Տանժերին
Տանժերին
Տանժերին
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Սատապազգիներ (Rutaceae)
Ենթաընտանիք Aurantioideae
Տրիբա Citreae
Ցեղ Ցիտրուսայիններ (Citrus)
Տեսակ Տանժերին (C. ×tangerina)
Միջազգային անվանում
Citrus ×tangerina

Տանժերին (լատին․՝ Citrus tangerina[1][2]), ցիտրուսային բույս, կարող է դիտվել որպես ինքնուրույն տեսակ[3], կամ որպես մանդարինի տեսակ (Citrus reticulata)[4][5][6][7], կամ դրա հոմանիշ[8]։ Ինչպես նաև այն պտուղ են անվանում։

Ծագում խմբագրել

Տանժերին բառը ծագել է Տանժերից (քաղաք Մարոկկոյում, նախկինում մավրիտանական բերդ) նրա անունով էլ կոչվել է։ (Տանժերին բառը որպես ածական նշանակում է «տանժերեն», «Տանժերից»)[4][5]։

Մշակում խմբագրել

Մեծ մասշտաբով աճեցվում էՉինաստանում, որտեղ այն համարվում է ամենաշատ աճեցվող ցիտրուսային մշակաբույսը[9]։  Աճեցվում է նաև Հնդկաստանում, Միջերկրական ծովում[5][9][10], ԱՄՆ-ում և Ֆլորիդայում[9]։  Եկամտաբերությունը բարձր է[11]։

Պտղի տեսքը և կառուցվածքը խմբագրել

Պտուղները փոքր են։ Գույնը` նարնջագույն- կարմիր։ Կեղևը բարակ է[5]։ Կեղևը հեշտությամբ հանվում է։ Ներսում սերմեր կան, բայց դրանք քիչ են[5][10]։

Սննդային արժեքը խմբագրել

Պտուղները քաղցր են, ըստ ճաշակի։ Սննդի մեջ օգտագործվում են ինչպես ամբողջական պտուղներ, այնպես էլ քամած հյութ[5]։

Ինչպես մանդարինի մյուս տեսակները, պտուղները շատ շաքար են պարունակում(մինչև 10.5%), վիտամիններ C, B1, B2, վիտամին A, օրգանական թթուներ, ֆիտոնցիդներ, լեպտիններ, հանքային աղեր[5]։

Պտուղները լավ պահպանում են վիտամին C-ն` երկար պահեստավորման ժամանակ։ Ինչպես և մանդարինի մյուս տեսակները, տանժերինը հասունանում է նոյեմբեր-դեկտեմբերին, հետևաբար, ձմռանը կարող է վիտամինների աղբյուր լինել հյուսիսային կիսագնդում ապրողների համար[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ленинград (Р.С.Ф.С.Р.) Институт растениеводства; Евгений Владимирович Вульф Эфирномасличные растения, их культура и эфирные масла. — 1933.
  2. Здоровье дарят комнатные растения. — ОЛМА Медиа Групп. — С. 114—. — ISBN 978-5-7654-2379-0
  3. См. ссылку GRIN в карточке растения.
  4. 4,0 4,1 «Tangerine, adj. and n. : Oxford English Dictionary». Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Детское меню от 1 года до 7 лет с советами педиатра. — ЛитРес, 2017. — С. 275—. — ISBN 978-5-457-41939-1
  6. Себастьянович П В Новая книга о сыроедении, или Почему коровы хищники. — Издательский дом "Питер". — С. 67—. — ISBN 978-5-459-00695-7
  7. Георгий Тимофеевич Гутиев Субтропические плодовые растения. — Гос. изд-во сельскохозяйственной литературы, 1958.
  8. См. ссылку TPL в карточке растения.
  9. 9,0 9,1 9,2 А.Л. Тахтаджян Жизнь растений. В 6-ти томах. — Рипол Классик. — С. 244—. — ISBN 978-5-458-27133-2
  10. 10,0 10,1 Сергей Цигаль Полная чаша. — ЛитРес, 2017. — С. 175—. — ISBN 978-5-457-44211-5
  11. Реферативный журнал: Биология. — 1954.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանժերին» հոդվածին։