Երևանի գինու օրեր, գինուն նվիրված մեծամասշտաբ փառատոն է Երևանում։ Փառատոնն իրականացվում է ամեն տարի՝ 2017 թվականից ի վեր Երևանի կենտրոնական մի քանի փողոցներում։ 2021թ.-ից միջոցառումը տեղի է ունենալու հունիսի առաջին շաբաթում։ Այն կազմակերպում է ԷվենտՏուրա ընկերությունը[1]։

Երևանի Գինու Օրեր, գինու ամենամյա փառատոն, որը տեղի է ունենում յուրաքանչյուր հունիս ամսվա 1–ին շաբաթում:

Նպատակը

խմբագրել

Փառատոնի նպատակն է խթանել գինու զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել մեր երկրի՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը[2]։ Տուրիզմի զարգացումն անմիջական ազդեցություն է ունենում երկրում գործող բիզնեսների առաջխաղացման, հեղինակության ստեղծման և/կամ բարձրացման և այլ գործոնների վրա, ինչպես նաև ապահովում կայուն ֆինանսական ներհոսք[3]։ Միջոցառումն իր դրական ազդեցությունն է ունեցել հայկական գինեգործության, գինու և զբոսաշրջության արդյունքի ճանաչելիության բարձրացման վրա[4][5]։ Այս մասին է փաստում Հայաստանում խաղողի այգիների քանակի (2017[6] և 2018[7] թվականների աճի ցուցանիշները 2016 թ-ի համեմատ[8], երբ դեռ միջոցառումը սկիզբ չէր առել), մթերվող խաղողի[8], նաև գինու արտադրության[9][10] տարեցտարի աճող ցուցանիշները։

Միջոցառման ընթացքը

խմբագրել
 
Երևանի Գինու Օրերի "գինին վայելելու փաթեթը"

Երևանի Գինու օրերին, գինու սիրահար զբոսաշրջիկներն ու տեղացիներն ունեն ընտրության լայն հնարավորություն. ըմպել հայկական էնդեմիկ սորտերից պատրաստված լավագույն գինիները, ըմբոշխնել սպիտակ, կարմիր և վարդագույն գինիների ամբողջ համային սպեկտորը՝ զուգակցելով դրանք իրենց նախընտրած հայկական համեղ ուտեստներով, պանրի  տեսականիով և/կամ համաշխարհային խոհանոցի այլ խորտիկներով։

Միջոցառման մուտքն ազատ է։ Սակայն, ներկայացված գինիները համտեսելու համար այցելուները պետք է գնեն հատուկ "գինին վայելելու փաթեթներ": Փաթեթները ներառում են կտորե պատյան, գինու բաժակ՝ ապրանքանշանով, գրքույկ՝ մի քանի կտրոններով, որոնք ներառում են ամբողջական տեղեկատվություն մասնակից գինեգործների մասին[11]։ Այս ամենն ուղեկցվում է բազմաժանր երաժշտությամբ, լավագույն բենդերի, DJ-ների կատարումներով[12]։

Մասնակիցները

խմբագրել

Միջոցառմանը մասնակցում են հայաստանյան և արցախյան գինեգործներ, ինչպես նաև որպես համադրում մի շարք ռեստորաններ և սրճարաններ, որոնք ներկայացնում են հայկական, իտալական, ճապոնական, մեքսիկական, ֆրանսիական խոհանոցին հատուկ կերակրատեսակներ և քաղցրավենիք[13]։ Հինգ տարիների ընթացքում (2017-2021թթ.) միջոցառումն ունեցել է 117 գինեգործ-մասնակից։ Երևանի Գինու Օրեր 2019-ին մասնակցել են Հովհաննես Թումանյանի թանգարանը, Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանը և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը։

Միջոցառումը նաև հյուրընկալում է հայ երաժիշտների, փոքր խմբերի և արտիստների։ Երաժշտական հատվածը լի է բազմաժանր կատարումներով, որոնք տեղի են ունենում փողոցների տարբեր հատվածներում տեղադրված մեծ և մի քանի փոքր բեմերի վրա։

Այցելուները

խմբագրել
 
Roundelay on Saryan Street on Yerevan Wine Days
 
The visitors gathered on YereWineDays to drink wine and spend good time together.

Երևանի Գինու Օրերը տուրիստական միջոցառում է Հայաստանում։ Բացի տեղացիներից, այն ներառում է այցելուներ հետևյալ երկրներից`

Կանադա, ԱՄՆ, Կոլումբիա, Մեքսիկա, Ավստրալիա, Բելգիա, Գերմանիա, Լեհաստան, Ֆրանսիա, Չեխիա, Հունգարիա, Բուլղարիա, Շոտլանդիա, Նորվեգիա, Իտալիա, Ավստրիա, Դանիա, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Վրաստան, Ֆիլիպիններ, Շվեյցարիա, Սինգապուր, Չինաստան։

Երևանի Գինու Օրերն ունեցել է շուրջ 25,000 այցելու 2017 թվականին[13], մոտ 30,000՝ 2018 թվականին, ավելի քան 30,000 այցելու 2019 թվականին[11] և մոտ 35,000՝ 2021 թվականին։ Այս ցուցանիշները գրավեցին Ֆորբս (անգլForbes) ամսագրի լրագրող Թոմ Մյուլենի[14] ուշադրությունը, որը տպավորիչ հոդված էր հրապարակել հայկական սննդի ու գինու և այցելության վայրերի վերաբերյալ։ Երևանի Գինու Օրերը նրա՝ "Yerevan City In Armenia Is A Jewel For Travel, Food And Wine"[15] հոդվածի հիմնական հիշատակումներից է՝

"Yerevan Wine Days—a two-day, free festival focused on showcasing national food and some 200 Armenian wines. The event includes music and traditional dances."[15]

Թարգմանություն՝ «Երևանի Գինու Օրեր - երկօրյա, անվճար փառատոն, որը կենտրոնացած է ազգային սննդի և հայկական մոտ 200 գինիների ցուցադրության վրա։ Միջոցառումը ներառում է երաժշտություն և ավանդական պարեր։»

 
Rain Never Disturbs Yerevan Wine Day

Միջոցառման անցկացման ժամանակագրությունը

խմբագրել

Միջոցառումը անցկացվում է ամեն տարի մայիս ամսվա առաջին ուրբաթ և շաբաթ օրերին։

  • 2023թ. - հունիսի 2-ին, 3-ին, 4-ին, Սարյան, Մոսկովյան և Թումանյան փողոցներում. Փառատոնին մասնակցել են ավելի քան 100 գինեգործներ[16].
  • 2022թ. - հունիսի 3-ին, 4-ին, 5-ին, Սարյան, Մոսկովյան և Թումանյան փողոցներում
  • 2021թ. - հունիսի 4-ին և 5-ին Սարյան, Մոսկովյան և Թումանյան փողոցներում[17]
  • 2020թ - Առցանց Երևանի Գինու Օրեր[18]
  • 2019 թ. - մայիսի 3-ին և 4-ին Սարյան փողոցից դեպի Մոսկովյան փողոցի համապատասխանաբար Պուշկին-Սպենդիարյան խաչմերուկների հատվածում[19]։ 2019թ. այն նվիրված էր ամենայն հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150 ամյակին[20]։
  • 2018 թ. - մայիսի 11-ին և 12-ին Սարյան փողոցի Պուշկին-Թումանյան խաչմերուկների հատվածում[21]։ 2018թ. Երևանի Գինու Օրերը նվիրված էր Էրեբունի-Երևանի 2800 ամյակին[22]։
  • 2017 թ. - մայիսի 5-ին և 6-ին Սարյան փողոցի Պուշկին-Թումանյան խաչմերուկների հատվածում[23]։

COVID-19 համավարակի պատճառով Երևանի Գինու օրեր 2020-ը, որը պետք է անցկացվեր մայիսի 1-ին և 2-ին, հետաձգվել է մինչև իրավիճակի հնարավոր կարգավորում։

Խորհրդանիշներ

խմբագրել
 
The "birth certificate" of Yerevan at the Erebuni Fortress.

Երևանի Գինու Օրեր միջոցառման խորհրդանիշը (լոգոն) հայկական ավանդական գինու կարասն[24] է, որի վրա պատկերված է Ուրարտուի Արգիշտի I թագավորի թողած սեպագիր արձանագրությունը։ Արձանագրությունը հնագիտական վկայությունն է այն բանի, որ Էրեբունի ուրարտական ռազմական ամրոցը հիմնադրվել է մ.թ.ա. 782թ-ին Արգիշտի I թագավորի հրամանով, ժամանակակից Երևանի տեղում։

Այլ միջոցառումներ և փառատոներ Հայաստանում

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Calendar, The Events. «ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ՕՐԵՐ – Eventtoura». Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.(չաշխատող հղում)
  2. https://armeniadiscovery.com/en/event/yerevan-wine-days
  3. Mathieson, Alister; Wall, Geoffrey (1982). Tourism: Economic, Physical, and Social Impacts (անգլերեն). Longman. ISBN 978-0-582-30061-3.
  4. https://www.armstat.am/file/article/sv_04_17a_431.pdf
  5. https://www.armstat.am/file/article/sv_07_17a_431.pdf
  6. https://www.armstat.am/file/article/29_gt_2017.pdf
  7. https://www.armstat.am/file/article/29_gt_2018.pdf
  8. 8,0 8,1 https://www.armstat.am/file/article/29-gt_2016.pdf
  9. LLC, Helix Consulting. «Գինու արտադրության ծավալներն աճել են, օղունը՝ նվազել». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
  10. https://www.armstat.am/file/article/bnexen_10_2018.pdf
  11. 11,0 11,1 Vardanyan, Aram (2020 թ․ հունվարի 21). «Yerevan Wine Days: How to Experience Yerevan's Biggest Street Festival». Absolute Armenia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  12. Global, AIST. «Yerevan Wine Days». armeniadiscovery.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  13. 13,0 13,1 «What Did I Miss on Yerevan Wine Days 2018?». armenia.travel (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  14. «Tom Mullen». Forbes (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  15. 15,0 15,1 Mullen, Tom (2019 թ․ նոյեմբերի 4). «Yerevan City In Armenia Is A Jewel For Travel, Food And Wine». Forbes.
  16. «Пленительный аромат армянского вина. В Ереване проходит фестиваль YereWineDays» (ռուսերեն). NEWS.am — новость. Վերցված է 2023 թ․ հունիսի 20-ին.
  17. «- Festivar». festivar.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  18. «Yerevan Wine Days-ն այս տարի կանցկացվի առցանց». 2020 թ․ ապրիլի 8. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  19. Global, AIST. «Yerevan Wine Days». armeniadiscovery.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  20. LLC, Helix Consulting. «Այսօր մեծ լոռեցու ծննդյան 150-ամյակն է». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  21. Пашинян, Рубен. «АРМЕНИЯ ТУРИСТИЧЕСКАЯ - «Yerevan wine days» — праздник армянского вина!». armeniatourism.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  22. ««Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներն ամփոփվել են Հանրապետության հրապարակում՝ գալահամերգով». www.yerevan.am. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  23. «YEREVAN WINE DAYS». RepatArmenia (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 10. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  24. «Can Ancient Techniques Make Modern Wine Better?». Smithsonian Magazine (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  25. ««Արենի» գինու փառատոն. հարց ու պատասխան». newsarmenia.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  26. ««Ոսկեհատ» գինու փառատոն. տպավորությունների «հրավառություն» և գինի ընտրելու գաղտնիքներ». 2019 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  27. LLC, Helix Consulting. «Beard festival to be held in Armenia». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  28. «Մեր քաղաքի երաժշտական տոնը. Yerevan Music Night 2018». EL.am (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  29. «Yerevan Jazz Festival 2018 Welcomes You In Armenia». Gardman Tour.
  30. «Սյունեցիներն ու հյուրերը թութ ու թթի օղի համտեսեցին. «Թթի փառատոն» Գորիսում (ֆոտո)». news.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  31. «Հայերեն». myarmenia.si.edu. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
  32. «Երևանի Գաստրո Օր». Հայաստանի հյուրանոցների տեղեկատու | Հյուրանոցներ, հանգստյան տներ, առողջարաններ Հայաստանում (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  33. ««Գութան» փառատոնը մեծ տոն կնվիրի ազգային-ավանդական երգ ու պարի սիրահարներին». armenpress.am. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  34. «Արթուր Ղուկասյան. «Մարդը, եթե նույնիսկ նա հանճար է, մենակ չի կարող ոչինչ անել»». www.culturepartnership.eu. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  35. ««ՖՐԵՍԿՈ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ | Պաշտոնական կայք». www.fresco.am. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  36. «ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ». yerevanfestival.am. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  37. «Golden Apricot». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  38. «Տողում կայացել է արցախյան գինու 6-րդ փառատոնը. մասնակցում էին երեք տասնյակից ավելի գինեգործներ (լուսանկարներ)». artsakhpress.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել