Սարմեն
Սարմեն (ամբողջական անուն՝ Արմենակ Սարգսի Սարգսյան, մարտի 1, 1901[1], Պախվանց, Ոստան, Վանի մարզ, Թուրքիա - փետրվարի 18, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։ Նրան Սարմեն գրական անունով է կնքել իր ուսուցիչ Եղիշե Թերլեմեզյանը։ Սարմեն անունը կազմված է բանաստեղծի ազգանվան առաջին վանկի (Սար) և անձնանվան երկրորդ վանկի (մեն) մեկտեղումից։
Սարմեն | |
---|---|
(բանաստեղծ) | |
Ծնվել է | մարտի 1, 1901[1] |
Ծննդավայր | |
Վախճանվել է | փետրվարի 18, 1984 (82 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գրական անուն | Сармен |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Սարմեն Վիքիդարանում | |
Sarmen Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Արևմտյան Հայաստանի Ռշտունիք գավառի Պախվանց գյուղում։ Նրա ծնողները զոհվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Սարմենի մանկությունն անցել է մանկատներում։ 1932 թվականին ավարտել է Երևանի համալսարանի լեզվագրական ֆակուլտետը։ Նրա առաջին բանաստեղծությունը՝ «Դեպի աստված», լույս է տեսել 1919 թվականին, Թիֆլիսի «Փարոս» թերթում։ Սարմենը Հայկական ԽՍՀ պետական հիմնի տեքստի հեղինակն է։ Նրա բանաստեղծությունների տեքստով հայ կոմպոզիտորները ստեղծել են բազմաթիվ երգեր։ Մահացել է Երևանում[2]։
Պարգևներ
խմբագրել- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
Երկերի մատենագրություն
խմբագրել- Դաշտերը ժպտում են (բանաստեղծություններ), Լենինական, Պետհրատի 4-րդ տպարան, 1925, 15 էջ։
- Թռիչք (բանաստեղծություններ), Երևան-Մոսկվա, Պետհրատ, 1935, 167 էջ։
- Լենին հսկան, Երևան, Պետհրատ, 1937, 18 էջ։
- Սեփո (պոեմ), Երևան, Պետհրատ, 1939, 16 էջ։
- Նվաճված երջանկություն (բանաստեղծություններ), Երևան, Պետհրատ, 1939, 32 էջ։
- Երգաստան, Երևան, Հայպետհրատ, 1940, 272 էջ։
- Նվեր, Երևան, Հայպետհրատ, 1940, 10 էջ։
- Հերոսական մահ (պոեմ), Հայպետհրատ, 1940, 32 էջ։
- Երկու առակ, Երևան, Պետհրատ, 1940, 11 էջ։
- Աստղեր, Երևան, Հայպետհրատ, 1942, 52 էջ։
- Հայրենիք (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1944, 128 էջ։
- Ծաղկունք (բանաստեղծություններ, պոեմներ), Երևան, Հայպետհրատ, 1945, 149 էջ։
- Սրտի ձայնով (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1947, 126 էջ։
- Յոթ երջանիկներ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1950, 56 էջ։
- Հատընտիր, Երևան, Հայպետհրատ, 1951, 192 էջ։
- Ծաղկաձոր (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1952, 64 էջ։
- Կորած ձեռքեր (պոեմ), Երևան, Հայպետհրատ, 1954, 28 էջ։
- Գագաթների կարոտը (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1954, 160 էջ։
- Հայրենի տուն (բանաստեղծություններ և պոեմներ), Երևան, Հայպետհրատ, 1955, 228 էջ։
- Կարոտի կրակներ (գրքում տեղ են գտել բանաստեղծություններ, «Մեսրոպ Մաշտոց» և «Սպանված սեր» պոեմները), Երևան, Հայպետհրատ, 1957, 244 էջ։
- Խոսող ծաղիկներ (բանաստեղծություններ, պոեմներ), Երևան, Հայպետհրատ, 1958, 128 էջ։
- Պիոներական էստրադա։ Նյութեր պիոներ-դպրոցականների ինքնագործ խմբակների համար (ժողովածուում տեղ են գտել նաև Սարմենի գործերից), Երևան, Հայպետուսմանկհրատ, 1959, 215 էջ։
- Երգեր (նոտաներով, հայերեն և ռուսերեն), Երևան, Հայպետհրատ, 1959, 93 էջ։
- Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա (գրքում տեղ են գտել նաև Սարմենի մի քանի գործեր), Երևան, Հայպետհրատ, 1960, 480 էջ։
- Հայոց սիրտ (գրքում տեղ են գտել բանաստեղծություններ, լեգենդներ, մանրանկարներ և «Լենինն ու բանաստեղծը» ու «Հայոսն ու Քարթլոսը» պոեմները), Երևան, Հայպետհրատ, 1960, 287 էջ։
- Բանաստեղծի աղբյուրը (բանաստեղծություններ, պոեմներ), Երևան, Հայպետհրատ, 1961, 512 էջ։
- Կենաց բաժակ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1963, 272 էջ։
- Ծաղկավոր ձմեռ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1964, 202 էջ։
- Երկեր 2 հատորով, հատոր 1, Երևան, «Հայաստան», 1966, 431 էջ։
- Երկեր 2 հատորով, հատոր 2, Երևան, «Հայաստան», 1967, 292 էջ։
- Հեքիաթներ, պատմվածքներ, ոտանավորներ (ժողովածուում գործեր ունի նաև Սարմենը), Երևան, «Լույս», 1967, 239 էջ։
- Երազանք (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1969, 292 էջ։
- Իմ հայրենի աղջիկները, Երևան, «Հայաստան», 1971, 160 էջ։
- Մանուկների աշխարհում (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1972, 100 էջ։
- Քյոռօղլի, Երևան, «Հայաստան», 1974, 96 էջ։
- Զանգակներ (ժողովածուում գործեր ունի նաև Սարմենը), Երևան, «Հայաստան», 1974, 160 էջ։
- Երկեր 2 հատորով, հատոր 1, Երևան, «Հայաստան», 1976, 326 էջ։
- Երկեր 2 հատորով, հատոր 2, Երևան, «Հայաստան», 1977, 208 էջ։
- Հայոս և Քարթլոս (պոեմ), Երևան, «Սովետական գրող», 1979, 24 էջ։
- Հայի աչքեր։ Մանրաքանդակ։ Երգեր ծովի, արևի ու գարնան։ Սիրապատում, Երևան, «Սովետական գրող», 1980, 248 էջ։
- Սիրտ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1981, 331 էջ։
- Քյոռօղլի (պոեմ), Երևան, «Սովետական գրող», 1981, 176 էջ։
- Ծիածան։ Բանաստեղծությունների ժողովածուն ամփոփում է ԽՍՀՄ 15 հանրապետությունների մանկագիրների լավագույն գործերը (ժողովածուում տեղ են գտել նաև Սարմենի մի քանի գործեր), Երևան, «Սովետական գրող», 1982, 184 էջ։
- Մեսրոպ Մաշտոց (պոեմ), Երևան, «Լույս», 1982, 24 էջ։
- Կարոտի կանչ (հատընտիր), Երևան, 2001։
Թարգմանություններ
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Ջալիլ Ջասըմե։ Ալագյազ։ Բանաստեղծություններ (1948-1953).- Երևան։ Հայպետհրատ, 1954.- 131 էջ։
- Գրիշաշվիլի Իոսեբ։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայպետհրատ, 1951.- 280 էջ։
- Խորհրդային քուրդ գրողներ։ Անթոլոգիա.- Երևան։ Պետհրատ, 1936.- 154, 1 չհ. էջ։
- Ռիլսկի Մաքսիմ։ Կամուրջներ.- Երևան, 1973.- 128 էջ։
Գրականություն
խմբագրել- Հյուսյան Մ., Սարմեն (կյանքը և գրական գործունեությունը) Երևան, 1969։
- Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 10, Երևան, 1985։
- Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 4, Երևան, 2003։
- Ով ով է /Հայեր։ Կենսագրական հանրագիտարան/, հատ. 2, Երևան, 2007։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://armradioarchive.am/ar/QQyTBiY
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 489.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարմեն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարմեն» հոդվածին։ |