Կիպրոսի տնտեսությունը Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է որպես բարձր եկամուտ ունեցող երկիր[13] և 2001 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ներառվել է զարգացած երկրների շարքում[14][15]։ 2008 թվականի հունվարի 1-ին Կիպրոսը եվրոն ընդունել է որպես իր պաշտոնական արժույթ՝ փոխարինելով 1 եվրոյի դիմաց 0,585274 կիպրոսյան ֆունտ (CYP) անփոփոխ սահմանված փոխարժեքով[16]։

Նիկոսիա՝ կղզու ֆինանսական հանգույցը
ԱրժույթԵվրո (€)
Առևտրային կազմակերպություններԱՀԿ, Եվրոպական միություն
Վիճակագրություն
Բնակչություն 0.913 մլն (2023)[1]
ՀՆԱ
  • $30.864 մլրդ (նոմինալ, 2023)[1]
  • $49.857 մլրդ (ԳՀ, 2023)[1]
ՀՆԱ տեղ
ՀՆԱ-ի աճ
  • 5.6% (2022)[2]
  • 2.5% (2023f)[2]
  • 2.8% (2024f)[2]
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով(ԳՀ, 2023)[1]
ՀՆԱ֊ն ըստ սեկտորի
Գնաճ (ՍԳԻ)
  • 3.7% (2023 ապրիլ)[4]
  • 3.9% (2023)[1]
  • 8.1% (2022)[1]
  • 2.2% (2021)[1]
  • −1.1% (2020)[1]
Աղքատության շեմից ցածր բնակչությունpositive decrease 17.3% աղքատության կամ սոցիալական մեկուսացման վտանգի տակ է (2021)[5]
Աշխատուժ
  • 655,118 (2021)[6]
  • 75.9% զբաղվածության մակարդակ (տարիք՝ 20-64, 2021)[7]
Աշխատուժ ըստ մասնագիտության
  • գյուղատնտեսություն՝ 3.8%
  • արդյունաբերություն՝ 15.2%
  • ծառայություններ՝ 81%
  • (2014)[3]
Միջին համախառն աշխատավարձ ամսական €2,237 (Q4 2022)[8]
Մինջին զուտ եկամուտ €17,582 (2018; տարեկան, հավասարեցված)[9]
Հիմնական արտադրություններզբոսաշրջություն, սննդի և խմիչքների վերամշակում, ցեմենտ և գիպս, նավերի վերանորոգում, տեքստիլ, թեթև քիմիական նյութեր, մետաղական արտադրանք, փայտանյութ, թուղթ, քարե և կավե արտադրանք[3]
Արտաքին
Արտահանում $5.16 մլրդ (2021)[10]
Արտահանվող ապրանքներցիտրուս, կարտոֆիլ, դեղագործական արտադրանքներ, ցեմենտ, հագուստ[3]
Արտանհանման հիմնական գործընկերներ
  • Հունաստան 14.4%
  • Լիբանան 6.76%
  • Մարշալյան կղզիներ 5.76%
  • Մեծ Բրիտանիա 5.25%
  • Իսրայել 4.83%
  • Բրիտանական Վիրջինյան կղզիներ 4.62%
  • Լիբիա 4.14%
  • Լիբերիա 3.71%
  • Գերմանիա 3.13%
  • Նիդերլանդներ 2.93%
  • (2021)[10]
Ներկրում $14.8 մլրդ (2021)[10]
Ներկրվող ապրանքներսպառողական ապրանքներ, նավթ և քսանյութեր, մեքենաներ, տրանսպորտային սարքավորումներ[3]
Ներկրման հիմնական գործընկերներ
  • Հունաստան 30.2%
  • Թուրքիա 7.98%
  • Իտալիա 7.6%
  • Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն 6.31%
  • Գերմանիա 5.06%
  • Նիդերլանդներ 4.99%
  • Իսրայել 3.15%
  • Մեծ Բրիտանիա 2.62%
  • Իսպանիա 2.61%
  • Լեհաստան 2.34%
  • (2021)[10]
Համախառն արտաքին պարտքpositive decrease $95.28 մլրդ (2013 դեկտեմբերի 31)
Պետական ֆինանսներ
Պետական պարտք€23.371 մլրդ (positive decrease ՀՆԱ-ի 86.5%, 2022)[11][12]
Եկամուտ ՀՆԱ-ի 41.9% (2022)[12]
Ծախսերpositive decrease ՀՆԱ-ի 39.8% (2022)[12]

2012–2013 թվականների Կիպրոսի ֆինանսական ճգնաժամը, որը կազմում է եվրոպական ավելի լայն պարտքային ճգնաժամի մասը, վերջին ժամանակներում գերիշխում է երկրի տնտեսական հարցերում։ 2013 թվականի մարտին Կիպրոսի կառավարությունը համաձայնություն է ձեռք բերել եվրագոտու իր գործընկերների հետ երկրի երկրորդ ամենամեծ բանկը՝ Կիպրոսի ժողովրդական բանկը (նաև հայտնի է որպես Լայիկի բանկ), բաժանել «վատ» բանկի, որը ժամանակի ընթացքում կլուծարվեր, և «լավ» բանկի, որը կմիավորվեր Կիպրոսի բանկի հետ։ Եվրահանձնաժողովից, Եվրոպական կենտրոնական բանկից և Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) 10 միլիարդ եվրոյի օգնության դիմաց Կիպրոսի կառավարությունից պահանջվելու է չապահովագրված ավանդների համար սահմանել զգալի չափով սկզբնական մարժա (հեյրքաթ)[17]։ Ապահովագրված ավանդները, որոնք 100,000 եվրո են կամ պակաս, ազդեցություն չեն կրի[18][19][20]։ Երեքուկես տարվա ռեցեսիայից/անկումից հետո 2015 թվականի առաջին կիսամյակում Կիպրոսի տնտեսությունը սկսել է աճ գրանցել[21]։ 2016 թվականի մարտի վերջին Կիպրոսը, Եվրոպական կայունության մեխանիզմից (ԵԿՄ) փոխառելով 6,3 մլրդ եվրո, իսկ ԱՄՀ-ից՝ 1 մլրդ եվրո, հաջողությամբ ավարտել է իր եռամյա ֆինանսական աջակցության ծրագիրը[22][23]։ ԵԿՄ-ի օգնության մնացած 2,7 մլրդ եվրոն այդպես էլ չի տրամադրվել՝ ծրագրի ընթացքում Կիպրոսի կառավարության կողմից սպասվածից ավելի լավ ֆինանսական դրության շնորհիվ[22][23]։

Կիպրոսի ՀՆԱ-ն ներկայացնող գրաֆիկ:
Կիպրոսի և Իսրայելի միջև Նիկոսիայում ստորագրված Բացառիկ տնտեսական գոտի:
Լիմասոլի նավահանգիստը:
Տրուդոսի լեռներում խաղողի այգի։ Աշխատուժի հիմնական մասը շարունակում է ներգրավված մնալ գյուղատնտեսական ոլորտում։

Տնտեսությունը կառավարության կողմից վերահսկվող տարածքում խմբագրել

 
Կիպրոսի արտահանումների պատկեր։

Կիպրոսն ունի բաց, շուկայական, ծառայությունների վրա հիմնված տնտեսություն՝ որոշ թեթև արտադրությամբ։ Կիպրոսը միջազգայնորեն ներկայացնում իր աշխարհագրական դիրքը՝ որպես «կամուրջ» Արևելքի և Արևմուտքի միջև՝ իր կրթված անգլախոս բնակչության, չափավոր գների, լավ ավիաընկերությունների և հեռահաղորդակցության հետ մեկտեղ։

1960 թվականին Մեծ Բրիտանիայից անկախանալուց հետո Կիպրոսն ունեցել է հաջող տնտեսական ցուցանիշներ, որոնք արտահայտվել են հաստատուն աճի, լիարժեք զբաղվածության պայմանների և հարաբերական կայունության միջոցով։ Գաղութային տիրապետությունից ժառանգած թերզարգացած ագրարային տնտեսությունը վերածվել է ժամանակակից տնտեսության՝ դինամիկ ծառայություններով, արդյունաբերական և գյուղատնտեսական ոլորտներով և զարգացած ֆիզիկական և սոցիալական ենթակառուցվածքներով։ Կիպրացիները համարվում են միջերկրածովյան տարածաշրջանի ամենաբարեկեցիկ ժողովուրդներից մեկը՝ 2023 թվականին մեկ շնչին հասնող 34 հազար դոլարի հասնող ՀՆԱ-ով և 55 հազար դոլար գնողունակության համարժեքությամբ[1]։

Բնակչության կենսամակարդակն արտացոլվում է երկրի «շատ բարձր» Մարդկային ներուժի զարգացման ինդեքսում[24]։ Կիպրոսը կյանքի որակի ցուցանիշով աշխարհում 23-րդն է[25]։ Սակայն երեք տասնամյակ հաստատուն աճից հետո Կիպրոսի տնտեսությունը 2009 թվականին կրճատվել է[26]։ Սա ցույց է տվել, որ Կիպրոսը ենթակա է Համաշխարհային տնտեսական ճգնաժամի և Եվրոպական պարտքային ճգնաժամի ազդեցությանը։ Ավելին, Կիպրոսը ծանր հարված է ստացել 2011 թվականի հուլիսին Էվանգելոս Ֆլորակիս ռազմածովային բազայում տեղի ունեցած պայթյունից, որի արժեքը գնահատվում էր 1-3 միլիարդ եվրո կամ ՀՆԱ-ի մինչև 17%-ը[27]։

Նախորդ տասնամյակների ընթացքում Կիպրոսի տնտեսական ձեռքբերումները նշանակալի են եղել՝ հաշվի առնելով 1974 թվականի թուրքական ներխուժման և կղզու հյուսիսային մասի թուրքական շարունակվող օկուպացիայի հետևանքով ստեղծված տնտեսական և սոցիալական տեղաշարժը։ Թուրքական ներխուժումը մեծ հարված է հասցրել Կիպրոսի տնտեսությանը և մասնավորապես գյուղատնտեսությանը, զբոսաշրջությանը, հանքարդյունաբերությանը և քարհանքագործությանը։ Կղզու հարստության ռեսուրսների 70% կորսվել են, զբոսաշրջության ոլորտը կորցրել է հյուրանոցների և զբոսաշրջային կացարանների 65%-ը, արդյունաբերական ոլորտի կորուստը կազմել է 46%, հանքարդյունաբերության և քարհանքագործության կորուստը կազմել է 56%։ Լրացուցիչ արգելքներ են հանդիսացել Ֆամագուստա նավահանգստի կորուստը, որը ընդհանուր բեռնափոխադրումների 83%-ն էր ապահովում, և Նիկոսիայի միջազգային օդանավակայանի փակումը, որը գտնվում է բուֆերային գոտում։

Կիպրոսի հաջողությունը տնտեսական ոլորտում, ի թիվս այլոց, վերագրվում է շուկայական տնտեսական համակարգի որդեգրմանը, կառավարության կողմից առողջ մակրոտնտեսական քաղաքականության հետևելուն, ինչպես նաև դինամիկ և ճկուն ձեռներեցության և կրթված աշխատուժի առկայությանը։ Ավելին տնտեսությունը մեծապես շահել է պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցությունից։

Վերջին 30 տարվա ընթացքում տնտեսությունը գյուղատնտեսականից անցում է կատարել թեթև արտադրության և ծառայությունների ոլորտի։ Ծառայությունների ոլորտը, ներառյալ զբոսաշրջությունը, 80% ներդրում ունի ՀՆԱ-ում և ներգրավում է աշխատուժի ավելի քան 70%։ Արդյունաբերությունը և շինարարությունը կազմում են ՀՆԱ-ի և աշխատուժի մոտավորապես մեկ հինգերորդը, մինչդեռ գյուղատնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի 2,1%-ը և աշխատուժի 8,5%-ը։ Կարտոֆիլը և ցիտրուսները արտահանվող հիմնական մշակաբույսերն են։ 1980-ականների կայուն աճի տեմպերից հետո (միջին տարեկան աճը 6,1%) 1990-ականներին տնտեսական ցուցանիշները շատ տարբեր են եղել՝ իրական ՀՆԱ-ի աճը 1992 թվականին կազմել է 9,7%, 1993-ին` 1,7%, 1994-ին` 6,0%, 1995-ին` 6,0%, 1996-ին՝ 1,9%, իսկ 1997-ին՝ 2,3%: Այս օրինաչափությունը արտացոլել է տնտեսության խոցելիությունը զբոսաշրջիկների ժամանման տատանումների նկատմամբ (այսինքն՝ Կիպրոսի, Արևմտյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տնտեսական և քաղաքական պայմանների նկատմամբ) և ցույց է տվել տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը։ Կանխատեսվում է, որ զբոսաշրջության և հատկապես արտադրության ոլորտում մրցունակության անկումը ազդելու է տնտեսական աճի վրա, քանի դեռ չեն կատարվել կառուցվածքային փոփոխություններ։ Կիպրական ֆունտի գերարժևորումը մինչև 2008 թվականին եվրոյի ընդունումը զսպել էր գնաճը։

Առևտուրը կենսական նշանակություն ունի Կիպրոսի տնտեսության համար։ Կղզին պարենի պաշարներով ինքնաբավ չէ և մինչև օֆշորային գազի վերջին հայտնաբերումները քիչ հայտնի բնական պաշարներ ուներ, որի արդյունքում առևտրի դեֆիցիտը շարունակում էր աճել։ Կիպրոսը ստիպված է ներմուծել վառելիք, հումքի մեծ մասը, ծանր տեխնիկա և տրանսպորտային սարքավորումներ։ Նրա առևտրի 50%-ից ավելին իրականացվում է Եվրամիության մնացած երկրների, հատկապես Հունաստանի և Միացյալ Թագավորության հետ, մինչդեռ Մերձավոր Արևելքը ստանում է արտահանման 20%-ը։ 1991 թվականին Կիպրոսը ներկայացրեց ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ), որը 2014 թվականի հունվարի 13-ի դրությամբ կազմում է 19%։ Կիպրոսը 1995 թվականին վավերացրել է նոր համաշխարհային առևտրի համաձայնագիրը (Սակագների և առևտրի ընդհանուր համաձայնագիր, GATT) և սկսել է այն ամբողջությամբ կիրառել 1996 թվականի հունվարի 1-ին։ ԵՄ-ին միանալու բանակցությունները սկսվել են 1998 թվականի մարտի 31-ին և ավարտվել են 2004 թվականին, երբ Կիպրոսը միացել է միությանը որպես լիիրավ անդամ։

Ներդրումային միջավայր խմբագրել

Կիպրոսի իրավական համակարգը հիմնված է անգլիական իրավունքի վրա, ուստի այն ծանոթ է միջազգային ֆինանսիստների մեծամասնությանը։ Կիպրոսի օրենսդրությունը համապատասխանեցվել է ԵՄ նորմերին 2004 թվականին ԵՄ անդամակցությանը նախորդող ժամանակահատվածում։ Օտարերկրյա ուղղակի ներդրումների սահմանափակումները վերացվել են՝ շատ դեպքերում թույլ տալով 100%-ով օտարերկրյա սեփականություն։ Ազատականացվել են նաև Կիպրոսի ֆոնդային բորսայում օտարերկրյա պորտֆելի ներդրումները[28]։ 2002 թվականին ներդրվել է ժամանակակից, բիզնեսին հարմար հարկային համակարգ՝ 12,5% կորպորատիվ հարկով, որը ԵՄ-ում ամենացածրերից մեկն է։ Կիպրոսը կրկնակի հարկման մասին պայմանագրեր է կնքել ավելի քան 40 երկրների հետ, և որպես Եվրագոտու անդամ՝ փոխանակման սահմանափակումներ չունի։ Ոչ ռեզիդենտները և օտարերկրյա ներդրողները կարող են ազատորեն վերադարձնել Կիպրոսում ներդրումներից ստացված հասույթը[28]։

Կիպրոսի դերը որպես ֆինանսական հանգույց խմբագրել

 
Կիպրոսի բանկի գրասենյակը Նիկոսիայում՝ Ագլանձիայում:

Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած տարիներին այն մեծ ժողովրդականություն է ձեռք բերել որպես կապող օղակ Արևմուտքից Ռուսաստան և Արևելյան Եվրոպա ներդրումների համար[29]։ Վերջերս ավելացել են Արևմուտքից ներդրումների հոսքերը Կիպրոսով դեպի Ասիա, մասնավորապես Չինաստան և Հնդկաստան, Հարավային Ամերիկա և Մերձավոր Արևելք։ Բացի այդ, ԵՄ-ից դուրս գտնվող բիզնեսներն օգտագործում են Կիպրոսը որպես Եվրոպայում իրականացվող ներդրումների մուտքի կետ։ Բիզնեսի ծառայությունների ոլորտը շարունակում է մնալ տնտեսության ամենաարագ զարգացող ոլորտը և իր կարևորությամբ առաջ է անցել բոլոր մյուս ոլորտներից։ Կիպրոսի ներդրումների խթանման գործակալությունը այս գործում մեծ դերակատարում է ունեցել[30]։ 2016 թվականի դրությամբ Կիպրոսի արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (CySEC-ը, Ֆինանսական կարգավորող մարմինը) կարգավորում է մանրածախ արտարժույթի ոլորտում աշխարհի խոշորագույն բրենդներից շատերին, քանի որ նրանք ընդհանուր առմամբ սա դիտարկում են որպես ԵՄ-ում գործունեության լիցենզիա և ոլորտում փորձառություն ձեռք բերելու արդյունավետ միջոց[31][32]։

Գյուղատնտեսություն խմբագրել

2018 թվականին այլ գյուղատնտեսական արտադրանքների թվում Կիպրոսն արտադրել է`

Նավթ և գազ խմբագրել

Հետազոտությունները ցույց են տվել, որ Միջերկրական ծովի արևելյան ավազանում՝ Կիպրոսի և Իսրայելի միջև, կա ավելի քան 2,831 տրիլիոն խորանարդ մետր բնական գազի չօգտագործված պաշար, ինչը գրեթե հավասար է աշխարհում բնական գազի ընդհանուր տարեկան սպառմանը[34]։ 2011 թվականին Noble Energy ընկերությունը հաշվարկներով դեպի Լևիաթան գազի հանքավայր ձգվող խողովակաշարը կարող է շահագործվել 2014 կամ 2015 թվականին[35]։ 2012 թվականի հունվարին Noble Energy-ը հայտարարել է բնական գազի հանքավայրի հայտնաբերման մասին[36]։ Այն ներգրավել է Ռոյալ Դաթչ Շելին, Դելեկին և Ավներին որպես գործընկերներ[36]։ Միջազգային ընկերությունների հետ, այդ թվում՝ Eni, KOGAS, TotalEnergies, ExxonMobil և QatarEnergy, հետախուզումների նպատալով կնքվել են արտադրության բաշխման մի քանի պայմանագրեր[36][37]։ Գազը Կիպրոս տանելու և արտահանելու նպատակով հեղուկացնելու համար անհրաժեշտ է զարգացնել ենթակառուցվածքներ[36]։

Կիպրոսի դերը որպես բեռնափոխադրումների հանգույց խմբագրել

Կիպրոսը հանդիսանում է աշխարհում նավերի կառավարման խոշորագույն կենտրոններից մեկը։ Նավերի կառավարման շուրջ 50 ընկերություններ և օտարերկրյա ձեռնարկություններ իրենց միջազգային գործունեությունը իրականացնում են Կիպրոսում, մինչդեռ աշխարհում նավերի կառավարման խոշորագույն ընկերությունների մեծամասնությունը կղզում հիմնել է գրասենյակներ[38]։ Կիպրոսի աշխարհագրական դիրքը երեք մայրցամաքների խաչմերուկում և Սուեզի ջրանցքին մոտ լինելը խթանել է առևտրային նավարկությունը որպես կղզու համար կարևոր արդյունաբերական ճյուղ։ Կիպրոսն ունի աշխարհի տասներորդ ամենամեծ գրանցված նավատորմը՝ 1030 նավերով, որոնց բեռնատարողությունը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 31,706,000 դեդվեյթ[39][40]։

Զբոսաշրջություն խմբագրել

Զբոսաշրջությունը կղզու տնտեսության, մշակույթի և ընդհանուր բրենդի զարգացման համար շատ կարևոր գործոն է։ Տարեկան շուրջ 2 մլն զբոսաշրջիկների այցով կղզին աշխարհում 40-րդ ամենահայտնի նպատակակետն է։ Սակայն տեղական բնակչության մեկ շնչի հաշվով աշխարհում 17-րդն է[41]։ Այս ոլորտը աչքի է ընկեր տարբեր միջազգային մրցանակներով՝ ներառյալ Sustainable Destinations Global Top 100, VISION on Sustainable Tourism, Totem Tourism և Green Destination տիտղոսները, որոնք շնորհվել են Լիմասոլին և Պաֆոսին 2014 թվականի դեկտեմբերին[42][43][44]։ Կղզու լողափերը պարգևատրվել են 57 կապույտ դրոշներով։ Երբ 1975 թվականին ստեղծվել է Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունը, Կիպրոսը դարձել է դրա լիիրավ անդամ[45]։ Համաշխարհային տնտեսական ֆորումի 2013 թվականի Ճանապարհորդության և զբոսաշրջության մրցունակության ինդեքսի համաձայն՝ Կիպրոսի զբոսաշրջության ոլորտը ընդհանուր մրցունակության առումով աշխարհում 29-րդն է։ Զբոսաշրջության ենթակառուցվածքի առումով Կիպրոսը զբոսաշրջության ոլորտում զբաղեցնում է աշխարհում 1-ին հորիզոնականը։ Կիպրոսի զբոսաշրջության կազմակերպությունը կիսակառավարական կազմակերպության կարգավիճակ ունի, որը պարտավոր է վերահսկել ոլորտը և կղզին հայտնի դարձնել ամբողջ աշխարհում[46]։

Առևտուր խմբագրել

2008 թվականին Կիպրոսի կողմից արտահանված ապրանքների և ծառայությունների հարկաբյուջետային համախառն արժեքը կազմել է 1,53 մլրդ դոլար։ Այն հիմնականում արտահանել է այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են ցիտրուսային մրգերը, ցեմենտը, կարտոֆիլը, հագուստը և դեղագործական արտադրանքը։ Այդ նույն ժամանակահատվածում Կիպրոսի կողմից ներմուծված ապրանքների և ծառայությունների ընդհանուր ֆինանսական արժեքը կազմել է մոտ 8,689 մլրդ դոլար։ 2008 թվականին Կիպրոսի կողմից ներմուծված հիմնական ապրանքներն են եղել սպառողական ապրանքները, մեքենաները, նավթը և այլ քսանյութերը, տրանսպորտային սարքավորումները և այլն։

Կիպրոսի առևտրային գործընկերներ խմբագրել

Ավանդաբար Հունաստանը Կիպրոսի հիմնական գործընկերն է եղել թե՛ արտահանման, թե՛ ներմուծման տեսանկյունից։ 2007 թվականի ֆինանսական տարում դեպի Հունաստան արտահանումները կազմել են Կիպրոսի ընդհանուր արտահանման 21,1 տոկոսը։ Այդ նույն ժամանակահատվածում Կիպրոսի կողմից ներմուծվող ապրանքների և ծառայությունների 17,7 տոկոսը եղել է Հունաստանից։ Այս առումով մի քանի այլ կարևոր գործընկերներ են Մեծ Բրիտանիան և Իտալիան։

Եվրագոտու ճգնաժամ խմբագրել

2012 թվականին Կիպրոսը մեծապես տուժել է Եվրոգոտու ֆինանսական և բանկային ճգնաժամից։ 2012 թվականի հունիսին Կիպրոսի կառավարությունը հայտարարել է, որ 1,8 մլրդ եվրո արտաքին օգնության կարիք կունենա Կիպրոսի ժողովրդական բանկին աջակցելու համար, որից հետո Fitch-ը Կիպրոսի վարկային վարկանիշը իջեցրել է մինչև «անպիտան կարգավիճակ» (ոչ ներդրումային աստիճան)[47]։ Fitch-ը հայտնել է, որ Կիպրոսին լրացուցիչ 4 միլիարդ եվրո է անհրաժեշտ իր բանկերին աջակցելու համար, և վարկանիշի իջեցումը հիմնականում պայմանավորված է եղել հունական ֆինանսական ճգնաժամի ազդեցությամբ Կիպրոսի 3 խոշորագույն բանկերի՝ Կիպրոսի բանկի, Կիպրոսի ժողովրդական բանկի և Հելլենիկ բանկի վրա[47]։

2012 թվականի հունիսին Կիպրոսի ֆինանսների նախարար Վասոս Շիարլին հայտարարել է, որ Եվրոպական կենտրոնական բանկը, Եվրոպական հանձնաժողովը և ԱՄՀ-ի (Եվրոպական եռյակ) պաշտոնյաները պետք է խորը հետաքննություն իրականացնեն Կիպրոսի տնտեսության և բանկային հատվածի վերաբերյալ՝ գնահատելու անհրաժեշտ ֆինանսավորման մակարդակը։ Ֆինանսների նախարարությունը մերժել է այն հավանականությունը, որ Կիպրոսը ստիպված կլինի ենթարկվել խստագույն խնայողության միջոցառումների, որոնք Հունաստանում խռովություններ են առաջացրել, սակայն ընդունել է, որ կլինեն «որոշ բացասական հետևանքներ»[48]։

2012 թվականի նոյեմբերին միջազգային վարկատուները, որոնք բանակցություններ էին վարում Կիպրոսի կառավարության հետ սնանկացումից փրկելու շուրջ, համաձայնության են եկել բանկերի կապիտալի հիմնական հարաբերակցության և ոլորտի վերահսկողության համակարգի շուրջ։ Ինչպես առևտրային բանկերը, այնպես էլ կոոպերատիվները վերահսկվելու են Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության կողմից։ Նրանք նաև բանկերի համար սահմանել են հիմնական Tier 1 ցուցանիշ` ֆինանսական հզորության չափանիշ, 9% մինչև 2013 թվականի վերջը, որն այնուհետև 2014 թվականին կարող էր աճել մինչև 10%[49]։

2014 թվականին Հարիս Գեորգիադեսը նշել է, որ Եվրոպական եռյակի հետ Հուշագրից դուրս գալը պահանջում է վերադարձ շուկաներ։ Դա, ըստ նրա, պահանջում էր «ծրագրի ժամանակին, արդյունավետ և լիարժեք իրականացում»։ Ֆինանսների նախարարն ընդգծել է Փոխըմբռնման հուշագրի առանց հավելյալ վարկի իրականացման անհրաժեշտությունը[50]։

2015 թվականին Կիպրոսը արժանացել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի գովեստին՝ խստագույն խնայողության միջոցառումներ ձեռնարկելու և առանց վարանելու բարեփոխումների կոշտ ծրագրին հետևելու համար[51][52]։

2016 թվականին Moody's Investors Service-ը փոխել է իր տեսակետը Կիպրոսի բանկային համակարգի վերաբերյալ՝ կայունից դեպի դրական։ Տնտեսության արագ վերականգնումը պայմանավորված էր զբոսաշրջությամբ, բիզնես ծառայություններով և սպառողական ծախսերի ավելացմամբ։ Ամրապնդվել է նաև վարկատուների վստահությունը՝ թույլ տալով Կիպրոսի բանկին կրճատել Լիկվիդայնության շտապ օգնությունը մինչև 2,0 միլիարդ եվրո (2013 թվականի 9,4 միլիարդ եվրոյից)[53]։ Նույն ժամանակահատվածում Կիպրոսի բանկի նախագահ Յոզեֆ Աքերմանը հորդորել է Եվրամիությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերել Կիպրոսի հիմնախնդրի վերջնական լուծման համար[54]։

Կիպրոսի հյուսիսային հատվածի տնտեսություն խմբագրել

Թուրքերի կողմից օկուպացված Կիպրոսի հյուսիսային հատվածի տնտեսությունը կազմում է կառավարության կողմից վերահսկվող տարածքի տնտեսության մոտ մեկ հինգերորդը, մինչդեռ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն մոտ կեսն է։ Քանի որ դե ֆակտո վարչակազմը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից, մեծ դժվարությամբ է ստեղծվում օտարերկրյա ֆինանսավորում ապահովելու համար, և օտարերկրյա ընկերությունները վարանում են ներդրումներ կատարել այնտեղ։ Տնտեսությունը հիմնականում կենտրոնացած է գյուղատնտեսության ոլորտի և պետական ծառայությունների շուրջ, որոնք միասին ներգրավում են աշխատուժի մոտ կեսը։

Զբոսաշրջության ոլորտը նույնպես էական ներդրում ունի տնտեսության մեջ։ Ավելին, փոքր տնտեսությունը որոշակի անկումներ է ունեցել թուրքական լիրայի արժեզրկումների պատճառով։ Տնտեսական խնդիրները լուծելու համար հայտնի է, որ Թուրքիան զգալի ֆինանսական օգնություն է ցուցաբերում։ Կղզու երկու մասերում էլ ջրի պակասը մեծ խնդիր է, և նախատեսվում է կառուցել մի քանի աղազերծման կայան։

Երկու համայնքների միջև տնտեսական անհավասարությունն ընդգծված երևում է։ Չնայած տնտեսությունը գործում է ազատ շուկայական հիմունքներով, սակայն մասնավոր և պետական ներդրումների բացակայությունը, հմուտ աշխատուժի և փորձառու ղեկավարների պակասը, գնաճն ու թուրքական լիրայի արժեզրկումը շարունակում են ուղղակիորեն ազդել տնտեսության վրա։

Թուրքիայի հետ առևտուր խմբագրել

Թուրքիան Կիպրոսի օկուպացված հատվածի հիմնական առևտրային գործընկերն է, որն ապահովում է ներմուծման 55%-ը և արտահանման 48%-ը։ Եվրոպական դատարանը (ԵԴ) 1994 թվականի հուլիսի 5-ին մի գործով վճիռ է կայացրել Կիպրոսի հյուսիսային հատվածից արտադրանք ներմուծելու բրիտանական պրակտիկայի դեմ՝ հիմնված ծագման և բուսասանիտարական հավաստագրերի վրա, որոնք տրամադրվել են դե ֆակտո իշխանությունների կողմից։ ԵԴ-ն որոշել է, որ ԵՄ անդամ երկրները կարող են ներմուծել միայն միջազգայնորեն ճանաչված Կիպրոսի Հանրապետությունից ծագման վկայագրեր կրող ապրանքներ։ Որոշումը հանգեցրել է Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածից դեպի ԵՄ արտահանման զգալի նվազման՝ 1993 թվականին 36,4 միլիոն դոլարից (կամ արտահանման 66,7 տոկոսից) մինչև 1996 թվականին՝ 24,7 միլիոն դոլարի (կամ ընդհանուր արտահանման 35 տոկոսը)։ ԵՄ-ն շարունակում է մնալ Հյուսիսային Կիպրոսի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը՝ ընդհանուր ներմուծման 24,7%-ով և ընդհանուր արտահանման 35%-ով։

Կիպրոսի հյուսիսային հատվածից արտահանվող հիմնական ապրանքները ցիտրուսներն ու կաթնամթերքն են։ Դրանց հաջորդում են ռաքըն, ջարդոնը և հագուստը[55]։

Թուրքիայից օգնությունը Կիպրոսի թուրքական տնտեսության հենարանն է։ Վերջին տնտեսական արձանագրության համաձայն (ստորագրվել է 1997 թվականի հունվարի 3-ին)՝ Թուրքիան պարտավորվել է տրամադրել ընդհանուր 250 միլիոն դոլարի վարկեր՝ պետական ֆինանսների, զբոսաշրջության, բանկային և սեփականաշնորհման հետ կապված և արձանագրության մեջ ներառված նախագծերի իրականացման նպատակով։ Թուրքական լիրայի տատանումները, որոնք ամեն տարի ենթարկվում էին հիպերինֆլյացիայից մինչև 2005 թվականին թուրքական նոր լիրայի փոխարինումը, երկար տարիներ բացասաբար է անդրադարձել Կիպրոսի թուրքերի կենսամակարդակի վրա։

Փաստացի իշխանությունները սահմանել են արտարժույթի ազատ շուկա և թույլ են տվել բնակիչներին ունենալ արտարժույթով բանկային հաշիվներ։ Սա խրախուսում է արտասահմանում ապրող Կիպրոսի թուրքերից փոխանցումները։

Երջանկություն խմբագրել

Տնտեսական գործոնները, ինչպիսիք են ՀՆԱ-ն և ազգային եկամուտը, խիստ փոխկապակցված են քաղաքացիների երջանկության հետ[56]։ 2005 թվականին հրապարակված ուսումնասիրության մեջ[57] մի շարք երկրների քաղաքացիներին խնդրել են գնահատել, թե որքան երջանիկ կամ դժբախտ են նրանք ընդհանուր առմամբ 1-ից 7 սանդղակով (որտեղ 1 նշանակում է լիովին երջանիկ, 2՝ շատ երջանիկ, 3՝ բավական երջանիկ, 4՝ ոչ երջանիկ, ոչ դժբախտ, 5՝ բավականին դժբախտ, 6՝ շատ դժբախտ, 7՝ լիովին դժբախտ)։ Կիպրոսը ստացել է 5,29 միավոր։ Հարցին, թե որքանով են բավարարված քաղաքացիները իրենց հիմնական աշխատանքից, Կիպրոսը 1-ից 7 բալանոց սանդղակով ստացել է 5,36 միավոր (որտեղ 1 նշանակում է լիովին գոհ, 2՝ շատ գոհ, 3՝ բավականին բավարարված, 4՝ ոչ գոհ, ոչ դժգոհ, 5՝ բավականին դժգոհ, 6՝ շատ դժգոհ, 7՝ լիովին դժգոհ)։ Երջանկության մեկ այլ վարկանիշում «Հյուսիսային Կիպրոսը» զբաղեցնում է 58-րդ տեղը, իսկ Կիպրոսը՝ 61-րդը՝ համաձայն 2018 թվականի Երջանկության համաշխարհային զեկույցի[58]։ Զեկույցը գնահատում է 156 երկրների՝ հիմնվելով մի շարք փոփոխականների վրա՝ ներառյալ եկամուտը, առողջ կյանքի տևողությունը, սոցիալական աջակցությունը, ազատությունը, վստահությունը և առատաձեռնությունը։

Տնտեսական գործոնները կարևոր դեր են խաղում Կիպրոսի քաղաքացիների ընդհանուր կյանքի բավարարվածության վրա, հատկապես այն կանանց վրա, ովքեր, ի տարբերություն տղամարդկանց, ավելի ցածր աշխատավարձով են աշխատում կամ աշխատում են ավելի ցածր պաշտոններում և ավելի շատ պետական և ծառայությունների ոլորտում[59]։ Զբոսաշրջության ոլորտում ներգրավված են տարբեր հմտությունների և «տարբեր տնտեսական նպատակներ և սահմանափակումներ» ունեցող կանայք[60]։ Կանայք հիմնականում զբոսաշրջության ոլորտում կատարում են հյուրանոցային աշխատանք, որպեսզի ծառայեն և/կամ իրենց ընտանիքին հպարտություն բերեն, ոչ թե սեփական անձը բավարարելու համար։ Այս հետազոտության ընթացքում տնային տնտեսության միջին եկամուտից բարձր եկամուտ ունեցող կանայք ունեցել են իրենց կյանքից բավարարվածության ավելի բարձր մակարդակ, մինչդեռ ցածր եկամուտ ունեցողները՝ հակառակը։ Հարցին, թե ում հետ են համեմատում իրենց (ցածր, նույն կամ ավելի բարձր տնտեսական կարգավիճակ ունեցողների հետ), արդյունքները ցույց են տվել, որ նրանք, ովքեր իրենց համեմատում են իրենցից ավելի բարձր տնտեսական կարգավիճակ ունեցող մարդկանց հետ, կյանքից բավարարվածության ամենացածր մակարդակն են ունեցել։ Թեև եկամտի և երջանկության հարաբերակցությունը (կորելացիա) դրական է, այն զգալիորեն ցածր է. կորելացիան ավելի ուժեղ է համեմատության և երջանկության միջև։ Սա ցույց է տալիս, որ ոչ միայն եկամտի մակարդակը, այլև ուրիշների հետ համեմատած եկամտի մակարդակը, ազդում է նրանց կյանքից բավարարվածության մակարդակի վրա։

Դասակարգվելով որպես միջերկրածովյան բարեկեցության ռեժիմ[61][62]՝ Կիպրոսն ունի համընդհանուր բարեկեցության թույլ համակարգ։ Սա նշանակում է, որ թե՛ ընտանեկան, թե՛ տնտեսական աջակցության համար մեծ վստահություն կա ընտանիքի նկատմամբ, այլ ոչ թե պետության[63]։ Մեկ այլ բացահայտում էլ այն, որ լրիվ դրույքով տնային տնտեսուհի լինելն ավելի ուժեղ բացասական ազդեցություն է ունենում «Հյուսիսային Կիպրոսի» կանանց երջանկության վրա, քան գործազուրկ լինելը՝ ցույց տալով, թե ինչպես է սեռն և աշխատուժի հանդիսանալու տնտեսական գործոնն ազդում կյանքից բավարարվածության վրա։ Տնտեսական գործոնները նաև բացասական կորելացիա ունեն մայրաքաղաքում ապրողների երջանկության մակարդակի հետ. պարզ է դարձել, որ մայրաքաղաքում ապրող քաղաքացիներն ավելի ցածր երջանկության մակարդակ ունեն։ Ինչպես պարզվել է այս ուսումնասիրությունից, Կիպրոսի քաղաքացիները, որոնք ապրում են մայրաքաղաք Նիկոսիայում, զգալիորեն ավելի քիչ երջանիկ են, քան մյուսները։ Մեկ այլ բացահայտումէլ այն է, որ մայրաքաղաքի երիտասարդներն ավելի դժբախտ են, քան մնացած Կիպրոսի երիտասարդությունը. մեծահասակների դեպքում այդպես չէ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 «World Economic Outlook Database, April 2023»։ Washington, D.C.: International Monetary Fund։ 7 April 2023։ Վերցված է 12 April 2023 
  2. 2,0 2,1 2,2 «The outlook is uncertain again amid financial sector turmoil, high inflation, ongoing effects of Russia’s invasion of Ukraine, and three years of COVID»։ International Monetary Fund։ April 11, 2023 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Կաղապար:Cite CIA World Factbook
  4. «CONSUMER PRICE INDEX (CPI): APRIL 2023»։ Nicosia: Statistical Service of Cyprus։ 4 May 2023։ Վերցված է 4 May 2023 
  5. «POVERTY AND SOCIAL EXCLUSION: 2021»։ Nicosia: Statistical Service of Cyprus։ 18 August 2022։ Վերցված է 20 August 2022 
  6. «Labor force, total - Cyprus»։ Washington, D.C.: World Bank։ Վերցված է 10 January 2023 
  7. «Employment rate by age»։ Luxembourg: Eurostat։ 17 November 2022։ Վերցված է 10 January 2023 
  8. «AVERAGE MONTHLY EARNINGS OF EMPLOYEES: 4th QUARTER 2022»։ Nicosia: Statistical Service of Cyprus։ 31 March 2023։ Վերցված է 3 April 2023 
  9. «Mean and median income by age and sex - EU-SILC and ECHP surveys»։ Luxembourg: Eurostat։ 17 June 2020։ Վերցված է 29 June 2020 
  10. 10,0 10,1 10,2 10,3 «Cyprus (CYP) Exports, Imports, and Trade Partners»։ The Observatory of Economic Complexity։ 4 March 2023։ Վերցված է 4 March 2023 
  11. «Excessive Deficit Procedure and Annual Fiscal Accounts of General Government»։ Nicosia: Statistical Service of Cyprus։ 21 April 2023։ Վերցված է 21 April 2023 
  12. 12,0 12,1 12,2 «Provision of deficit and debt data for 2022 - first notification»։ Luxembourg: Eurostat։ 21 April 2023։ Վերցված է 21 April 2023 
  13. «World Bank Country and Lending Groups – World Bank Data Help Desk»։ Washington, D.C.: The World Bank Group։ Վերցված է 12 April 2023 
  14. «World Economic Outlook Database - Groups and Aggregates»։ Washington, D.C.: International Monetary Fund։ 8 April 2023։ Վերցված է 12 April 2023 
  15. «World Economic Outlook Database - Changes to the Database»։ Washington, D.C.: International Monetary Fund։ 8 April 2023։ Վերցված է 12 April 2023 
  16. «Our money»։ Frankfurt: European Central Bank։ 12 November 2020։ Վերցված է 8 December 2020 
  17. Higgins Andrew (31 March 2013)։ «As Banks in Cyprus Falter, Other Tax Havens Step In»։ The New York Times։ Վերցված է 24 October 2013 
  18. «Eurogroup Statement on Cyprus»։ Eurogroup։ 25 March 2013։ Արխիվացված է օրիգինալից 11 October 2017-ին։ Վերցված է 30 March 2013 
  19. Jan Strupczewski, Annika Breidthardt (25 March 2013)։ «Last-minute Cyprus deal to close bank, force losses»։ Reuters։ Վերցված է 25 March 2013 
  20. «Eurogroup signs off on bailout agreement reached by Cyprus and troika»։ Ekathimerini (Greece)։ 25 March 2013։ Վերցված է 25 March 2013 
  21. «Cyprus growth welcome but fragile – finmin»։ Cyprus Weekly։ 13 May 2015։ Արխիվացված է օրիգինալից 18 May 2015-ին։ Վերցված է 13 May 2015 
  22. 22,0 22,1 «Cyprus successfully exits ESM programme»։ Luxembourg: European Stability Mechanism։ 31 March 2016։ Արխիվացված է օրիգինալից 18 October 2016-ին։ Վերցված է 31 March 2016 
  23. 23,0 23,1 «Επισήμως εκτός μνημονίου η Κύπρος»։ Kathimerini (հունարեն) (Athens)։ 31 March 2016։ Վերցված է 31 March 2016 
  24. «Human Development Index (HDI) – 2011 Rankings»։ United Nations Development Programme։ Վերցված է 4 November 2011 
  25. «The Economist Intelligence Unit's quality-of-life index»։ Economist Intelligence Unit։ 2005։ Արխիվացված է օրիգինալից 2022-10-09-ին։ Վերցված է 2 August 2011 
  26. «Report for Selected Countries and Subjects»։ World Economic Outlook Database, April 2014։ Washington, D.C.: International Monetary Fund։ 8 April 2014։ Վերցված է 16 April 2014 
  27. Kambas Michele (30 July 2011)։ «Cyprus too slow in making cuts»։ Cyprus Mail (Nicosia)։ Արխիվացված է օրիգինալից 1 September 2011-ին։ Վերցված է 30 July 2011 
  28. 28,0 28,1 Cyprus will continue to fight against money laundering FT.com 20 August 2007
  29. «The midget and the mighty»։ Economist։ 6 August 2012 
  30. Investments worth Billions in the Pipeline Archived 21 November 2012 at the Wayback Machine. Cyprus-Mail – 13 September 2012
  31. «FX Empire: CySEC Regulated Brokers» 
  32. «The Current State of the Reform Process in Cyprus»։ Արխիվացված է օրիգինալից 2023-04-08-ին։ Վերցված է 2023-05-12 
  33. «Cyprus production in 2018, by FAO» 
  34. Cyprus hopes gas export income will flow by 2019 Reuters.com 6 July 2012
  35. Oil and gas for Cyprus and Israel Economist.com 15 November 2011
  36. 36,0 36,1 36,2 36,3 «Cyprus | Oil & Gas»։ Deloitte։ 2018։ Արխիվացված է օրիգինալից 2022-10-09-ին։ Վերցված է 24 April 2020 
  37. «Production Sharing contract signed for Cyprus block 10»։ Lebanon Gas News (en-US)։ 5 April 2017։ Արխիվացված է օրիգինալից 19 April 2021-ին։ Վերցված է 29 April 2020 
  38. Limassol Based Shipping Companies CyprusShipping.com
  39. «Review of Maritime Transport 2013»։ Geneva: United Nations Conference on Trade and Development։ Արխիվացված է օրիգինալից 2022-10-09-ին։ Վերցված է 16 November 2014 
  40. «Lloyds Ship Management Directory» 
  41. «Economy Statistics – Tourist arrivals (per capita) (most recent) by country»։ Nationmaster։ Վերցված է 17 January 2018 
  42. «KPMG: Cyprus Tourism Market Report»։ 27 October 2022 
  43. «Tourism in Cyprus: Recent Trends and Lessons from the Tourist Satisfaction Survey» 
  44. «World Travel Guide» 
  45. «UNWTO member states»։ World Tourism Organization (UNWTO)։ Արխիվացված է օրիգինալից 20 June 2006-ին։ Վերցված է 2 March 2007 
  46. «Travel and Tourism Competitiveness Index»։ World Economic Forum։ 2011։ Վերցված է 1 June 2011 
  47. 47,0 47,1 «Cyprus's credit rating cut to junk status by Fitch»։ BBC News Online։ 25 June 2012։ Վերցված է 25 June 2012 
  48. «Cyprus says EU, IMF officials to start assessing next week how much bailout money needed – from Associated Press»։ WashingtonPost.com։ 28 June 2012։ Արխիվացված է օրիգինալից 10 August 2016-ին։ Վերցված է 28 June 2012 
  49. Cyprus, troika agree on bank supervision, capital ratio Reuters 17/11/12
  50. «Financial Mirror: Bank restrictions to be lifted by Spring 2014, says Cyprus Finance Minister»։ 22 October 2013 
  51. «Business Insider: EU's Juncker praises Cyprus recovery after bailout»։ Business Insider 
  52. «Cyprus Mail: Eurogroup full of praise for Cyprus but some obligations remain» 
  53. «Gold Magazine: Moody's Changes Outlook on Cypriot Banking System to Positive from Stable»։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-19-ին։ Վերցված է 2023-05-12 
  54. «BoC's Ackermann urges EU to pledge financial support for solution» 
  55. TRNC Ministry of Economy and Energy, Department of Trade. Dış Ticaret İthalat ve İhracat İstatistikleri 2010, p. VI.
  56. Tella Rafael Di, MacCulloch Robert J., Oswald Andrew J. (November 2003)։ «The Macroeconomics of Happiness»։ Review of Economics and Statistics 85 (4): 809–827։ ISSN 0034-6535։ doi:10.1162/003465303772815745 
  57. Blanchflower David G., Oswald Andrew J. (September 2005)։ «Happiness and the Human Development Index: The Paradox of Australia»։ The Australian Economic Review 38 (3): 307–318։ ISSN 0004-9018։ doi:10.1111/j.1467-8462.2005.00377.x։ Արխիվացված է օրիգինալից 2022-10-09-ին 
  58. Report World Happiness (14 March 2018)։ «World Happiness Report 2018»։ World Happiness Report։ Վերցված է 4 May 2018 
  59. Gokdemir Ozge, Tahsin Emine (2014)։ «Factors that Influence the Life Satisfaction of Women Living in the Northern Cyprus»։ Social Indicators Research 115 (3): 1071–1085։ JSTOR 24720448։ doi:10.1007/s11205-013-0265-3 
  60. Gender, work, and tourism։ Sinclair, M. Thea.։ London: Routledge։ 1997։ ISBN 978-0415109857։ OCLC 36350641 
  61. Trifiletti Rossana (1999)։ «Southern European Welfare Regimes and the Worsening Position of Women»։ Journal of European Social Policy 9: 49–64։ doi:10.1177/095892879900900103 
  62. Gal John (2010)։ «Is there an extended family of Mediterranean welfare states?»։ Journal of European Social Policy 20 (4): 283–300։ doi:10.1177/0958928710374374 
  63. Aassve Arnstein, Goisis Alice, Sironi Maria (1 August 2012)։ «Happiness and Childbearing Across Europe»։ Social Indicators Research 108 (1): 65–86։ ISSN 0303-8300։ doi:10.1007/s11205-011-9866-x։ Արխիվացված է օրիգինալից 2022-10-09-ին 
  • Cyprus. The World Factbook. Central Intelligence Agency.