Եդվաբնեի կոտորած, հրեաների զանգվածային սպանություններ Բելառուսական ԽՍՀ Բելոստոկի մարզի Եդվաբնե գյուղում (այժմ՝ Լեհաստան) Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1941 թվականի հուլիսին։ Երկար ժամանակ համարվել է, որ կորոտածն իրականացրել են գերմանացի պատժողները, բայց ներկայում հայտնի է, որ ջարդարարների հիմնական մասը եղել են լեհեր, որոնք ապրում էին հարակից տարածքներում։

Կոտորած խմբագրել

1941 թվականի հուլիսի 10-ին լեհերի մոլեգին ամբոխը հարձակվել է հրեաների վրա, որոնց թվում է եղել տեղի ռաբբին։ Հրեաների մեծ մասին ողջ-ողջ այրել են գոմում։

Հետաքննություն խմբագրել

Մինչ 2000 թվականը ենթադրվում էր, որ կոտորածն իրականացրել են գերմանացիները։ Սակայն 2001 թվականին ամերիկացի պատմաբան Յան Թոմաշ Գրոսը հրատարակել է «Sąsiedzi: Historia zagłady zydowskiego miasteczka» գիրքը, որում ցույց է տվել, որ ջարդերը կատարել են տեղի բնակիչները՝ առանց գերմանացիների օգնության[1][2][3]։

Հիմնական փաստերը անհերքելի են թվում։ 1941 թվականի հուլիսին Եդվաբնեում բնակվող լեհերի մի մեծ խումբ մասնակցել է այնտեղի գրեթե բոլոր հրեաների դաժանաբար ոչնչացմանը, որոնք, ի դեպ, կազմում էին ավանի բնակիչների ճնշող մեծամասնությունը։ Նախ նրանց սպանել են մեկ առ մեկ՝ փայտերով, քարերով, խոշտանգել են, կտրել գլուխները, պղծել դիակները։ Հետո՝ հուլիսի 10-ին, շուրջ մեկուկես հազար փրկվածներ տարվել են գոմ և ողջ-ողջ այրվել։

 
Եդվաբնեի կոտորածի զոհերի հուշարձան

Որոշ լեհեր չեն համաձայնել իրադարձությունների տվյալ գնահատականի հետ։ 2000 թվականից մինչև 2004 թվականը Լեհաստանի Ազգային հիշողության ինստիտուտի կողմից կատարված հետաքննության արդյունքում կատարվել են եզրակացություններ, որոնք հիմնականում հաստատել են Գրոսի վարկածը, բացառությամբ լեհերի ձեռքից մահացած հրեաների քանակի. 1600 մահվան փոխարեն նշվել է 340-350 մարդու մահվան մասին[4]։ Դատախազ Ռադոսլավ Իգնատիևի կարծիքով՝ հնարավոր է, որ «սպանությունները ներշնչվել են գերմանացիներից, և գերմանացի զինվորների տեղում գտնվելու փաստը պետք է համարել համարժեք սպանությանը նրանց համաձայնությանը[5]»:

 
Հրեա երեխաների մի խումբ ուսուցիչներով, Եդվաբնե, 1938

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում լեհերն իրենց հրեա հարևանների դեմ կատարել են ռազմական հանցագործություններ երկրի առնվազն 24 շրջաններում։ Այս եզրակացությանն է հանգել Երկրորդ աշխարհամարտի սկզբին Լեհաստանում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող կառավարական հանձնաժողովը[6]։

Հետաքննության պատասխանը խմբագրել

2001 թվականին Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին պաշտոնապես ներողություն է խնդրել հրեա ժողովրդից այս հանցանքի համար։

Այնուամենայնիվ, ոչ բոլոր լեհերն են պատրաստ միանալ նախագահ Կվասնևսկու ներողությանը[7]։

Վերահուղարկավորում խմբագրել

2013 թվականի հուլիսի 10-ին Լեհաստանի Եդվաբնե քաղաքում տեղի ունեցած սպանդի 72-րդ տարելիցի արարողության ժամանակ քաղաքում տեղի ունեցած ջարդի զոհերի աճյունները վերաթաղվել են։

Հուղարկավորության արարողությունը կազմակերպել էին Լեհաստանի ազգային հիշողության ինստիտուտը և Երկրորդ համաշխարհային պատերազմի թանգարանը։ Դրան մասնակցել են Լեհաստանի գլխավոր ռաբբի Միխայել Շուդրիխը, Լեհաստանի հրեական համայնքների միության նախագահ Պյոտր Կադլչիկը և Իցհակ Լևինը, որը մանկության տարիներին հրաշքով էր փրկվել կոտորածից[8]։

Եդվաբնեի կոտորածն արվեստում խմբագրել

Եդբավնում տեղի ունեցած իրադարձություններն ընկած են Վլադիսլավ Պասիկովսկու «Հասկիկներ» ֆիլմի հիմքում, որի հերոսները իմանում են իրենց հայրենի գյուղում հրեաների զանգվածային սպանության մասին[9]։ Նաև իրադարձությունները հիմք են հանդիսացել Թադեուշ Սլոբոդզյանեկի «Համադասարանցիներ. Պատմություն 14 դասերում» ֆիլմի համար[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Золотая лихорадка в Треблинке»: историк Ян Гросс обвинил поляков в мародерстве». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 14-ին.
  2. Ян Томаш Гросс. Соседи. История уничтожения еврейского местечка = Sasiedzi: Historia zagłady żydowskiego miasteczka. — Текст, 2002. — 160 с. — 3500 экз. — ISBN 5-7516-0321-4
  3. «Ян Гросс снова шокирует Польшу своей книгой». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 29-ին.
  4. «Постановление о закрытии следствия по убийствам польских граждан еврейской национальности, стр. 200» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
  5. Поляки подыскали евреям местечко
  6. «Едвабно было только началом» Центральный Еврейский Ресурс SEM40
  7. Григорий Бакланов Кумир Избранные части из новой книги
  8. «В Едвабне перезахоронены останки евреев, зверски убитых поляками в 1941 году». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  9. Hoberman, J. (2013 թ․ հոկտեմբերի 25). «The Past Can Hold a Horrible Power». The New York Times. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 15-ին.
  10. http://www.e-reading.mobi/chapter.php/1031038/2/Slobodzyanek_-_Odnoklassniki._Istoriya_v_XIV_urokah.html

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել