Զբոսաշրջությունը Կիպրոսում
Զբոսաշրջությունը Կիպրոսում (հուն․՝ Τουρισμός σε Κύπρος), Կիպրոսի Հանրապետության և Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետության տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը[1]։ Կիպրոսի զբոսաշրջային հաջողությունները նպաստել են տնտեսական, մշակութային և արդյունաբերական հաջողությունների ձեռք բերմանը։
2006 թվականին Կիպրոսը գրանցել է շոկային ցուցանիշ։ Զբոսաշրջության հաշվին երկրի Համախառն Ներքին Արդյունքի տոկոսային բաժինը ավելացել է 10.7 %-ով։ Այդ տարի Կիպրոսի բյուջեն հարստացավ մոտ 5 մլն ԱՄՆ դոլարով։ Միայն 2006 թվականին Կիպրոսը ընդունել է մոտ 113,000 զբոսաշրջիկ։ Այդ ցուցանիշը գնալով նվազել է Կիպրոսում սկսած ճգնաժամի պատճառով[2]։
Ըստ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունների տվյալների, Կիպրոսը համարվում է ամբողջ աշխարհի 40 ամենազբոսաշրջային երկրներից մեկը։ 2013 թվականին հրատարակված նոր տվյալների համաձայն, Կիպրոսը 29-րդն էր աշխարհում։ Բացի այդ, Կիպրոսը ըստ զբոսաշրջային ենթակառուցվածքների աշխարհի առաջատար երկիրն է։
Կիպրոսում զբոսաշրջիկներին գրավում է արևադարձային, տաք կլիման և մշտական արևը։ Զբոսաշրջիկների հիմնական ժամանակաշրջանը դա ամառը և աշունն է։ Ամենալավ զբոսաշրջային ամիսը հուլիսն է[3]։
Զբոսաշրջիկները տարբեր երկրներից
խմբագրելԿիպրոս ժամանած զբոսաշրջիկների մեծ մասը դրանք եվրոպացիներն են։ Զբոսաշրջիկները հիմնականում գալիս են Հյուսիսային Եվրոպայի երկրներից։ Զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը՝ դա բրիտանացիներն են։ Նրանք կազմում եմ ամբողջ զբոսաշրջիկների թվի գրեթե կեսը։
Նրանց այստեղ գրավում է անգլերենի բարձրակարգ իմացությունը և գաղութային ժամանակահատվածներից պահպանված անգլիական մշակույթի և քաղաքակրթության համադրությունը հունականի և թուրքականի հետ։ Բացի այդ, Կիպրոս կղզու վրա գտնվում են նաև բրիտանական երկու ռազմական հենակետներ՝ Ակրոտիրի և Դեկելիա։
Մյուս զբոսաշրջիկները գալիս են հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, Հունաստանից, Գերմանիայից, Շվեդիայից, Թուրքիայից, Իտալիայից, Հայաստանից և այլ երկրներից։
Պետություն | թվաքանակ (2009)[4] | % (2009) | թվաքանակ (2010) | թվաքանակ (2011) | |
---|---|---|---|---|---|
1 | Միացյալ Թագավորություն | 1,069,190 | 49.93% | ||
2 | Ռուսաստան | 148,734 | 6.95% | 225,000 | 334,000[5] |
3 | Հունաստան | 131,871 | 6.16% | ||
4 | Գերմանիա | 131,158 | 6.13% | ||
5 | Շվեդիա | 108,247 | 5.06% | ||
6 | Հայաստան | 120 |
Զբոսաշրջային կենտրոններ
խմբագրել- Լառնակա, քաղաք Կիպրոսի Հանրապետության արևելյան ափին։ Ըստ 2010 թվականի տվյալների բնակչությունը կազմում է 72,000 մարդ։ Լառնական կղզու երկրորդ առևտրական նավահանգիստն է և կարևոր տուրիստական կենտրոն։ Կիպրոս կղզի խոշորագույն օդանավակայանը՝ Լառնակա միջազգային օդանավակայանը, գտնվում է Լառնակայի ծայրամասում։ Համարվում է երկրի գլխավոր նավահանգիստը և զբոսաշրջային կենտրոնը։
- Պաֆոս, Կիպրոսի խոշոր նավահանգիստներից մեկն է։ Գտնվում է համանուն շրջանի վրա՝ Պաֆոսի շրջանում։ Այն նաև Պաֆոսի շրջանի մայրաքաղաքն է։ Պաֆոսում է գտնվում Կիպրոսի երկրորդ ամենախոշոր օդանավակայանը՝ Պաֆոսի Միջազգային Օդանավակայանը։
- Այիա Նապա, առողջավայր-քաղաք և նավահանգիստ Կիպրոսի Հանրապետության Ֆամագուստայի շրջանում։ Գտնվում է Կիպրոսի արևելյան մասում՝ հարավային ափերձ շրջանում։
- Լիմասոլ, քաղաք Կիպրոսի հարավային ափին։ Լիմասոլը երկրորդ ամենամեծ քաղաքն է Կիպրոսում։ Քաղաքը նաև համանուն շրջանի մայրաքաղաքն է։ Բնակչությունը կազմում է մոտ 170 000 մարդ։ Կլիման արևադարձային է, տաք։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կիպրոս` զբոսաշրջության և ճանապարհորդությունների երկիր». Աշխարհի զբոսաշրջության և ճանապարհորդությունների խորհուրդ. 2006. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Կիպրոսի զբոսաշրջության արդյունքների գնահատում». World Tourism Organization (UNWTO). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Զբոսաշրջության խորհուրդ - Կիպրոս». Աշխարհի տնտեսական ֆորում. 2011. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Կիպրոսի զբոսաշրջության արդյունքներ, 2009». Տնտեսական ֆորում. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2010 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Ռուսաստանի Դաշնության զբոսաշրջիկների թվաքանակը ըստ 2011 թվականի դրության – 334,000(չաշխատող հղում)