Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձմերուկ (այլ կիրառումներ)


Ձմերուկ (լատին․՝ Citrullus), դդմազգիներին միամյա կամ բազմամյա բույսերի ցեղ։ Ձմերուկն ունի մարդկանց համար դուրեկան համ, սննդարար հատկություն, պարունակում է մեծ քանակությամբ ջուր (90 %-ը ջուր է)։

Հայտնի են վայրի 1՝

  • Ձմերուկ վայրի (C.colocynthis) և մշակովի 2 (սեղանի ու կերային) տեսակներ։

Հայաստանում (հիմնականում Արարատյան դաշտում) մշակվում է 1 տեսակ՝

  • Ձմերուկ սեղանի (C. vulgaris

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 
Ծաղիկները

Միամյա է։ Ցողունը մագլցող է, երկարությունը՝ 3-4,5 (և ավելի) մ։ Տերևները հերթադիր են, բլթակավոր, խորը կտրտված։ Ծաղիկները մեկական են, հազվադեպ՝ փնջերով, բաժանասեռ, դեղնավուն։ Պտուղը բազմասերմ, հյութալի կեղծ հատապտուղ է՝ հարթ մակերեսով, կլոր, ձվաձև, տանձաձև, գլանաձև և այլն, զանգվածը՝ 0,6-1,6 (առավելագույնը՝ 30) կգ։ Կեղևը սպիտակից մինչև մուգ կանաչ է՝ խայտաբղետ պատկերներով, տարբեր լայնության զոլերով։ Պտղամիսը կարմիր է, վարդագույն կամ դեղին։ Սերմերը տարբեր մեծության են, սպիտակ, կարմիր, սև, մոխրագույն և այլն։

Պատմական տվյալներ խմբագրել

Ձմերուկն առաջներում այդքան խոշոր չի եղել։ Ձմերուկի հայրենիք է համարվում Հարավային Աֆրիկան։ Ձմերուկի վայրի տեսակներին մինչև այժմ էլ կարելի է հանդիպել հյուսիսային և հարավային Աֆրիկայի տափաստաններում։ Եգիպտոսում մինչև այժմ էլ պահպանվում է ձմերուկի մի տեսակ, որը խնձորի չափ ունի, և մարդիկ օգտագործում են միայն նրա սերմերը։

Ներկայիս խոշոր ձմերուկի տեսակները ստացվել են հին ժամանակներում արաբներն ու հրեաները դրանց անվանել էին «բատիխ»։ Ռուսաստան այն մուտք է գործել 12-13-րդ դարերում, մոնղոլական արշավանքների ժամանակ և անվանվել է «առբուզ, խառբուզ», որ թյուրքական «խառբուզ» բառից է ծագել։ Հայաստանում ձմերուկը հայտնի եղել շատ վաղուց։ Ըստ Հր. Աճառյանի, անվանումը կազմված է ձմեռն բառից։ Պարզ չէ, թե ինչու է պտուղն այդպես կոչվել։ Հավանական է՝ առատ զովացուցիչ ջրի պատճառով։

Առողջարար հատկություններ խմբագրել

Ձմերուկը ունի միզամուղ հատկություն, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ ջուր, որը օրգանիզմից հեռանում է արագ։ Այն իր հետ դուրս է բերում նյութափոխանակության հետևանքով օրգանիզմում կուտակված վնասակար նյութերը։ Միզամուղ հատկությունների շնորհիվ ձմերուկը շատ օգտակար է հատկապես երիկամային հիվանդությունների դեպքում։

Ձմերուկը նպաստում է իմունիտետի ամրապնդմանը։ Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա[փա՞ստ]։

Օգտակար է հիպերտոնիայի, աթերոսկլերոզի և սրտանոթային համակարգի այլ հիվանդություններիդեպքում։ Օգնում է օրգանիզմից հանել թունավոր նյութերը, օգտակար է լյարդի համար հակաբիոտիկներով կամ ուժեղ ազդեցությամբ այլ դեղամիջոցներով բուժումից հետո։ Ցուցված է լյարդի, լեղապարկի հիվանդութունների դեպքում, ինչպես նաև շաքարային դիաբետ և արթրիտ ունեցող մարդկանց[փա՞ստ]։

Ձմերուկը հարուստ է նաև վիտամիններով՝ C, B, ֆոլիոթթվով, շաքարով (հատկապես ֆրուկտոզա) և այլն։

Կիրառումներ և նշանակություն խմբագրել

Բացի թարմ վիճակում այն ուտելուց, ձմերուկի կեղևից պատրաստում են մուրաբա, ցուկատ, ջեմ, պովիդլո և այլն։ Սերմերից ստացվում է յուղ՝ բարձր տեսակի օլիֆ պատրաստելու համար։

Հասուն պտուղը պարունակում է շաքարներ, վիտամիններ և այլն։ Դյուրամարս է. օգտագործվում է թարմ, թթու դրած (մանրերը), մեղր (ևարդեկ) եփելու համար։ Պատրաստում են նաև մուրաբա, շաքարաչիր։ Հայաստանում գերակշռում են կարմիր պտղամսով սորտերը։

Դասակարգում խմբագրել

  ավելի քան 6 ընտանիք (համաձայն APG II Համակարգի)   ևս 6 ցեղ
(համաձայնAPG II Համակարգի)
 
         
  Կարգ Դդմածաղկավորներ     Ենթաընտանիք Cucurbitoideae     դաս Ձմերուկ
               
  Բաժին
Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր
    Ընտանիք Դդմազգիներ     Ցեղ Benincaseae    
             
  ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  ևս 1 ենթաընտանիք Zanonioideae
(համաձայնAPG II Համակարգի)
  ևս 18 դաս
     

Ձմերուկի համաշխարհային արտադրություն խմբագրել

Ձմերուկի արտադրություն 2012 թվականին ըստ՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության[1]։

Դասակարգում Երկիր Արտադրություն, հազար  դոլլար Արտադրություն, հազար տոննա Ծանոթագրություն
1 Չինաստան 7 573 345 70 000 000 Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գնահատման
2 Իրան 432 892 3 800 000 Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գնահատման
3 Թուրքիա 321 896 4 044 184
4 Բրազիլիա 236 899 2 079 547
5 Եգիպտոս 213 565 1 874 710
6 ԱՄՆ 188 925 1 770 630
7 Ալժիր 170 318 1 495 081
8 Մեքսիկա 117 738 1 033 524
9 Ղազախստան 111 549 1 154 900
10 Իսպանիա 92 276 853 600
11 Ռուսաստան 74 766 1 453 315
12 Կորեա 73 243 642 945
13 Մարոկո 65 487 574 859
14 Հունաստան 61 516 565 000
15 Մալի 59 807 525 000 Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գնահատման
15 Թաիլանդ 59 807 525 000 Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գնահատման
17 Ինդոնեզիա 59 338 520 883
18 Վիետնամ 53 541 470 000 Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գնահատման
19 Ուզբեկստան 53 293 1 350 000 Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գնահատման
20 Սիրիա 51 721 478 254

Դասակարգում խմբագրել

 
խորանարդային ձմերուկ.
Տոկիո, Ճապոնիա
 
Դեղին ձմերուկ։
Ձմերուկ սովորականի հիբրիդը

Տեսակներ և սորտեր խմբագրել

Տեսակներ

Տեսակի ներում առանձնացնում են 2 սորտեր[2]։

  • Citrullus lanatus var. citroides (L.H.Bailey) Mansf.
    • Citrullus vulgaris var. citroides L. H. Bailey
  • Citrullus lanatus var. lanatus

Ծանոթագրություններ խմբագրել

  1. FAOSTAT 2012 — Top 20 Countries by commodity (watermelons)
  2. По данным сайта GRIN (см. карточку растения)

Գրականություն խմբագրել

  • Գ. Ա. Պետրոսյան, «Մրգերի և բանջարեղենների օգտակարությունը», 1978, «Հայաստան» հրատարակչություն
  • Фурса Т. Б., Филов А. И. Культурная флора СССР. Тыквенные (арбуз, тыква) / Ред. тома к.б.н. О. Н. Коровина, Т. Б. Фурса. — М.: Колос, 1982. — Т. XXI. — С. 9—140. — 279 с. — 2000 экз.
  • Мазнев Н. И. Арбуз съедобный // Энциклопедия лекарственных растений. — 3-е изд., испр. и доп. — М.: Мартин, 2004. — С. 78—79. — 496 с. — 10 000 экз. — ISBN 5-8475-0213-3
  • Лавренов В. К., Лавренова Г. В. Современная энциклопедия лекарственных растений. — М.: ЗАО «ОЛМА Медиа Групп», 2009. — С. 30—31. — 272 с. — ISBN 978-5-373-02547-8

Արտաքին հղումներ խմբագրել

  Ընթերցե՛ք «ձմերուկ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։