Տողը, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանումˋ շրջկենտրոնից Հադրութից 20 կմ հյուսիս-արևմուտքˋ Տողասարի արևելյան լանջինˋ 900 մ բարձրության վրա։

Գյուղ
Տող
ադրբ.՝ Tuğ
Togh1.JPG
Տողի համայնապատկերը
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութի
ԲԾՄ843 մետր
Բնակչություն700[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Տող (գյուղ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[2]
Տողի բնությունը

ԱշխարհագրությունԽմբագրել

Զբաղեցնում է 1567 հա տարածք, որտեղ բնակվում է 700 բնակիչ (2005)։ Համայնքի տարածքում առկա են թվով 3 աղբյուրներ` «Շենին», «Սալմանեն» և «Կոսեն»։

ՊատմությունԽմբագրել

Տողը հիշատակվում է 7-րդ դարից։ 10-րդ դարում ունեցել է 10 հազար բնակիչ։ 16-րդ դարում եղել է Դիզակի մելիքության կենտրոնը, 17-րդ դարումˋ բերդաքաղաք[3]։

Տողն ունի հնագույն պատմություն։ Պատմական աղբյուրներում Տող բերդաքաղաքը հանդես է գալիս արաբական զավթիչների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի ժամանակներից։ Բազմաթիվ խաչքարերը և տապանաքարերը, եկեղեցիները և հին ամրոցները, դղյակները, քարանձավները, արտադրական և կենցաղային բնույթի տարբեր կառույցները, որոնք գտնվում են գյուղում և մոտակայքում, Տողի պատմական մեծ նշանակության վառ ապացույցներն են։

Տողի մելիքական ապարանքում անցկացվում էր ամենամյա Արցախյան գինու փառատոնը։

Տող գյուղի գրեթե բոլոր տները երկհարկանի էին, որոնցից շատերի առաջին հարկը երկրորդից բաժանված էր կամարակապ կառույց թաղբանդով, որպես կանոն` գոմն ու թոնրատունը բնակելի տնից հեռու էին կառուցված[4]։

Տողում, հատկապես նրա հին այգիներում, հաճախ են հանդիպում փոքրիկ հին գինեգործարաններ մեծ կարասներով։ Սովորույթի համաձայն երեխայի ծննդյան օրը նրա ծնողները հողի մեջ էին թաղում կարմիր գինով լի կարաս (դրանց տարողությունը սովորաբար կազմում էր 150-300 լիտր)։ Այդ կարասները բացում էին 15–20 տարի անց, երեխայի հարսանիքի օրը։

Մեկ այլ սովորույթի համաձայն, որդուն պատերազմ ուղարկելուց, նրա պատվին ծառ էր տնկվում։ Դարերի ընթացքում այդ ծառերը վերածվել են ընդարձակ այգիների, երբեմնի քարքարոտ լանջերում։

Տողը արցախյան ազատագրական պայքարումԽմբագրել

Տողում ինքնապաշտպանական ջոկատներ ստեղծվել են 1988 թվականի մարտին, երբ գյուղի ադրբեջանցիները 1988 թվականին ընդհարվել են հայերի հետ, իսկ Տողում է տեղակայվել ադրբեջանական միլիայի հատուկ նշանակության ստորաբաժանման գումարտակ, որի զինծառայողները 1991 թվականի հոկտեմբերի 17-ին սպանել են Դանիելյանների ընտանիքի բոլոր 5 անդամներին։ Նույն թվականի հոկտեմբերի 30-ին Տողի (հրամանատարˋ Վիգեն Գրիգորյան) և այլ կամավորական ջոկատներ ինքնապաշտպանական ուժերի հետ (հրամանատարˋ Արկադի Տեր-Թադևոսյան) ազատագրել են գյուղը (տես Տողի ազատագրում

Տողից հրամանատարներ են եղել Վ. Գրիգորյանը, Արմեն Գասպարյանը, Ս. Ավագյանը, Ա. Շաբարյանը, Վ. Ավետիսյանը, Վ. Սահակյանը, Ա. Ստեփանյանը։ Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան շքանշանով պարգևատրվել են Վիգեն Գրիգորյանը, Արմեն Գասպարյանը[5], Կ. Միքայելյանը։ Զոհվել է 25 ազատամարտիկ։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)Խմբագրել

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[6][7][8]։

ԲնակչությունԽմբագրել

Տող համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 756 մարդ, կա 203 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[9].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 709 718 718

ՏնտեսությունԽմբագրել

Գյուղում զբաղվում են անասնապահությամբ, այգեգործությամբ։

Պատմական հուշարձաններԽմբագրել

Գյուղում և շրջակայքում են Քթիշբերդ (IX-XIII դդ.), Գտչավանքը (1241-1246 թթ.), Սուրբ Հովհաննես եկեղեցի (Տող) (1736թ.), Սուրբ Վարդան (17–րդ դար), Սուրբ Ստեփանոս Նախավկայի (13–րդ դար) եկեղեցիները, կան խաչքարեր, գյուղատեղիներ, գերեզմանոց (XVII-XIXդդ.), Ապարանք (1737 թ.)։ Վերականգնվող մելիքական ապարանքը ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն։ Հաշվառված է 97 հուշարձան[10]։

Հասարարակական կառույցներԽմբագրել

Ունի միջնակարգ դպրոց (բացվել է 1906 թվականին), արվեստի դպրոց, հիվանդանոց (կառուցվել է 1903 թվականին)։ Խորհրդային շրջանում ունեցել է երկհարկանի մշակույթի տուն, կապի բաժանմունք։

ՊատկերներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 2005 թվականի Արցախի Հանրապետության մարդահամար։
  2. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  3. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան, 2005 թ, էջ 633 Երևան
  4. Գեղամ Աթայան «Տող բերդաքաղաքի պատմություն», Երևան, Գասպրինտ, 2010
  5. «Հայ Զինվոր կայք՝ «Մեր Արմենչոն»» 
  6. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020 
  7. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  8. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  9. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1 
  10. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 134 

Արտաքին հղումներԽմբագրել