Ջոն Դոն
Ջոն Դոն (անգլ.՝ John Donne, ոչ վաղ քան հունվարի 24, 1572 և ոչ ուշ քան հունիսի 19, 1572, Լոնդոն, Անգլիայի թագավորություն - մարտի 31, 1631[1][2][3][…] կամ 1631[4], Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլիացի բանաստեղծ։
Ջոն Դոն անգլ.՝ John Donne | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ոչ վաղ քան հունվարի 24, 1572 և ոչ ուշ քան հունիսի 19, 1572 |
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Վախճանվել է | մարտի 31, 1631[1][2][3][…] կամ 1631[4] |
Վախճանի վայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Գերեզման | Սուրբ Պողոսի Տաճար |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, փաստաբան, երգերի հեղինակ, քաղաքական գործիչ, գրող և պաստոր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Քեմբրիջի համալսարան |
Ժանրեր | metaphysical poets? |
Ամուսին | Anne More?[5] |
Զավակներ | George Donne?[5], John Donne?[5], Bridget Donne?[5], Constance Donne?[5], Margaret Donne?[5] և Elizabeth Donne?[5] |
Ազգականներ | Jasper Heywood? |
Ջոն Դոն Վիքիքաղվածքում | |
![]() |
Հեղինակել է քնարական բանաստեղծություններ («Երգեր և սոնետներ»), եղերերգություններ, «Աշխարհի անատոմիա» պոեմը (1611)[6]։
ԿենսագրությունԽմբագրել
Ջոն Դոնը ծնվել է 1572 թվականի հունվարի 21-ին, կամ հունվարի 24-ի և հունիսի 19-ի միջև Լոնդոնում, կաթոլիկ ընտանիքում։ Նրա հայրը եղել է երկաթեղենի ապրանքների արտադրամասի լոնդոնյան առևտրականների ավագ։ Մայրը՝ Էլիզաբեթ Հեյվուդը, ծագել է կաթոլիկ ընտանիքից, եղել է դրամատուրգ Ջոնա Հեյվուդի դուստրը և Թոմաս Մորի ծոռնակից ազգականը։ Կաթոլիկ եկեղեցուն պատկանելու պատճառով ընտանիքի անդամներին բազմիցս հետապնդել են իշխանությունները։ Հայրը մահացել է, երբ որդին եղել է 3 տարեկան։ Դոնի մայրը ամուսնու մահից մի քանի ամիս անց ամուսնացել է մի հարուստ ամուրու՝ Ջոն Սիմինջեսի հետ։ Ջոնը դաստիարակվել է կաթոլիկության ոգով։ Սովորել է Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններում, բայց չի ստացել դիպլոմ, քանի որ կաթոլիկների առջև դրվել են սահմանափակումներ։ Ուսումը շարունակել է բարիստերների Լինքոլնս-Իննի դպրոցում։ Դոնի եղբայրը՝ Հենրին ևս սովորել է այդտեղ մինչև 1593 թվականին ձերբակալությունը՝ կաթոլիկ քահանա Հենրի Հարրինգտոնին ապաստան տրամադրելու համար։
Ավարտելուց հետո Դոնն վարել է անկանոն ապրելակերպ և ծախսել է ժառանգության մեծ մասը։ 1596-1597 թվականներին նա մեկնել է Եվրոպա, Կադիսում և Ազորյան կղզիներում մասնակցել է Ուոլտեր Ռելի ռազմական արշավանքներին։ Նրա առաջին կենսագիր Իսահակ Ուոլթոնը 1640 թվականին ասել է, որ Դոնն անմիջապես չի վերադարձել Անգլիա, մի քանի տարի ապրել է Իտալիայում և Իսպանիայում՝ սովորելով այդ երկրների օրենքներն ու սովորույթները, լեզուները։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Library of the World's Best Literature / C. D. Warner — 1897.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Kindred Britain
- ↑ Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008)։ Գրականության տեսություն։ Երևան: Սարգիս Խաչենց։ էջ 471