Ռաքը (թուրքերեն՝ Rakı), թունդ ալկոհոլային ըմպելիք, որը մեծապես տարածված է Թուրքիայում։ Ըմպելիքը համարվում է թուրքերի ազգային ալկոհոլային ըմպելիքը և երկրի այցեքարտերից մեկը։ Ժամանակակից բրենդային ռաքըն իրենից ներկայացնում է թորված խաղողի գինի` պնդեցված անիսոնի արմատներով։ Սակայն տան պայմաններում պատրաստվող ռաքըն կարող է պատրաստվել տարբեր մրգերից, հատկապես թզից և խուրմայից։ Մինչ շշալցումը ռաքըն, ամենաքիչը մեկ ամիս, պահվում է կաղնե տակառներում։ Սովորաբար ռաքըի մեջ սպիրտի պարունակությունը 45% է, բայց որոշ տեսակներ կարող են տատանվել 40- 50%[1][2][3]։

Ռաքը
Տեսականիսային ալկոհոլային ըմպելիք
Ենթատեսականիսոն ըմպելիք և flavored liquor?
Բաղադրամասերpomace?
Ալկոհոլի պարունակություն40–45%
Ծագման երկիրԹուրքիա
Գույնսպիտակ
 Rakı Վիքիպահեստում

Ընդհանուր առմամբ, ռաքըն համարվում է ալկոհոլային այլ խմիչքների հիմք, որոնք պատրաստվում են անիսոնից։ Դրանք են հունական Ուզոն, ֆրանսիական պաստիսը, բուլղարական ռաքիան։

Օգտագործման կարգը խմբագրել

Ռաքըն խմում են ջրի ավելացմամբ։ Սովորաբար մեկ լիտր ռաքըին ավելացվում երկու լիտր ջուր։ Հիմնականում մատուցվում է փոքր ապակե նեղ բաժակներով։ Ըստ ցանկության ստացված խառնուրդին կարելի է ավելացնել սառույց։ Բանն այն է, որ եթե անջուր ռաքըին ավելացնենք սառույց, ապա խմիչքը կբյուրեղանա և կկորցնի իր համային հատկանիշները։ Ռաքըն կարելի է խմել նաև առանց ջրի ավելացման, այդ դեպքում միայն պետք է խմիչքը դնել սառնարան, նոր խմել։ Այդ դեպքում ռաքըն խմելուց հետո, պետք է անմիջապես ջուր խմել։ Սովորաբար մեկ բաժակ ռաքըից հետո, մեկ բաժակ ջուր։ Անջուր ռաքըն ունի սուր այրող համ և անիսոնի ուժեղ հոտ, իսկ ջրախառն ռաքըն ունի հաճելի քաղցր համ և անիսոնի թույլ հոտ։

Ինչպես մնացած անիսոնային խմիչքները, այնպես էլ ռաքըն, ջուր ավելացնելու ժամանակ սպիտակում է, իսկ խառնուրդը նմանվում է կաթի։ Ստացված խմիչքի սպիտակ գույնը և ռաքըի թնդությունը նպաստեցին ռաքըի ավանդական անվան ի հայտ գալուն` «առյուծի կաթ» (թուրքերեն՝ aslan sütü): Հետաքրքիր է, որ նախկինում ռաքըի բաժակների վրա առյուծ է պատկերված եղել։

Սովորաբար ռաքըն խմում են ուտելու ժամանակ։ Համարվում է, որ ռաքըն թուրքական խոհանոցի անբաժանելի մասնիկն է. որոշ մարզերում ռաքըն խմում են որպես զովացուցիչ ըմպելիք։ Իսկ Թուրքիայի որոշ մարզերում, ինչպես օրինակ Ըսփարթայի մարզում, ռաքըն արգելված է։

Ռաքըի արտադրությունը ժամանակակից Թուրքիայում խմբագրել

Մինչև վերջերս ռաքըի կոմերցիոն արտադրությամբ զբաղվում է «Թեքել» ընկերությունը։ Շուկայում ռաքըի բրենդային տեսակները քիչ էին։ Միչն 1970 ական թվականները արտադրվում էր միայն Յենի և Քուլյուփ տեսակները, իսկ դրանից հետո միացավ նաև երրորդ տեսակը` «Ալթընբաշ» (թուրքերեն՝ Altınbaş), որը արագ հայտնի դարձավ։ Չորրորդ բրենդը` «Թեքիրդաղը» (թուրքերեն՝ Tekirdağ) ի հայտ է եկել 2001 թվականին։ Ներկայումս Թուրքիայում տարեկան խմում են 60 միլիոն լիտր ռաքը։

Ռաքըի մեծ սիրահար է եղել թուրքական պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Adabıyla Rakı ve Çilingir Sofrası. Vefa Zat, İletişim Yayınları, 1994.Albüm bölümü
  2. Çilingir Sofrasında Rakı. Deniz Gürsoy, Oğlak Yayınları, 2001.s.37-38
  3. http://www.buyukkeyif.com/readArticle.jsp?objectID=7000000000033698(չաշխատող հղում)