Բացել գլխավոր ցանկը

Ջոզեֆ Քոնրադը (անգլ.՝ Joseph Conrad, դեկտեմբերի 3, 1857(1857-12-03)[1][2][3][4][5][6][7][8], Բերդիչև, Կիևյան գուբերնիա, Ռուսական կայսրություն[9] - օգոստոսի 3, 1924(1924-08-03)[9][1][2][3][4][5][6][7][8], Բիշոպսբորն, Canterbury, Kent, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[10][9]), լեհական և անգլիական ծագումով գրող է, համարվում է անգլերեն ստեղծագործած մեծագույն գրողներից մեկը։ 1886 թվականին ստացել է Անգլիայի քաղաքացիություն, սակայն իրեն միշտ համարել է լեհ։ Չնայած անգլերեն լավ չի խոսել մինչև իր հասուն տարիքը (որից հետո էլ նրա խոսքում նկատելի էր օտար լեզվի ազդեցության առկայությունը), նա արձակի մեծ վարպետ էր և յուրահատուկ կերպով անգլիական գրականությունը հարստացրեց բազում նորարարություններով: Դեռ վաղ տարիքից տիրապետել է ֆրանսերեն և իր մայրենի լեհերենին, իսկ անգլերեն սովորել է միայն քսանական թվականների վերջերին, սակայն նախընտրել է գրել հենց այս լեզվով։ Երբ նրան հարցրել են, թե ինչու՞ չի գրում ֆրանսերեն, պատասխանել է. «Անգլերենը այնքան ճկուն լեզու է, որ երբ դու չես գտնում հարմար բառը, կարող ես պարզապես հորինել այն, իսկ ֆրասներենով գրելու համար պետք է լինես այնպիսի գեղարվեստագետ, ինչպիսին է Անատոլ Ֆրանսը»։ Քոնրադն ասել է, որ վախենում է գրել ֆրանսերենի նման կատարելապես հղկված լեզվով։

Ջոզեֆ Քոնրադ
Joseph Conrad.PNG
Ծննդյան անունլեհ.՝ Józef Teodor Konrad Korzeniowski
Ծնվել էդեկտեմբերի 3, 1857(1857-12-03)[1][2][3][4][5][6][7][8]
ԾննդավայրԲերդիչև, Կիևյան գուբերնիա, Ռուսական կայսրություն[9]
Վախճանվել էօգոստոսի 3, 1924(1924-08-03)[9][1][2][3][4][5][6][7][8] (66 տարեկանում)
Վախճանի վայրԲիշոպսբորն, Canterbury, Kent, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[10][9]
Մասնագիտությունգրող, վիպասան, ակնարկագիր, սցենարիստ, գիտաֆանստաստիկ գրող և ինքնակենսագիր
Լեզուանգլերեն[1]
ԱզգությունԼեհեր[11][12][5]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[13]
Ժանրերնովել
Գրական ուղղություններՄոդեռնիզմ
Ուշագրավ աշխատանքներThe Lagoon?, The Nigger of the 'Narcissus'?, Խավարի սրտում, Տեր Ջիմ, Էմի Ֆոդտեր, Typhoon?, Նոստրոմո, Գաղտնի գործակալ, The Secret Sharer? և Under Western Eyes?
ԱզգականներStefan Bobrowski?, Aniela Zagórska? և Tadeusz Bobrowski?
Joseph Conrad signature 1925.svg
Joseph Conrad Վիքիպահեստում

Քոնրադին համարում են վաղ շրջանի մոդեռնիստ գրող, սակայն նրա գրվածքներում նկատելի են նաև 19-րդ դարի ռեալիզմին հատուկ մոտիվներ։ Նրա գրվածքների գլխավոր կերպարները հակահերոսներ են: Քոնրադի ստեղծագործությունը հետագայում մեծ ազդեցություն է թողել Թոմաս Սթեռնս Էլիոթի, Ուիլյամ Ֆոլքների, Գրեհեմ Գրինի, իսկ նորագույն գրողներից՝ Սալման Ռուշդիի վրա։ Քոնրադի վեպերի հիման վրա բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել։

1878 թվականին Քոնրադը ինքնասպանության փորձ է կատարել։ Այս դիպվածը բացատրվում է նրանով, որ նա շատ պարտքեր էր կուտակել և հոգեբանական մեծ ճնշման տակ էր։

Քոնրադի առավել հայտնի գործերն են «Խավարի սրտում», «Տեր Ջիմը», «Գաղտնի գործակալը» և «Նոստրոմո» վեպերը։

Ջոզեֆ Քոնրադը մահացել է 1924 թվականի օգոստոսի 3-ին, իր տանը, Անգլիայում, հավանաբար սրտի կաթվածից։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 filmportal.de — 2005.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Munzinger-Archiv — 1913.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Brockhaus Enzyklopädie
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 Конрад Джозеф // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  10. British Museum person-institution thesaurus
  11. Nationalencyklopedin — 1999.
  12. LIBRIS — 2015.