Արենի գինու փառատոն
Արենի գինու փառատոն, գինու ամենամյա համահայկական փառատոնը, որն ավանդաբար անց է կացվում հոկտեմբերի առաջին շաբաթ օրը Արենի գյուղում։
«Արենի» գինու փառատոն | |
---|---|
![]() | |
Տեսակ | փառատոն |
Ժամանակաշրջան | 2002 - |
Հաճախականություն | ամենամյա |
Երկիր | ![]() |
Վայր | գյուղ Արենի |
Առաջինը | 2002 |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Փառատոնն առաջին անգամ կայացել է 2002 թվականին։ Այն կազմակերպում է «Արենի գինու փառատոն» հիմնադրամը։ Արենի գյուղի տարածքում գտնվող քարանձավում 2010 թվականին հայտնաբերվեց աշխարհի ամենահին գինեգործարանը, ինչն էլ ավելի մեծացրեց փառատոնի կարևորությունը[1]։
Ժամանակի ընթացքում փառատոնն այնքան հայտնի դարձավ, որ մեծ հետաքրքրություն առաջացրեց ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում[2]։ Փառատոնի նպատակը գյուղական տուրիզմի զարգացումը, հարուստ պատմության, մշակույթի, երկրի ազգային առանձնահատկությունների, Արենիում և շրջակա գյուղերում տուրիզմի զարգացման հեռանկարները ներկայացնելն է[3]։
Փառատոնի շրջանականերում կայացող իրադարձություններին մասնակցում են ինչպես բազմաթիվ հյուրեր և տուրիստներ, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Փառատոնի ծրագրում մշտապես ներառված են լինում գինու պատրաստումը, գինու համտեսը, հյուրասիրությունը և վաճառքը, գյուղատնտեսական այլ մթերքների համտեսը և վաճառքը[4][5]։
Իր անցկացման 11 տարիների ընթացքում[6] փառատոնը համախմբել է թե տնական գինիների՝ պատրաստված Արենի գյուղի և հարակից շրջանների բնակիչների կողմից, թե արտադրական գինիների։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Meg Sullivan (2011-01-10)։ «Chemical analysis confirms discovery of oldest wine-making equipment ever found»։ UCLA Newsroom։ Արխիվացված օրիգինալից 2013-04-21-ին։ Վերցված է 2013-04-12 копия Archived 2016-01-07 at the Wayback Machine.
- ↑ ««Արենի» գինու փառատոնը կկայանա հոկտեմբերի 6-ին»։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-11-ին։ Վերցված է 2020-05-25
- ↑ Արենիում կայացավ գինու 8րդ փառատոնը
- ↑ Рубен Грдзелян (2009-10-20)։ «Фестиваль вина в Арени»։ Голос Армении։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-21-ին։ Վերցված է 2013-04-12
- ↑ «Всенародный праздник вина в Армении»։ Мир вина։ 2011-11-07։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-21-ին։ Վերցված է 2013-04-12
- ↑ ««Արենի գինու փառատոնը»՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հետ»։ www.acba.am։ Վերցված է 2019-10-26