Ստեփան Կանայան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կանայան (այլ կիրառումներ)
Ստեփան Մկրտչի Կանայան (դեկտեմբերի 25 1860 (հունվարի 6 1861)[1], Իգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 8, 1936[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ բանասեր-պատմաբան, մանկավարժ։ ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի (1930 թվականից՝ ՀԽՍՀ գիտությունների ինստիտուտ) իսկական անդամ (1925)։
Ստեփան Կանայան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25 1860 (հունվարի 6 1861)[1] Իգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հոկտեմբերի 8, 1936[1] (75 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Բնակության վայր(եր) | Հունաստան[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանասեր, պատմաբան և դասախոս |
Հաստատություն(ներ) | Գևորգյան հոգևոր ճեմարան[1], Ներսիսյան դպրոց[1], Շուշիի թեմական հոգևոր դպրոց[1] և Հայաստանի Ազգային Գրադարան[1] |
Ալմա մատեր | Գևորգյան հոգևոր ճեմարան (1883)[1], Դորպատի կայսերական համալսարան[1], Թյուբինգենի համալսարան[1], Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան[1] և Ստրասբուրգի համալսարան[1] |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Խաչատուր և Հայկ Կանայանների եղբայրը։
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Իգդիրի Վարդանյան-Շուշանյան դպրոցում, 1874-1883 թվականներին՝ էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Դորպատի, Ցյուբինգենի, Մյունխենի, Ստրասբուրգի համալսարաններում։ 1888-1889 թվականներին Հունաստանում ուսումնասիրել է դասական լեզուներ։ 1891-1893 թվականներին և 1896-1914 թվականներին Գևորգյան ճեմարանում ավանդել է հայոց ընդհանուր պատմություն և գերմաներեն։ 1893-1896 թվականներին դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան և Շուշիի թեմական դպրոցներում, 1920-1922 թվականներին եղել է Հայաստանի Ազգային գրադարանի վարիչ, 1927 թվականից՝ ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի գիտական քարտուղար[3]։
Ստեփան Կանայանը նախքան Երևանում հանրային գրադարանի վարիչի պաշտոնին անցնելը եղել է Թիֆլիսի «Մշակ» լրագրի խմբագրատան և Պուշկինի անվան քաղաքային գրադարանների պետն ու գրադարանապետի օգնականը[4]
Ստեղծագործություն
խմբագրելԱշխատակցել է հայ և օտար պարբերականներին, գրել հայ ժողովրդի պատմության, ազգագրության, Հայաստանի պատմական աշխարհագրության վերաբերյալ, ինչպես և պատմա-բանասիրական ու բանագիտական աշխատություններ [«Ցուցակ հայերեն ձեռագրերի Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր դպրանոցի», 1893, «Lehrbuch der Neuesarmenischen Literatursprachen», 1902 («Հայ գրական նոր լեզվի ձեռնարկ», հայագետ Ֆ. Ն. Ֆինկի հետ), «Մամիկոնյանց պատմություն»-ը («Արարատ», 1906-1907))։
Հատկապես արժեքավոր են «Ջոջանց տան Սասմա ծռեր. Գավիթ և Մհեր ազգային ժողովրդական վեպի պատմականը» (1907) և «Ջոջանց տուն կամ Սասմա ծռեր Ստեփան Մկրտչի Կանայան վեպի երեք փոփոխակ» (1910), «Իրանական առասպելները հայոց մեջ» (որում լուսաբանել է հայ-իրանական առասպելների ու դյուցազնավեպերի ընդհանրությունները) գործերը։ «Անհայտ գավառներ հին Հայաստանի» (մաս 1, 1914) երկում Կանայանը հայ սկզբնաղբյուրների տեղեկությունների հիման վրա լրացրել, ճշտել է Հայաստանի մի շարք նահանգների ու գավառների տեղադրությունը։
Ստ. Կանայանը երեք տասնամյակ գիտական և հասարակական հնչեղության հոդվածներով թղթակցել է հայկական և օտարերկրյա մամուլին։ Տպագրվել է «Արմեն», «Հայ», «Հայ ճամբորդ» ծածկանուններով[5]։
Հայագիտության համար արժեքավոր է Գ. Տեր-Մկրտչյանի հետ կատարած Ագաթանգեղոսի «Պատմութիւն Հայոց»-ի (1909) քննություն-բաղդատությունը։
Ստեփան Կանայանի արխիվը պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
- ↑ «Գրադարանային գործի պատմությունը Սովետական Հայաստանում։ Փաստաթղթեր և նյութեր» ժողովածու, հատոր առաջին 1920-1941։. Երևան: Հայաստան. 1983.
- ↑ Նահապետյան, Սուսանա (2019). «ՀՀ Հանրային գրադարանի առաջին տնօրեն Ստեփան Կանայանի գործունեության վերաբերյալ». Բանբեր Հայաստանի գրադարանների. 5 (1): 2–27.
- ↑ «Ստեփան Կանայանի՝ Գյոթեի «Էգմոնտ»-ի անտիպ թարգմանությունը». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Կանայան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 232)։ |