Գուրգեն Վանանդեցի

հայ գրականագետ

Գուրգեն Վանանդեցի (Գուրգեն Արշակի Փորսուղյան, հունիսի 10, 1898(1898-06-10), Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 1, 1937(1937-11-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, քննադատ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Գուրգեն Վանանդեցի
Գուրգեն Արշակի Փորսուղյան
Ծնվել է1898 հունիսի 10
ԾննդավայրԿարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 1, 1937(1937-11-01) (տարիքը 39)
Վախճանի վայրԵրևան
Մասնագիտությունգրականագետ
Լեզուհայերեն, ռուսերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Ստեղծագործական շրջան1920-1937 թվականներ
Ուշագրավ աշխատանքներՐաֆֆու վեպերը, Երևան, 1928, Շիրվանզադեի ստեղծագործության հիմնական գծերը, Երևան, 1930։
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն

Գրական անվան ծագումը խմբագրել

Գուրգեն Վանանդեցու ծննդավայր Կարս քաղաքը հնում մտնում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վանանդ գավառի մեջ։ Այդ գավառի անունով էլ նա ընդունել է Վանանդեցի գրական անունը։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կարսում։ Սկզբնական կրթությունն ստացել է Կարսի ռեալական դպրոցում։ 1927 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Այնուհետև սովորել է համալսարանի ասպիրանտուրայում։ Գրականության և արվեստի սոցիոլոգիա է դասավանդել Երևանի տարբեր դպրոցներում ու տեխնիկումներում։ 1930 թվականից դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ Սկզբում հանդես է եկել որպես բանաստեղծ։ Գրել է մի պոեմ՝ «Արեգակը խաչափայտին» վերնագրով։ Հետո թողել է բանաստեղծությունը և զբաղվել գրականագիտությամբ։ Մահացել է Երևանի բանտում 1937 թվականին։

Գրական գործունեություն խմբագրել

Լինելով Հայաստանի Պրոլետգրողների ասոցիացիայի անդամներից ու ղեկավարներից՝ Գուրգեն Վանանդեցին այդ խմբակցության սկզբունքներով գրել է տեխնիցիզմը փառաբանող, վերացական բանաստեղծություններ, հանդես եկել ընթացիկ գրական շարժումը վերլուծող հոդվածներով և առանձին գրքերի գրախոսություններով։ 1920-ական թվականների վերջին հաղթահարել է նեղ խմբակային մոտեցումը և ներկայացրել է ընթացիկ գրականությունը լայն հայացքով և միասնության մեջ քննելու պահանջ։ Գուրգեն Վանանդեցու գրականագիտական և արվեստաբանական ուսումնասիրությունները՝ նվիրված Խաչատուր Աբովյանին, Րաֆֆուն, Ալեքսանդր Շիրվանզադեին, Պերճ Պռոշյանին, Եղիշե Չարենցին, Մարտիրոս Սարյանին բնութագրվում են սոցիոլոգիական ուղղվածությամբ՝ երբեմն հասնելով արվեստի առանձնահատկությունները շրջանցող, մերկ գաղափարայնության, ինչը բնորոշ էր 1930-ական թվականների խորհրդահայ գրաքննադատության համար։ Գուրգեն Վանանդեցին մասնակցել է նաև «Հայ գրականության պատմություն (1933)» ութհատորյակի ստեղծման աշխատանքներին։

Երկեր խմբագրել

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 268