Կելցե
Կելցե (լեհ.՝ Kielce, Լեհական թագավորության ժամանակ ռուսական անվանումը՝ Կելցի, քաղաք կենտրոնական Լեհաստանում։ Տեղակայված է մայրաքաղաք Վարշավայից 170 կմ հարավ։ Մինչև 1999 թվականը Կելցեն եղել է Կելեցյան վոյեվոդության մայրաքաղաքը, իսկ 1999 թվականի վարչական բարեփոխումից հետո՝ Սվենտոկշական վոյեվոդության մայրաքաղաքը։ Ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների խոշոր հանգույց է[2]։ Բնակչությունը 209 962 մարդ է (2004)[3]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
ռուս.՝ Кельцы լեհ.՝ Kielce | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 109±1 կմ² | ||||
ԲԾՄ | 260±1 մետր | ||||
Բնակչություն | ▼186 894 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 41 | ||||
Փոստային ինդեքսներ | 25-001 | ||||
Ավտոմոբիլային կոդ | TK | ||||
Պաշտոնական կայք | um.kielce.pl | ||||
| |||||
ՊատմությունԽմբագրել
Հնագիտական պեղումներն ապացուցում են, որ Սվենտոշական լեռների ստորոտում՝ ներկայիս Կելցեի տարածքում, բնակչություն կար դեռևս կելտական շրջանում՝ նախքան սլավոնների գալն այս վայրեր[4]։
11-րդ դարի վերջին և 12-րդ դարում Կելցեի տարածքում հիմնվել է բնակավայր, որը 12-րդ դարի սկզբին դարձել է կրակովյան եպիսկոպոսների սեփականությունը։ Արդեն այդ ժամանակվանից սկսվեց Կելցեի առևտրական պատմությունը․ քաղաքի շահավետ դիրքը Կրակովի մոտակայքում գտնվող առևտրական խաչմերուկներում նրան դարձրեց տոնավաճառների կենտրոն։ 1171 թվականին կառուցվեց առաջին քարե եկեղեցին, որը հետագայում դարձավ մայր տաճար, իսկ 1295 թվականին Կելցեն ստացավ քաղաքի կարգավիճակ։
15-րդ դարում հարևանությամբ խոշոր հանքավայրերի բացումից հետո Կելցեն դարձավ խոշոր մետաղագործական կենտրոն, որը կանխորոշեց քաղաքի արագ զարգացումը[5]։ 1642 թվականին ավարտվեց վաղ բարոկկո շրջանի Կրակովի եպիսկոպոսների պալատի կառուցումը, որը քաղաքի հիմնական տեսարժան վայրերից մեկն է[6]։
1660 թվականին շվեդների հետ պատերազմի ժամանակ Կելցեն թալանվեց և այրվեց շվեդական բանակի կողմից։ Քաղաքի վերականգնումը շարունակվեց մինչև 18-րդ դարի կեսերը։
1795 թվականին՝ Լեհաստանի երրորդ բաժանումից հետո, Կելցեն մտավ Ավստրիայի կազմի մեջ։ Նապալեոնական պատերազմների ժամանակ քաղաքը անկախ Վարշավայի դքսության մասն էր, իսկ Նապոլեոնի պարտությունից հետո անցավ Լեհական թագավորությանը։
19-րդ դարում շարունակվեց քաղաքի զարգացումը՝ որպես արդյունաբերական և հանքարդյունաբերական խոշորագույն կենտրոն։ 1816 թվականին Կելցեում բացվեց Լեհաստանի առաջին տեխնիկական համալսարանը։
Ռուսական կայսրության կազմում Կելցեն եղել է Կելեցյան նահանգի վարչական կենտրոնը։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո քաղաքը դարձավ Լեհաստանի մասը՝ նորից ձեռք բերելով անկախություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքն օկուպացվել է նացիստների կողմից, հատկապես Սվենտոկշիշական լեռներում ակտիվորեն գործում էին պարտիզանական ջոկատները։
1946 թվականի հուլիսի 4-ին Կելցեում տեղի ունեցան հետպատերազմական Լեհաստանի ամենամեծ ջարդերը, որոնց ընթացքում զոհվեց շուրջ 40 [7][8][9] և վիրավորվեց շուրջ 50 հրեա[10]։
ԲնակչությունԽմբագրել

Տեսարժան վայրերԽմբագրել
- Եպիսկոպոսների պալատ, կառուցվել է 1641 թվականին։ Լեհական բարոկկոյի մի քանի բացառիկ հուշարձաններից մեկն է, որը վերապրել է երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ներկայումս այստեղ է գտնվում Ազգային թանգարանը, որի ցուցանմուշների մեջ ընդգրկված են պատմական ինտերիերի նմուշներ, լեհական գեղանկարներ, ազգային արհեստագործական նմուշներ։
- Մայր տաճար, նախնական եկեղեցին կառուցվել է 1171 թվականին ռոմանական ոճով։ Դրանից հետո մի քանի անգամ վերակառուցվել է, իսկ վերջին փոփոխությունը վերաբերում է վաղ բարոկկոյի դարաշրջանին։
- Սուրբ Երրորդության եկեղեցի, կառուցվել է 1640-1644 թվականներին։
- Քաղաքային շուկա, կառուցվել է 18-րդ դարում։
- Սինագոգա
- Ռատուշայի շենք (1848)
- Կայազորային Նիկոլական եկեղեցի (1904)
- Մայլս Դևիսի հուշարձան
- Վլադիմիր Վիսոցկու կիսանդրի
- Խորհրդային ռազմագերիների գերեզմանատուն
- Կելեցյան գյուղի թանգարան
Զբոսաշրջային կարևոր գրավչություն ունեն Սվենտոկշիշական լեռները՝ գեղատեսիլ հովիտներով, հանքային աղբյուրներով և բազմաթիվ ճեմուղիներով։
Այլ տեղեկություններԽմբագրել
- Կելցեի շուկան մեծությամբ երկրորդն է Պոզանի միջազգային շուկայից հետո։
- Կելցեն բժշկական խոշոր կենտրոն է։ Սվենտոկշական օնկոլոգիական կենտրոնը Լեհաստանի ամենաժամանակակից կենտրոնն է։
- Քաղաքի տասներեք համալսարանների և քոլեջների շարքում առանձնանում են Կելցեի տեխնոլոգիական համալսարանը, Սվենտոկշական ակադեմիան, Առևտրի բարձրագույն դպրոցը, Տնտեսագիտության և կառավարման բարձրագույն դպրոցը։
Քույր քաղաքներԽմբագրել
Հայտնի բնակիչներԽմբագրել
- Կոնստանտին Միխայլովիչ Վիլենսկի, կոմպոզիտոր և դաշնակահար, Ստեֆան Ժերոմսկու անվան դրամատիկական թատրոնի երաժշտական տնօրենը (1995-2002)
- Ռաֆալ Օլբինսկի, լեհ նկարիչ
- Իգոր Ֆյոդորովիչ Բելզա, ռուս խորհրդային երաժշտագետ, կոմպոզիտոր, գրականագետ, արվեստագիտության դոկտոր, Սվյատոսլավ Բալզայի հայրը
- Յակուբ Կորեյբա, քաղաքագետ, հրապարակախոս, «Առաջին ալիք»-ի «Время покажет» և «Ռոսիա 1»-ի «60 րոպե» հեռուստահաղորդումների մշտական փորձագետ[12]։
ՊատկերասրահԽմբագրել
Ստեֆան Ժերոմսկու թատրոն
Մայլս Դևիսի արձանը Կելցեում
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/052615261011-0945930?var-id=1639616&format=jsonapi
- ↑ Ludność. Stan i struktura ludności oraz ruch naturalny w przekroju terytorialnym. Stanu w dniu 30 VI 2014 r. (Polish)։ Warsaw, Poland: Główny Urząd Statystyczny։ 2014։ ISSN 1734-6118։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-02-ին
- ↑ Wacław Wierzbieniec (2010). "Kielce". Jews in Eastern Europe. Translated by Anna Grojec. YIVO Institute for Jewish Research.
- ↑ Przygodzki Andrzej։ «Historia Kielc - History of Kielce - Geschichte von Kielce»։ Վերցված է նոյեմբերի 20, 2016
- ↑ www.ideo.pl ideo -։ «History / About the city / Kielce City Hall»։ Վերցված է նոյեմբերի 20, 2016
- ↑ «Zespół zamkowy biskupów krakowskich - Kielce - Wrota Świętokrzyskie – Portal Województwa Świętokrzyskiego»։ Վերցված է նոյեմբերի 20, 2016
- ↑ Anti-Jewish Riots in Poland(անգլ.) // Times. — 1946. — № 4 июля. — С. 4.
- ↑ Engel D. Patterns Of Anti-Jewish Violence In Poland, 1944-1946(անգլ.). — Jerusalem: Shoah Resource Center, The International School for Holocaust Studies, 1998. — С. 1.
- ↑ Williams Anna։ «The Kielce Pogrom»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-21-ին։ Վերցված է 2009-11-11
- ↑ «The Kieltzer Society - History»։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-18-ին։ Վերցված է նոյեմբերի 20, 2016
- ↑ «Współpraca z zagranicą / Oficjalna strona Miasta Kielce»։ www.um.kielce.pl։ Վերցված է 2015-11-11
- ↑ «Якуб Корейба»։ eTVnet
ԱղբյուրներԽմբագրել
- Сайт города(լեհ.)
- Сайт с фотографиями Кельце Archived 2007-04-26 at the Wayback Machine.(լեհ.)
- Investments in Kielce(լեհ.)
- Днепродзержинск — побратим города Кельце
- Наши Кельце
- [1]
- «Кельцы»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |