Էլիզաբեթ Վուլրիջ Գրանտ (անգլ.՝ Elizabeth Woolridge Grant, հունիսի 21, 1985(1985-06-21)[2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), առավել հայտնի որպես Լանա Դել Ռեյ (անգլ.՝ Lana Del Rey), ամերիկացի երգչուհի, երգահան, պրոդյուսեր և բանաստեղծուհի։ Նրա երաժշտությունը հայտնի է իր կինեմատիկական ոճով, տխրության, ողբերգական սիրավեպի, գլամուրի և մելանխոլիայի թեմաների ուսումնասիրությամբ, որոնք պարունակում են բազմաթիվ հիշատակումներ ամերիկական փոփ-մշակույթից, մասնավորապես 1950-ականների և 1960-ականների թվականներից[6]։

Լանա Դել Ռեյ
Բնօրինակ անունանգլ.՝ Elizabeth Woolridge Grant
Ի ծնե անունանգլ.՝ Elizabeth Woolridge Grant[1]
Նաև հայտնի է որպեսLana Del Rey
Ծնվել էհունիսի 21, 1985(1985-06-21)[2][3] (38 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Երկիր ԱՄՆ
Ժանրերինդի փոփ, բարոկո փոփ, թրիփ-հոփ, սեդքոր, դրիմ փոփ, ինդի ռոք[5], slowcore?, փսիխոդելիկ ռոք, փսիխոդելիկ փոփ, ռոք և ռիթմ էնդ բլյուզ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, դերասանուհի, կինոդերասանուհի, ստուդիական երաժիշտ, երգչուհի, երաժշտական պրոդյուսեր և բանաստեղծուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներկիթառ և վոկալ[5]
ԼեյբլInterscope Records և Polydor Records
ԿրթությունՔենթի դպրոց և Ֆորդհեմի համալսարան
Կայքlanadelrey.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Lana Del Rey Վիքիպահեստում

Դել Ռեյը ծնվել է Նյու Յորք քաղաքում և մեծացել է Նյու Յորք նահանգի հյուսիսային հատվածում։ 2005 թվականին վերադարձել է Նյու Յորք քաղաք՝ երաժշտական կարիերա սկսելու համար։ Բազմաթիվ նախագծերից հետո, այդ թվում՝ իր համանուն դեմբյուտային ստուդիական ալբոմից հետո, Դել Ռեյը հայտնի է դաձել 2011 թվականին «Video Games» երգից հետո[7]։ Նրա դեբյուտային «Born to Die» ալբոմը, միջազգային հաջողություն է ունեցել և այդ ալբոմից «Summertime Sadness»-ը, «Blue Jeans»-ը, «Born to Die»-ը և ուրիշ սինգլները մտել են Billboard Hot 100 չարթի թոփ տասնյակում[8]։ Դել Ռեյը 2012 թվականին թողարկել է «Paradise» EP-ը։ Հաջորդ տարի նա գրել և նկարահանել է «Tropico» կարճամետրաժ ֆիլմը։ 2013 թվականին թողարկել է «Young and beautiful» երգը` որպես «Մեծն Գեթսբին» ֆիմի գլխավոր սինգլ։ 2014 թվականին նա թողարկել է իր 3-րդ ալբոմը՝ «Ultraviolence», որը հասել է մեծ հաջողությունների։ Այն գլխավորել է թոփ չարթերը, մասնավորապես «West Coast» երգը։ 2015 թվականին թողարկել է «Honeymoon» ալբոմը, իսկ 2017 թվականին «Lust for Life»-ը, վերջինս գլխավորել է ԱՄՆ-ի Billboard 200-ը։ Իր 6-րդ «Norman Fucking Rockwell!» ալբոմը (2019), ստացել է քննադատների դրական արձագանքը և Գրեմմիի 2 անվանակարգ, այդ թվում՝ տարվա ալբոմը[9]։ Նրա հետագա թողարկումների մեջ ներառվում են բանաստղծությունների ժողովածու «Violet Bent Backwards over the Grass» (2020), իր 7-րդ ալբոմը «Chemtrails Over the Country Club» (2021, մարտի 19) և 8-րդ ալբոմը «Blue Banisters» (2021, հոկտեմբերի 22)։

Կյանք և կարիերա խմբագրել

1985–2004 թվականներ։ Վաղ կյանք խմբագրել

Լանա Դել Ռեյը կամ Էլիզաբեթ Վուլրիջ Գրանտը ծնվել է 1985 թվականի հունիսի 21-ին Նյու Յորք քաղաքի Մանհեթեն թաղամասում[10]։ Նա ունի կրտսեր եղբայր՝ Չառլին, և կրտսեր քույր՝ Կարոլինը։ Մեծացել է որպես կաթոլիկ և ունի շոտլանդական ծագում[11]։ Երբ նա մեկ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորք նահանգի հյուսիսային հատվածի Լեյք Փլեսիդ քաղաք[12]։ Այնտեղ հաճախել է Սուրբ Ագնեսի դպրոց և սկսել է երգել եկեղեցական երգչախմբում։ Մեկ տարի հաճախել է ավագ դպրոց, որտեղ դասավանդել էր իր մայրը[13], բայց 15 տարեկանում, ծնողները նրան ուղարկել են Քենթի գիշերօթիկ դպրոց՝ Լանայի հարբեցողությունը բուժելու համար[10][13]։ Ըստ Գրանտի, իր պատանեկան և վաղ հասուն տարիներին նա դժվարանում էր ընկերներ ձեռք բերել։

Քենթի դպրոցն ավարտելուց հետո մեկ տարի անցկացրել է Լոնգ Այլենդում, մորաքրոջ և քեռու հետ և աշխատել է մատուցողուհի[14]։ Այս ընթացքում Գրանտի քեռին սովորեցրել է նրան կիթառ նվագել, և Լանան հասկացել է, որ ինքը, հավանաբար, կարող է գրել միլլիոն երգ այդ վեց ակորդներով[15]։ Դրանից անմիջապես հետո նա սկսել է երգեր գրել և ելույթներ ունենալ քաղաքի գիշերային ակումբներում տարբեր անուններով ՝ «Sparkle Jump Rope Queen» և «Lizzy Grant and Phenomena»[15]։

2005-2010 թվականներ։ Կարիերայի սկիզբ և վաղ ձայնագրություններ խմբագրել

2004 թվականի աշնանը, 19 տարեկան հասակում, Գրանտն ընդունվել է Ֆորդհեմի համալսարան Բրոնքսում, որտեղ նա սովորել է փիլիսոփայություն` շեշտը դնելով մետաֆիզիկայի վրա[10]։

Իր առաջին հանրային ելույթի ժամանակ (2006)՝ Ուիլյամսբուրգի կենդանի երգերի մրցույթի ժամանակ, Դել Ռեյը հանդիպել է Վան Ուիլսոնին՝ 5 Points Records-ի A&R ներկայացուցիչ[16], անկախ լեյբլ, որը պատկանում էր Դեյվիդ Նիխտեռնին[16]։ 2007 թվականին նա ներկայացրել է ակուստիկ դեմո ձայնագրություն «No Kung Fu» վերնագրով Points Records-ին, որը Դել Ռեյին առաջարկել է ձայնագրման պայմանագիր $10000-ով[17]։ Նա այդ գումարն օգտագործել է «Manhattan Mobile Home Park» տեղափոխվելու համար, Նյու Ջերսի նահանգի Հյուսիսային Բերգեն քաղաքում[10], և հետագայում սկսել է աշխատել պրոդյուսեր Դևիդ Կեյնի հետ[16]։

2008 թվականին Դել Ռեյն ավարտել է Ֆորդհեմի բակալավրը փիլիսոփայության ոլորտում, որից հետո թողարկել է «Kill Kill>» EP-ին հոկտեմբերին, որպես Lizzy Grant[18]։

Իր ապագա դեբյուտային ալբոմի համար բեմական անուն ընտրելու մասին նա ասել է. «Ես ուզում էի անուն, որի միջոցով կարող էի երաժշտություն ձևավորել։ Ժամանակին ես բավականին շատ էի գնում Մայամի՝ շատ էի իսպաներեն խոսում Կուբայից եկած իմ ընկերների հետ։ Լանա Դել Ռեյը մեզ հիշեցրեց ծովափի հմայքը։ Այն հիանալի էր հնչում, երբ դուրս էր գալիս լեզվի ծայրից»[19]։ Գրանտը անունը ընտրելիս ոգեշնչվել է նաև դերասանուհի Լանա Թըրներից և Ford Del Rey մեքենաների սեդանից, որը արտադրվել և վաճառվել է Բրազիլիայում 1980-ականներին[20]։ Սկզբնապես նա ընտրել է Lana Del Ray-ի այլընտրանքային ուղղագրությունը, անունը, որի ներքո լույս է տեսել իր համանուն դեբյուտային ալբոմը 2010 թվականի հունվարին[16]։ Նրա հայրը օգնել է ալբոմի մարքեթինգին, որը կարճ ժամանակահատվածով տեղադրվել է iTunes[16]։

Դել Ռեյը հանդիպել է իր մենեջերներին՝ Բեն Մոուսոնին և Էդ Միլլեթին, «Lana Del Ray» ալբոմի թողարկումից երեք ամիս անց, և նրանք օգնեցին Դել Ռեյին խզել 5 Points Records-ի հետ պայմանագիրը։ Քիչ անց նա տեղափոխվել է Լոնդոն։ 2010 թվականի սեպտեմբերի 1-ին Բեռլինի Union Film-Studios-ում կայացած MTV Unplugged համերգում Դել Ռեյը ներկայացրվել է Մանդո Դիաոն կողմից[21]։ Նույն թվականին նա նկարահանվել է «Poolside» կարճամետրաժ ֆիլմում, որը նաև նկարահանել է մի քանի ընկերների հետ[22]։

2011–2013 թվականներ։ Հանրաճանաչություն։ «Born to Die» և «Paradise» խմբագրել

2011 թվականին Դել Ռեյը յություբում վերբեռնել է իր կողմից պատրաստած «Video Games» և «Blue Jeans» երգերի համար երաժշտական տեսահոլովակները, որտեղ ցուցադրված է վինտաժ կադրեր և իր երգելը[23]։ «Video Games» երաժշտական տեսահոլովակըարագ տարածվել է ինտերնետում[24], ինչը հանգեցրել է նրան, որ Լանա Դել Ռեյը այդ երգը թողարկի որպես իր դեբյուտային սինգլ։ Նույն ամսին նա համատեղ գործարք է կնքել Interscope Records-ի և Polydor-ի հետ, որ լույս տեսնի իր երկրորդ «Born to Die» ալբոմը[15]։ Նույն տարում նա սկսել է հանդիպել շոտլանդացի երգիչ Բարի Ջեյմս Օ'Նիլի հետ։ Զույգը բաժանվել է 2014 թվականին՝ երեք տարվա համատեղ կյանքից հետո[25]։ «Born to Die»-ը թեղարկվել է 2012 թվականի հունվարի 31-ին, և 11 երկրներում հասել է թիվ մեկին, չնայած քննադատները կիսված էին 2 կարծիքների միջև[26]։ Նույն շաբաթ նա հայտարարել է, որ հետ է գնել իր 2010 թվականի դեբյուտային ալբոմի իրավունքները և նախատեսում է այն վերաթողարկել 2012 թվականի ամռանը Interscope Records-ի և Polydor-ի ներքո[15]։ «Born to Die»-ը վաճառվել է 3,4 միլլիոն օրինակով, դառնալով 2012 թվականի հինգերորդ ամենավաճառվող ալբոմը[27]։ 

2012 թվականիի սեպտեմբերի վերջին Դել Ռեյը թողարկել է «Blue Velvet»-ի քովեր տարբերակի երաժշտական տեսահոլովակը՝ որպես H&M գովազդային սինգլ[28]։ Սեպտեմբերի 25-ին Դել Ռեյը թողարկել է «Ride» սինգլը՝ իր գալիք «Paradise» EP-ի գովազդման համար[29]։ Դրանից հետո` 2012 թվականի հոկտեմբերի 10-ին, Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկա քաղաքի Աերո թատրոնում կայացել է «Ride» երաժշտական տեսահոլովակի պրեմիերան։

«Paradise»-ը թողարկվել է 2012 թվականի նոյեմբերի 12-ին, ինչպես նաև «Born to Die: The Paradise Edition»-ը, որտեղ Դել Ռեյի նախորդ ալբոմին ավելացվել է «Paradise»-ի ութ երգերը[29]։

Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում նա թողարկել է երկու երգի քովերային տարբերակի տեսահոլովակներ։ Լեոնարդ Քոհենի «Chelsea Hotel»[30], որին հաջորդել է զուգերգ իր նախկին ընկերոջ՝ Բարի Ջեյմս Օ'Նիլ հետ, Լի Հազլուդի և Նենսի Սինատրայի «Summer Wine»[31]:

2013 թվականի մայիսին Դել Ռեյը թողարկել է «Young and Beautiful» երգը «Մեծն Գեթսբին» ֆիլմի սաունդթրեքի համար[32]։

2013 թվականի հունիսին Դել Ռեյը նկարահանել է «Tropico» երաժշտական կարճամետրաժ ֆիլմը, որի ռեժիսորը եղել է Էնթոնի Մանդլերը[33]։ Դել Ռեյը ֆիլմը ցուցադրել է 2013 թվականի դեկտեմբերի 4-ին Հոլիվուդի Սիներամա գմբեթում[34]։

2014-2016 թվականներ։ «Ultraviolence», «Honeymoon» խմբագրել

«Ultraviolence»-ը թողարկվել է 2014-ի հունիսի 13-ին։ Ալբոմը առաջին շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում վաճառվել է 880000 օրինակով[35]։ Լանան սկսել է հանդիպել լուսանկարիչ Ֆրանչեսկո Կարոձինիի հետ այն բանից հետո, երբ նա եղել է Դել Ռեյի «Ultraviolence» երգի տեսահոլովակի ռեժիսորը։ Զույգը բաժանվել է 2015 թվականի նոյեմբերին՝ ավելի քան մեկ տարի հարաբերություններից հետո[36]։

Դել Ռեյի 4-րդ ալբոմը՝ «Honeymoon», թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերի 18-ին[37]։ Նախքան ալբոմի թողարկումը, Դել Ռեյը թողարկել է «Honeymoon» երգը, «High by the Beach» սինգլը և «Terrence Loves You» գովազդային սինգլը։ Մինչ «Honeymoon»-ի թողարկումը նա սկսել է «The Endless Summer Tour» շրջագայությունը, 2015 թվականի մայիսին։ Նոյեմբերին Դել Ռեյը ստացել է «Trailblazer» մրցանակը «Billboard Women in Music»-ի ժամանակ[38] և շահել է «MTV Europe» երաժշտական մրացանակը՝ որպես լավագույն ալտերնատիվ երաժիշտ[39]։ 2016 թվականի փետրվարի 9-ին Լոս Անջելեսի Վիլտերների թատրոնում Դել Ռեյը ցուցադրել է «Freak» երգի տեսահոլովակի պրեմիերան[40]։

2017–2019 թվականներ։ «Lust for Life» և «Norman Fucking Rockwell!» խմբագրել

Դել Ռեյի հինգերորդ ստուդիական ալբոմը՝ «Lust for Life», թողարկվել է 2017 թվականի հուլիսի 21-ին[41]։ Ալբոմին նախորդել են «Love», «Lust for Life» Weeknd-ի հետ և «Summer Bummer» ASAP Rocky-ի, Playboi Carti-ի հետ սինգլները։ Դել Ռեյը թողարկելուց առաջ մեկնաբանել է. «Ես իմ առաջին 4 ալբոմները պատրաստել էի ինձ համար, բայց այս ալբոմը իմ երկրպագուների համար է»[42]։ Ալբոմը հետագայում ունեցել է համագործակցություններ Սթիվի Նիքսի[43] և Շոն Լենոնի հետ[44]։ Ալբոմը, ընդհանուր առմամբ, արժանացել է դրական արձագանքների[45][46]։ 2017 թվականի սեպտեմբերի 27-ին Դել Ռեյը հայտարարել է «LA to the Moon Tour» շրջագայության մասին, որը պաշտոնական համերգային շրջագայություն էր Jhené Aiko-ի և Kali Uchis-ի հետ` ալբոմը հետագայում գովազդելու համար։ Շրջագայությունը սկսվել է Հյուսիսային Ամերիկայում 2018 թվականի հունվարին[47] և ավարտվել է օգոստոսին։ «Lust for Life»-ը առաջադրվել է, որպես լավագույն փոփ վոկալ ալբոմ՝ Գրեմմի 60-րդ մրցանակաբաշխության համար[48]։

2019 թվականի օգոստոսի 6-ին Դել Ռեյը թողարկել է «Season of the Witch» երգը «Սարսափելի պատմություններ մթության մեջ պատմելու համար» ֆիլմի համար[49]։ Նույն օրը Դել Ռեյը թողարկել է «Looking for America» ոչ ալբոմային սինգլը, որը նա գրել և ձայնագրել է այդ շաբաթվա սկզբին՝ ի պատասխան Էլ-Պասոյի և Դեյթոնի զանգվածային կրակոցներին[50]։

Նրա վեցերորդ ստուդիական ալբոմը՝ «Norman Fucking Rockwell!», թողարկվել է 2019 թվականի օգոստոսի 30-ին[51]։ Ալբոմի մասին հայտարարելուց հետո՝ 2018 թվականի սեպտեմբերին, նա թողարկել է «Mariners Apartment Complex», «Venice Bitch», «Hope Is a Dangerous Thing for a Woman like Me to Have – but I Have It», «Doin’ Time» սինգլները, ինչպես նաև «Fuck It, I Love You/The Greatest» համատեղ սինգլը։ Ալբոմն առաջադրվել է երկու Գրեմմի մրցանակի՝ Տարվա ալբոմ և Տարվա երգ[52]։

Սեպտեմբերին Դել Ռեյը Արիանա Գրանդեի և Մայլի Սայրուսի հետ համագործակցությամբ ձայնագրել է «Don’t Call Me Angel» անվանումով երգը, որը 2019 թվականին դարձել է «Չառլիի հրեշտակները» ֆիլմի սաունդթրեքի գլխավոր սինգլը[53]։

2020-ներկա։ «Chemtrails over Country Club», «Blue Banisters» և պոեզիայի ժողովածուներ խմբագրել

2019 թվականին «The Independent»-ին տված հարցազրույցում Դել Ռեյը հայտարարել է, որ չի ցանկանում ընդմիջում թողնել ալբոմների միջև և հաստատել է, որ նոր ձայնագրությունը՝ «White Hot Forever», նախատեսում է թողարկել 2020 թվականին[53]։

Լանա Դել Ռեյը թողարկել է իր առաջին պոեզիայի ժողովածուն՝ «Violet Bent Backwards over the Grass», ձայնային տարբերակը 2020 թվականի հուլիսի 28-ին, իսկ գրավոր տարբերակը՝ սեպտեմբերի 29-ին։

Ամռան ընթացքում Դել Ռեյը հայտարարել է իր 7-րդ ստուդիական ալբոմի՝ «Chemtrails Over the Country Club» մասին։ Ալբոմի գլխավոր սինգլը «Let Me Love You Like a Woman» թողարկվել է հոկտեմբերի 16-ին[54]։ Նոյեմբերին Դել Ռեյը հայտարարել է, որ «Chemtrails Over the Country Club» ալբոմը հետաձգվելու է մինչև 2021 թվականի մարտը` վինիլային արտադրության ձգձգման պատճառով։

2020 թվականի դեկտեմբերին հաղորդվել է, որ Դել Ռեյը նշանվել է երաժիշտ Քլեյթոն Ջոնսոնի հետ[55]։

2021 թվականի մարտի 19-ին թողարկվել է Լանայի 7-րդ ալբոմը՝ «Chemtrails Over the Country Club»[56]։

Նրա առաջիկա 8-րդ ստուդիական ալբոմը` «Blue Banisters», պետք է թողարկվի 2021 թվականի հոկտեմբերի 22-ին[57]։ Դրան նախորդել էր 2021 թվականի մայիսի 20-ին երեք սինգլների միաժամանակ թողարկումը ՝ «Blue Banisters», «Text Book» և «Wildflower Wildfire»[58]:

Տեսահոլովակներ խմբագրել

Դել Ռեյի տեսահոլովակները նույնպես հաճախ բնութագրվում են իրենց կինեմատիկական որակով՝ ռետրո ոճով[59]։  Իր կարիերիայի սկզբին Դել Ռեյը ձայնագրում էր իր տեսահոլովակները ինքնուրույն։ Նա  վեբ տեսախցիկի վրա ձայնագրում էր իր երգելը և դա զուգորդում էր ռետրո վիդոների հետ և դա ծառայում եր ինչպես «տանը պատրաստած տեսահոլովակ», ոճ, որը օգնեց նրան հանրաճանաչություն ձեռք բերել[60]։ Այս ինքուրույն պատրաստվաց տեսահոլովակների հաջողությունից հետո Դել Ռեյը ուներ բարձր բյուջետային երաժշտական տեսահոլովակներ, որոնք են՝ «Born To Die» և «National Anthem» (երկուսն էլ՝ 2012) և «Young and Beautiful» (2013)[61][62]:

«Summer Wine», «Carmen» և «Summertime Sadness» երգերի տեսահոլովակները բոլորն արտադրվել են զգալիորեն ցածր բյուջեներով և պահպանել են Դել Ռեյի ավելի վաղ ոճի ավելի շատ տարրեր։ «Ultraviolence»-ի ժամանակաշրջանը պարունակում էր բարձր բյուջետային տեսանյութերի և ինքնուրույն պատրաստված տեսահոլովակների խառնուրդ, մինչդեռ «Honeymoon»-ի տեասհոլովակները մասնագիտական նկարահանված են։ Երկու ժամանակաշրջանների համար էլ Դել Ռեյի ինքնուրույն տեսահոլովակներ է պատրաստել («Pretty When You Cry» և «Honeymoon» երգերի համար), բայց դրանք չեն թողարկվել, քանի որ Դել Ռեյի կարծիքով `դրանք «չափազանց ձանձրալի էին»[63][64]։ «Lust For Life» ժամանակաշրջանը լայնորեն բնութագրվում է իր ֆուտուրիստական բռնկմամբ՝ մեղմորեն զտված ռետրով։ «Norman Fucking Rockwell!» - ի համար Դել Ռեյի քույրը` Չակ Գրանտը, նկարահանել է երեք տեսահոլովաk` Դել Ռեյի «ինքնուրույն պատրաստած տեսանյութ»-ի ձևաչափով[65]։

Երաժշտական ոճ խմբագրել

Դեբյուտի թողարկումից հետո որոշ երաժշտական քննադատներ Դել Ռեյի երաժշտությունը նկարագրեցին որպես «հոլիվուդյան սեդկոր»։ Այն բազմիցս աչքի է ընկել իր կինեմատոգրաֆիկ հնչյուններով և փոփ մշակույթի տարբեր ասպեկտներին հղումներով։ Ե՛վ քննադատները, և՛ ինքը՝ Դել Ռեյը նշել են 1950-60-ականների Ամերիկանայի թեման[18][66][67]։ Մի քանի ոճերի հետ կապված՝ Դել Ռեյի երաժշտությունը հիմնականում պիտակվել է որպես փոփ[68], ռոք[69], դրիմ փոփ[70] կամ բարոկկո փոփ[71], ինչպես նաև ինդի փոփ և փսիխոդելիկ ռոք[72] (հատկապես հատուկ թողարկումների ժամանակ)՝ կապված ինդի երաժշտության և թրիփ հոփի հետ[73], և հաճախ շոշափում են այնպիսի ոճեր, ինչպիսիք են հիփ հոփը, lo-fi-ն[74] և տրեպը։

Դել Ռեյի հետագա թողարկումները կներկայացնեն տարբեր ոճեր, մասնավորապես «Ultraviolence»-ը, որն օգտագործում էր կիթառի վրա հիմնված ձայն ` Փսիխոդելիկ ռոք և անապատային ռոք[75]։

Լանա Դել Ռեյ բեմական անունով հայտնի դառնալուց առաջ նա հանդես էր գալիս Lizzy Grant, Lana Rey Del Mar, Sparkle Jump Rope Queen[76] և May Jailer[77] անուններով։ Lizzy Grant բեմական անունով նա իր երաժշտությանը անվանում էր որպես «Հավայական գլամ մետալ»[78], մինչդեռ նրա May Jailer նախագծի աշխատանքը ակուստիկ էր[77][79]։

Սոցիալական հայացքներ խմբագրել

Հարվի Ուայնշտեյնի սեռական բռնության դեպքերից հետո Դել Ռեյը իր աջակցությունը հայտնեց Me Too շարժմանը[80], և իրեն ներկայացրեց որպես ֆեմինիստ։ 2020 թվականին նա արտահայտեց իր աջակցությունը ֆեմինիզմի երրորդ ալիքին։

2020 թ․-ի մայիսին Դել Ռեյը քնադատության արժանացավ իր instagram-ի գրառման պատճառով, որտեղ նա պաշտպանվում էր բռնության գլամուրազացման իրեն ներկայացված մեղադրանքներից՝ մատնանշելով այլ կին արտիստների, ովքեր ստեղծագործելով անկանոն սեռական կապերի մասին դարձել են հայտնի[81][82][83]։ Դել Ռեյը իր քննադատության արժանացած գրառման վերաբերյալ պատասխանել է՝ ասելով, որ նա նշել է այդ արտիստներին, քանի որ նա «սիրում է այս երգչուհիներին և գիտի նրանց»[81][84]։ Դել Ռեյը հետագա քննադատությունների առիթ դարձավ 2020 թ. Մայիսին Ջորջ Ֆլոյդի բողոքի ցույցերի ժամանակ կողոպտիչների տեսանյութը համառոտ տեղադրելու համար[85]։ Սեպտեմբերին նա երկրպագուների կողմից քննադատվեց COVID-19 համաճարակի ֆոնին բանաստեղծությունների ընթերցանության ժամանակ անցքերով ցանցե դիմակ կրելու և սոցիալական հեռավորություն չպահելու համար։ Այդ տարի ավելի ուշ Դել Ռեյը ասաց, որ դիմակի տակ պլաստմասսա կար, և որ այն միանգամյա օգտագործման համար անվտանգ է[86]։

Դել Ռեյը հաճախ է քննադատել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։ Նա նկարագրել է նրան որպես ինքնասիրահարվածություն և սոցիոպաթիայի մշակույթի արդյունք, նշելով, որ իր հոգեկան վիճակը զրկում է իրեն հասկանալուց, թե ինչի կարող են հանգեցնել իր խոսքերը և գործողությունները։ Նա քննադատոել է Քանյե Ուեսթին 2018 թ․-ին ՝ նախկին նախագահ Թրամփին աջակցելու համար[80]։ Դոնալ Թրամփի նախագահության առաջին տարվա ընթացքում Դել Ռեյը հաստատեց, որ ինքը կախարդություն է օգտագործել Թրամփի դեմ[87]։

Instagram-ում  «Chemtrails over the Country Club» ալբոմի շապիկի թողարկման ժամանակ, Դել Ռեյը լայն տարածում գտավ մամուլում՝ նշելու համար, որ իր ընկերները, որոնք շապիկին պատկերված են «ամեն ինչի գեղեցիկ հանադրություն են», հայտարարելով, որ իր կարիերայի ընթացքում նա միշտ եղել է «յուրահատուկ, առանց նույնիսկ փորձեր անելու»[88]։ Դել Ռեյը մանրամասնել է, որ իր մտերիմ ընկերներն ու ընկերը «ռեփեր» են եղել և դիմել է իր քննադատներին՝ ասելով, որ մինչ մեկնաբանները դա կվերածեին «WOC/POC խնդրի», նա «չէ, ով գրոհել է մայրաքաղաքը» և «փոխում է աշխարհը՝ այնտեղ դնելով իմ կյանքն, մտքերը և սերը»[89][90]։ Դրանից հետո նա ջնջեց մեկնաբանությունները[91]։ Լրատվամիջոցների քննադատությունից հետո Դել Ռեյը թվիթերում գրեց. «Կինը դեռ չի կարող բարկանալ, այդպես չէ՞: Նույնիսկ երբ ամբոխի մտածելակերպը փորձում է դրդել»։

Մարդասիրություն խմբագրել

Տարիներ շարունակ Դել Ռեյը աջակցել է մի քանի ձայնագրություն ներկայացնել, որոնք կօգնեն աջակցել այն գործին, որին նա հավատում է։ Նրա 2019 թ.-ի «Looking for America» բարեգործական սինգլը թողարկվեց Էլ-Պասոյում և Դեյթոնում տեղի ունեցած մասսայական կրակոցների ֆոնին։ 2020-ի հոկտեմբերին նա իր «Violet Bent Backths to Grass over» գրքից ստացված շահույթից 350,000 ԱՄՆ դոլար նվիրաբերեց «the Dig Deep Water» նախագծին՝ մաքուր ջուր ապահովելու համար Նավախո ազգի որոշ խոցելի համայնքների համար[92]։ 2000-ականների սկզբին Դել Ռեյն աշխատում էր անօթևանների ապաստարանում և մասնակցում էր մարդասիրական աշխատանքների, այդ թվում՝ տներ էր կառուցում Նավախո ազգի համար[93]։

Մրցանակներ և Անվանակարգեր խմբագրել

Դել Ռեյը ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում ՝ 2 Brit մրցանակ, 2 MTV Europe երաժշտական մրցանակ, Satellite Award և 9 GAFFA մրցանակ։ Այդ մրցանակներին զուգահեռ, նա նաև առաջադրվել է 6 Գրեմմի մրցանակների[48] և Ոսկե Գլոբուս մրցանակի[94]։

Սկավառակագրություն խմբագրել

Շրջագայություններ խմբագրել

Գրքագրություն խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 http://www.rollingstone.com/music/news/18-things-you-learn-after-two-long-days-with-lana-del-rey-20140724
  3. 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1018167048 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 Montreux Jazz Festival Database
  6. «Lana Del Rey | Biography & History». AllMusic (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  7. «Lana Del Rey: The strange story of the star who rewrote her past». the Guardian (անգլերեն). 2012 թ․ հունվարի 21. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  8. «Why Did Lana Del Rey Make a 30-Minute Video About God, and What Does It Mean for Me?». The FADER (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  9. Spanos, Brittany; Spanos, Brittany (2019 թ․ հուլիսի 31). «Lana Del Rey Announces 'Norman F-cking Rockwell' Release Date, Track List». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Sowray, Bibby. «Lana Del Rey». British Vogue (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  11. «Lana Del Rey – Celtic Life International» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  12. «Lana Del Rey». Pitchfork (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  13. 13,0 13,1 Tranter, Kirsten (2014 թ․ մայիսի 9). «Lolita in the 'hood». The Sydney Morning Herald (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  14. Hiatt, Brian; Hiatt, Brian (2014 թ․ հուլիսի 31). «Lana Del Rey: Vamp of Constant Sorrow». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 Savage, Mark (2012 թ․ հունվարի 27). «Love, the law, and Lana Del Rey». BBC News. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 Ayers, Mike. «Why Lana Del Rey's First Album Disappeared». MTV News (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  17. Hellyer, Isabelle (2017 թ․ ապրիլի 19). «the greatest lana del rey songs that never made an (official) album». i-D (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  18. 18,0 18,1 Sullivan, Felicia C.; ContributorAuthor; Here", "The Sky Isn't Visible from (2009 թ․ փետրվարի 20). «Interview: Singer/Songwriter Lizzy Grant on Cheap Thrills, Elvis, The Flamingos, Trailer Parks, and Coney Island». HuffPost (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին. {{cite web}}: |last2= has generic name (օգնություն)
  19. Vogue. «Meet Lana Del Rey». British Vogue (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  20. Facebook; Twitter; options, Show more sharing; Facebook; Twitter; LinkedIn; Email; URLCopied!, Copy Link; Print (2018 թ․ փետրվարի 14). «Lana Del Rey has legs, a stalker, four Grammy nominations and a possible Broadway musical». San Diego Union-Tribune (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  21. «Interview mit Mando Diao - hitparade.ch». hitparade.ch. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  22. Poolside (լեհերեն), Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին
  23. Dobbins, Amanda. «Meet Lana Del Rey, the New Singer Music Bloggers Love to Hate». Vulture (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  24. «Lana Del Rey | Biography & History». AllMusic (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  25. «Lana Del Rey's ex-boyfriend says she broke up with him in an interview». NME (բրիտանական անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  26. «Official Chart Analysis: Lana Del Rey album sells 117k, 43% digital | News | Music Week». www.musicweek.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  27. «Adele's 21 Is Biggest-Selling Album In World... Again | MTV UK». www.mtv.co.uk (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  28. Rowley, Alison (2012 թ․ սեպտեմբերի 15). «Lana Del Rey's H&M TV advert - watch». Digital Spy (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  29. 29,0 29,1 «Lana Del Rey Releases 'Ride' Single From 'Born To Die' Deluxe Edition». Billboard (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  30. «Lana Del Rey Enters Her '70s Folk Period in 'Chelsea Hotel No. 2' Video». Spin. 2013 թ․ մարտի 28. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  31. «Lana Del Rey covers Nancy & Lee's 'Summer Wine' with Kassidy boyfriend – watch». NME (բրիտանական անգլերեն). 2013 թ․ ապրիլի 19. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  32. Facebook; Twitter; options, Show more sharing; Facebook; Twitter; LinkedIn; Email; URLCopied!, Copy Link; Print (2013 թ․ ապրիլի 4). «'Gatsby' soundtrack to feature Jay-Z, Lana del Rey, The xx and more». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  33. «Lana Del Rey, as the Virgin Mother, Hints 'Tropico' Film Will Send Her Career to Heaven». Spin. 2013 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  34. «Lana Del Rey Makes A Major Announcement». HuffPost (անգլերեն). 2013 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  35. Records, Interscope. «Lana Del Rey's 'ULTRAVIOLENCE' (Interscope/Polydor UK) Debuts At #1 In Twelve Countries Including U.S. & U.K., Plus Top 5 In Eight Other Countries». www.prnewswire.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  36. «Lana Del Rey and Boyfriend Francesco Carrozzini Split: Report». E! Online. 2015 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  37. «Lana Del Rey Announces 'Honeymoon' Release Date». Billboard (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  38. «Lana Del Rey to Be Honored as 'Trailblazer' at Billboard's Women in Music». Billboard (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  39. Hosken, Patrick. «2015 MTV EMA: See The Full Winners List». MTV News (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  40. Torres, Eric. «Lana Del Rey's Forthcoming "Freak" Video Will Star Father John Misty». Pitchfork (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  41. Minsker, Evan. «Lana Del Rey Reveals Lust For Life Album Release Date». Pitchfork (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  42. «Watch Lana Del Rey's Dreamy 'Love' Video – Rolling Stone». web.archive.org. 2019 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  43. «Album Review: Lana Del Rey's 'Lust For Life' – Variety». web.archive.org. 2019 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  44. «Lana Del Rey's new song with Sean Ono Lennon features lyric about his parents - NME». web.archive.org. 2019 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  45. «Lana Del Rey's Lust For Life earns her a third Number 1 album». www.officialcharts.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  46. «Lana Del Rey Debuts at No. 1 on Billboard 200 Albums Chart, Tyler, The Creator and Meek Mill Bow at Nos. 2 & 3». Billboard (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  47. Kim, Michelle. «Lana Del Rey Announces Tour». Pitchfork (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  48. 48,0 48,1 «Grammys 2018: See the Complete List of Nominees». Billboard (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  49. Minsker, Evan. «Lana Del Rey Releases "Looking For America" and "Season of the Witch": Listen». Pitchfork (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  50. Dazed (2019 թ․ օգոստոսի 7). «Lana Del Rey shares a new song in response to mass shootings». Dazed (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  51. Sodomsky, Sam. «5 Takeaways From Lana Del Rey's New Album, Norman Fucking Rockwell!». Pitchfork (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  52. «Lana Del Rey». GRAMMY.com (անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  53. 53,0 53,1 «Miley Cyrus, Ariana Grande, Lana Del Rey's "Don't Call Me Angel": Watch The Trailer». Stereogum (անգլերեն). 2019 թ․ հունիսի 27. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  54. Legaspi, Brittany Spanos,Althea; Spanos, Brittany; Legaspi, Althea (2020 թ․ հոկտեմբերի 16). «Lana Del Rey Returns With Tender New Song 'Let Me Love You Like a Woman'». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  55. Facebook; Twitter; options, Show more sharing; Facebook; Twitter; LinkedIn; Email; URLCopied!, Copy Link; Print (2020 թ․ դեկտեմբերի 16). «Lana Del Rey is engaged, and here's what we know about her under-the-radar fiancé». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  56. Chemtrails Over the Country Club by Lana Del Rey (անգլերեն), Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 11-ին
  57. «Lana Del Rey confirms release date of new album Blue Banisters». www.officialcharts.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 11-ին.
  58. «Lana Del Rey – "Blue Banisters," "Text Book," & "Wildflower Wildfire"». Stereogum (անգլերեն). 2021 թ․ մայիսի 20. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 11-ին.
  59. Casciano, Marisa. «13 Music Videos From The 2010s You May Have Forgotten About & Should Jam To». Elite Daily (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  60. «A Deep Dive Into Lana Del Rey's Life And Career, In 18 Pictures». TheThings (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ մարտի 21. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  61. «Lana Del Rey's 'National Anthem' Is The Best Music Video Of The 2010s, There I Said It». Pedestrian TV (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  62. «Lana Del Rey's Boy Toy in 'Born to Die' -- Meet Bradley Soileau». Billboard (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  63. Walker, John. «Lana Del Rey Looks Pretty, Doesn't Cry In 'Pretty When You Cry' Teaser». MTV News (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  64. Dazed (2016 թ․ հուլիսի 5). «Watch Lana Del Rey's rejected 'Honeymoon' video». Dazed (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  65. «Lana Del Rey's New 'Norman Fucking Rockwell' Music Video Is a Triple Threat». HYPEBAE. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  66. Frere-Jones, Sasha. «Screen Shot». The New Yorker (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  67. «Lana Del Rey's "Ride": Listen To The Dreamy Single». idolator. 2012 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  68. McCormick, Neil (2017 թ․ հուլիսի 20). «Lana Del Rey, Lust For Life: this pop star for the selfie generation is about as real as it comes - review». The Daily Telegraph. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  69. Stone, Rolling; Stone, Rolling (2014 թ․ հուլիսի 16). «Lana Del Rey Is Rock's Saddest, Baddest Diva: Inside the New Issue». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  70. «Lana Del Rey – 'Honeymoon' album review». Time Out London (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  71. «Lana Del Rey Drops 'West Coast': Listen». Billboard (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  72. «Is Lana del Rey pop or alternative?». VIX (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  73. Sheffield, Rob; Sheffield, Rob (2012 թ․ հունվարի 30). «Born to Die». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  74. «Lana Del Rey: Music and witchcraft – read the exclusive NME interview». NME (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հուլիսի 21. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  75. «Lana Del Rey's 'Ultraviolence': What the Critics Are Saying». The Hollywood Reporter (անգլերեն). 2014 թ․ հունիսի 17. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  76. Staff, Guardian (2012 թ․ սեպտեմբերի 30). «Lana Del Rey – pass notes No 3,256». the Guardian (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  77. 77,0 77,1 Nissim, Mayer (2012 թ․ հունիսի 1). «Lana Del Rey's May Jailer album leaks». Digital Spy (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  78. «Index Magazine». www.indexmagazine.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  79. «Another early album from Lana Del Rey leaks online?». NME (բրիտանական անգլերեն). 2012 թ․ հունիսի 1. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  80. 80,0 80,1 Coscarelli, Joe (2019 թ․ օգոստոսի 29). «Lana Del Rey on Trump, Kanye and the Right Time for a Protest Song». The New York Times. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  81. 81,0 81,1 «Login • Instagram». www.instagram.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  82. Bradley, Laura (2020 թ․ մայիսի 21). «Lana Del Rey Swears She Wasn't Whining About Black Singers' Successes in Messy Instagram Post». The Daily Beast. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  83. «A Timeline of Lana Del Rey's Biggest Controversies». Billboard (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  84. Facebook; Twitter; options, Show more sharing; Facebook; Twitter; LinkedIn; Email; URLCopied!, Copy Link; Print (2020 թ․ մայիսի 22). «Lana Del Rey hits back at social media critics: 'This is the problem with society'». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  85. «Lana Del Rey faces backlash for 'dangerous' Instagram post amid Black Lives Matter protests». The Independent (անգլերեն). 2020 թ․ հունիսի 1. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  86. «Lana Del Rey responds to backlash after wearing mesh face mask to meet fans». TODAY.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  87. «Lana Del Rey confirms attempt to use witchcraft against Donald Trump». NME (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հուլիսի 21. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  88. Facebook; Twitter; options, Show more sharing; Facebook; Twitter; LinkedIn; Email; URLCopied!, Copy Link; Print (2021 թ․ հունվարի 11). «More Lana Del Rey drama ensues after her diversity comments about new album art». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  89. Kiefer, Halle (2021 թ․ հունվարի 11). «Lana Del Rey Reveals, Immediately Defends New Album Cover». Vulture (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  90. Minsker, Evan. «Lana Del Rey Reveals Chemtrails Over the Country Club Album Art and Tracklist». Pitchfork (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  91. Trepany, Jenna Ryu and Charles. «Lana Del Rey faces backlash over album cover reveal, clarifies comments on Donald Trump». USA TODAY (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  92. «Lana Del Rey donates $350,000 to provide Navajo Nation with clean water». NME (բրիտանական անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  93. «Login • Instagram». www.instagram.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  94. Staff, Variety; Staff, Variety (2015 թ․ հունվարի 12). «Golden Globe Winners 2015: Complete List». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանա Դել Ռեյ» հոդվածին։