Կալիշ (լեհ.՝ Kalisz , գերմ.՝ Kalisch), քաղաք Լեհաստանում՝ Մեծ Լեհաստանի վոևոդության կազմի մեջ։ Հանդիսանում է Լեհաստանի հնագույն քաղաքներից մեկը։ II դարում հույն աշխարհագրագետ Կլավդիոս Պտղոմեոսը իր «Աշխարհագրական տեսություն» աշխատության մեջ ուղղակիորեն նշեց Կալիշ քաղաքը, և այս քաղաքը նույնացվում է ժամանակակից Կալիշի հետ։ Այն զբաղեցնում է 70 կմ² տարածք, բնակչությունը 108.841 մարդ, իսկ բնակչության խտությունը՝ 1551 մարդ/կմ²։

Բնակավայր
Կալիշ
լեհ.՝ Kalisz
Դրոշ Զինանշան
POL Kalisz flag.svg POL Kalisz COA.svg

Kalisz aerial view 2019 P07.jpg
Կոորդինատներ: 51°45′25″ հս․ լ. 18°4′59″ ավ. ե. / 51.75694° հս․. լ. 18.08306° ավ. ե. / 51.75694; 18.08306
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Մակերես69 420 000 քառակուսի մետր
ԲԾՄ144 մետր
Բնակչություն103 738 մարդ (2014)
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային ինդեքսներ62-800 à 62-821
Ավտոմոբիլային կոդPK
Պաշտոնական կայքkalisz.pl
##Կալիշ (Լեհաստան)
Red pog.png

Լեհական թագավորության (Ռուսական կայսրություն) կազմի մեջ եղել է Կալիշի վոևոդության (1816—1837 թթ.) կենտրոն, Կալիշի նահանգի (1837—1844 թթ., 1867—1917 թթ.), ինչպես նաև Կալիշի վոևոդության (1975—1998 թթ.) կենտրոն։ Քաղաքի արևելյան ճակատում 2 (15) պատերազմ սկսվեց, իսկ օգոստոսին գերմանական զորքերը Կալիշը գրավեցին։

Քաղաքը տեղակայված է Պրոսնա գետի մոտակայքում։

Անվան ստուգաբանությունԽմբագրել

Կալիշ անունը բխում է կելտական «կալ» տերմինից, որը նշանակում է հոսանք կամ սլավոնական «կալ» տերմինից, որը նշանակում է ճահիճ կամ ճահճուտ։

ԲնակչությունԽմբագրել

  • 1860 - 12 835 բնակիչ
  • 1914 - 68 000 բնակիչ
  • 1939 - 81 000 բնակիչ
  • 1946 - 48 029 բնակիչ
  • 1950 - 55 542 բնակիչ
  • 1960 - 69 946 բնակիչ
  • 1970 - 81 454 բնակիչ
  • 1980 - 98 921 բնակիչ
  • 2000 - 110 104 բնակիչ
  • 2008 - 107 140 բնակիչ

ՏնտեսությունԽմբագրել

Չնայած նրան, որ քաղաքի սահմանների շրջանում ծանր արդյունաբերությունը քիչ է, Կալիշը մի շարք խոշոր ձեռնարկությունների տուն է։ Հատկանշական են Calisia դաշնամուրի գործարանը և Winiary և Ziołopex սննդի վերամշակման գործարանները (վերջինս այժմ Nestle-ի մասին է), Big Star jeans-ի գործարանը և Hellena, Jutrzenka, և Kaliszanka զովացուցիչ ըմպելիքների արտադրման գործարանները։ 2 ինքնաթիռի արտադրման գործարաններ WSK-Kalisz and Pratt & Whitney Kalisz (of Pratt & Whitney Canada մի ճյուղ) գտնվում է Կալիշում։

ԿրոնԽմբագրել

Կա 19 կաթոլիկ, 5 բողոքական, և մեկ օրթոդոքս եկեղեցի Կալիշում։ Նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը Կալիշում կար 25.500 հրեա, բայց նրանցից շատերը սպանվել են նացիստների կողմից, և 1942 թվականի ամռանը Կալիշի հրեաների համայնքը ամբողջովին ավերվեց։

ԿրթությունԽմբագրել

Կալիշը նշանավոր կրթական կենտրոն է մարզում։ Այն քսանինը տարրական, հիմնական դպրոցների, կրտսեր/ավագ դպրոցների և հինգ ավագ դպրոցների «տունն» է։ Նաև յոթ քոլեջներ և տասներկու հանգստյան դպրոցներ գտնվում են այստեղ։ Այն նաև տունն է Պոզան համալսարանի տնտեսագիտական, գիտությունների և տեխնոլոգիաների նաև տարբեր այլ համալսարանների բարձրագույն կրթական մասնաճյուղերի։ Այն նաև տունն է Հենրիկ Մելքերի Երաժշտական դպրոցի։

Կարևոր հուշարձաններԽմբագրել

  • IX-X Զավոդցե բլուրում գտնվող արգելանոց։
  • Բերդի պատերի ավերակներ։
  • Սուրբ Նիկոլայի եկեղեցի. կառուցվել է Բոլեցլավու Պիոուսու արքայազնի շնորհիվ՝ 1253 թվականին։
  • Սուրբ Աստվածածնի Վերափոխման տաճարը Սուրբ ընտանիքի զարմանահրաշ պատկերակի հետ կառուցվել է 1353 թվականին։
  • Կալիշյան զբոսայգին ամենահին քաղաքային զբոսայգին է Լեհաստանում։
  • Սուրբ Վոյցեհա եկեղեցին XI դարում եղել է Կալիշի կենտրոն։
  • Վոյցեհա Բոլուսլավի անվան թատրոն։
  • Ֆրանսիական մենաստանը հիմնադրված է 1257 թվականին՝ իշխան Բոլեսլավ Պոուսոյի և նրա կնոջ կողմից։

ՄարդիկԽմբագրել

Քույր քաղաքներԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://www.kalisz.pl/pl/q/o-miescie/miasta-partnerskie 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.bip.kalisz.pl/index.php?s=710&id=700 

Արտաքին հղումներԽմբագրել