Հրաչյա Հովհաննիսյան (բանաստեղծ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչյա Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Հրաչյա Կարապետի Հովհաննիսյան (դեկտեմբերի 8, 1919[1], Շահապ, Երևանի գավառ, Հայաստան[1] - նոյեմբերի 22, 1997, Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1974)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1979, «Հայրական երգ» գրքից «Աշուն թագուհին» բանաստեղծությունների շարքի և «Արևոտ կղզու երգը» բանաստեղծությունների շարքի համար)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1944 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1948 թվականից։
Հրաչյա Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1919[1] |
Ծննդավայր | Շահապ, Երևանի գավառ, Հայաստան[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 22, 1997 (77 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ և գրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն[1], Խորհրդային գրականություն[1] և Գրական թերթ[1] |
Պարգևներ | |
Զավակներ | Դավիթ Հովհաննես և Թամար Հովհաննիսյան |
Հրաչյա Հովհաննիսյան Վիքիդարանում |
Գրող Դավիթ Հովհաննեսի և դերասանուհի Թամար Հովհաննիսյանի հայրն է։
Կենսագրություն
խմբագրել1941 թվականին, Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի երրորդ կուրսից, մեկնել է խորհրդային բանակ, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1944 թվականին զորացրվելուց հետո աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում, ռադիոհաղորդումների կոմիտեում, «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրությունում։ 1955-1959 և 1978-1982 թվականներին եղել է «Գրական թերթ»-ի խմբագիրը, 1959-1975 թվականներին՝ Հայաստանի գրողների միության վարչության երկրորդ քարտուղարը, 1988-1990 թվականներին՝ նախագահ[2]։
Հովհաննիսյանի բանաստեղծությունների առաջին գիրքը («Իմ կյանքի երգը») լույս է տեսել 1948 թվականին։ Այնուհետև հրատարակվել են նրա «Երկրորդ հանդիպում» (1951), «Հրաշալի այգեպան» (1956), «Ծովի լռությունը» (1964), «Վայրի վարդ» (1968), «Սուրը դափնու վրա» (1970), «Հայրական երգ» (1977) ժողովածուները։ Հովհաննիսյանը քնարական բանաստեղծ է։ Սեր, հայրենիք, Հայրենական մեծ պատերազմ, բնություն, հողի աշխատավոր, ժողովրդի ճակատագիր. սրանք են այն առանցքային թեմաները, որոնց շուրջը հյուսված է Հովհաննիսյանի պոեզիան։ Հովհաննիսյանը գրել է նաև հրապարակախոսական, գրականագիտական, քննադատական հոդվածներ, էսսեներ, պատմվածքներ, ուղեգրական նոթեր («Մոտիկն ու հեռուն», 1967, «Ժամանակի շունչը», 1976 թվական)։
Թարգմանել է խորհրդային բանաստեղծների, ինչպես նաև Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Նեկրասովի, Իվան Ֆրանկոյի, Լուի Արագոնի, Մաքսիմ Ռիլսկու ստեղծագործություններից։ Հովհաննիսյանի երկերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։
Զոհվել է 1997 թվականի նոյեմբերի 22-ին, ավտովթարից[3]։
Երկերի մատենագիտություն
խմբագրել- Իմ կյանքի երգը, Երևան, 1948 թ., 100 էջ։
- Երկրորդ հանդիպում, Երևան, 1951 թ., 114 էջ։
- Հրաշալի այգեպան, Երևան, 1956 թ., 236 էջ։
- Ծովի լռությունը, Երևան, 1964 թ., 264 էջ։
- Մոտիկն ու հեռուն, Երևան, 1967 թ., 392 էջ։
- Վայրի վարդ, Երևան, 1968 թ., 184 էջ։
- Սուրը դափնու վրա, Երևան, 1970 թ., 112 էջ։
- Բանաստեղծություններ, գիրք 1, Երևան, 1971 թ., 388 էջ։
- Բանաստեղծություններ, գիրք 2, Երևան, 1972 թ., 404 էջ։
- Ժամանակի շունչը (ակնարկներ, հրապարակախոսական հոդվածներ), Երևան, 1976 թ., 512 էջ։
- Հայրական երգ, Երևան, 1977 թ., 244 էջ։
- Արևոտ կղզու երգը (Քնարական հատընտիր), Երևան, 1980 թ., 544 էջ։
- Իրիկնային ղողանջներ, Երևան, 1982 թ., 128 էջ։
- Ոսկե ամպ (հուշագրական վիպակ), Երևան, 1984 թ., 304 էջ։
- Մշտադալար ծառ (հոդվածներ, էսսեներ), Երևան, 1985 թ., 376 էջ։
- Պատերազմի դեմքը (հուշագրություն), Երևան, 1986 թ., 344 էջ։
- Չարենցի լապտերը (բանաստեղծություններ, պոեմ), Երևան, 1988 թ., 104 էջ։
- Ընտիր երկեր, հատ. 1. Բանաստեղծություններ, Երևան, 1989 թ., 608 էջ։
- Ընտիր երկեր, հատ. 2. Ոսկե ամպ, Պատերազմի դեմքը, Երևան, 1990 թ., 688 էջ։
- Դաժան դրախտավայր (բանաստեղծություններ), Երևան, 1993 թ., 96 էջ։
- Անկախության պերճանքն ու խեղճությունը, Երևան, 1994 թ., 106 էջ։
- Կապույտ լեռան շուքը, Երևան, 1995 թ., 312 էջ։
- Մենության օրեր (բանաստեղծություններ), Երևան, 1996 թ., 140 էջ։
- Հուշերի երեկո, Երևան, 1997 թ., 308 էջ։
- Հրաշալի այգեպան (բանաստեղծություններ), Երևան, 2010 թ., 124 էջ։
Մամուլ
խմբագրել- Լենինի արձանը Երևանում։ «Գրական թերթ», 1948, № 3:
Թարգմանություններ
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Աբաշիձե Գրիգոլ։ Ծովը և ծիծեռնակը.- Երևան։ Սովետական գրող, 1978.- 165 էջ։
- Ազատության կանչ.- Երևան։ Հայաստան, 1973.- 164 էջ.- Բովանդ-ից՝ Ստեղծագործությունների մի մասը։
- Ասիայի և Աֆրիկայի բանաստեղծները.- Երևան։ Հայպետհրատ, 1958.- 217 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
- Արագոն Լուի։ Բանաստեղծություններ և պատմվածքներ.- Երևան։ Հայպետհրատ, 1959.- 290, 1 չհ. էջ.- Բովանդ-ից՝ Մանուշյանի խումբը։
- Գիտե՞ս երկիրն այս։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայաստան, 1970.- 150 էջ։
- Լևադա Ալեքսանդր։ Կամո։ Դրամա երեք գործողությամբ, վեց պատկերով.- Երևան։ Սովետական գրող, 1977.- 91 էջ։
- Կուպալա Յանկա։ Հատընտիր.- Երևան։ Հայպետհրատ, 1951.- 103 էջ։
- Համանվագ.- Երևան։ Հայաստան, 1972.- 107 էջ.- Բովանդ-ից՝ Ռիլսկի Մ. Ժողովուրդների սիրտը։
- Հաֆեզ Շամսեդդին Մոհամմեդ։ Լիրիկա.- Երևան։ Հայպետհրատ, 1957.- 133 էջ։
- Հովհաննիսյան Հրաչյա։ Իմ երգարանը.- Երևան։ Արևիկ, 2019.- 82 էջ։
- Միխալկով Սերգեյ։ Մենք երեսուն տարեկան ենք.- Երևան։ Հայպետհրատ, 1949.- 19 էջ։
- Նեկրասով Նիկոլայ։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայպետհրատ, 1953.- 223 էջ։
Հասցեներ
խմբագրել- ք. Երևան, Սովետների, 7
- ք. Երևան, Տերյան փ․, 59, 3-րդ մուտք
Պարգևներ
խմբագրել- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Կարմիր աստղի, ժողովուրդների բարեկամության շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, 1979 թվական
- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 1974 թվական
- ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ, 1982 թվական
- Արցախի Հանրապետության Եղիշեի անվան մրցանակ, 1994 թվական
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ ԴԱՌՆԱՐ ՀՐԱՉՅԱ ԱՄԱԶՈՆ
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչյա Հովհաննիսյան (բանաստեղծ)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 572)։ |