Կապույտ դրոշ, միջազգային պարգև, որը սկսած 1987 թվականից ամեն տարի տրվում է այն լողափերին և նավահանգիստներին, որոնց ջուրը համապատասխանում է որակի բարձր չափանիշներին և պիտանի է անվտանգ լողալու համար։ Կապույտ դրոշի հայրենիքն է համարվում Ֆրանսիան, որտեղ 1985 թվականին տեղի է ունեցել առաջին պարգևատրումը։

Blue Flag, 2007

Կապույտ դրոշ անվանակարգը գտնվում է Էկոլոգիական կրթության ֆոնդի (FEE) ղեկավարության տակ, որը ոչ առևտրային ոչ պետական կազմակերպություն է հանդիսանում։ Ֆոնդը կազմված է Եվրոպան, Աֆրիկան, Օվկիանիան, Ասիան, Հյուսիսային և Հարավային Ամերիկան ներկայացնող և աշխարհի 60 երկրներում գտնվող 65 կազմակերպություններից։

Կապույտ դրոշին համապատասխանող չափանիշները պահանջում են ջրի որակի, անվտանգության և էկոլոգիական կրթության խիստ ստանդարտներ։ Եվրամիության կազմի մեջ մտնող երկրներում այդ վայրերի համար անհրաժեշտ է նաև ընդունված հրահանգների լիովին պահպանումը։

Ամենամյա պարգևատրությունը կատարվում է հունիսի 5-ին (Եվրոպայի, Կանադայի, Մարոկկոյի, Թունիսի և նմանատիպ աշխարհագրական տեղանքով երկրների համար) և նոյեմբերի 1-ին (Կարիբյան ավազանի, Նոր Զելանդիայի, Հարավային Աֆրիկայի և Հարավային կիսագնդում գտնվող նմանատիպ երկրների համար)։

2009 թվականին ավելի քան 3450 լողափերի և նավահանգիստների տրվել է Կապույտ դրոշ։

Այժմ Կապույտ դրոշի ծրագրին մասնակցում են աշխարհի հետևյալ երկրները. Բահամյան կղզիներ, Բելգիա, Բուլղարիա, Բրազիլիա, Կանադա, Խորվաթիա, Կիպրոս, Դանիա, Դոմինիկյան Հանրապետություն, Անգլիա, Էստոնիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իսլանդիա, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Հորդանան, Լատվիա, Լիտվա, Մեքսիկա, Մալթա, Չերնոգորիա, Նիդերլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Պուերտո Ռիկո, Ռումինիա, Շոտլանդիա, Սերբիա, Սլովենիա, Հարավային Աֆրիկա, Իսպանիա, Շվեդիա, Տրինիդադ և Տոբագո, Թունիս, Թուրքիա, Ուկրաինա, Ուելս, Արաբական Միացյալ Էմիրություններ։ Արուբայում ծրագիրն աշխատում է փորձնական մակարդակով։

Շատ երկրների հանգստացողներ իրենց հանգիստը պլանավորելիս ղեկավարվում են տվյալ վայրին Կապույտ դրոշի տրված գնահատականով։

Ռուսաստանում միակ լողափը, որը պարգևատրվել է Կապույտ դրոշով գտնվում է Կալինինգրադի շրջանի Յանտարնի ավանում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Балтийский пляж первым в России получил "Голубой флаг"». Российская газета. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել