Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էրեբունի-Երևան (այլ կիրառումներ)

Երևանի օրհներգ, 2004 թվականից որպես Հայաստանի մայրաքաղաք Երևանի խորհրդանիշ սահմանված օրհներգն է։ Օրհներգի բառերի հեղինակը Պարույր Սևակն է, երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի[1]։

Էրեբունի-Երևան

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի։
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք։

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի։
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևա՜ն։

Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
Անկատար տենչեր ունենք դեռ շատ։
Մեր կանչն առանց քեզ իզուր կկորչի,
Առանց քեզ մեր տաք տենչն էլ կսառչի։

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի…

Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս էլ քեզնով արբել։
Տաք է սերը մեր շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր ձիգ դարերիդ պես։

Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի…


Պարույր Սևակ[2]


Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Երևանի խորհրդանիշները». www.yerevan.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  2. ԵՐԵՎԱՆ բոլոր երգերը