Եվրոպական հանձնաժողովի նախագահ

Եվրոպական հանձնաժողովի նախագահը գլխավորում է Եվրոպական միության իշխանության գործադիր մարմինը: Նախագահը վերահսկում է ամբողջ գործադիր իշխանությունը, անդամներին և Եվրոպական քաղաքացիական ծառայությունը։ Հանձնաժողովը նախագծում է նոր օրենքներ և դրանք քննարկում է Միության ամենօրյա կյանքում (հենվելով բյուջեի վրա և որոշումներ է ընդունում)։ Հանձնաժողովը նաև ներկայացնում է ԵՄ-ը այնպիսի կազմակերպություններում, ինչպիսին է օրինակ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը և G7-ը[1][2]։

 Եվրոպական հանձնաժողովի նախագահ
Ձևավորում1958 թվականի հունվարի 1
Աշխատավարձամսական 24 422,80 €
Կայքec.europa.eu/president

Նախագահը պաշտոնապես նշանակվում է Եվրոպական միության խորհրդի նախարարության կողմից (գործնականում, Եվրոպական խորհրդի անդամ պետությունների ղեկավարների կողմից) յուրաքանչյուր հինգ տարին մեկ, և նրա թեկնածությունը խրախուսվում է Եվրոպական խորհրդարանի կողմից, որին վերաբերում է նախագահը (Խորհրդարանը կարող է դժգոհություն արտահայտել հանձնաժողովի աշխատանքներին)։ Նախագահն, այդ դեպքում, ընտրում է այլ Եվրոպական հանձնաժողովներ, ԵՄ անդամ երկրների հետ։ Դրանից հետո նա պարտականություններ է հաղորդում նրանցից յուրաքանչյուրին։ Մինչև նրանց կողմից բոլոր գործերի ընդունմանը, նրանք պարտավոր են հանդես գալու Խորհրդարանի առջև[1][2]։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկեր՝ Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ, Եվրախորհրդարանի կողմից հաստատվել է 2014 թվականի հուլիսի 15-ին[3]։

Եվրահանձնաժողովի նախագահներԽմբագրել

Անուն Երկիր Ժամկետ
1. Վալտեր Հալշտեյն   Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն 1958—1967
2. Ժան Ռեյ   Բելգիա 1967—1970
3. Ֆրանկո Մարիա Մալֆատի   Իտալիա 1970—1972
4. Սիկո Մանսհոլտ   Նիդերլանդներ 1972—1973
5. Ֆրանսուա Կսավյե Օրտոլի   Ֆրանսիա 1973—1977
6. Ռոյ Ջենկինս   Մեծ Բրիտանիա 1977—1981
7. Գաստոն Տորն   Լյուքսեմբուրգ 1981—1985
8. Ժակ Դելոր   Ֆրանսիա 1985—1995
9. Ժակ Սանտեր   Լյուքսեմբուրգ 1995—1999
- Մանուել Մարին   Իսպանիա մարտ-սեպտեմբեր 1999[4]
10. Ռոմանո Պրոդի   Իտալիա 1999—2004
11. Ժոզե Մանուել Բարրոզու   Պորտուգալիա 2004—2014
12. Ժան Կլոդ Յունկեր[3]   Լյուքսեմբուրգ 2014 թվականից

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «The European Commission»։ Europa (web portal)։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-09-ին։ Վերցված է 2007-10-01 
  2. 2,0 2,1 «Role and Powers»։ Europa (web portal)։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-09-ին։ Վերցված է 2007-10-01 
  3. 3,0 3,1 «MEPs elect Jean-Claude Juncker to head EU Commission»։ BBC News (անգլերեն) (BBC)։ 2014-07-15։ Վերցված է 2014-07-17։ «A firm believer in EU integration, he will succeed incumbent Jose Manuel Barroso of Portugal in November.» 
  4. временный председатель