Ստեֆան Մալարմե

ֆրանսիացի գրող

Ստեֆան Մալարմեն (ֆր.՝  Stéphane Mallarmé, մարտի 18, 1842(1842-03-18)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4][5] - սեպտեմբերի 9, 1898(1898-09-09)[1][2][3][…], Valvins[6]), ֆրանսիացի բանաստեղծ, սիմվոլիզմի հայրերից։

Ստեֆան Մալարմե
ֆր.՝ Stéphane Mallarmé
Ծննդյան անունֆր.՝ Étienne Mallarmé
Ծնվել էմարտի 18, 1842(1842-03-18)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[4][5]
Վախճանվել էսեպտեմբերի 9, 1898(1898-09-09)[1][2][3][…] (56 տարեկան)
Վախճանի վայրValvins[6]
Գերեզմանcemetery of Samoreau
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, գրող, գրական քննադատ, արվեստի քննադատ, դպրոցի դասատու և նկարազարդող
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԱշխատավայրԿոնդորսե լիցեյ, Ժանսոն-դը-Սայի լիցեյ և Collège-lycée Jacques-Decour?
Պարգևներ
ԱմուսինՄարիա Քրիստինա Գերհարդ
ԶավակներԱնատոլ Մալարմե և Geneviève Mallarmé-Bonniot?
Изображение автографа
 Stéphane Mallarmé Վիքիպահեստում

Գործունեություն

խմբագրել

Պառնասցիների դրական նկարագրողական պոեզիայի փոխարեն, որը հենվում է զգայական ընկալման վրա, Մալարմեն առաջ է քաշում Ֆիխտեի, Շելինգի և այլոց գաղափարապաշտական փիլիսոփայության հենքի վրա աշխարհի ներքին հոգևոր ճանաչման հարցը։ Մալարմեն կարծում է, որ պոեզիան ոչ թե ցույց է տալիս, այլ ներշնչում է։ Երևույթների արտաքին կողմն ընդամենը խաբուսիկ պատրանք է։

Մալարմեի խճճված համեմատություններն ու փոխաբերությունները նրան հաճախ անհասկանալի են դարձնում, օրինակ, «Բախտ» բանաստեղծության մեջ։ Մալարմեի գրական ժառանգությունը կազմում են բանաստեղծությունները, արձակ պոմները, հոդվածները։

Մալարմեի հոդվածներում առաջ է քաշվում պոետիկայի և բառերի ընտրության հարցը։ Այս առումով մալարմեի անվան հետ են կապված որոշ իտալացի ֆուտուրիստների և կուբիստների, օրինակ՝ Գիյոմ Ապոլիները, կիրառած հնարանքները։ Մալարմեի սիմվոլիզմը հակադրվում է նատուրալիստական ոճին։

Լինելով դեմոկրատականորեն տրամադրված, բուրժուական իրականությունից դժգոհ, իդեալի ծարավ («Լազուր», «Պատուհաններ», «ժամհարը» բանաստեղծություններ) և պատրաստ իմպրեսիոնիստական դիրքերից գնահատելու աշխարհի գեղեցկությունը («Մի այծամարդու հետմիջօրեն», 1876)՝ Մալլարմեն հանգեց այն ողբերգական ըմբռնմանը, թե պոեզիան ու կյանքը կապ չունեն իրար հետ («Կարապը», 1885), թե պոեզիան պետք է լինի ծայրահեղորեն ինքնամփոփ («Արձակ՝ Դեզեսենտի համար», 1885), միայն սիմվոլների միջոցով գերզգայականը հաղորդող («Պոեզիայի գաղտնիքը», 1896, հոդված)։ Բուրժուական քննադատությունը Մալլարմեին ընդունում էր միայն որպես սիմվոլիստ ու էսթետ, մինչդեռ նըրան հատուկ էր նաև ձգտումը դեպի իրականը, դեպի պոեզիայի դասական բովանդակալից ձևերը («Բանաստեղծություններ ըստ առիթի», 1880-98)։ Մալլարմեի պոեզիայի էությունը բացահայտվեց «Հաջողությունը չի բացասում պատահականությունը» (1897) պոեմում, որն անողոք քննադատում է սիմվոլիստական պոեզիայի՝ իրականությունից վեր կանգնելու փորձերը։ Հայ իրականության մեջ Մալլարմեի ստեղծագործությանը անդրադարձել են Միսաք Մեծարենցը և ուրիշներ։ Զգալի է նրա պոեզիայի երաժշտականության ազդեցությունը Ինտրայի «Նոճեստան» սոնետների ժողովածուի և «Ներաշխարհ» գրքի վրա։ Հայերեն են թարգմանված Մալլարմեի «Ծաղիկներ»-ը (1898, «Անահիտ» հանդես), «Հայտնություն», «Լազուր», «Ծովային սյուք» («Ծաղկաքաղ ֆրանսիական դասական քնարերգության», 1976 բանաստեղծությունները։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Малларме Стефан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Archivio Storico Ricordi — 1808.
  6. 6,0 6,1 6,2 Archivio Storico Ricordi (իտալ.) — 1808.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆան Մալարմե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 161