Գրեթերթ, Հայաստանի գրողների միության գրական երիտասարդական ամսաթերթ։ Տպագրվում է 2006 թվականի հուլիսի 1-ից։ Գլխավոր խմբագիրը և հիմնադիրն արձակագիր, դրամատուրգ և թարգմանիչ Գուրգեն Խանջյանն է։ Պարբերականը փորձում է համախմբել երիտասարդ ստեղծագործող ուժերին՝ արձակագիրներին, բանաստեղծներին, թարգմանիչներին։ Տպագրվում է պետական հովանավորությամբ։

Գրեթերթ
Изображение логотипа
Տեսակհանդես
Լեզուհայերեն[1]
Գլխավոր խմբագիրԳուրգեն Խանջյան
Հիմնադրվել էհուլիսի 1, 2006
Երկիր Հայաստան
ISSN1829-2216
Կայքgretert.com(հայ.)
էլեկտրոնային փոստgretert33@gmail.com

Գրեթերթի մրցանակ խմբագրել

«Գրեթերթն» ունի ամենամյա մրցանակ, որը տրվում է թերթում հրատարակված պոեզիայի, արձակի, թարգմանության և հրապարակախոսության ոլորտների լավագույն ստեղծագործության հեղինակներին։ «Գրեթերթի» մրցանակակիրներ են դարձել՝

2007 թվական

  • Էդուարդ Հարենց, պոեզիա, 2007-ի թիվ 5-ում տպագրած բանաստեղծական շարքի համար։
  • Թոնդրակ, «Գրեթերթի» 2007-ի համարներում հրապարակած թարգմանությունների համար։
  • Արքմենիկ Նիկողոսյան, հրապարակախոսություն և ակնարկ, «Մրցանակաբաշխություններ, մրցանակներ, մրցանակակիրներ» (Գրեթերթ, 2007, թիվ 1)։
  • Նառա Վարդանյան, արձակ, «Սրբիչը», Գրեթերթ, 2007, թիվ 4։
  • Հասմիկ Հակոբյան, գրաքննադատություն, "Պոեզիան առանց պարտավորությունների", Գրեթերթ, 2007, թիվ 4։

2008 թվական

2009 թվական

2010 թվական

  • Հասմիկ Սիմոնյան, պոեզիա, «Հրաժեշտ բառին» բանաստեղծական շարք (Գրեթերթ, թիվ 1)։
  • Սարգիս Հովսեփյան, պատմվածք, «Ֆերգանա» (Գրեթերթ, թիվ 4)։
  • Հասմիկ Հակոբյան, գրաքննադատություն, «Ջրհեղեղ՝ ժամանակային անանցելիություն» (Գրեթերթ, թիվ 4)։
  • Արամ Պաչյան, հրապարակախոսություն և էսսե, «Actus Tragicus» (Գրեթերթ, թիվ 4)։
  • Աշոտ Գաբրիելյան, թարգմանություն, Ռուբոկո Սյոյի էրոտիկ թանկաները (Գրեթերթ, թիվ 2)։

2011 թվական

  • Էդուարդ Հարենց. պոեզիա, Բանաստեղծական շարք (Գրեթերթ, 2011, թիվ 1)։
  • Հրաչյա Սարիբեկյան. պատմվածք. «Ապորիա» (Գրեթերթ, 2011, թիվ 2)։
  • Էդուարդ Հարենց. թարգմանություն. ՄԱՐԱԼ ԱԼ-ՄԱՍՐԻ, (Գրեթերթ, 2011, թիվ 4)։
  • Աշոտ Գաբրիելյան. հրապարակախոսություն. «Գնացեք ու գիրք կարդացեք» (Գրեթերթ, 2011, թիվ 1)։
  • Գոհարիկ Աքելյան. գրաքննադատություն. «Խուսանավել բառերի աղմուկից Միտեղ ու Ոչմիտեղ» (Գրեթերթ, 2011, թիվ 4)։

2012 թվական

  • Մանե Գրիգորյան, պոեզիա, Բանաստեղծական շարք (Գրեթերթ, 2012, թիվ 3)։
  • Գրիգ, պատմվածք, «Պուճուր մարդը» (Գրեթերթ, 2012, թիվ 3)։
  • Անի Հակոբյան, թարգմանություն, Չ. Մուկովսկի՝ Քաղաքի ամենագեղեցիկ կինը, (Գրեթերթ, 2012, թիվ 4)։
  • Արքմենիկ Նիկողոսյան, հրապարակախոսություն և էսսե, Ափսոս գրաքաննադատությունը, (Գրեթերթ, 2012, թիվ 4)։
  • Անի Հովնանյան, գրաքննադատություն, «Սի բեմոլից» մինչև «Լույսի ջրվեժներից» առաջ։

2013 թվական

  • Գրիգ, պատմվածք, «Երկու սիլուետ»
  • Լուսինե Եղյան, բանաստեղծություն, բանաստեղծական շարք
  • Աննա Միկոյան, գրաքննադատություն, Մհեր Բեյլերյան. «կիրակնօրյա պատմվածքներ»
  • Էդուարդ Հարենց, թարգմանություն, «Հելենա Կրուկ»
  • Նառա Վարդանյան, հրապարակախոսություն,«Լեզվական մեկուսացումը՝նոր ժամանակի մշակույթ»

2014 թվական

  • Գրիգ, պատմվածք, «Հիսուսի կատուն»
  • Լուսինե Եղյան, բանաստեղծություն, բանաստեղծական շարք
  • Անի Հովնան, գրաքննադատություն, «Անհանգիստ մարդու քաղաքում շրջելիս»
  • Պավել Ճաղարյան, թարգմանություն, Դաո դե Ցզին

2015 թվական

  • Լիլիթ Կարապետյան, պատմվածք, «Բաբելոն»
  • Արթուր Միրզոյան, բանաստեղծություն, բանաստեղծական շարք
  • Ռուզաննա Սուքիասյան, թարգմանություն, Սիլվիա Պլաթ
  • Թագուհի Ղազարյան, գրաքննադատություն, «Դավաճանել էր արդյոք վեպին»
  • Հասմիկ Սիմոնյան, հրապարակախոսություն և էսսե, «Մանիֆեստ»

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել