Արցախյան գինու փառատոն, անց է կացվում 2014 թվականի հոկտեմբերի 18-ից, Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում[2]։ Փառատոնը շարունակական բնույթ է կրում և կազմակերպվում է յուրաքանչյուր տարի սեպտեմբեր ամսվա երրորդ շաբաթ օրը։

Արիանան տաշտում խաղող է ճզմում արցախյան գինու երրորդ փառատոնի ժամանակ[1], Տողի մելիքական ապարանք, Հադրութի շրջան, Արցախ

Պատմություն

խմբագրել
 
Հադրութի մանկապատանեկան կենտրոնի սաների աշխատանքների ցուցադրությունը փառատոնի ժամանակ

Այն նախաձեռնվել էր Արցախի ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության կողմից՝ զբոսաշրջության միջոցով Հարավային զբոսաշրջային երթուղու վրա գտնվող համայնքների զարգացումն աշխուժացնելու և Արցախի զբոսաշրջության զարգացմանը նպաստելու համար[3]։ Փառատոնը կոչված է արցախյան գինեգործության ավանդույթները վերծանելու։ Արցախյան գինու արտադրողների, ինչպես նաև Հայաստանի գինեգործների համար ստեղծվում է մի հարթակ, որտեղ հնարավորություն է ընձեռնվում կազմակերպել իրենց արտադրության վաճառքը, իրականացնել փորձի փոխանակում, գովազդել նրանց արտադրությունը և այլն։ Ամենամյա փառատոնի ծրագիրն ներառում էր գինեգործության հնագույն և ինքնատիպ ծիսակատարությունը՝ տաշտում գինի ճզմելը, արցախյան ավանդական ուտեստների հյուրասիրություն, արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք, Տողի Մելիքական ապարանքի հնագիտական գտածոների ցուցադրություն և, իհարկե, գինի արտադրողների ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ներկայացված էին Արցախի 5 շրջանների և Հայաստանի գինիները։ Փառատոնն ավանդաբար ուղեկցվում է հայկական ազգային երգ ու պարով։ Փառատոնը տարեցտարի վերածվում է ազգային տոնի[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Տող գյուղում կանցկացվի Արցախյան գինու երրորդ փառատոնը». https://artsakhpress.am/arm/. 8 սեպտեմբերի 16:05. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. Գինու փառատոն Արցախում
  3. «Գինու փառատոն Արցախում». armarlur.com. ՄԱՐՏ 3, 2015Թ. 09:31. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  4. «Տողում կայացել է արցախյան գինու 6-րդ փառատոնը. մասնակցում էին երեք տասնյակից ավելի գինեգործներ (լուսանկարներ)». artsakhpress.am. 21 սեպտեմբերի, 2019, 19:04. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.