Միքայել Մանվելյան

հայ արձակագիր, դերասան, սցենարիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Միքայել Գևորգի Մանվելյան (փետրվարի 14 (26), 1877[1], Ներքին Ագուլիս[1] - հոկտեմբերի 7, 1944(1944-10-07)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դերասան, արձակագիր, դրամատուրգ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Միքայել Մանվելյան
Ծնվել էփետրվարի 14 (26), 1877[1]
ԾննդավայրՆերքին Ագուլիս[1]
Վախճանվել էհոկտեմբերի 7, 1944(1944-10-07)[1] (67 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունդերասան, դրամատուրգ և արձակագիր
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ուշագրավ աշխատանքներԶարե, Միշտ պատրաստ, Ղուլը և Քաջ Նազար
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԱբելյան-Արմենյան թատերախումբ, Բաքվի պետական հայկական թատրոն և Թաիրովի անվան թատրոն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
Միքայել Մանվելյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Ներքին Ագուլիս գյուղաքաղաքում։ 16 տարեկանում ընդունվել է Աբելյան-Արմենյան թատերախումբը, ապա խաղացել է Բաքվի հայկական թատերախմբում։ 1898-1900 թվականներին ծառայել է ցարական բանակում։ 1903 թվականին ընդունվել է Մոսկվայի կայսերական թատրոնի դերասանուհի Իրաիդա Ումանեց-Ռայսկայայի դրամատիկական դասընթացը, որն ավարտելուց հետո եկել է Ալեքսանդրապոլ և փորձել այստեղ հիմնել ինքնուրույն թատրոն։ 1905 թվականին խաղացել է Ֆրանց Մոորի դերը (Շիլլերի «Ավազակներ» դրամայում), որը նրան բերել է դերասանի հռչակ։

1922 թվականից սկսել է խաղալ Երևանի առաջին պետթատրոնում (հետագայում՝ Գ. Սունդուկյանի անվան)։ Հայ բեմում նրա կերտած լավագույն դերերից են Շայլոկ (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», 1908), (Գերհարդ Հաուպտմանի «Ջրասույզ զանգ», 1911), Հայրապետ (Շիրվանզադեի «Նամուս», 1912), Տարտյուֆ (Մոլիերի «Տարտյուֆ», 1924), Յագո (Շեքսպիրի «Օթելլո»

Գրել է «Ոստայն» (1910), «Հեքիաթ» (1910), «Հրաբուխ» (1914, շահել է Մակարյան մրցանակ) և այլ դրամաներ, որոնք բեմադրվել են Թիֆլիսի, Բաքվի, Երևանի ու Կ. Պոլսի թատրոններում։

Ադրբեջաներեն լույս է տեսել նրա «Մի գլխարկի պատմություն» գիրքը (Բաքու, 1931

Ֆիլմեր

խմբագրել

Նկարահանվել է «Զարե» (1926), «Միշտ պատրաստ» (1936), «Քաջ Նազար» (1941) կինոնկարներում։

Նրա «Եղսան մոքիրը» պատմվածքի հիման վրա «Հայֆիլմը» նկարահանել է «Ղուլը» կինոնկարը։

Պարգևներ

խմբագրել

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Մահացել է Երևանում[2]։

Ստեղծագործական կյանք

խմբագրել

Միքայել Մանվելյանի վրա ուժեղ ազդեցություն է ունեցել ավագ եղբայրը՝ մանկավարժ, գրականագետ, բանաստեղծ Լևոն Մանվելյանը։ Թատրոնում խաղացել է մի շարք դերեր՝ Շեյլոկ («Վենետիկի վաճառականը»), դ'Սիլվա («Ուրիել Ակոստա»), Երվանդ («Դոկտոր Երվանդ Բոշայան»), Ֆրանց Մոոր («Ավազակներ») և «Հին աստվածների» կույր վանականը, որը մեծ հաջողություն է ունեցել[3]։ Մանվելյանը Ֆրանց Մոորի ճանաչված դերակատարն էր։

Մանվելյանը, ով ապրել էր Մոսկվայում, տեսել էր Գեղարվեստական թատրոնի ներկայացումները, Սևումյանի և Ալիխանյանի պես, քննադատորեն էր վերաբերում հայ թատրոնին և ձգտում էր փոփոխություններ անել ազգային թատրոնում։

1920-1930-ական թվականներին Մանվելյանի դերերը կտրուկ փոփոխությունների էին ենթարկվել, ավելի շատ գերակշռում էին ցայտուն արտահայտությունները, հագեցած էին բովանդակալից, զարգացող գաղափարներով[4]։

  • Երկեր, Երևան, 1959։
  • Էսքիզներ, Բաքու, 1903, 30 էջ։
  • Էսքիզներ, Պետերբուրգ, 1905, 158 էջ։
  • Պատմվածքներ, Ալեք-պոլ, 1906, 30 էջ։
  • Դրամատիկական էտյուդներ, գիրք 1, Բաքու, 1909, 82 էջ։
  • Պատմվածքներ, Թիֆլիս, 1912, 92 էջ։
  • Ճակատագիր, Թիֆլիս, 1913, 45 էջ։
  • Սպիտակ ծաղիկներ, Բաքու, 1913, 32 էջ։
  • Վարժուհին (պատմվածք), Թիֆլիս, 1913, 14 էջ։
  • Հեքիաթ, Թիֆլիս, 1914, 16 էջ։
  • Հրաբուխ (դրամա), Թիֆլիս, 1916, 62 էջ։
  • Երկերի ժողովածու, Թիֆլիս, 1917, 144 էջ։
  • Հարյուր ճիպոտ (հին զինվորի հուշատետրից), Ղարաքիլիսա, 1926, 16 էջ։
  • Գործադուլ, Երևան, Պետհրատ, 1927, 22 էջ։
  • Ժամանակակից մելոդրամա, Երևան, Պետհրատ, 1927, 100 էջ։
  • Սև քաղաքը, Երևան, Պետհրատ, 1927, 126 էջ։
  • Մի գլխարկի պատմություն, Երևան, Պետհրատ, 1929, 48 էջ։
  • Աշնան ճանճեր (պատմվածքներ), Երևան, Պետհրատ, 1931, 160 էջ։
  • Անապատը կծաղկի, Երևան, Պետհրատ, 1933, 144 էջ։
  • Պատկերներ ցարական բանակից, Երևան, Պետհրատ, 1934, 82 էջ։
  • Ընտիր երկեր, Մոսկվա, 1936, 386 էջ։
  • Տոկիոյից Կիոտո (ճապոնական հեքիաթ), Երևան, Պետհրատ, 1938, 14 էջ։
  • Զարթոնք, Երևան, Պետհրատ, 1939, 225 էջ։
  • Մանկական պատմվածքներ, Երևան, Պետհրատ, 1939, 94 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1945, 68 էջ։
  • Ընտիր երկեր, Երևան, Հայպետհրատ, 1947, 272 էջ։
  • Թերթիկներ իմ կյանքից, Երևան, Հայպետհրատ, 1950, 171 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1954, 69 էջ։
  • Երկեր, Երևան, Հայպետհրատ, 1955, 511 էջ։
  • Երկեր, Երևան, Հայպետհրատ, 1959, 434 էջ։
  • Թթենին, Երևան, «Հայաստան», 1971, 15 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 242.
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 361.
  3. Ա. Աթանեսյան, «Կույր վանականը», («Միք. Մանվելյան», գործունեության 30-ամյակին նվիրված հոբելյանական ալբոմ, Երևան, 1924)
  4. Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Արվեստի Ինստիտուտ "Հայ սովետական թատրոնի պատմություն"

Գրականություն

խմբագրել
  • Սարգսյան Ս., Միքայել Մանվելյան, Ե., 1955։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Մանվելյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 242