բանակի 596-րդ կորպուսային հրետանային գնդում[5][6]։ Որոշ տվյալներով՝ շրջապատումից դուրս է բերել վիրավոր հրամանատարին[4]։
Գերություն
խմբագրել1941 թվականի հոկտեմբերին Ալեքսանդր Պեչերսկին շրջապատման մեջ է ընկել Վյազմայի մոտ, վիրավորվել և գերի ընկել գերմանացիների մոտ։ Գերության ընթացքում հիվանդացել է տիֆով, սակայն ապաքինվել է։
1942 թվականի մայիսին չորս այլ կալանավորների հետ փորձել է փախչել գերությունից։ Փախուստը ձախողվել է, և նրանց ուղարկել են Բորիսովում գտնվող տուգանային ճամբար, ապա Մինսկ։
Սկզբում Պեչերսկին հայտնվել է այսպես կոչված «Անտառային ճամբարում», որ գտնվում էր քաղաքից դուրս[7]։ Սակայն բժշկական զննության ժամանակ պահակներն իմացել են Պեչերսկու հրեական ծագման մասին[5][6], ինչի հետո նա հրեա այլ ռազմագերիների հետ փակվել է նկուղում, որ կոչվում էր «հրեական մառան»։ Այնտեղ նրանք տասը օր մնացել են լիակատար մթության մեջ։
1942 թվականի օգոստոսի 20-ին Պեչերսկին ուղարկվել է Մինսկում գտնվող ՍՍ «աշխատանքային ճամբար», որտեղ գտնվում էին շուրջ 500 հրեաներ Մինսկի գետտոյից, ինչպես նաև հրեա ռազմագերիներ[5]։
1943 թվականի սեպտեմբերի 18-ին հրեա կալանավորների խմբի հետ Ալեքսանդր Պեչերսկին ուղարկվել է Սոբիբոր մահվան ճամբար, ուր հասել է սեպտեմբերի 23-ին[7]։ Այնտեղ նա նախապատրաստել է կալանավորների ապստամբություն։
Ապստամբություն Սոբիբորում
խմբագրել1943 թվականի հոկտեմբերի 14-ին Սոբիբոր մահվան ճամբարի կալանավորներն ապստամբություն են բարձրացրել։ Պեչերսկու պլանի համաձայն՝ կալանավորները պետք է մեկ-մեկ լիկվիդացնեին ճամբարի անձնակազմին, ապա վերցնեն պահեստում պահվող զենքերն ու կոտորեին պահակախմբին։ Պլանը հաջողվել է իրականացնել միայն մասամբ. կալանավորները կարողացել են սպանել 12 էսէսականի ճամբարի անձնակազմից, սակայն զենքի պահեստին տիրանալ չի հաջողվել։ Պահակախումբը կրակ է բացել, և կալանավորներն ստիպված են եղել ճամբարից փախչել ականապատված տարածքով։ Նրանց հաջողվել է հեռանալ անտառ[5]։
Աշխատանքային ճամբարի գրեթե 550 կալանավորներից 130-ը չեն մասնակցել ապստամբությանը (մնացել են ճամբարում), շուրջ 80 կալանավոր զոհվել են ականապատված դաշտում, իսկ 170-ը բռնվել են գերմանացիների կողմից լայնամասշտաբ որոնումների արդյունքում։ Ճամբարումն մնացածներն ու բռնվածները սպանվել են գերմանացների կողմից։
Պատերազմի ավարտին կենդանի էր ապստամբության 53 մասնակից։
Ապստամբությունից հետո
խմբագրելԽորհրդային նախկին ռազմագերիներից ութ հրեայի Պեչերսկին տարել է Բելառուսիա, որտեղ նրանք միացել են պարտիզանական ջոկատներին։ 1943 թվականի հոկտեմբերի 22-ին Ալեքսանդր Պեչերսկին իր մի քանի ընկերների հետ միացել է Շորսի անվան պարտիզանական ջոկատին։ Այնտեղ նա եղել է ականահատ, մինչ խորհրդային զորքերն ազատագրել են Բելառուսիան[7]։ Մյուսները միացել են Ֆրունզեի անվան ջոկատին։ Պարտիզանական ջոկատի կազմում Ալեքսանդր Պեչերսկին խորտակել է գերմանական երկու էշելոն։
Կարմիր բանակին միանալուց հետո Պեչերսկին ձերբակալվել է և ուղարկվել գրոհային հրաձգային գումարտակ, որ տուգանային գումարտակի տարատեսակ էր[8][7]։
Գումարտակի հրամանատար մայոր Անդրեևը այնքան է ազդվել Սոբիբորի մասին Պեչերսկու պատմությունից, որ հակառակ գումարտակի տարածքից դուրս գալու արգելքին Պեչերսկուն թույլ է տվել մեկնել Մոսկվա՝ դիմելու «Գերմանաֆաշիստական նվաճողների ու նրանց օգնողների չարագործությունների քննման հանձնաժողովին»։
Հանձնաժողովում Պեչերսկու պատմությունը լսել են գրողներ Պավել Անտոկոլսկին և Վենիամին Կավերինը, որոնք դրա հիման վրա հրատարակել են «Ապստամբություն Սոբիբորում» ակնարկը[9]։ Պատերազմից հետո ակնարկն ընդգրկվել է «Սև գիրքը» հայտնի ժողովածուում[10], որն տպագրությունը ԽՍՀՄ-ում արգելվել է 1947 թվականին[6][11] (Ռուսաստանում առաջին անգամ տպագրվել է 2015 թվականին[12][13]):
Կռվելով Մերձբալթյան առաջին ճակատի 15-րդ գրոհային գումարտակի շարքերում՝ Ալեքսանդր Պեչերսկին ստացել է կապիտանի կոչում։ 1944 թվականի օգոստոսի 20-ին՝ Բաուցկ քաղաքի վրա հարձակման ժամանակ, ականի բեկորներից վիրավորվել է ազդրի շրջանում և չորս ամիս բուժվելուց հետո ճանաչվել հաշմանդամ։ Մարտում ցուցաբերած արիության համար 1949 թվականին ներկայացվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանի, սակայն պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով[14]։ Մերձմոսկովյան հոսպիտալում Ալեքսանդր Պեչերսկին ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Օլգա Կոտովայի հետ[4][5][6]։
Պատերազմից հետո
խմբագրելՊատերազմի ավարտից հետո Ալեքսանդր Պեչերսկին վերադարձել է Դոնի Ռոստով, որտեղ բնակվում էր պատերազմից առաջ։ Որպես ադմինիստրատոր աշխատել է Երաժշտական կոմեդիայի թատրոնում։ 1945 թվականին գրել է հուշեր Սոբիբորի ապստամբության մասին։ 1948 թվականին այսպես կոչված «անտոհմիկ աշխարհաքաղաքացիների» քաղաքական հետապնդումների ժամանակ Պեչերսկին կորցրել է աշխատանքը։ Դրանից հետո նա մոտ հինգ տարի չի կարողացել աշխատանք գտնել, և ընտանիքի համար ապրուստի միջոցներ վաստակել է կինը։ 1949 թվականի մայիսի 19-ին Ալեքսանդր Պեչերսկին ներկայացվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանի, սակայն նույն թվականի հունիսի 10-ին Դոնի Ռոստովի մարզինկոմ գեներալ-մայոր Գեորգի Սաֆոնովը փոխել է պարգևը «Մարտական ծառայությունների համար» մեդալով։
Ստալինի մահից հետո Պեչերսկին աշխատանքի է ընդունվել «Ростсельмаш» մեքենաշինական գործարանում[6]։
Այլ տվյալներով՝ մինչև 1955 թվականը Պեչերսկին ապրել է Մոսկվայում, որտեղ աշխատել է որպես կինոթատրոնի տնօրեն, ապա տեղափոխվել է Դոնի Ռոստավ[7]։
1963 թվականին Ալեքսանդր Պեչերսկին Սոբիբոր ճամբարի տասնմեկ պահակների դատավարության ժամանակ հանդես է եկել որպես վկա[7]։
Ալեքսանդր Պեչերսկին մահացել է 1990 թվականի հունվարի 19-ին։ Թաղվել է Դոնի Ռոստովի Հյուսիսային գերեզմանատանը։
Պարգևներ
խմբագրել- «Մարտական ծառայությունների համար» մեդալ (30 մայիսի, 1951 թվական)[14][15]
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի համար» մեդալ
- Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշան (2013 թվական)[16]
- Արիության շքանշան (2016 թվական)[17]
Ճանաչում
խմբագրելՍոբիբորի ճամբարի ոչնչացման պատմությունը դարձել է Նյուրնբերգի դատավարության մի մասը։ Միջազգային դատարանը Պեչերսկուն հրավիրել է որպես վկա, սակայն խորհրդային իշխանությունները նրան թույլ չեն տվել մեկնել Գերմանիա։
Սոբիբոր ճամբարի ու այնտեղ կատարված ապստամբության մասին գրվել են մի շարք գրքեր, որոնցից են՝
- Միշա Լև, «Երկար ստվերներ»,
- Միշա Լև, «Սոբիբոր» (վեպ), «Սոբիբոր։ Վեն Նիտ Դի Ֆրայնդ Մայնե» գրքում, Իսրոել բուխ հրատ., Թել Ավիվ, 2002,
- Թոմաս Բլատ, «Սոբիբորի մոխրից» (անգլերեն),
- Ռիչարդ Ռաշկե, «Փախուստ Սոբիբորից» (անգլերեն, թարգմանվել է մի շարք լեզուներով),
- Իցհակ Արադ, «Բելզեց, Սոբիբոր, Տրեբլինկա» (եբրայերեն),
- «Վերադարձը ցանկալի չէ», Վ. Տոմին, Ա. Սինելնիկով (Մոսկվա, 1964, ռուսերեն)։
Ալեքսանդր Պեչերսկին 1946 թվականին հրատարակել է իդիշով «Դեր ուֆշտանդ ին Սոբիբուր» («Ապստամբություն Սոբիբորում») հուշերի գիրքը։ Նրա հուշերը տպագրվել են նաև մոսկովյան «Սովետիշ գեյմլանդ» ամսագրում (№ 12, 1973)[7]:
1987 թվականին Հոլիվուդում ռեժիսոր Ջեք Գոլդը նկարահանել է «Փախուստ Սոբիբորից» ֆիլմը Ռիչարդ Ռաշկեի համանուն գրքի հիման վրա։ Ալեքսանդր Պեչերսկու դերը ֆիլմում կատարում է Ռուտգեր Հաուերը, ով իր դերակատարման համար արժանացել է «Ոսկե գլոբուսի»։ Ֆիլմի պրեմիերային Պեչերսկին ներկա չի եղել։ Հետագայում նրա այրին ասել է, թե իշխանությունները չեն ցանկացել ձևակերպել ԱՄՆ մուտք գործելու թույլտվություն[4]։
Հիշատակ
խմբագրել- 2007 թվականին հուշատախտակ է տեղադրվել այն տան պատին, որտեղ ապրել է Պեչերսկին[4], իսկ 2015 թվականին նրա անունով է կոչվել Դոնի Ռոստովի փողոցներից մեկը[18]։
- Ալեքսանդր Պեչերսկու անունն է կրում Իսրայելի Ցֆատ քաղաքի փողոցներից մեկը[6]։
- 2012 թվականին ստեղծվել է Ալեքսանդր Պեչերսկու հիշատակի հավերժացման նախաձեռնողական խումբ ռուս-իսրայելցի քաղաքագետ Իլյա Վասիլևի գլխավորությամբ[19]։ Խումբը դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ խնդրելով Ալեքսանդր Պեչերսկուն շնորհել պետական պարգև (հետմահու)[20]։ 2012 թվականի հոկտեմբերի 16-ին խմբի ջանքերով Թել Ավիվում խմբի բացվել է Պեչերսկու հուշարձանը[21]։
- 2013 թվականին Դոնի Ռոստովի բնակիչներն առաջարկել են Ալեքսանդր Պեչերսկուն շնորհել Ռուսաստանի հերոսի կոչում, ինչպես արվել է Սուրեն Տաշչիևի դեպքում[22]։
- 2014 թվականի մայիսի 25-ին Դոնի Ռոստովի աստղերի ծառուղում տեղի է ունեցել Ալեքսանդր Պեչերսկու աստղի բացման հանդիսավոր արարողությունը[23]։
- 2014 թվականի ամռանը՝ Ռուսաստանի պատմական միության ղեկավար և ՌԴ Պետդումայի խոսնակ Ս․ Նարիշկինին դիմելուց հետո Ալեքսանդր Պեչերսկու անունը ներառվել է պատմության դասագրքերում, իսկ նույն թվականի վերջին Ռուսաստանի փոստը թողարկել է ապստամբության թեմային նվիրված նամականիշ[24]։
- 2016 թվականի հունվարին Ալեքսանդր Պեչերսկու հիշատակի հավերժացման նախաձեռնողական խմբի դիմումը հավանության է արժանացել և Վլադիմիր Պուտինի հրամանով Ալեքսանդր Պեչերսկին հետմահու պարգևատրվել է Արիության շքանշանով[25]։
Կինոյում
խմբագրել- 1987 թվականի «Փախուստ Սոբիբորից» հեռուստաֆիլմում Ալեքսանդր Պեչերսկու դերը կատարում է Ռուտգեր Հաուերը։
- 2018 թվականին կթողարկվի «Սոբիբոր» գեղարվեստական ֆիլմը, որի ռեժիսորն ու գլխավոր դերակատարը Կոնստանտին Խաբենսկին է։
Վավերագրական
խմբագրել- 1989 – «Ապստոմբություն Սոբիբորում», խորհրդա-հոլանդական համատեղ ֆիլմ՝ նկարահանված Սանկտ Պետերբուրգի վավերագրական ֆիլմերի ստուդիայում։ Համառեժիսորներ՝ Պավել Կոգան և Լիլի Վան դեն Բերգ (վերջինիս ծնողները զոհվել են Սոբիբորում)։ Ամստերդամի միջազգային կինոփառատոնում ֆիլմն ստացել է Յ․ Իվենսի անվան մրցանակ։
- 2001 – «Սոբիբոր, 1943 թվականի 14 հոկտեմբերի, 16 ժամ», ֆրանսիացի ռեժիսոր Կլոդ Լանցմանի ֆիլմը, ներկայացվել է Կաննի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում։
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Լեյտենանտ Պեչերսկին Սոբիբորից, Լեոնիդ Մլեչինի ֆիլմը ՅուԹյուբում |
- 2013 – «Լեյտենանտ Պեչերսկին Սոբիբորից», Լեոնիդ Մլեչինի վավերագրական ֆիլմը՝ նվիրված կալանավորների ապստամբության 70-ամյա տարելիցին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2013 թվականի հոկտեմբերի 15-ին ТВ Центр ալիքով։ Ֆիլմը նկարահանել է Սերգեյ Պեշկովը[26][27][28][29][30]։
- 2013 – «Սոբիբոր։ Չհնազանդեցվածները», ВГТРК ընկերության վավերագրական ֆիլմը Россия հեռուստաալիքի համար։ Պրեմիերան կայացել է 2013 թվականի հոկտեմբերի 16-ին, նվիրված է ապստամբության 70-ամյա տարելիցին։ Նկարահանել է Սերգեյ Պեշկովը[31]։
- 2014 – «Փախուստ նացիստական մահվան ճամբարից», Darlow Smithson Productions ընկերության վավերագրական ֆիլմը National Geographic ալիքի համար։ Պրեմիերան կայացել է 2014 թվականի մայիսին ԱՄՆ-ում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 TracesOfWar
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #1043511180 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Собибор, 2008, էջ 5
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Петров А. Побег из Собибора // «АиФ на Дону» : газета. — Аргументы и факты, 8 октября 2008. — № 41 (753). Архивировано из первоисточника 17 փետրվարի 2012.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Илья Эренбург, Василий Гроссман. Восстание в Собиборе
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Виктор Жук. Забытый подвиг, «Совершенно секретно», № 11/234 от 10/2008
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Պեչերսկի Ալեքսանդր՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ Собибор, 2008, էջ 138
- ↑ Журнал «Знамя», 1945, № 4.
- ↑ Черная Книга. Под ред. В. Гроссмана и И. Эренбурга. МИП «Обериг» Киев.- 1991
- ↑ Побег из Собибора: забытый подвиг. Единственное восстание в концлагере, закончившееся успехом
- ↑ «"Чёрная книга" В. Гроссмана и И. Эренбурга». Planeta. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Эренбург Илья Григорьевич, Алигер(Зейлигер) Маргарита Иосифовна, Гроссман Василий Семенович. Черная книга. — М.: Corpus, 2015. — 768 с. — ISBN 978-5-17-085233-8
- ↑ 14,0 14,1 «Общедоступный электронный банк документов «Подвиг Народа в Великой Отечественной войне 1941-1945 гг.»». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Указ Президиума Верховного Совета №: 209/845 от: 30.05.1951 (Издан: Президиум ВС СССР; Архив: ЦАМО, фонд: 33, опись: 744809, ед.хранения: 15, № записи: 80688601
- ↑ «Эсесоповал». Совершенно секретно. 7 октября 2014.
- ↑ «Орденом Мужества награждён (посмертно) за организацию восстания в 1943 году в концлагере Собибор капитан Александр Печерский. Награда передана внучке – Наталье Ладыченко» (ռուսերեն). Euronews. 2016 թ․ հունվարի 27. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ А. Колесниченко (№ 4, 27/01/2016). «Выживший в аду. Советский офицер награждён орденом Мужества спустя 72 года». АиФ.
- ↑ Визит Владимира Путина в Израиль обещает пройти без проблем
- ↑ Александр Печерский: возвращение подвига
- ↑ «В Израиле открыт памятник офицеру Красной армии». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Общественники предлагают присвоить ростовчанину звание Героя России
- ↑ На сайте проекта «Проспект звёзд»
- ↑ Памяти героев Собибора
- ↑ Офицера-еврея Александра Печерского посмертно наградили орденом
- ↑ «Лейтенант Печерский из Собибора // tvc.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Леонид Млечин снял фильм о побеге из концлагеря Собибор // rg.ru (11 октября 2013 года)
- ↑ Забытый подвиг лейтенанта Печерского // mk.ru (11 октября 2013 года)
- ↑ «Собибор. Забытый подвиг. 70 лет назад вспыхнуло восстание в лагере смерти // novayagazeta.ru (11 октября 2013 года)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Лейтенант Печерский из Собибора ՅուԹյուբում
- ↑ «На экраны вышел фильм «Собибор. Непокорённые»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
Գրականություն
խմբագրել- Собибор / Сост. С. С. Виленский, Г. Б. Горбовицкий, Л. А. Терушкин. — М.: Возвращение, 2008. — 264 с. — ISBN 978-5-7157-0165-1
- Печерский А. А. Восстание в Собибуровском лагере. — Ростов-на-Дону: Ростиздат, 1945. — 64 с. — 5000 экз. (Репринт: М.; Иерусалим: Мосты культуры/Гешарим, 2012)
- אַלעקסאַנדער פּעטשאָרסקי. דער אופֿשטאַנד אינ סאָביבור (Александер Печёрский дэр уфштанд ин собибур — восстание в Собиборе, идиш). Москва: издательство «Дэр эмэс» (правда), 1947. Тираж 12 тысяч экземпляров. [1]
- Печерский А. А., Гейликман М. И. Александр Печерский. Прорыв в бессмертие — М.: Время, 2013. — 160 с. — ISBN 978-5-9691-0846-2.
- Симкин Л. С. Полтора часа возмездия. — М.: Зебра Е, 2013. — 352 с. — ISBN 978-5-905629-27-0
- Светлана Богданова, Юлия Макарова Герои Собибора. Фотолетопись. — М.: Мосты культуры, 2013.
Արտաքին հղումներ
խմբագրել- Интервью «Радио Свобода» с Л. Млечиным. «Аронович» не годился на роль героя
- Պեչերսկի Ալեքսանդր՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- Excerpts from an interview with Alexander Aronowicz Pechersky(անգլ.)
- Pechersky, Aleksandr Արխիվացված 2011-07-18 Wayback Machine Յադ Վաշեմի կայքում(անգլ.)
- Escape from Sobibor(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Իցհակ Արադ, Ապստամբություն Սոբիբորում («Մենորա» ամսագիր, № 26, Երուսաղեմ, 1985 թ.)
- Бражкина А. Александр Печерский. Рабочие материалы для биографии // Неофициальный Ростов 1980—1990. — 2010. — 3 авг.
- Бегство из лагеря смерти продолжается Արխիվացված 2010-12-11 Wayback Machine
- Лев Симкин. Упрямство духа (Журнал «Знамя» № 5, 2013 г.)
- Виктор Сокирко. Побег из Собибора // газета «Культура», № 37, 24 октября 2013.
- После Собибора // Лехаим, 2013, № 11(259)
- Яков Иовнович Памяти Александра Печерского // журнал «Мастерская».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Պեչերսկի» հոդվածին։ |