Սողոմոն Տարոնցի

հայ արձակագիր, խմբագիր, թարգմանիչ, բանաստեղծ

Սողոմոն Տարոնցի (Սողոմոն Սահակի Մովսիսյան, հունվարի 9, 1905(1905-01-09), Բուլանըխի գավառակ, Մուշի մարզ, Թուրքիա - հուլիսի 17, 1971(1971-07-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1965), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։

Սողոմոն Տարոնցի
Սողոմոն Սահակի Մովսիսյան
Դիմանկար
(բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ)
Ծնվել էդեկտեմբերի 27, 1904
(նոր տոմարով՝ հունվարի 9, 1905)
Ծննդավայրգ.Կոփ, Բուլանըխ գավառ,
Բիթլիսի վիլայեթ (Արևմտյան Հայաստան)
Մահացել էհուլիսի 17, 1971
Մահվան վայրԵրևան (Հայաստան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունթարգմանիչ, խմբագիր, արձակագիր և բանաստեղծ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Կենսագրություն

խմբագրել

Սկզբնական կրթությունը ստացել է մանկավարժ և ազգագրագետ հոր մոտ։ 1915 թվականին ծնողների հետ գաղթել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի), սովորել ու ավարտել ամերկոմի 2-րդ աստիճանի դպրոցը։ 1926 թվականին ընդունվել և 1930 թվականին ավարտել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Առաջին անգամ տպագրվել է 1925 թվականին։ Երկար տարիներ զբաղվել է խմբագրական ու թարգմանական աշխատանքներով[1]։

Ռուսերեն լույս են տեսել նրա «Գիրք երջանկության» (Երևան, 1952), «Բանաստեղծություններ» (Երևան, 1956) գրքերը։

Հայկական դպրոցի համար կազմել է դասագրքեր։ Մահացել է Երևանում[2]։

Ս. Տարոնցու երկերի մատենագրություն

խմբագրել
 
Սողոմոն Տարոնցու հուշատախտակը Երևանում
  • Անապատներ (փոքրիկ պիեսներ), Լենինական, Պետհրատի չորրորդ տպարան, 1926, 24 էջ։
  • Առավոտ (չափածո գործեր), Երևան, Պետհրատ, 1930, 96 էջ։
  • Սերունդների երգը (բանաստեղծություններ), Երևան, Պետհրատ, 1933, 145 էջ։
  • Դարերի լեգենդը (բանաստեղծություններ, լեգենդներ, թարգմանություններ), Երևան, Պետհրատ, 1934, 159 էջ։
  • Աստղափուշ (մանկական բալլադ), Երևան, Պետհրատ, 1934, 16 էջ։
  • Ադավիա (վիպակ), Երևան, Պետհրատ, 1936, 48 էջ։
  • Հոպոպ (հեքիաթ), Երևան, Պետհրատ, 1938, 8 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1940, 239 էջ։
  • Ծույլ տղան (հեքիաթ), Երևան, Հայպետհրատ, 1940, 8 էջ։
  • Ռազմի շեփոր (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1941, 32 էջ։
  • Երջանկության ետևից (հեքիաթ դպրոցական բարձր տարիքի համար), Երևան, Հայպետհրատ, 1941, 12 էջ։
  • Ագռավը (հայկական զրույց), Երևան, Հայպետհրատ, 1941, 9 էջ։
  • Մի տուփ լուցկու համար, Երևան, Հայպետհրատ, 1942, 12 էջ։
  • Զրույց շատակեր Շրեյդերի, զինվոր Պիկի և մի աքլորի մասին, Երևան, Հայպետհրատ, 1942, 12 էջ։
  • Կրակ (բանաստեղծություններ և բալլադներ), Երևան, Հայպետհրատ, 1942, 50 էջ։
  • Պատերազմ (չափածո գործեր), Երևան, Հայպետհրատ, 1942, 84 էջ։
  • Ասպետ Լիպարիտ (պատմալան պոեմ կիլիկյան շրջանից), Երևան, Հայպետհրատ, 1944, 26 էջ։
  • Կրակե քառուղիներում (ռազմի երգեր, ժամանակակից սոնետներ, պատմական սոնետներ, դյուցազնական սոնետներ, բալլադներ), Երևան, Հայպետհրատ, 1944, 159 էջ։
  • Դավթի երգը (չափածո), Երևան, Հայպետհրատ, 1946, 141 էջ։
  • Չղջիկը (զրույց), Երևան, Հայպետհրատ, 1948, 12 էջ։
  • Ամպրոպից հետո (Պողոտաներ, Գյուղն իմ ոսկեվազ, Ամպրոպից հետո, Զմրուխտ բլբուլ, Խառն երգեր), Երևան, Հայպետհրատ, 1948, 124 էջ։
  • Ստալինգրադ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1951, 144 էջ։
  • Մեծ առօրյա (չափածո), Երևան, Հայպետհրատ, 1953, 135 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1954, 460 էջ։
  • Կապույտ հեռուներ, Երևան, Հայպետհրատ, 1956, 295 էջ։
  • Ավելի լույս (բանաստեղծություններ, պոեմներ, լեգենդներ, բալլադներ), Երևան, Հայպետհրատ, 1958, 379 էջ։
  • Զրույց արևի տակ (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1959, 308 էջ։
  • Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա (գրքում տեղ են գտել նաև Ս. Տարոնցու մի քանի բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1960, 480 էջ։
  • Ոսկեդար (բանաստեղծություններ, բալլադներ, պոեմներ), Երևան, Հայպետհրատ, 1960, 396 էջ։
  • Նովելներ, Երևան, Հայպետհրատ, 1962, 360 էջ։
  • Երկեր 2 հատորով, հատոր 1 (Պայծառ ափ, Երգեր ուժի և գեղեցկության, Մարդ, Գիրք իմացության, Արվեստ պոետական), Երևան, Հայպետհրատ, 1964, 447 էջ։
  • Երկեր 2 հատորով, հատոր 2 (Ժողովրդի ակունքներից, Հերոսապատում, Ավանդավեպեր, Լիրիկական պոեմներ), Երևան, «Հայաստան», 1965, 312 էջ։
  • Կամրջվող ափեր (չափածո և արձակ գործեր), Երևան, Երևան, «Հայաստան», 1973, 124 էջ։
  • Մեղրագետ (բանաստեղծություններ, պոեմներ, բալլադներ, թարգմանություններ), Երևան, «Սովետական գրող», 1980, 315 էջ[3]։

Թարգմանություններ (ռուսերենից)

խմբագրել
  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Սամուիլ Մարշակ, Կռիվ Դնեպրի հետ, Երևան, Պետհրատ, 1932, 14 էջ։
  • Սամուիլ Մարշակ, Փոստ, Երևան, Պետհրատ, 1934, 19 էջ։
  • Սամուիլ Մարշակ, Գնդակ, Երևան, Պետհրատ, 1936, 10 էջ։
  • Ալեքսանդր Պուշկին, Հեքիաթներ, բանաստեղծություններ, արձակ էջեր։ Միհատորյակ մանուկների և պատանիների համար (մի մասը թարգմանել է Ս. Տարոնցի), Երևան, Պետհրատ, 1937, 215 էջ։
  • Ալեքսանդր Պուշկին, Գնչուներ, Երևան, Պետհրատ, 1937, 42 էջ։
  • Ակակի Ծերեթելի, Հատընտիր (ժողովածուի մի մասը թարգմանել է Ս, Տարոնցին), Երևան, Պետհրատ, 1940, 96 էջ։
  • Միխայիլ Լերմոնտով, Ընտիր երկեր 2 հատորով, հատոր 1, Բանաստեղծություններ, պոեմներ (գրքի մեջ մտնող «Փախստականը» պոեմը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, Հայպետհրատ, 1941, 261 էջ։
  • Հարձակում (բանաստեղծությունների ժողովածու), Երևան, Հայպետհրատ, 1942, 53 էջ։
  • Նիզամի Գյանջևի, Լեյլի և Մեջնուն (պոեմ, թարգմանության հեղինակակից Մկրտիչ Խերանյան), Երևան-Մոսկվա, Հայպետհրատ, 1947, 274 էջ։
  • Ագնիա Բարտո, Մաշենկա, Երևան, Հայպետհրատ, 1949, 16 էջ։
  • Ալեքսանդր Պուշկին, Բանաստեղծություններ։ Պոեմներ։ Կապիտանի աղջիկը (բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Ս. տարոնցին), Երևան, Հայպետհրատ, 1949, 366 էջ։
  • Սերգեյ Միխալկով, Վ. Ի. Լենինը թանգարանում, Երևան, Հայպետհրատ, 1950, 32 էջ։
  • Սամուիլ Մարշակ, Փոքրիկ պոեմ, Երևան, Հայպետհրատ, 1951, 16 էջ։
  • Վրաստանի գարունը։ Վրաց մանկագիրների ստեղծագործությունների ժողովածու (մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, Հայպետհրատ, 1951, 144 էջ։
  • Իոսեբ Գրիշաշվիլի, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, Հայպետհրատ, 1951, 279 էջ։
  • Սամուիլ Մարշակ, Փոքրիկ պոեմ օդաչու Եկատերինա Բուդանովայի մասին, Երևան, Հայպետհրատ, 1951, 16 էջ։
  • Ուկրաինական քնար (մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, Հայպետհրատ, 1954, 406 էջ։
  • Անտիկ գրականության քրեստոմատիա, հատոր 2 (թարգմանության հեղինակակից Գրիգոր Արեյան), Երևան, Հայպետհրատ, 1954, 265 էջ։
  • Իոսեբ Գրիշաշվիլի, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, Հայպետհրատ, 1956, 112 էջ։
  • Վալերի Բրյուսով, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, Հայպետհրատ, 1957, 383 էջ։
  • Հազար ու մի սիրտ, անթոլոգիա 2 հատորով, հատոր 1, Երևան, Հայպետհրատ, 1961, 340 էջ։
  • Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, Հայպետհրատ, 1962, 108 էջ։
  • Ընտիր էջեր ռուս սովետական պոեզիայի (ժողովածուի մի մասը թարգմանել է Ս. տարոնցին), Երևան, Հայպետհրատ, 1963, 543 էջ։
  • Միխայիլ Լերմոնտով, Կալաշնիկովի երգը, Երևան, «Հայաստան», 1965, 13 էջ։
  • Միխայիլ Լերմոնտով, Երկերի ժողովածու 3 հատորով, հատոր 1 (բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, «Հայաստան», 1965, 451 էջ։
  • Ջորջ Բայրոն, Երկերի ժողովածու (մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, «Հայաստան», 1965, 564 էջ։
  • Հազար ու մի սիրտ, անթոլոգիա 2 հատորով, հատոր 2, Երևան, «Հայաստան», 1966, 324 էջ։
  • Միխայիլ Լերմոնտով« Երկերի ժողովածու 3 հատորով, հատոր 2, Պոեմներ (գրքի մեջ մտնող «Փախստականը» պոեմը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, «Հայաստան», 1966, 460 էջ։
  • Վալերի Բրյուսով, Հայաստանի և հայ կուլտուրայի մասին (մի մասը թարգմանել է Ս. տարոնցին), Ե. ՀՍՍՀ ԳԱ, 1967, 297 էջ։
  • Գիտես երկիրն այս։ Բանաստեղծություններ՝ նվիրված Հայաստանին (մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, «Հայաստան», 1970, 150 էջ։
  • Ողջույն քեզ, Հայաստան։ Աշխարհի բանաստեղծները Սովետական Հայաստանի մասին (ժողովածուի մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, ՀԿԿ Կենտկոմի հրատ., 1970, 101 էջ։
  • Նիկոլայ նեկրասով, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Ս. տարոնցին), Երևան, «Հայաստան», 1971, 127 էջ։
  • Համաստեղություն։ Ռուս և եղբայրական մյուս հանրապետությունների բանաստեղծների ստեղծագործությունները հայ բանաստեղծների թարգմանությամբ (մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, «սովետական գրող», 1978, 272 էջ։
  • Եղբայրական ձայներ։ Սովետական նշանավոր գրողների ստեղծագործությունների ժողովածու (մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, «Լույս», 1978, 294 էջ։
  • Հավերժություն։ Ռուս բանաստեղծները Հայաստանին (մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, «Սովետական գրող», 1978, 198 էջ։
  • Իլյա Ճավճավաձե, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, «Սովետական գրող, 1978, 95 էջ։
  • Պավլո Տիչինա, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, «Սովետական գրող», 1980, 167 էջ։
  • 20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծություն (ժողովածուի մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982, 536 էջ։
  • Վրացական պոեզիա (ժողովածուի մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1983, 440 էջ։
  • Ֆրանսիական պոեզիա (ժողովածուի մի մասը թարգմանել է Ս. Տարոնցին), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1984, 480 էջ։

Հիշատակ

խմբագրել
  • Երևանի Շենգավիթ համայնքում Սողոմոն Տարոնցու անունով փողոց կա։
  • Երևանում, այն տան պատին, որտեղ 1960-1971 թվականներին ապրել է Սողոմոն Տարոնցին, փակցված է հուշատախտակ։

Աղբյուրներ

խմբագրել
  1. «Zarkfoundation - Սողոմոն Տարոնցի». zarkfoundation.com.
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 545-546.
  3. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Տարոնցի , Սողոմոն». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սողոմոն Տարոնցի» հոդվածին։