Օմար Խայամ
Ղիյասադդին Աբու լ Ֆաթհ իբն Իբրահիմ ալ Խայամ Նիշապուրի (պարսկերեն՝ غياث الدین ابو الفتح عمر بن ابراهیم خیام نيشابوری, մայիսի 18, 1048[1], Նիշապուր, Իրան[2][3] - դեկտեմբերի 4, 1131[1], Նիշապուր, Իրան[2][3]), պարսիկ գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, բժիշկ և բանաստեղծ։ Գրել է նաև երկեր մեխանիկայի, աշխարհագրության և երաժշտության վերաբերյալ։ Խայամը լայն հանրությանը հայտնի է առաջին հերթին իր քառյակ՝ «ռուբայիներով»։ Խայամը, որ միայն այդ ժանրում է ստեղծագործել, հասցրել է այն իր զարգացման գագաթնակետին և մտել համաշխարհային գրականության մեջ որպես քառյակի անգերազանցելի վարպետ[7]։ Հայտնի չէ, թե նրան վերագրվող 400 քառյակից որոնք են ստուգապես իրենը։ Խայամը նաև նախորդների համեմատ նոր և ճշգրիտ տոմարի հեղինակ է, որն Իրանում օգտագործվում է առ այսօր։ Խայամի քառյակները հայերեն են թարգմանել Արամ Չարըգը, Հովհաննես Մասեհյանը, Արշակ Չոպանյանը, Հովսեփ Միրզայանը, Արշակ Աթայանը, Սերգեյ Ումառյանը, Վարուժան Խաստուրը։ Խայամագիտության մեջ մեծ վաստակ ունի նաև Էդուարդ Աղայանը։
Օմար Խայամ عمر خیام | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 18, 1048[1] Նիշապուր, Իրան[2][3] |
Մահացել է | դեկտեմբերի 4, 1131[1] (83 տարեկան) Նիշապուր, Իրան[2][3] |
Քաղաքացիություն | Սելջուկյան սուլթանություն |
Դավանանք | իսլամ և հուդայականություն |
Ուղղություն | Պարսկական գրականություն և Iranian philosophy? |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, աստղագետ, բանաստեղծ, երգերի հեղինակ, փիլիսոփա, երաժիշտ, աստղագուշակ, գրող և ֆիզիկոս |
Գործունեության ոլորտ | պոեզիա[4], մաթեմատիկա[4] և աստղագիտություն[4] |
Տիրապետում է լեզուներին | տաջիկերեն, արաբերեն և պարսկերեն[5] |
Հայտնի աշակերտներ | Al-Isfizari? և Al-Khazini? |
Ազդվել է | Ավիցեննա[6] և Ալ-Բիրունի |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Իրանի Խորասան նահանգի Նիշապուր քաղաքում։ Համաձայն անվան Խայամ (خیام) մասնիկի, որը նշանակում է վրանագործ, կարելի է ենթադրություններ կատարել նրա հոր մասնագիտության վերաբերյալ։ Հայտնի է նաև, որ ունեցել է կրտսեր քույր Աիշա անունով։ Մանկությունն անցկացրել է հյուսիսային Աֆղանստանի Բալխ գյուղում, որտեղ ուսանել է ժամանակի նշանավոր իմաստուն Մուհամմադ Մանսուրու մոտ։ Հետագայում շարունակել է ուսանել Մովաֆաք ալ Նիշապուրու մոտ, ով հայտնի էր որպես Խորասանի լավագույն դասախոս։ 8 տարեկանում գիտեր Ղուրանը, 12 տարեկանում դառնում է Նիշապուրի մադրասի աշակերտ։ Գերազանց ավարտելով ուսումը՝ ստանում է բժշկի մասնագիտություն, ինչը, սակայն, նրան չէր հետաքրքրում, և նա սկսում է ուսումնասիրել մաթեմատիկան, մասնավորապես՝ անտիկ դարաշրջանի հույն մաթեմատիկոսների աշխատությունները։
Ծնողների մահվանից հետո` 16 տարեկանում, վաճառում է հորական տունն ու արհեստանոցը և տեղափոխվում է Սամարղանդ, որտեղ սկսում է աշակերտել տեղի մադրասում, սակայն որոշ ժամանակ անց փայլուն գիտելիքների շնորհիվ դառնում է ուսուցիչ։ Հետագայում տեղափոխվում է Բուհարա։ 1074 թվականին նրան հրավիրում են Իսպահան՝ սելջուկ սուլթան Մելիք-Շահ I-ի արքունիք, որտեղ սուլթանի վեզիր Նիզամ ալ-Մուլքի հովանու ներքո դառնում է սուլթանի հոգևոր խորհրդական, իսկ հետագայում նաև արքունական աստղադիտարանի ղեկավար, որտեղ և ստեղծում է իր նշանավոր արևային օրացույցը։ 1079 թվականին իր պաշտոնակիցների հետ նա բարեփոխել է հին պարսկական պամարը։ Մինչև 1092 թվական նա ծավալում է բավականին բեղմնավոր գործունեություն, սակայն Մելիք Շահի ու Նիզամ ալ-Մուլքի սպանությունից հետո ստիպված է լինում լքել Իսպահանը։
Գիտական գործունեությունԽմբագրել
ՄաթեմատիկաԽմբագրել
Օմար Խայամը հանդիսանում է միջնադարի մեծագույն մաթեմատիկոսներից մեկը, սակայն Եվրոպայում նրա հանրահաշվական աշխատությունները հայտնի են դառնում միայն 19-րդ դարում։ Օմար Խայամի գրչին է պատկանում «Հանրահաշվական խնդիրների լուծման տրակտատը», որտեղ նա ներկայացնում է 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի ցուցչով հավասարումների լուծումները։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Czech National Authority Database
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Nasr S. H., Aminrazavi M. Anthology of philosophy in Persia: from Zoroaster to Omar Khayyam — I.B. Tauris, 2009.
- ↑ Օմար Խայամ, Քառյակներ, Գևորգ Էմինի թարգմանությամբ, Երևան, 1993, էջ 36
Արտաքին հղումներԽմբագրել
- Օմար Խայամը bookmark.am֊ում
- ՕՄԱՐ ԽԱՅԱՄ / Քառյակներ
- Օմար Խայամը դասարան․ամ կայքում Archived 2016-09-05 at the Wayback Machine.
- Օմար Խայամի քառյակները հայերեն թարգմանությամբ
- Երեք քառյակ Օմար Խայամից