Իրենա Սենդլեր

ընդդիմադիր շարժման լեհ ակտիվիստ

Իրենա Սենդլեր, Իրենա Սենդլերովա (լեհ.՝ Irena Stanisława Sendlerowa, փետրվարի 15, 1910(1910-02-15)[1], Վարշավա, Լեհական թագավորություն[2] - մայիսի 12, 2008(2008-05-12)[3][4][5][…], Վարշավա, Լեհաստան), լեհական դիմադրության շարժման ակտիվիստ։

Իրենա Սենդլեր
լեհ.՝ Irena Sendlerowa
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 15, 1910(1910-02-15)[1]
ԾննդավայրՎարշավա, Լեհական թագավորություն[2]
Մահացել էմայիսի 12, 2008(2008-05-12)[3][4][5][…] (98 տարեկան)
Մահվան վայրՎարշավա, Լեհաստան
ԳերեզմանՊովոնզկի գերեզմանատուն[6]
Քաղաքացիություն Լեհաստան
Կրոնլատինական եկեղեցի[1]
ԿրթությունՎարշավայի համալսարան
Մասնագիտությունclinical nurse specialist և Դիմադրության մարտիկ
Ծնողներհայր՝ Stanisław Krzyżanowski?
ԿուսակցությունԼեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն և Լեհական սոցիալիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Irena Sendlerowa Վիքիպահեստում

Իրենա Սենդլերի սխրանք

խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Իրենա Սենդլերը՝ Վարշավայի Առողջապահության վարչության աշխատակից, լեհական ընդհատակյա դիմադրության շարժման և հրեաների օգնության «Ժեգոդա» խորհրդի անդամ, հաճախ այցելում էր Վարշավայի գետտո, որտեղ հետևում էր հիվանդ երեխաներին։ Քողարկվելով այս գործունեությամբ, նա և իր ընկերները գետտոյից փախցրել են 2500 երեխա, որոնք հետագայում փոխանցվել են լեհական մանկատներ, ընտանիքներ և վանքեր։

Մանկահասակ երեխաներին քնաբեր էին տալիս և տեղավորում փոքր արկղերում, որոնք նախապես ծակծված էին օդ թափանցելու համար։ Երեխաների մի մասին տեղավորում էին զամբյուղների, ստվարաթղթե տուփերի և պարկերի մեջ։ Տարածքից դուրս էին հանում մեքենաներով, որոնք ճամբար ախտահանող նյութեր էին բերում։ Որոշ երեխաների դուրս էին բերում գետտոյին կից տների նկուղներով։ Փախուստի համար օգտագործվում էին նաև ջրատարները։

Երեխաներին պահում էին մեքենայի թափքում գործիքներ տակ ու ծածկում բրեզենտով։ Իրենան մեքենայում շուն էր պահում։ Գետտոյի դարպասների մոտ վարորդը սեղմում էր շան թաթը և նա բարձր հաչում էր, ինչը խլացնում էր երեխաների լացն ու աղմուկը։

Իրենա Սենդլերը բոլոր փրկված երեխաների տվյալները գրում էր թղթի նեղ շերտերի վրա և պահում ապակե շշում։ Շիշը թաղվում էր ընկերուհու բակի խնձորենու տակ։ Նպատակը պատերազմից հետո երեխաների հարազատներին գտնելն էր[7]։

1943 թվականի հոկտեմբերի 20-ին Իրենա Սենդլերը անստորագիր[7] հայտով ձերբակալվեց։ Տանջանքներից հետո նրան դատապարտեցին մահվան, սակայն նա փրկվեց՝ մահապատժի վայր ուղեկցող պահակները կաշառված էին և կեղծեցին նրա մահը։ Իրենան փաստաթղթերով մահապատժի էր ենթարկվել և սպանվել, բայց իրականում ընդհատակյա կյանք էր վարում և օգնում փրկված հրեա երեխաներին։

Պատերազմից հետո

խմբագրել
 
Իրենա Սենդլեր (2005)

Պատերազմից հետո Իրենա ՍԵնգլերը բացեց երեխաների տվյալներով գաղտնարանը և թղթերը հանձնեց 1947-1949 թվականներին Լեհաստանում հրեաների կենտրոնական կոմիտեի նախագահ Ադոլֆ Բերմանին։ Առաջնորդվելով այս ցուցակներով կոմիտեի անդամները գտան շատ երեխաների ծնողներին կամ հարազատներին։ Որբերին հանձնեցին հրեական մանկատներ։ Հետագայում նրանց մի մասը տեղափոխվեց Պաղեստին, իսկ հետո Իսրայել։

Լեհաստանում կոմունիստական կարգեր հաստատվելուց հետո Իրենա Սենդլերը իշխանությունների կողմից հետապնդման ենթարկվեց՝ Լեհաստանի վտարանդի կառավարության հետ համագործակցելու մեղադրանքով։ 1949 թվականին, երբ Իրենա Սենդլերի հարցաքննություններն էին տեղի ունենում, նա հղի էր։ Տղա երեխան ծնվեց տհաս և 11 օր անց մահացավ[8]։

Չնայած հրավերներին, լեհական կառավարությունը քաղաքական տարաձայնություններից ելնելով Իրենա Սենդլերին Իսրայել չէր թողնում մեկնել։ Միայն կոմունիստական կարգերի վերացումից հետո Սենդլերը կարողացավ այցելել Իսրայել[9]։

Իրենա Սենդլերը պատերազմից հետո ապրում էր Վարշավայում մեկ սենյականոց բնակարանում[9]։.

Պարգևներ

խմբագրել

Վարշավա և Տարչին քաղաքների պատվավոր քաղաքացի է։

Հիշատակ

խմբագրել

Արվեստում

խմբագրել
  • 2009 թվականի ապրիլ ամսին էկրան բարձրացավ «Իրենա Սենդլերի քաջ սիրտը» հեռուստատեսային ֆիլմը, որը նկարահանվել էր 2008 թվականի աշնանը Լատվիայում։ Իրենայի դերը կատարում է դերասանուհի Աննա Պեկուինը Նոր Զելանդիայից[11][12]։.
  • Իրենա Սենդլերի կյանքը արտացոլվել է նաև երգերում։ Օրինակ՝ 2009 թվականին իռլանդական մի խումբ կատարել է «Իրենա» երգը(HFWH Records)։

Դրամագիտության մեջ

խմբագրել
  • «Խաղաղության սրբեր»՝ Իրենա Սենդլերի, Զոֆյա Կոսակ-Շուցկայայի և Մաթիլդա Գետտերի դիմանկարները 2009 թվականին պատկերվել են լեհական արծաթե դրամների վրա։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրենա Սենդլեր» հոդվածին։

Տես նաև

խմբագրել