Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն


Լիտվական Խորհրդային Սոցիալիստական հանրապետություն (Լատվիական ԽՍՀ, Լատվիայի ԽՍՀ, ԼԽՍՀ լիտ.՝ Lietuvos Tarybų Socialistinė Respublika, {{lang-ru|Литовская Советская Социалистическая Республика}), Խորհրդային Միության վարչատարածքային միավոր եվրոպական մասի հյուսիսարևմուտքում։

Լիտվական ԽՍՀ
Lietuvos TSR
 Լիտվայի հանրապետություն 1940 - 1990 Լիտվա 
Flag of the Lithuanian Soviet Socialist Republic.svg
Flag of Lithuania (1988–2004).svg
Emblem of Lithuanian SSR.svg
Քարտեզ

Soviet Union - Lithuanian SSR.svg
(1940 թ.)

Քարտեզ2

Lithuanian SSR 1940.jpg
(1940 թ.)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Վիլնյուս
Մակերես 65,200 կմ2(1989 թ.)
Բնակչություն 3,689,779 (1989 թ.)
Լեզու ռուսերեն, լիտվերեն
Ազգություն լիտվացիներ, ռուսներ, լեհեր, բելառուսներ և ուրիշներ
Արժույթ ԽՍՀՄ ռուբլի
Իշխանություն
Պետական կարգ ԽՍՀ

Տարածքը կազմել է 65 2000 կմ քառակուսի, բնակչությունը 1989 թվականի տվյալներով՝ 3 689 000 մարդ։ Ազգային կազմը (1979-ի մարդահամարով) ունեցել է հետևյալ պատկերը․ լիտվացիներ՝ 2 712 000, ռուսներ՝ 303 000, լեհեր՝ 247 000, բելառուսներ՝ 58 000 և այլք։ Միջին խտությունը՝ 1 կմ քառակուսու վրա 53,8 մարդ (1983)։

Լիտվական ԽՍՀ մայրաքաղաքը եղել է Վիլնյուսը (535 000, 1984)։ Խոշոր քաղաքներ են համարվել Կաունասը (395 000), Կլայպեդան (188 000), Շյաուլյայը (130 000), Պանեվեժիսը (112 000, բոլորը 1983 թվականի դրությամբ)։ Ունեցել է 44 շրջան, 92 քաղաք և 22 քտա։ Խորհրդային ստանդարտներով համարվել է ինդուստրիալ-ագրարային հանրապետություն։ Գյուղատնտեսությունն ունեցել է հիմնականում անասնապահական ուղղվածություն (70%)։

Լիտվական ԽՍՀ-ն պարգևատրվել է Լենինի (1965), ժողովուրդների բարեկամության (1972) և Հոկտեմբերյան հեղափոխության (1980) շքանշաններով։

1939 թվականի օգոստոսի 23Խորհրդա-Գերմանական («Մոլոտով–Ռիբենտրոպ») պայմանագրի գաղտնի արձանագրությունների պայմաններին համապատասխան, 1940 թվականին Խորհրդային Կարմիր բանակն օկուպացրել է Բալթյան երեք հանրապետությունները։ Լիտվական ԽՍՀ կազմավորվել է 1940 թվականի հունիսի 16-ին, որպես մարիոնետային պետություն Խորհրդային Միության կազմում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի (1941-1944) ժամանակ Լատվիական ԽՍՀ տարածքն օկուպացվել է Նացիստական Գերմանիայի կողմից, իսկ 1944 թվականի հուլիսից մինչև 1945 թվականի հունվարը վերագրավվել Կարմիր բանակի կողմից։

1989 թվականի մայիսի 18-ին, դեռևս ԽՍՀՄ կազմում, երկրի Գերագույն Խորհուրդը (հետագայում՝ Սեյմ) ընդունեց անկախության վերականգնման մասին հռչակագիր։ 1990 թվականի մարտի 11-ին Լիտվան ամենառաջինը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից և վերանվանվեց Լիտվայի Հանրապետություն։

Տես նաևԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 723