Սպիտակ գինի ինչպես սպիտակ, այնպես էլ խաղողի կարմիր կամ վարդագույն տեսակներից պատրաստված գինի է, որը ստացվում է անկեղև խաղողի խմորման արդյունքում։ Հենց կեղևի բացակայությամբ է պայմանավորված է գինու բաց գույնը․ խաղողի տեսակների մեծ մասի մոտ պտղահյութը գրեթե անգույն է[1]։

Սպիտակ գինով գավաթ
Սպիտակ խաղող
Torrontés գինու համտեսում Արգենտինայի Կաֆայատ քաղաքում

Սպիտակ խաղողի տեսակներ խմբագրել

  • Շարդոնե (Chardonnay)
  • Ռիսլինգ (Riesling)
  • Ալիգոտե (Aligote)
  • Սովինյոն Բլան (Sauvignon Blanc)
  • Սեմյոն (Semillon)
  • Տոկայ (գինի)
  • Մյուսկադե (Muscadet, Melon de Bourgogne)
  • Փթի Մանսեն և Գղո Մանսեն (Petit Manseng, Gros Manseng)
  • Խենեն Բլան (Chenin Blanc)
  • Գեվյուրցտրամիներ (Gewürztraminer)
  • Մուսկատ (գինի) (Muscat)
  • Մյուլեր-Տուրգաու (Müller-Thurgau, Riesling-Silvaner, Rivaner)
  • Վիոնյե (Viognier)
  • Մյուսկադել (Muscadelle)
  • Պինո-գրի (Pinot Gris, Pinot Gridgio, Tokay Pinot Gris)
  • Պինո Բլան (Pinot Blanc, Pino Blanco, Weifiburgunder)
  • Սիլվաներ (Silvaner, Sylvaner)
  • Մարսան (խաղող) (Marsanne, Ermitage)
  • Ռուսան (Roussanne)
  • Սավանիեն (Savagnin)
  • ԳրյուներՖելտլիներ (Grüner Veltliner)
  • Վերնաչա (Vernaccia)
  • Գրեկո (խաղող) (Greco)
  • Մակաբեո (Macabeo, Viura)
  • Ալբարինո (Albarino, Alvarinho)
  • Վերդելո (Verdelho,Verdejo)
  • Ֆուրմինտ (Furmint)
  • Մալվազիա (Malvasia, Malmsey)
  • Տրեբյանո (Trebbiano, Ugni Blanc)
  • Գարգանեգա (Garganega)
  • Կորտեզե (գինի) (Cortese)

Արտադրություն խմբագրել

Խաղողի շատ տեսակների մոտ գունանյութ (անտոցիան) պարունակում է միայն կեղևի մեջ, դրա համար էլ սպիտակ գինի հնարավոր է պատրաստել ցանկացած գույնի խաղողից (սպիտակ, վարդագույն , կարմիր)։ Պարտադիր պայման է հանդիսանում այն, որ խաղողի հյութը չպետք է շփվի կեղևի հետ։ Բացառություն են «ներկիչ» տեսակները, անվանվում են նաև «Տենտյուրիե» (ֆր.՝ teinturier), որոնց հյութն ի սկզբանե գունավոր է։ Այս տեսակին են պատկանում Սապերավին, Ալիկանտ Բուշեն և այլն։

Որպեսզի հյութն ու կեղևը քիչ շփվեն իրար հետ, գինու գործարաններում հնարավորինս արագ ճզմվում են, երբեմն նույնիսկ հատիկները չեն առանձնացվում, ճզմվում են ամբողջական ողկույզներով։

Թարմ ճզմած խաղողը խաղողի մասնիկներից և մանր աղբից (ողկույզի և կորիզների կտորներ) մաքրելու համար կիրառվում է երկու տեխնոլոգիա՝ կա՛մ ցենտրիֆուգավորում են, կա՛մ բնական ճանապարհով թողնում են մինչև նաստվածքն առանձնանա։

Սպիտակ գինի պատրաստելիս խմորման դեպքում անհրաժեշտ է ավելի մանրամասն վերահսկել ջերմաստիճանը, քան կարմիր գինու արտադրության ժամանակ և անհրաժեշտ է լինում պարբերաբար սառեցնել խաղողահյութը։ Սպիտակ գինու խմորման հաջողության համար պետք է ապահովել 20 աստիճան ցելսիուս ջերմաստիճան։

Տարիքի հետ սպիտակ գինին ավելի մուգ երանգ է ձեռք բերում, իսկ կարմիր գինին, ընդհակառակը, դառնում է ավելի բաց և նստվածք է տալիս։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. K. MacNeil The Wine Bible pg 31 Workman Publishing 2001 ISBN 1-56305-434-5

Արտաքին հղումներ խմբագրել