Տիգրան Հախումյան
Տիգրան Սիմեոնի Հախումյան (հունվարի 17 (29), 1894, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 25, 1973[1]), հայ բանաստեղծ, դրամատուրգ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր (1961), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1943), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Տիգրան Հախումյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17 (29), 1894 Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 25, 1973[1] (79 տարեկան) |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Բնակության վայր(եր) | Երևան |
Մասնագիտություն | գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ, դրամատուրգ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Մշակ, Մաճկալ, Հայաստան, Վերելք, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Երևանի պետական համալսարան և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան (1917) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Սեմյոն Հախումյան |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Երևանում։ 1912 թվականին ավարտել է Բաքվի ռեալական դպրոցը, 1917 թվականին Մոսկվայի համալսարանի իրավաբանական և բանասիրական ֆակուլտետները։ 1917-1920 թթ. աշխատել է Թիֆլիսում, եղել է «Ժողովրդի ձայն» և «Մշակ» թերթերի խմբագիրը։ 1922 թվականին փոխադրվել է Երևան։ Աշխատել է քաղլուսգլխվարում, «Մաճկալ», «Խորհրդային Հայաստան» թերթերում, «Վերելք» ամսագրում։ Միաժամանակ, 1923-1931 թթ. աշխատել է որպես դատապաշտպան։ 1931 թվականին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը բեմադրել է նրա «Թշվառներ» պիեսը։ 1943-1948 թթ. դասախոսել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում, Երևանի պետական համալսարանում, Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտում։ 1951 թվականին «Դերենիկ Դեմիրճյանի դրամատուրգիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Տիգրան Հախումյանը ռուսերենից հայերեն է թարգմանել 99 պիես (այդ թվում՝ Մաքսիմ Գորկու «Վասա Ժելեզնովա», «Եգոր Բուլըչևը և ուրիշները», Գոլդենի «Վենետիկյան երկվորյակներ», Լոպե դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք», Լունչարսկու «Ազատագրված Դոն-Կիխոտ», Պոգոդինի «Հրացանավոր մարդը», «Կրեմլյան կուրանտներ»), որոնց մեծ մասը տպագրվել է զանազան ժողովածուներում։ Ռուսերեն առանձին գրքով լույս են տեսել նրա «Ասք սովետական դյուցազունների մասին» (Երևան, 1945), «Գրական հոդվածներ և հիշողություններ, գիրք Ա» (Երևան, 1965), «Գրական հոդվածներ և հիշողություններ, գիրք Բ» (Երևան, 1970)[2][3][4]։
ԵրկերԽմբագրել
- Բանաստեղծություններ, Երևան, Պետհրատ, 1923, 62 էջ։
- Անտոն Չեխով. նրա կյանքը և ստեղծագործությունը, Երևան, Հայպետհրատ, 1944, 98 էջ։
- Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդով. նրա կյանքն ու ստեղծագործությունը, Երևան, Հայպետհրատ, 1945, 116 էջ։
- Երկու ամիս ռազմաճակատում (ճակատային օրագրից), Երևան, Հայպետհրատ, 1946, 78 էջ։
- Դերենիկ Դեմիրճյանի դրամատուրգիան, Երևան, Հայպետհրատ, 1958, 340 էջ։
- Հուշեր, Երևան, 1987, 240 էջ։
Թարգմանություններ (ռուսերենից)Խմբագրել
- Ի. Լիվանով, Դեպի նոր ճանապարհ, Երևան, Պետհրատ, 1925, 35 էջ։
- Հոկտեմբեր (գեղարվեստական քրեստոմատիա, թարգմանության հեղինակակիցներ Սիմակ, Հ. Պետրոսյան, Հայրապետ Հայրապետյան), Երևան, Պետհրատ, 1927, 112 էջ։
- Պ. Լեպեշինսկի, Լենինյան կուսակցության զարգացման փուլերը, Երևան, 1928, 90 էջ։
- Ալեքսանդր Պուշկին, Դրամատիկական հատվածներ, Երևան, Պետհրատ, 1934, 106 էջ։
- Վլադիմիր Կիրշոն, Հրաշալի ձուլվածք (պիես), Երևան, Պետհրատ, 1937, 76 էջ։
- Իլյա Էրենբուրգ, Իններորդ ալիք (վեպ, թարգմանության համահեղինակակից Աշիկ Ղազարյան), Ե., Հայպետհրատ, 1955, 956 էջ։
ՊարգևներԽմբագրել
- «Պատվո նշան» շքանշան, 1939
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1943
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=5746
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան։։ Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2007
- ↑ «ՏԻԳՐԱՆ ՍԻՄՈՆԻ ՀԱԽՈւՄՅԱՆ»։ ysu.am։ Վերցված է 2019 թ․ հունվարի 17
- ↑ «ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան քարտարան, Հախումյան, Տիգրան Սիմեոնի, 1894-1973 (Personal Name)»։ opac1.flib.sci.am։ Վերցված է 2019 թ․ հունվարի 17(չաշխատող հղում)
ԱղբյուրներԽմբագրել
- Տիգրան Հախումյանը Էյ Վի Փրոդաքշն կայքում
- Գրական տեղեկատու, Եր., 1981, 544 էջ։
- Հայկական համառոտ հանրագիտարան, 1999։ հ.3։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 55)։ |