Սմենավեխականություն (ռուս.՝ Сменовеховцы), ռուսական մտավորականության (գլխավորապես վտարանդի) հասարակական քաղաքական շարժում 1920-ական թվականներին։

«Սմենավեխականություն» եզրույթն առաջացել է «Սմենա վեխ» («Смена вех») ժողովածուի անվանումից, որ հրատարակել էին մի խումբ կադետ և օկտյաբրիստ գործիչներ (Ն․ Վ․ Ուստրյալով, Ցու․ Վ․ Կլյուչնիկով, Ս․ Ս․ Լուկյանով և ուրիշներ) 1921-ին, Պրահայում[1]։

Սմենավեխականները 1920-ական թվականների 1-ին կեսին ունեցել են շուրջ 10 հրատարակություն։ Սմենավեխականության գաղափարախոսները հույս ունեին, որ նէպի պայմաններում խորհրդային իշխանությունը կվերասերվի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Լենին. Որոշման նախագիծ Ճենովայի կոնֆերանսի հետ կապված, ՌԿ(բ)Կ ԿԿ Քաղբյուրո». www.marxists.org.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 456