Գերբնական (հեռուստասերիալ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գերբնական (այլ կիրառումներ)
Գերբնական (անգլ.՝ Supernatural), ամերիկյան մութ ֆենտեզի ժանրի հեռուստասերիալ, ստեղծված Էրիկ Կրիպկեի կողմից։ Այն առաջին անգամ հեռարձակվել է 2005 թվականի սեպտեմբերի 13-ին, The WB-ով և հետագայում դարձել է The CW-ի ծրագրի մաս, որն առաջացավ The WB և UPN հեռուստաալիքների ձուլումից հետո։ Սեմ և Դին Վինչեսթերների գլխավոր դերերը խաղացող Ջարեդ Փադելաքիի և Ջենսեն Էքլզի հետ միասին հեռուստասերիալը պատմում է երկու եղբայրների՝ չար ոգիներ որսացողների մասին, ովքեր ճանապարհորդում են ԱՄՆ-ում 1967 թվականի սև Chevrolet Impala-ով, հետախուզելով անբնական երևույթներ, որոնցից շատերը հիմնված են քաղաքային լեգենդերի և ֆոլկլորի վրա, ինչպես նաև պայքարում են չարքերի դեմ․ հրեշների, ուրվականների, դևերի և այլ գերբնական էակների դեմ։ Հեռուստասերիալն արտադրվում է Warner Bros. Television-ի կողմից, Wonderland Sound and Vision-ի հետ համատեղ։ Կրիպկեի հետ միասին, գործադիր պրոդյուսերներ եղել են Մակջին, Ռոբերտ Սինգերը, Ֆիլ Սգրիչչան, Սերա Գեմբլը, Ջերեմի Քարվերը, Ջոն Շիբանը, Բեն էդլունդը և Ադամ Գլասսը։ Նախկին գործադիր պրոդյուսեր և ռեժիսոր Քիմ Մեններսը մահացավ թոքի քաղցկեղից չորրորդ եթերաշրջանի արտադրության ժամանակ։
Հեռուստասերիալը նկարահանվել է Վանկուվերում, Բրիտանական Կոլումբիա և շրջակա տարածքներում, իսկ սերիալի ստեղծումը տևել է ավելի քան 10 տարի, հաշվի առնելով, որ շոուն ստեղծող Էրիկ Կրիպկեն շատ տարիների ընթացքում մշակել է շոուի նախագիծը։ Pilot սերիան դիտել են մոտ 5,69 միլիոն մարդ, իսկ առաջին չորս սերիաների ռեյթինգները թույլ տվեցին The WB-ին ստեղծել ամբողջական եթերաշրջան։ Սկզբնապես Կրիպկեն պլանավորել էր ավարտել հեռուստասերիալը երեք եթերաշրջանով, բայց ավելի ուշ երկարացրեց այն մինչև հինգ եթերաշրջան։ Հինգերորդ եթերաշրջանն եզրափակեց սերիալի հիմնական սյուժեն, և Կրիպկեն թողեց ծրագրի շոուրանների պաշտոնը։ Հեռուստասերիալը շարունակվեց ևս մի քանի եթերաշրջանով նոր շոուրաններների հետ, ներառյալ Սերա Գեմբլը, Ջերեմի Քարվերը, Ռոբերտ Սինգերը և Էնդրյու Դեբբը։ Իր տասնմեկերորդ եթերաշրջանի հետ միասին, Գերբնականը դարձավ ամենաերկարատև ամերիկյան խաղարկային ֆենտեզի հեռուստասերիալը։ Հեռուստասերիալը վերսկսվեց 15-րդ և վերջին եթերաշրջանի համար, որը բաղկացած է 20 սերիաներից և որի պրեմիերան եղավ 2019 թվականի հոկտեմբերի 10-ին։ Հեռուստասերիալը եզրափակվեց 2020 թվականի նոյեմբերի 19-ին, ընդհանուր 327 սերիայով։
Հայաստանում հեռուստասերիալի առաջինից մինչ երրորդ եթերաշրջանները ցուցադրվել է Առաջին ալիքի եթերում 2008 թվականին։
Արտադրություն
խմբագրելԳաղափարը և մշակումը
խմբագրելՄինչև Գերբնականի հեռուստասերիալ դառնալը, նրա ստեղծողը` Էրիկ Կրիպկեն, ստեղծել է այն 10 տարիների ընթացքում[6], տարված լինելով քաղաքների լեգենդներով[7]։ Ի սկզբանի Գերբնականը որպես ֆիլմ ներկայացնելով[8], Կրիպկեն տարիներ է անցկացրել, մտքերը հեռուստասերիալի մեջ անցկացնելով[9]։ Գաղափարը մի քանի անգամ փոխվել է, ի սկզբանե պատմելով երկու լրագրողների մասին, ովքեր ամբողջ պետությունով ճամբորդելով պայքարում են դևերի դեմ, ցանկանալով իմանալ ճշմարտությունը[7][10]։ Կրիպկեն անպայման ցանկանում էր, որ սերիալը արկածային լինի, զգալով, որ դա պատմությունը պատմելու լավագույն միջոցն է, քանի որ այն պարզ է, կարճ և ամերիկյան... Այդ պատմությունները գոյություն ունեն հանրապետության ամբողջ տարածքում, և շատ, մեծ նշանակություն ունի այն, որ մենք սկզբից խորանում ենք դրանց մեջ, իսկ հետո լքում ենք դրանք[7]։
Քանի որ նա առաջ The WB հեռուստաալիքի համար «Տարզան» սերիալի սցենարն է գրել, օգտվում է այդ հնարավորությունից այն ալիքի ղեկավարներին ցույց տալով, և ավելի ուշ թողարկվում է Գերբնական հեռուստասերիալը[8]։ Ամեն դեպքում ալիքին դուր չէր գալիս լրագրողների վերաբերյալ միտքը, և Կրիպկեն վերջին րոպեին եկած միտքն է առաջարկում, որը երկու եղբայրների մասին էր, և այդ միտքը ընդունվում է[11]։ նա որոշեց, որ եղբայրները պետք է Լոուրենսից լինեն, Այն պատճառով Կանզասը, որ այդտեղ է գտնվում Ստալլ գերեզմանոցը, որը բազմաթիվ լեգենդների գործողությունների վայր է համարվում[12]։
Երբ եկավ գլխավոր հերոսներին անուններ տալու ժամանակը, Կրիպկեն կանգնեց Սալ և Դին անունների վրա, որպեսզի երկրպագի Ջեք Կերուակի «Ճանապարհին» վեպը; Սակայն նա Սալ անունը համապատասխան չգտավ գլխավոր հերոսի համար և այն փոխեց ր Սեմ դարձրեց[5]։ Ի սկզբանե ծրագրավորվում էր, որ եղբայրների ազգանունը պետք է Հարրիսոն լինի, ի պատիվ դերասան Հարրիսոն Ֆորդին և քանի որ Կրիպկեն ցանկանում էր, որ Դինը նման լինի Հանա Սոլոին։ Սակայն Կանզասում Սեմ Հարրիսո անունով մարդ կար, և ազգանունը փոխվեց իրավաբանական խնդիրենրի պատճառով[13]։ Կապելով իր Վինչեստերի առեղծվածային տան հետ կապված հետաքրքրությունը և սերիալը ժամանակակից վեսթերն դարձնելու երազանքը, Կրիպկեն կանգնեց Վինչեստեր ազգանունի վրա։ Սակայն այստեղ նույնպես խնդիր կար։ Սեմի և Դինի հոր առաջին անունը պետք է Ջեք լիներ, սակայն Կանզասում Ջեք Վինչեստեր անունով մարդ կար, ր Կրիպկեն Ջեք անունը փոխեց և Ջոն դարձրեց[13]։
Փոքր ժամանակ Կրիկեն սիրում էր այն հեռուստասերիալները, որոնցում գլխավոր դերը մեքենաներն էին կատարում, այդպիսի հեռուստասերիալներ են «Հազզարդի ցանցառները» և «Ճանապարհների ասպետը»։ Այդ ամենը նրան ստիպել է «Գերբնական»-ին նույնպես մեքենա ավելացնել[14]։ Նա ծրագրավորում էր, որ մեքնենան պետք է լինի 1965 թվականի Ford Mustang, սակայն հարևանը նրան ասել է, որ պետք է 1967 թվականի Chevrolet Impala վերցնել, այդ ամենը բացատրելով նրանով, որ մեքենայի մեջ կարելի է դիակ դնել, և եթե մարդիկ մեքենաներով կանգնած լինեն լուսամփոփի առաջ և տեսնեն այդ մեքենան, փակեն իրենց դռները[5]։
“ | Մենք ասում ենք, որ այն ժամանակակից ամերիկյան վեսթերն է․ երկու հրացանաձիգ, ովքեր գալիս են քաղաք, կռվում են չար տղաների հետ, համբուրում են աղջիկներին, իսկ հետո հեռանում են դեպի մայրամուտը։ Եվ դեռ ամենասկզբից մենք ասում էինք, որ եթե մենք կովբոյներ ենք ունենալու, ապա նրանք պետք է հավատարիմ նժույգներ ուենան։ | ” |
- Էրիկ Կրիպկեն շոուի մեջ Impala ավտոմեքենան ավելացնելու մտքի վերաբերյալ[14]. |
Դերասանական խումբը և կերպարները
խմբագրելՍերիալը սկզբնապես կենտրոնացված է եղբայրներ Սեմ Վինչեթերի և Դին Վինչեսթերի վրա, որոնց դերերը կատարում են Ջարեդ Փադալեկին և Ջենսեն էքլսը. նրանք ճամփորդում են երկրով մեկ և որսում չար գերբնական արարածների։ Փադալեկին հետաքրքրվեց դերով սարսափ ֆիլմերի հանդեպ իր ունեցած սիրո պատճառով, ինչպիսիք են «Գաղտնի նյութերը» և «Մթնշաղի գոտին», և որոնք նա նմանեցնում էր առաջարկված Գերբնականի սյուժեին։ Նա նաև ոգևորված էր խաղալու «հարկադրված հերոսի» դերը, համեմատելով Սեմին «Մատրիցա»-ի Նեոյի և «Աստղային Պատերազմներից» Լյուկ Սքայուոքերի հետ։ Փադալեկին արդեն ուներ փորձ՝ աշխատելով գործադիր պրոդյուսերներ Մակջիի և Դեվիդ Նաթթերի հետ[15], որոնցից առաջինը համոզել էր նրան գնալ լսումների այդ դերի համար[16]։ Սկզբնապես էքլսը հրավիրված էր Նաթթերի կողմից Սեմի դերի լսումների համար[17], բայց նա նախընտրեց խաղալ Դինի դերը, սցենարը կարդալուց հետո[18]։ Նրա լսումների ժամանակ նա արդեն մշտական դեր ուներ The WB-ի «Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստասերիալում[19]։ Դինի դերի հաստատումից հետո, նրա դերը «Սմոլվիլի գաղտնիքի» մեջ ընդհատվել էր և հանվել սցենարից։
“ | Երբ ես կարդացի սցենարը, Դինը միանգամից դուրս ցատկեց աչքերիս առջև։ Այդ կերպարի հետ միշտ կար մի փոքր զվարճություն, և մի փոքր անխոհեմություն, և այն ուղղակի ինձ գրավեց ավելի շատ։ Եվ երբ ես խնդրեցի այդ դերի համար, նրանք ասացին․ «Մենք հենց դա էլ փնտրում էինք»։ Ուստի դա հրաշալի էր։ Ես գտա դեր, որը հաճույքով եմ խաղում։ | ” |
- Ջենսեն էքլզը այն մասին, թե ինչը հետաքրքրություն առաջացրեց նրա մեջ Դին Վինչեսթերի դերի նկատմամբ |
Չնայած սերիալը չունի շատ գլխավոր հերոսներ, կան շատ երկրորդական կերպարներ։ Ջեֆրի Դին Մորգանն կատարում է Սեմի և Դինի հոր՝ Ջոն Վինչեսթերի դերը։ Հայտնվելով pilot սերիայում, Ջոնը չի վերադառնում մինչև մոտավորապես առաջին եթերաշրջանի կեսը, որից հետո նա դառնում է կրկնվող կերպար մինչ նրա մահը երկրորդ եթերաշրջանի առաջին սերիայում, չնայած նրա հոգին վերադառնում է իր որդիներին օգնելու համար եթերաշրջանի վերջում։ Ավելի ուշ հեռուստասերիալում հայտնի է դառնում, որ Ջոն Վինչեսթերը ունի երրորդ որդի ուրիշ կնոջից․ Սեմի և Դինի արյունակից եղբայրը։ Ըստ սցենարի հեղինակ Ջոն Շիբանի, ավելի վաղ որոշված էր, որ Ջոնը կմեռնի։ Սցենարիստները կարծում էին, որ Մորգանը նախապես տրամադրված չէր վերադառնալու «Գերբնականի» երկրորդ եթերաշրջանի համար, որովհետև նա ուներ երկրորդային դեր «Գրեյի անատոմիա» հեռուստասերիալում։ Նրա հետագա նկարահանումները շոուում խոչընդոտվում էին Մորգանի զբաղված գրաֆիկի պատճառով[20]։
Առաջին եթերաշրջանում ներկայացվել են նաև դև Ազազելը և նրա անանուն դուստրը։ Մինչ Ազազելը հայտնվում է լոկ ստվերների և սիլուետների տեսքով առաջին եթերաշրջանում, ֆիզիկական կերպարանք ընդունելով միայն Ջոն Վինչեսթերին դիվահարելու ժամանակ, Ազազելի դուստրը օգտագործում է Մեգ Մասթերս անունով աղջկա՝ ում կերպավորում է Նիքի Էյկոքսը` որպես անոթ։ Երկրորդ եթերաշրջանի պրեմիերայի ժամանակ Ազազելի դերակատարն է եղել Ֆրեդերիկ Լենեն․ սկզբնապես լինելով հրավիրված մեկ սերիայի համար, Լենեն այնքան մեծ տպավորություն թողեց շոուրաններների վրա, որ նրան խնդրել էին վերադառնալ եթերաշրջանի երկու մասից բաղկացած ավարտում։ Նույնիսկ նրա կերպարի մահից հետո Ազազելը հայտնվում է հետագա եթերաշրջաններում, կերպավորված տարբեր դերասանների կողմից։ Լենեն նույնպես կրկնում է դերը վեցերորդ եթերաշրջանի առաջին սերիայում, երբ Դինը թունավորված է լինում և նրա աչքին սկսում է երևալ Ազազելը։ Նմանապես, երբ Ազազելի դուստրն արտաքսվում է Մեգի մարմնից առաջին եթերաշրջանի վերջում, դևը և նրա կաղապար-մարմինը շարունակում են հայտնվել հեռուստասերիալում, սակայն արդեն որպես երկու տարբեր կերպարներ։ Էյկոքսը շարունակում է իր դերակատարումը չորրորդ եթերաշրջանում, երբ Մեգի զայրացած հոգին փորձում է սպանել Վինչեսթերներին։ Դևը վերադառնում է երկրորդ եթերաշրջանի մի սերիայում, դերակատարված Փադելակիի կողմից, ժամանակավորապես տիրանալով Սեմի մարմնին։ Նա դարձյալ հայտնվում է հինգերորդ եթերաշրջանում, նոր մարմնով, Ռեյչել Մայների դերակատարմամբ, կրկնվող դերում[21]։
Սցենարիստները ցանկանում էին ավելի կոնկրետ դարձնել որսորդների մասին գաղափարը, ավելացնելով շատ նոր կերպարներ[23]։ Դերասան Ջիմ Բիվերը առաջին անգամ հայտնվում է առաջին եթերաշրջանում Բոբբի Սինգերի՝ Վինչեսթերների ընտանիքի մոտ ընկերոջ դերում։ Դառնալով ասես երկրորդ հայր Սեմի և Դինի համար նրանց հոր մահից հետո, Բոբբին սկսում է պահել իրեն որպես եղբայրների խրատատու և սատար մինչ իր հեռանալը յոթերորդ եթերաշրջանում։ Մնացած որսորդները հայտնվում են երկրորդ եթերաշրջանում Հարվելլների Իջևանատան ներկայացման հետ միասին, ինչը իրենից ներկայացնում է որսորդների կողմից հաճախ այցելվող նախաճաշարան։ Դրա սեփականատերը Էլլեն Հարվելլն է (դերակատարված Սամանտա Ֆերրիսի կողմից), ում հանգուցյալ ամուսինը Ջոն Վինչեսթերի ընկերն էր։ Նրա դուստր Ջո Հարվելլը (Ալոնա Թալ) մոր հետ է աշխատում։ Հայտնվում է նաև համակարգչային գիտակ Էշը (Չեդ Լինդբերգ), ով օգտագործում է իր համակարգչային հմտությունները անբնական երևույթների հետքեր գտնելու նպատակով։ Թալը դուրս եկավ սերիալի սցենարից և դերասանուհին ենթադրում է, որ դրա պատճառն այն է, որ պրոդյուսերներն կարծում էին, որ նա նման էր Սեմի և Դինի «14-ամյա քրոջը»[24]։ Կրիպկեն պնդում է, որ կերպարը ճիշտ չի ընկալվել, ինչպես նաև կերպարին էր հասցեգրվում երկրպագուների վատ ռեակցիան նրա հեռացման համար[25]։ Ինչպես նաև Էշի կերպարը մահանում է երկրորդ եթերաշրջանի վերջում Իջևանատան ավերմանն զուգընթաց։ Էլլենը պետք է վերադառնար երրորդ եթերաշրջանում, սակայն սցենարիստների գործադուլի պատճառով այդ սերիան այդպես էլ չգրվեց[26]։ Սցենարիստները մտադրված էին, որ նա կհայտնվի երրորդ եթերաշրջանի վերջում[27], սակայն Ֆերրիսը մերժեց այն պատճառով, որ համարեց իրեն առաջարկված գործարքը անընդունելի[28]։ Այնուամենայնիվ, երկու դերասանուհիներն էլ հայտնվեցին որպես Ջոն և Էլլենը հինգերորդ եթերաշրջանում։
Երրորդ եթերաշրջանում սցենարիստները որոշեցին Ռուբիի կերպարը ավելացնել, ով դև էր և պնդում էր, որ Վինչեսթերների կողմնակիցն է։ Այդուհանդերձ The CW-ն պատվիրեց, որ մեկ ուրիշ կին ավելացվի սցենարի մեջ, և Բելա Տալբոտ կերպարն, ով եսակենտրոն գող էր ու վաճառում էր գերբնական առարկաներ ունևոր գնորդներին և ով արդեն մտադրված էր հայտնվելու մի շարք սերիաներում, դարձավ սերիալի կրկնվող կերպարներից[29]։ Վերջիվերջո Քեթի Քեսիդին և Լորեն Քոհենը ստացան համապատասխանաբար Ռուբիի և Բելայի դերերը, թեպետև նրանք լսումներ էին ացնել մեկը մյուսի դերի համար[30]։ Չնայած երկու դերասանուհիներն էլ հատնվեցին միայն վեց անգամ երրորդ եթերաշրջանում, տիտրերում իրենց սերիաների համար նրանք հիշատակված են «այլ դերերում» գրությամբ։ Եթերաշրջանի վերջում Բելան սպանվեց, իսկ Քեսիդիի հետ պայմանագիրն չերկարաձգեցին բյուջետային պատճառներով։ Ռուբիի դերի համար ևս մի քասթինգից հետո դերն հատկացվեց Ժենեվև Քորթեզեին (ով հետագայում ամուսնացավ Փադելաքիի հետ) մինչև կերպարի մահը եթերաշրջանի վերջում, ընդ որում լսումների ժամանակ կերպարն նկարագրած էր որպես «Սեմի սիրային հետաքրքրություն»։
Ցանկանալով սերիալի մեջ մտցնել քրիստոնեական առասպելաբանություն, սցենարիստները ստեղծեցին հրեշտակ Քասթիելին։ Քանի որ Կրիպկեն ցանկանում էր հրեշտակի ներկայացումը գաղտնի պահել, լսումների ժամանակ կերպարը նկարագրված էր որպես դև։ Միշա Քոլլինզը ստացավ այդ դերը։ Կատարելով իր դեբյուտը չորրորդ եթերաշրջանի սկզբում, Քասթիելը հարություն տվեց Դինին, ում հոգին գտնվում էր դժոխքում երրորդ եթերաշրջանի վերջում նրա մահից հետո, և դառնում է Վինչեսթերների կողմնակիցը։ Նախապես ծրագրված էր, որ կերպարն կհայտնվի միայն վեց սերիայում, բայց հետո դերը ընդլայնեցին։ Հինգերորդ և վեցերորդ եթերաշրջաններում Քոլլինզը ներառվել էր հիմնական դերասանական կազմի մեջ, որը, ինչպես կարծում է դերասանը, հիմնականում երկրպագուների աջակցության շնորհիվ է։ Յոթերորդ և ութերորդ եթերաշրջաններում Քասթիելը դարձավ երկրորդային կերպար, սակայն կրկին դարձավ գլխավոր հերոս իններորդ և տասներորդ եթերաշրջաններում։
Քասթիելի հետ մեկտեղ հայտնվեցին ուրիշ հրեշտակային կերպարներ, այդ թվում Ռոբերտ Ուիզդոմի կողմից կերպավորված «ռազմատենչ» և «դոգմատիստ» Յուրիելը, ով գաղտնի կերպով օժանդակում է Լյուցիֆերին; Ջուլի Մաքնիվենի դերակատարած ընկած հրեշտակ Աննա Միլթոնը, ով ի վերջո վերականգնում է իր հրեշտակային ուժը, բայց մնում է վտարանդի դրախտի համար; և Քուրթ Ֆուլլերը ով խաղում էր Քասթիելի վերակացու Զաքարիայի դերը, ով տենչում է սկսել Ապոկալիպսիս, որպեսզի հետագայում այն բերի Դրախտ Երկրի վրա։ Չնայած Ուիզդոմի կերպարը մահանում է, Մաքնիվենը և Ֆուլլերն շարունակում են խաղալ իրենց դերերը մինչև հինգերորդ եթերաշրջան։ Նրանց է միանում Մարկ Պելլեգրինոն, ով կերպավորում է վերջերս բանտարկումից արձակված՝ բայց ընկած հրեշտակապետ Լյուցիֆերին։ Պելլեգրինոն հայտնվում է Լյուցիֆերի կերպարում նաև յոթերորդ եթերաշրջանում, որպես հալյուցինացիա, որին անընդհատ տեսնում է Սեմը։ Պելլեգրինոն Քասթիելի դերի համար երկրորդ տարբերակն էր, և նրան առաջարկել էին Լյուցիֆերի դերը առանց լսումների։ Հետագայում Ֆուլլերի և Մաքնիվենի կերպարներն նույնպես մեռնում են, Հարվելլների երկու կերպարների հետ միասին։
Հինգերորդ եթերաշրջանը ներկայացնում է դև Քրոուլիին, դերակատարված Մարկ Շեփարդի կողմից, ով կդառնա Վինչեսթերների՝ գոյությամբ ամենաերկար երկրորդային անտագոնիստը և երբեմնակի հակահերոսը հեռուստասերիալում։ Քրոուլին հայտնվում է հինգերորդ եթերաշրջանի երեք սերիաներում Վինչեսթերներին օգնելու համար, որպեսզի նրանք կրկին զնդանեն Լյուցիֆերին իր վանդակում, որովհետև հավատում էր, որ մարդկությանը կործանելուց հետո, նրա հաջորդ թիրախը դևերն են լինելու։ Վեցերորդ եթերաշրջանում Քրոուլին դառնում է Դժոխքի Արքան և գլխավոր անտագոնիստներից մեկը։ Նա սկսում է համագործակցել Քասթիելի հետ, հրեշտակապետ Ռաֆայելին կանգնեցնելու համար, ով վեցերորդ եթերաշրջանի մյուս գլխավոր անտագոնիստն է, ապոկալիպսիսի վերսկսման փորձերի ժամանակից սկսած մինչև Քավարանի հոգիների օգտագործումն ու դրանից ստացած ուժը Քասթիելի հետ կիսումը։ Յոթերորդ եթերաշրջանում Քրոուլին դառնում է այն հակահերոսը, ով օգնում է Վինչեսթերներին Լևիաթանների վտանգի հետ, որոնց գլխավորում է Դիք Ռոմանը, այն բանից հետո, երբ նրանք ազատվել էին քավարանից Քասթիելի կողմից։ Քրոուլին դառնում է գլխավոր անտագոնիստը ութերորդ եթերաշրջանում, փորձելով բանեցնել Աստծո Խոսքերը, որպեսզի կանգնեցնի Վինչեսթերներին Դժոխքի դռները հավերժ փակելուց։ Իններորդ եթերաշրջանում, Քրոուլին դառնում է Վինչեսթերների պատանդը, բայց ստիպված է գործակցել Աբադդոնի հետ, փորձելով վերադարձնել Դժոխքի Արքայի իր նախկին կարգավիճակը։ Տասներորդ եթերաշրջանի համար Շեփարդի կերպարը դառնում է հիմնական հերոսներից մեկը։
Յոթերորդ եթերաշրջանը ներկայացնում է Քեվին Թրենին (դերակատարված Օսրիք Չաուի կողմից), աստծո մարգարեին, ով թարգմանում է Աստծո խոսքը, Վինչեսթերներին օգնելու համար լևիաթաններին կանգնեցնելու գործում։ Ութերորդ եթերաշրջանում Քեվին Թրենը փորձում է թարգմանել մեկ ուրիշ Աստծո Խոսք, որպեսզի գտնի Դժոխքի դռները փակելու միջոցները։ Իններորդ եթերաշրջանում Քեվինը փորձում է գտնել միջոց, ընկած հրետակներին ետ դեպի Դրախտ վերադարձնելու համար, բայց սպանվում է Գադրիելի կողմից, ով տիրացել էր Սեմի մարմնին։
Յոթերորդ եթերաշրջանում է ներկայացված նաև Չարլի Բրեդբըրին, հանճարալիր հաքեր, ով աշխատում է Ռիչարդ Ռոման Էնտերփրայսիսում։ Ֆրենկի կոշտ սկավառակի ինֆորմացիան ձեռք բերելուց և հրեշների գոյության մասին իմանալուց հետո, Չարլին դառնում է Վինչեսթերների կողմնակիցը, և մերթ ընդ մերթ օգնում է նրանց տեխնիկական խնդիրների ը որսերի հետ։
Իններորդ եթերաշրջանում հայտնվում է հրեշտակ Գադրիելը, ով սկզբնապես ներկայանում է որպես Եզեկիել, դերակատարված Թամո Փենիքեթթի և Փադելաքիի կողմից։ Այն բանից հետո, երբ Սեմը լրջորեն վիրավորված է Դժոխքի դռները փակելու համար պահանջվող փորձությունները գրեթե ամբողջությամբ կատարելուց հետո, Գադրիելը գալիս է Դինի մոտ օգնելու համար՝ լսելով նրա աղոթքը։ Նա դառնում է Դինի կողմնակիցը և մտնում է Սեմի մարմնի մեջ, նրան ներսից բուժելու համար։ Սակայն Գադրիելի իրական ինքնությունը բացահայտվում է Մետատրոնի կողմից, և պարզվում է, որ նա հենց այն պահապանն է, ով թույլ է տվել Լյուցիֆերին մտնել Եդեմ և դրա համար բանտարկված էր, մինչ հրեշտակների անկումը։ Հետո Գադրիելը միավորվում է Մետատրոնի հետ, փորձելով իր մեղքերը քավել բոլոր հրեշտակների առջև և առաջնորդել նրանց ետ դեպի Դրախտ։ Նա սպանում է Քեվին Թրենին և հետո վտարվում է Սեմի կողմից և կրկին զբաղեցնում է իր սկզբնական կաղապար-մարմինը։ Այնուհանդերձ, երբ Մետատրոնը սկսում է զոհաբերել հրեշտակներին իր պլանների իրագործման համար, Գադրիելը սկսում է զղջալ և միանում է Սեմին, Դինին և Քասթիելին։
Քանի որ հեռուստասերիալը հիմնականում կենտրոնացած է երկու Վինչեսթեր եղբայրնրի վրա, սցենարիստները հասկացան, որ հանդիսատեսը կիմանա, որ նրանց կերպարները վտանգի մեջ չեն գտնվում մշտապես սպանվելիս։ Սա ուղղելու համար, անձնակազմը հաճախ սցենարի մեջ է մտցնում հյուրական կերպարների և երբեմն նրանք մահանում են, որպեսզի սերիաներն ավելի լարված լինեն։
Սյուժե
խմբագրելԵթերաշրջան 1
խմբագրելԱռաջին եթերաշրջանը, որի պրեմիերան կայացել է 2005 թվականի սեպտեմբերի 13-ին, իսկ վերջին սերիան դուրս է եկել 2006 թվականի մայիսի 4-ին, կազմված է 22 սերիաներից։ Առաջին 16 սերիաները եթեր են դուրս եկել երեքշաբթի օրերին ժամը 21:00, իսկ հաջորդող սերիաները տեղափոխվել են հինգշաբթի նույն ժամին[31]։
1983 թվականի նոյեմբերի 2-ին, երբ Սեմ Վինչեսթերը դեռ նորածին էր, իսկ նրա մեծ եղբայրը՝ Դինը, ընդամենը 4 տարեկան, նրանց մորը՝ Մերի Վինչեսթերին, սպանեց գերբնական մի ուժ։ Նրանք ճամփորդում են իրենց հոր՝ Ջոն Վինչեսթերի հետ, և փնտրում այն արարածին որը սպանել է Մերիին։ Տարիներ անց Դինը և Սեմը միավորվում են, որպեսզի գտնեն հորը, որը վերջին որսի ժամանակ անհետացել էր։ Ճանապարհին Սեմը և Դինը որսում են գերբնական արարածներ, ինչպիսիք են ուրվականներ, վամպիրներ, ոգիներ, դևեր, ինչպես սովորեցրել էր իրենց հայրը։
Եթերաշրջան 2
խմբագրելԵրկրորդ եթերաշրջանը բաղկացած է 22 սերիաներից, որոնք դուրս են եկել հինգշաբթի օրերին ժամը 21:00-ին սկսած 2006 թվականի սեպտեմբերի 28-ից և վերջացրած 2007 թվականի մայիսի 17-ին[32]։
Վինչեսթեր եղբայրները շարունակում են իրենց որսը այն դևի վրա, որը սպանել էր իրենց մորը, նրանց օգնում են այլ որսորդներ. Էլեն Հարվելը, Ջո Հարվելը և Աշը։ Հոր հետ միասին նրանք կարողացան ձեռք բերել այն զենքը, որով կարելի է սպանել Ազազելին. կոլտը, սակայն Դին Վինչեսթերը կոմայի մեջ է ընկնում և կարող էր մահանալ, սակայն նրա հայրը տալիս է կոլտը և ոգին որպեսզի տղան ապաքինվի։ Հոր մահից հետո եղբայրները իմանում են որ Ազազելը ցանկանում է բացել դժոխքի դարպասները և բաց թողնել այնտեղից բոլոր դեմոններին, սակայն դրա համար նրան կոլտն էր հարկավոր, և նա ունի այն։
Եթերաշրջան 3
խմբագրելԵրրորդ եթերաշջանը կազմված է 16 սերիաներից, որոնք եթեր են դուրս եկել ժամը 21:00-ից սկսած 2007 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2008 թվականի մայիսի 28-ը[33]։ Սկզբում եթերաշրջանի համար պատվիրած էին 22 սերիա. սակայն արտադրությունը կանգ առավ 2007 թվականի դեկտեմբերի 5-ից 12-րդ սերիայի վրա սցենարիստների գործադուլի պատճառով։ Եթերաշրջանը կարճացվեց մինչև 16 սերիա, իսկ նոր 4 սերիաները դուրս եկան 2008 թվականի ապրիլի և մայիսին[34]։
Հարյուրավոր դեմոներ ազատության մեջ դուրս եկան այն ամենից հետո, երբ դարպասները որոշ ժամանակ բաց էին, և աշխարհի վրա շատ լուրջ սպառնալիք կախվեց։ Եվ նորից Վինչեսթեր եղբայրները շատ աշխատանք ունեցան։ Իսկ ժամանակը անողոք առաջ էր վազում. մեկ տարի է անցել Դինի և դեմոնի միջև պայմանի կնքումից, որից հետո նրա եղբայրը կյանքի էվերադարձել։
Եթերաշրջան 4
խմբագրելՉորրորդ եթերաշրջանը կազմված է 22 սերիաներից, որոնք եթեր են դուրս եկել 2008 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև 2009 թվականի մայիսի 14-ը հինգշաբթի օրերին ժամը 21:00-ին[35]:
Դին Վինչեսթերը հանկարծակի վերադառնում է դժոխքից։ Գտնելով Բոբբի Սինգերին և Սեմին, Դինը փնտրում է այն արարածին, որը վերակենդանացրել է իրեն, բայցպարզվում է որ ոչ մի դեմոն չի կարող այդպիսի բան անել։ Եվ ամբողջ եթերաշրջանի ընթացքում փորձում են կանխարգելել 66 կնիքների կոտրումը, որոնք կոտրում է Լիլիթը, որպեսզի Լյուցիֆեռը վերադառնա դժոխքից և ստեղծի աշխարհի վերջը։
Եթերաշրջան 5
խմբագրելՀինգերորդ եթերաշրջանը, որի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի սեպտեմբերի 10-ին, իսկ վերջին սերիան 2010 թվականի մայիսի 13-ին, կազմված է 22 սերիաներից, որոնք դուրս են եկել եթեր ժամը 21:00-ին հինգշաբթի օրերին[36]։ Այս եթերաշրժանը վերջնականն էր համարվում, այնպես ինչպես Էրիկ Կրիպկեն առաջ ասել էր, որ ցանկանում է 5 եթերաշրջան նկարահանել[37]։ Չնայած այդ ամենին Պադալեկին և էքլսը պայմանագիր կնքեցին 5-րդ եթերաշրժանի համար[38], իսկ The CW հեռուստաալիքը երկարացրեց 6-րդ եթերաշրջանի շոուն մինչև 2010 թվականի փետրվարի 16-ը[39]։
Ջարդվել է վերջին կնիքը, Լյուցիֆեռը ազատ է և պատրաստվում է կատարել Առմագեդոնը։ Այս ամենում նրան ակտիվ ձևով օգնում են Ապոկալիպսիսի հեծյալները։ Աշխարհի վերջը տեղի չի ունենա եթե երկու հրեշտակապետները՝ Միխաիլը և Լյուցիֆերը չմենամարտեն։ Սակայն հրեշտակապետները չեն կարող մենամարտել առանց մարմինների, որոնք են Վինչեստեր եղբայրները։ Հույս չկա։ Եղբայրներին մնում է միայն անհույս կռվել։ Հետագայում սյուժեյի ընթացքում եղբայրները պետք է շատ դժվար որոշումներ կայացնեն։ Հեծյալները վտանգավոր են։ Նրանք թմրեցնում են մահկանացու մարդկանց մտքերը, չասելով սատանայական վիրուսի՝ «Կրոատոն»-ի մասին, մարդկային տեսակի վերացման Լյուցիֆերի ծրագիրը... Եղբայրներին հաջողվում է պարզել որ Հեծյալների մատանիների շնորհիվ կարելի է նորից բացել դեմոնի վանդակը և նրան ետ ուղարկել, բայց արդյո՞ք կարող են եղբայրները անել դա։
Եթերաշրջան 6
խմբագրել6-րդ եթերաշրջանը կազմված է 22 սերիաներից, որոնք եթեր են դուրս եկել հինգշաբթի օրերին ժամը 21:00-ին սկսած 2010 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև 2011 թվականի մայիսի 20-ը։ Այս եթերաշրջանից սկսած Էրիկ Կրիպկեն այլևս հեռուստասերիալի կառավարիչը չէր, սակայն մնաց խորհուրդ տվող գործադիր պրոդյուսերի դերում, Սերա Գեմբլը իր վրա վերցրեց նրա պարտականությունները[40]։
Անցավ մեկ տարի այն բանից հետո, երբ Սեմը ցատկեց վանդակի մեջ Լյուցիֆերի հետ։ Դինը փորձում է սովորական կյանքով ապրել Լիզայի և նրա որդու հետ միասին՝ մոռանալով որսորդության մասին։ Բայց հանկարծակի հայտնվում են Ջիները, որոնք ցանկանում են վրեժ լուծել իրենց մահացած ընկերոջ համար։ Նրանք թունավորում են Դինին, բայց մահից նրան փրկում է Սեմը։ Դինը իմանում է, որ Սեմը և իր պապը հանկարծակի վերակենդանացել են մեկ տարի առաջ, և այդ ժամանակվանից միասին որսորդությամբ են զբաղվում։ Միանալով նրանց ջոկատին՝ Դինը որոշակի տարօրինակ բաներ է նկատում Սեմի վարքի մեջ։ Կաստիելի օգնությամբ նա իմանում է, որ Սեմը հոգի չունի, այն դեռ փակված է վանդակում Լյուցիֆերի և Միքայելի հետ միասին։ Ավելի ուշ հայտնի է դառնում, որ Սեմին վերակենդանացրել է դեմոն Կռոուլին, ով Լյուցիֆերի անհայտանալուց հետո գլխավորն է դարձել դժոխքում։ Սեմի հոգով նա շանտաժ է անում եղբայրներին, և ասում է որ նրանք իր համար ամեն տեսակի չար արարածներ գտնեն, որպեսզի ինքը իմանա թե որտեղ է գտնվում քավարանը։ Սակայն դա նրանց շատ շուտ է հոգնեցնում, և նրանք Կաստիելի օգնությամբ մտնում են Կռոուլիի ապարանքը, որպեսզի ստիպեն որ նա վերադարձնի Սեմի հոգին։ Սակայն նա խոստովանում է, որ չի կարող դա անել։ Կաստիլելը այրում է դեմոնի մարդկային ոսկորները, և Կռոուլին մահանում է։ Սինը օգտագործում է այն մատանին, որը իրեն էր տվել Մահը, որպեսզի կապվի նրա հետ։ Նա խնդրում է Մահին, որ վերջինս վերադարձնի Սեմի հոգին։ Մահը, որպես փոխհատուցում, Դինից մի բան է խնդրում։ Դինը համաձայվում է, սակայն չի կարողանում կատարել առաջադրանքը։ Սակայն ամեն դեպքում Մահը վերադարձնում է Սեմի հոգին, նրա գլխում պատ դնելով, առանձնեցնելով հիշողությունները Դշողքի մասին, որոնք կարող են սպանել Սեմին։ Երբ Սեմը արթնանում է, պարզվում է, որ նա ոչինչ չի հիշում այն պահից երբ փակվում է Լյուցիֆերի հետ վանդակում։ Դինը չի կարողանում եղբորը պատմել այսպես կոչված պատի մասին, որը չի թողնում որ նա հիշի ինչ է տեղի ունեցել այս կես տարում։ Եղբայրները կրկին սկսում են իրենց որսորդությունը չար արարածների վրա։ Սակայն Սեմը ինքն է իմանում ամեն ինչի մասին Կաստիելի կողմից, և որոշում է ողղել այն ամենը, ինչը եղել է այս կես տարում։ Հարաբերությունները եղբայրների միջև կրկին բարելավվում են։ Եղբայրները նոր հրեշի` Եվային են հանդիպում, ով բոլոր գերբնական արարածների մայրն է։ Եվան ցանկանում է նոր արարածներ ստեղծել, որպեսզի վերացնի մարդկային ցեղը, այն բոլոր տանջանքների համար, որ իր երեխաներին է պատճառել Կռոուլին։ Վինչեստերները իմանում են, որ Եվային կարելի է սպանել միայն Փյունիկի մոխրի շնորհիվ։ Այդ իրի համար, եղբայրները անցյալ են վերադառնում, դեպի Վայրի Արևմուտքի շրջանները։ Փյունիկը դա գերբնական արարած է, որը փակված է մի ավազակի մարմնի մեջ։ Անցյալում Վինչեստերները ծանոթանում են Սամյուել Կոլտի հետ, ով ստեղծել է լեգենդար ատրճանակը։ Ավելի ոիշ եղբայրները սպանում են Փյունիկին, և մեծ դժվարությամբ գտնում են նրա փոշին։ Դինը սպանում է Եվային, բայց մինչև մահանալը նա եղբայրներին պատմեց ամբողջ ճշմարտությունը այն մասին, որ Կրոուլին դեռ ողջ է, և դեռ ցանկանում է գտնել Քավարանը, որպեսզի ստանա այնտեղ գտնվող հոգիների անսահման ուժը։ Իսկ նրան այդ գործում օգնում է Կաստիելը։ Խռովարար հրեշտակը որոշել է պայման կնքել դեմոնի հետ, որպեսզի վերջապես վերջ դնի քաղաքացիական պատերազմին, որը տեղի է ունենում Երկնքում։
Դինը ծանր է տանում Կաստիելի դավաճանությունը, և չնայած իրենց ընկերությանը, որոշում է խանգարել հրեշտակին, որպեսզի նա չբացի Քավարանը։ Կռոուլին ծանր քայլ է անում եղբայրների դանդաղեցնելու համար, և դրա համար նա առևանգում է Լիզային և Բենին։ Վինչեստերները փրկում են պատանդներին, և Դինը ցանկանում է, որ Կաստիելը ջնջի նրանց հիշողությունը այն ամենի մասին, ինչը տեղի է ունեցել իրենց միջև։ Լիզան և Բենը մոռանում է որ երբևէ ծանոթ են եղել Դինի կամ այլ գերբնական երևույթների հետ։
Ավելի ուշ Կաստիելը վերջին անգամ զգուշացնում է եղբայրներին, ո նրանք չխառնվեն իր ծրագրերին, Կասը շանտաժ է անում Դինին այն բանով, որ կքանդի Սեմի գլխի մեջ գտնվող «պատը», իսկ երբ Դինը չի լսում նրան, քանդում է Սեմի հիշողության պատը։ Դա բերում է այն բանին, որ Սեմը կոմայի մեջ է ընկնում, և նրա հիտակցությունը խառնվում է։ Որպեսզի վերադառնա իրականություն, նա պետք է գտնի և վերադարձնի բոլոր հիշողությունները։ Դրա համար նա պետք է հանդիպի իրեն առանց հոգու և իրական իրեն, որը հիշում է Դժոխքը։ Հաղթահարելով իր մութ կողմերը, Սեմը իր մեջ ուշ է գտնում և արթնանում է։
Լուսնի խավարման օրը, երբ Կաստիելը և Կրոուլին ցանկանում են բացել Քավարանը, Կաստիելը հանկարծակի փոխում է պայմանները և Կռոուլիին առաջարկում է կամ փածչել կամ մահանալ։ Կռոուլին փախչում է, սակայն ետ է գալիս դեմոնների և Ռաֆաիլի օգնությունով։ Ճիշտ ժամանակին են գալիս Վինչեստերները և Բոբբին։ Կաստիելը հեռանում է, իսկ Կռոուլին արտասանանում է այն կախարդանքը, որի միջոցով պետք է բացեր Քավարանը։ Ոչինչ տեղի չի ունենում։ Կրկին հայտնվում է Կաստիելը։ Պարզվում է, որ նա խառնել է այն ամնեը, ինչը հարկավոր էր կախարդանքը իրականացնելու համար, և մինչը Կռոուլին վերջացրեց սխալ կախարդանքը, ինքը բացեց Քավարանը և իրեն վերցրեց բոլոր հոգիները։ Կաստիելը, կուրացած իր նոր զորությամբ, սկսեց իրեն նոր Աստված հայտարարել։ Վինչեստերները փորձում են համոզել Կաստիելին, որ այդպիսի հզորությունը հրեշտակին պետք չէ։ Սակայն Կաստիելը համաձայն չէ, և այլևս հրեշտակ չէ։ Հիմա նա համոզված է որ Աստված է, իսկ մարդիկ պետք է լսեն իրեն, հակառակ դեպքում նա կվերացնի նրանց։
Եթերաշրջան 7
խմբագրելՅոթերորդ եթերաշրջանը կազմված է 23 սերիաներից, որոնք եթեր են դուրս եկել ուրբաթ օրերին ժամը 21:00-ին սկսած 2011 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև 2012 թվականի մայիսի 18-ը։
Նոր եթերաշրջանի առաջին սերիան պատմում է այն մասին, որ Կաստիելը այնուամենայնիվ Աստված չէ, ինչպես որ արտահայտվել էր Մահը, «ընդամենը հրեշտակ-մուտանտ» է։ Դինը և Սեմը օգնում են Կաստիելին, ազատվել ոգիների այդ մեծամասնությունից, որոնք նրա մարմինը մասերի են բաժանում։ Սակայն սերիան ավարտվում է նրանով որ, ամենավտնագավոր արարածները կառավարում են Կաստիելին։ Դրանք ծովահրեշներն են, որոնց Աստված ստեղծել էր մինչև մարդկանց և հրեշտակներին ստեղծելը։ Շուտով Ծովահրեշները հասկանում են, որ հասարակ մարդու մարմինը չի կարող իր մեջ այդքան շատ ոգիներ պարունակել։ Սեմը սկսում է Լյուցիֆերի մասին տեսիլքներ տեսնել, որոնց մեջ նա համոզում է Սեմին որ, այն ամենը ինչը գտնվում է իր շուրջը դա ընդամենը տեսիլքներ են, և որ իրականում նրանք երկուսնել վանդակի մեջ են։ Դինը անհանգստանում է եղբոր համար, հասկանալով որ Սեմի այդ տեսանելի հանգստության տակ, տանջանքներ են թագնվում։ Կաստիելը մահանում է, իսկ Ծովահրեշները, ջրային պաշարների մեջ մտնելով, գնում են աշխարհի տարպեր ծայրեր։ Ծովահրեշները ջրի միջոցով մարդկանց մեջ են մտնում և ամբողջությամբ իրենց կառավարության տակ են վերցնում հիվանդանոցներից մեկը։ Որսորդության ժամանակ Սեմը մի իրավիճակի է հանդիպում, որը շատ տարիներ առաջվա մի իրավիճակի էր նման։ Չորրորդ սերիայում եղբայրները եգիպտական աստված Օսիրիին են հանդիպում, ով Դինի համար դատ է բացում, նրա առաջ դնելով Դինի անցյալում կատարած ձախողումները և նրա կողմից կատարած բարի գործերը։ Ոչինչ չէր լինի, եթե չլիներ Դինի հավերժական ինքնամեղադրումը և մեքի մեծ զգացողությունները։ Օսիրսի գլխավոր խաղաթուղթը մի հրեշ էր, ում Դինը սպանել էր նախորդ սերիայում։ Նա Սեմի նախկին ընկերուհին էր։ Տասը տարի անց նրան հանդիպելուց հետո, հրեշը համոզում է Սեմին, որ սպանում է միայն իր երեխային կերակրելու համար, և երբ նա առողջանա, ապա կվերջացնի այդ գործը։ Եղբայրը խնդրում է Դինին որ չսպանեն նրան․ «Եթե դու չես հավատում նրան, ապա հավատա ինձ»։ Սկզբում թվում էր, որ Դինը կհավատա եղբորը։ Սակայն սերիայի վերջում, մենք հասկանում ենք, որ որսորդը իր կանոնները չի փոխել, և վերջ ի վերջո սպանում է նրան։ Սպանությունից հետո, երբ նա դուրս էր գալիս սենյակից, մահացածի որդու հետ է հանդիպում, որը երդվում է, որ վրեժ կլուծի հենց որ մեծանա։ Եղբայրների հաջորդ քայլը կապված է վիճող զույգի հետ։ Ոչինչ չէր լինի, սակայն կախարդի և կախարդուհու վեճերից ոչ մի լավ բանի չսպասես։ Այդ դժվար իրավիճակից դուրս գալով, Վինչեսթերները իրենց ետևից ընկած Ծովահրեշին են հանդիպում։ Սակայն նրանց մահից փրկում է վերոհիշյալ կախարդը, հրեշին մի քանի օրով քնեցնելով։ Իսկ մյուս Ծովահրեշները, եղբայրների տեսքը ստանալով, գնում էին նրանց հետքերով, և սառնասրտությամբ սպանում էին մարդկանց, ընդ որում ցույց էին տալիս իրենց դեմքերը բոլոր տեսախցիկներին։ Ամբողջ Ամերիկան փնտրում էր եղբայրներին, իսկ այդ ժամանակ Բոբբին և շերիֆ Միլզը վերջապես Ծովահրեշներին ոչնչացնելու մի ձև են գտնում։ Եղբայրնեիրը սպանում են իրենց երկվորյակներին, սակայն մինչև մահանալը կեղծ Դինը պատմում է Սեմին, որ Դինը, չնայած եղբոր խնդրանքին, սպանել է նրա, հրեշ ընկերուհուն։ Սեմը անկեղծանալով գնում է եղբոր մոտից։
Սակայն այդ ընթացքում Կռոուլին փորձեց Ծովահրեշների վստահությունը ձեռք բերել, մերժում ստանալով, նա անհայտանում է։ Շուտով Բոբբին մահանում է, գլխավոր Ծովահրեշի կողմից, և հոգի է դառնում, ինչի մասին եղբայրները երկար ժամանակ չէին իմացել։ Նա չի ցանկյա ում անդրաշխարհ գնալ, և այդ պատճառով փախչում է քաղվորից, ով իր ետևից էր եկել և օգնում է եղբայրներին։ Սեմը իր տեսիլքների պատճառով հոգեբուժարան է ընկնում, որոնք առաժացել են Լյուցիֆերի պատճառով, և Դինը հուսահատության մեջ է ընկնում։ Սեղանից գիրք է ընկնում, և այդտեղից մի տղայի այցեքարտ է դուրս գալիս ով կարող է, փրկել Սեմին (ընդ որում գիրքը պատահական չի ընկել, այն Բոբբիի հոգին է գցած լինում)։ Այցեքարտի համարին զանգելով, Դինը իմանում է որ, այդ տղան հիանալի բուժակի է ճանաչում, ով ձեռքի մի հպումով կարողանում է բուժել։ Գալով այդ բուժակի մոտ, Դինը Կաստիելին է տեսնում։ Նա կորցրել է հիշողությունը և չգիտի, թե ով է ինքը։ Դինը նրան համոզում է, որ իր հետ հիվանդանոց գնա, որտեղ Կաստիելը հիշում է, թե ով է ինքը և ինչ է արել։ Եվ որպեսզի քաղի իր մեղքերը, նա Սեմի հիվանդությունը, իր վրա է վերցնում, հոգեբուժարանում մնալով։ Իսկ Սեմը առողջանում է։
Եղբայրները շարունակում են Ծովահրեշների դեմ իրենց որսորդությունը։ Նրանք իմանում են որ Բոբբին հոգի է, և փախել է իր քաղվորից։ Դինը զայրանում է և ասում է որ, ամեն ինչ իր հաջորդականությամբ պետք է գնա։ Հաջորդ սերիայում եղբայրներին Ֆրենկից նամակ է գալիս, և ասվում է որ Ֆրենկը մահացել է, և որ ինչ-որ մեկը ցանկանում է նրա համակարգչի կոշտ սկավառակը բացել։ Եղբայրները գընում են նրևա գտնվելոըւ մասը և աղջիկ կայահենի միջոցով նրանից մի ճամպրուկ են վերցնում։ Բոբբին կանգնեցնում է Դիկին եղբայրներին հետապնդելու ժամանակ։ Ճամպրուկի մեջ Աստծո խոսքն է լինում, որի ետևից նորեկ մարգարեն է գալիս և կարողանում է կարդալ այդ քարի վրա գրածը։ Հիմա եղբայրները գիտեն թե ինչպես սպանեն ծովահրեշներին։ Նրանց դրա համար մի արդարակյաց մարդու ոսկոր է պետք, որը երեք մահացածների արյունով պետք է լվացված լինի։ Հրեշտակները Կաստիելին տուն են բերում, որտեղ նրանց առանց դժվարության սպանում էԴիկ Ռոմանի ընկերներից մեկը։ Այդ եթերաշրջանի վերջին սերիայում, եղբայրները կարողանում են ստեղծել մի զենք որը կսպանի Դիկին, սակայն Դիկին սպանելով Դինը և Կաստիելը անհայտանում են։ Հայտնվում է Կրոուլին և հայտնում է որ Դիկի սպանությունը իր ծրագրի մի մասն էր։ Սեմը հարցնում է նրան թե որտեղ է Դինը, ինչին Կրոուլին պատասխանում է որ այդպիսի զենքի օգտագործումը կողմնակի ազդեցություն ունի։ Եթերաշրջանը ավարտվում է նրանով, որ Դինը և Կաստիելը հայտնվում են Քավարանում, որտեղ յուրաքանչյուր ոգի հրեշ է։ Կաստիելը անհայտանում է, և Դինը մենակ է մնում, որտեղ նրան հրեշներ են շրջապատում։
Եթերաշրջան 8
խմբագրելՈւթերորդ եթերաշրջանը կազմված է 23 սերիաներից, որոնք եթեր են դուրս եկել չորեքշավթի օրերին ժամը 21:00-ին սկսած 2012 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 2013 թվականի մայիսի 15-ը։
Քավարանում մեկ տարի մնալուց հետո Դինը վերադառնում է Երկիր առանց Կաստիելի, իր հետ բերելով Բեննի անունով վամպիրի։ Այս տարվա ընթացքում Սեմն այլևս չէր զբաղվում որսորդությամբ և սկսեց հանդիպել անասնաբույժ Ամելիայի հետ։ Դինի վերադառնալու ժամանակ նրանք արդեն բաժանվել էին։ Դինը թաքուն օգնում է Բեննիին, որ նա կարողանա գտնել իր մարմինը, և ցանկանում է միավորվել Սեմի հետ։ Միասին նրանք իմանում են, որ Կևինը փրկվել է Կռոուլիից։ Կևինը պատմում է նրանց, որ Կռոուլին ևս մեկ տապանաքար է գտել, որն Աստծո Խոսքով է գրված, և որի մեջ մի կախարդանք կա, որը կարող է հավերժ փակել Դժոխքի դռները, և բոլոր դեմոններին նույնպես։ Բացի դրանից կախարդանքը կարող է նաև բոլոր դեմոններին դուրս հանել Դժոխքից, և բաց թողնել նրանց երկրի վրա, ինչը ցանկանում է Կռոուլին։ Կևինը նաև ասում է, որ ինքը գողացել է տապանաքարը, իսկ Կռոուլին հետևել է նրան և ցանկանում էր սպանել նրա մորը։
Սեմը իմանում է Բեննիի մասին, և այդ պատճառով եղբայրները վիճում են։ Այդ ժամանակ Կաստիելն անհասկանալի ձևով վերադառնում է Քավարանից։ Կռոուլին կրկին բռնում է Կևինին և տանջում է նրան, ստիպելով պատմել այլ տապանաքարերի մասին, սակայն Կաստիելը փրկում է նրան։ Ավելի ուշ Վինչեստերները և Կաստիելը փրկում են Սամադրիել անունով մի հրեշտակի, սակայն մինչ այդ նա տանջելու պատճառով պատմում է, որ գոյություն ունի հրեշտակների տապանաքարը, որը կարող է մեծ վնաս հասցնել, եթե սխալ ձեռքեր ընկնի։ Վինչեստերները նաև իմանում են, որ իրենք Գիտելիքի Պահապանների` գաղտնի գործակալության հետևորդներն են, որը պահպանում էր գերբնական գիտելիքները, և մտնում են այդ գիտելիքների պահպանման վայրը, որը գտնվում է իրենց հայրենի նահանգ Կանզասում։ Սեմը և Դինը իմանում են, որ Դժոխքի դռները փակելու համար պետք է երեք առաջադրանք կատարեն, որոնցից երկուսը (դժոխքի շան արյան մեջ ընկնելը և դժոխքից անմեղ հոգի փրկելը և Դրախտ հասցնելը), Սեմը կարողանում է անցնել մինչև Կռոուլին կրկին կբռնի Կևինին և նրա նշումները դեմոնական տապանաքարի վերաբերյալ, որը նա թաքցրել էր։ Վինչեստերները և Կաստիելը գտնում են հրեշտակների տապանաքարը Մեգի օգնությամբ, սակայն նրան սպանում են, և Կաստիելը փախչում է դրա հետ միասին, որպեսզի պաշտպանի այն բոլորից, նույնիսկ եղբայրնեից։ Ապագայում Վինչեստերները գտնում են հրեշտակ Մետատրոնին, Աստծո Խոսքի գրողին, ինչպես նաև դեմոնների տապանաքարի մյուս կեսը, որից պարզվում է երրորդ առաջադրանքը` դեմոնի հոգու բուժումը։
Եթերաշրջանը երկու քեշբեք է պարունակում. առաջինը Սեմի և Ամելիայի շփումը, ինչպես նաև այն ժամանակը, որը Դինն անց է կացրել Քավարանում։ Պարզվում է, որ Կաստիելը, փակված լինելով Դինի հետ միասին Քավարանում, չի մահացել և փրկվել է խելագարությունից։ Սակայն վերջին պահին, երբ նրանք երկուսով պետք է վերադառնաին այնտեղից, Կաստիելը որոշում է մնալ, որպես պատիժ իր մեղքերի համար։ Կաստիելը Վինչեստերներից գաղտնի իմանում է, որ Երկիր է վերադարձվել մի խումբ հրեշտակների կողմից, որոնց կառավարում է Նաոմի անունով մի բարձրակարգ պաշտոնով հրեշտակ` Նաոմին, ով կառավորում է նրան։ Նաոմին ասում է նրան, որ Կաստիելը իրենց ոչ մի հանդիպում չի հիշի, և կսկսի ամեն ինչի մասին պատմել իրեն, ինչպես նաև Վինչեստերների գործողությունների մասին։ Կաստիելին կառավարելու հնարքը պարզվում է որ շատ հզոր է, այնքան ուժեղ, որ նա մի անմեղ հրեշտակի է սպանել։ Հետագայում Կաստիելին այլևս չեն կարողանում կառավարել ի շնորհիվ հրեշտակների տապանաքարի, և Նաոմին դառնում է Վինչեստերների օգնականը` նրանց գործընկերը։
Այդ ժամանակ Մետատրոնը փորձում է Կաստիելին համոզել փակել Դրախտի դարպասները, Կաստիելը համաձայնվում է և անցնում է փորձությունների առաջին օրերը. սպանել նիֆիլիմին` այսինքն մարդու և հրեշտակի հետևորդին, և վերցնել կուպիդոնի աղեղը։
Ութերորդ եթերաշրջանի վերջին սերիայում Վինչեստերներն անց են կացնում երրորդ առաջադրանքը և ցանկանում են պայման կապել Կռոուլիի հետ, սակայն իրականում ընդամենը ձևացնում են, և դրա միջոցով ցանկանում են փակել դեմոնին ձեռնաշղթաներով, որոնց վրա դեմոններին պահող կախարդանք կա։ Նրանք փորձում են բուժել դեմոնին, նրան մարդ դարձնելով, ինչպես ցույց էր տրված իրեբց նախնիների տեսահոլովակներում։ Սակայն հանկարծակի հայտնվում է Կաստիելը, և խնդրում է Դինին օգնել իրեն, Դրախտի դարպասները փակելու գործում, քանի որ Մետատրոնին բռնել էր Նաոմին։ Սեմը համոզում է Դինին օգնել Կաստիելին, իսկ ինքը 8 ժամվա ընթացքում պետք է բուժեր Կռոուլիին։ Նաոմին ասել է իրենց, որ Մետատրոնին բռնել է այն պատճառով, որ ինքը նրանց ընկերն է, և Մետատրոնը խաբում է և փորձում է վրեժ լուծել։ Բացի դրանից նա ասել է, որ եթե Սեմը վերջացնի առաջադրանքը, կմահանա։ Դինն անհապաղ գնում է Սեմի մոտ, փրկելով նրան։ Իսկ այդ ժամանակ Մետատրոնը վերցնում է Կաստիելի Պարգևը, անցկացնելով երրորդ առաջադրանքը։ Վերջին հատվածը ցույց է տալիս թե ինչպես են Հրեշտակները երկնքից Երկրի վրա ընկնում։
Եթերաշրջան 9
խմբագրելԻններորդ եթերաշրջանը կազմված է 22 սերիաներից, որոնք եթեր են դուրս եկել երեքշաբթի օրերին ժամը 21:00 սկսած 2013 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2014 թվականի մայիսի 20-ը։
Փորձություններից հետո Սեմը Կոմայի մեջ ընկավ։ Դինը փորձում էր անել ամեն ինչ, որպեսզի փրկի նրան, սակայն երբ հասկացավ, որ ամեն ինչ շատ բարդ է, բոլոր հրեշտակներին օգնության կանչեց, և հայտարարեց, որ Սեմը մահանում է, և որ ինքը Դին Վինչեստերն է, և որ պատրաստ է ընդունել ցանկացած հրեշտակի օգնություն։ Արդյունքում մրա մոտ մի հրեշտակ եկավ, և ներկայացավ որպես Իեզեկիիլ։ Սեմին զննելուց հետ նա հայտարարեց, որ շատ թույլ է, և կարող է Սեմին բուժել միայն նրա ներսից։ Հրեշտակը խաբկանքով մտավ Սեմի մեջ, և ջնջեց նրա հիշողությունները այն ամենի մասին ինչը տեղի էր ունեցել։ Այդ ժամանակ Կաստիելը, զրկված շնորհից, երկրի վրա է ընկնում։ Գարեթը` որսորդ և Դինի նախկին օգնականը, մարդագայլ է դառնում։ Կաստիելը կրկին հրեշտակ է դառնում, վերցնելով մեկ այլ հրեշտակի պարգևը։ Սեմի վիճակը ավելի լավանում, սակայն հետո պարզվում է, որ Սեմի մեջ ոչ թե հրեշտակ Իեզակիիլն է, այլ հրեշտակ Գադրիելը, ում պատճառով Լյուցիֆերը մտել էր Դրախտ, և այդ պատճառով բանտարկվել էր 700 տարով։ Դինը կնիքի օգնությամբ փորձում է խոսել Սեմի հետ, սակայն հրեշտակը կարողացավ փոխել կնիքը, և փախավ, սպանելով առաքյալ Կևինին, Մետատրոնի պատվերով։ Կռոուլին, Դինը և Կաստիելը, դուրս են հանում Սեմի մարմնից Գադրիելին, և այդ պատճառով նա վերադառնում է իր նախկին մամինը։
Սեմը և Դինը կրկին հանդիպում են հոգիների աճպարարների, և սկսում են որսորդությունը։ Կռոուլին սկսում է համագործակցել Դինի հետ, որպեսզի գտնի առաջին շեղբը և սպանի դժողքի ասպետ Աբադդոնին։ Նրանք գտնում են Կայենին, և վերջինս նրան է փոխանցում է իր Նշանը, ասելով, որ առանց նշանի շեղբ ոչ-մի հատկություն չունի։ Դինը սպանում է Աբադդոնին և հասկանում է, որ անընդհատ ցանկանում է սպանություն կատարել։ Կաստիելը հրեշտակների առաջնորդն է դառնում։ Հրեշտակները ասում են Կաստիելին, որ նա սպանի Դինին այն պատճառով, որ նա սպանել է Տեսսային, սակայն նա հրաժարվում է։ Արդյունքում Կաստիելի խումբը միանում է Մետատրոնին։ Գադրիելը անցնում է Վինչեստերների և ԿԱստիելի կողմը։
Վերջին սերիայում Դինը պարտվում է Մետատրոնին, ով իրեն Մեսիայի տեղն էր դրել, և իրեն Մարֆ էր անվանում։ Կաստիելը Երկինք է ընկնում և ջարդում է հրեշտակների կնիքը։ Այդ ժամանակ Մետատրոնը Դինին խփում է հրեշտակների շեղբով, վերջինս մահանում է։ Ինքը Մետատրոնը, վերադառնում է Դրախտ, որտեղ Կաստիելը և հրեշտակները բռնում են նրան, և փակում են երկնային բանտում։ Սեմը Դինի մարմինը բունկեր է բերում, իսկ ինքը իջնում է ներքև, որտեղ փորձում է կանչել Կռոուլիին։ Այդ ժամանակ Կռոուլին Դինի մարնի մոտ էր։ Նա պատմում է, որ Կաինը չէր կարող դիմանալ նշանի ուժին, և այդ պատճառով ցանկանում էր ինքնասպան լինել։ Սակայն նշանը չէր թողնում նրան, Կաինը հարություն է առել և հանդես եկել որպես Ասպետ-Դեմոն։ Սերիայի վերջում Դինը բացում է աչքերը, իսկ դիտորթը դրանց մեջ Խավարին է տեսնում, նա դեմոն էր դարձել։
Եթերաշրջան 10
խմբագրելՏասերորդ եթերաշրջանը կազմվաջ է 23 սերիաներից, որոնք եթեր են դուրս եկել 2014 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2015 թվականի մայիսի 20-ը։ Մինչև 2015 թվականի մարտի 18-ը հեռուստասերիալը ցույց են տվել երեքշաբթի օրերին, իսկ ավելի ուշ չորեքշաբթի օրերին նույն ժամին։
Դինը դեմոն է դառնում Քրոուլիի շնորհիվ։ Նա փախչում է Վինչեսթերների «քարանձավից»։ Սեմը փորձում է գտնել Դինին, և վերջ ի վերջո նրան հաջողվում է։ Սեմը եղբորը վերադարձնում է մաքրած արյունով, և նա կրկին մարդ է դառնում։ Կրոուլին օգնում է Կասին, որպեսզի նա ապրի, այն պատճառով որ վերջինիս պարգևը անընդհատ հանգչում է։ Վինչեսթեր եղբայրները որսորդության են գնում։ Մնում է միայն Դինին ազատել Կայենի նշանից, բայց ինչպես դա անել, եղբայրները չեն պատկերացնում։ Սակայն ամեն դեպքում Կաստիելը գտնում է իր Պարգևը, ինչի համար վճարում է այն որ Մետատրոնը «Աստծո Խոսքի» հետ միասին փախչում է։ Նշանը երկու եղբայրներին էլ ավելի շատ անհարմարություններ է պարգևում։
Սերիաներից մեկում եղբայրները հանդիպում են հին ծանոթ Չարլիին, իսկ Ռավենայից իմանում են որ, կայենյան նշան ոչ ավելին է քան սովորական անեծք, որը կարելի է հանել։ Չարլին խոստանում է օգնել նրանց պատասխաններ փնտրելով։ Եղբայրները սովորական որսորդությամբ են զբաղվում, քանի դեռ Չարլին կրկին չի հայտնվում։ Նա անիծվածների Գիրքն է գտնում, որտեղ գրված է թե ինչպես հանել նշանը, սակայն գիրքը սկսում են փնտրել դրա տերերը, ովքեր հանդիսանում են ամբողջ աշխարհի տիրակալները։ Մի կռվի ժամանակ Դինը սպանում է նրանց ընտանիքի ներկայացուցիչներից մեկին և ասում Սեմին որ նա այրի գիրքը։ Սակայն Սեմը սովորական գիրք է այրում։ Որպեսզի օգնի Դինին, Սեմը Ռովենայի հետ պայման է կապում Դինից գաղտնի. գրքի վերծանումը նրա փոխարեն որ Սեմը կսպանի Ռավենայի որդուն` Կռոուլիին։ Սեմը համաձայնվում է։ Ռովենա ով Սեմի կողմից շղթայված է, այդքան էլ չի շտապում գրքի վերծանման հարցում, այդ ժամանակ Սեմը որոշում է հրավիրել Կաստիելին և Չարլիին, որպեսզի նրանք օգնեն։ Եղբայրները ընտանիքի անդամներից մեկին են բռնում և տանջում են նրան, իսկ նա պատմում է, որ իրենք Ֆրանկենշտեյնների ընտանիքից է։ Կասի զանգը Սեմին, եղբայրներին շեղում է, և գերին փախչում է, պոկելով սեփական ձեռքը։ Ռովենան փորձում է կռվել Չարլիի հետ, և նրան դա հաջողվում է։ Մաիյնակ մնալով, նա կարողանում է բացել գրքի գաղտնիքները, և այդ թվերը ուղարկում է Սեմին։ Սակայն նրան հին ընտանիքի անդամներից մեկը գտնում է և սպանում է։ Մինչ մահը նա հասցնում է զանգել եղբայրներին, և գաղտնիքը Դինի համար պարզ է։ Դինը միայնակ գտնում է թե որտեղ է ապրում այդ ընտանիքը, և նրանց մոտ գերի է ընկնում։ Ազատվելով, Դինը սպանում է ամբողջ ընտանիքին, սակայն երեք մարդ գնացել են որսորդների պահոց, որպեսզի վերցնեն գիրքը և այրեն մնացածը։ Դինը նույնպես նրանց այդպես սպանում է, հենց այդ նուն տեղում նա կռվում է Կասի հետ, և քիչ էր մնում որ սպանի նրան։ Դինը միայնակ մեկ այլ քաղաք է գնում։
Գիրքը ծածկագրից հանված է, և կախարդանքի համար երեք առարկա է հարկավոր. արգելված պտուղը, արգելված իրը և կախարդի ամենասիրելի իրը:Կասը խաչմերուկ է գնում և կանչում է Կռոուլիին, խնդրելով նրան գտնել առարաները։ Սեմը Դինի հետքերով է գնում։ ՀԻասթափված լինելով, Դինը կանչում է Մահին։ Մահը պատմում է նրան, որ կայենյան նշանը դա կողպեք է, որը հողի տակ պահում է Խավարին, ում Աստված փակել է հին ժամանակներում, և նշանի առաջին կրողը եղել է Լյուցիֆերը։ Դինը խնդրում է Մահին սպանել իրեն, սակայն նույնիսկ ՄԱհը չի կարող դա անել, և առաջարկում է Դինին մի տեղ տանել, որտեղ նա ոչ մեկին չի վնասի։ Հայտնվում է Սեմը, խոսակցությունից հետո Մահը խնդրում է Դինին որ նա սպանի Սեմին, և նրան է տալիս իր մանգաղը։ Սակայն Դինը սպանում է Մահին։ Այդ ընթացքում Կռոուլին արդեն գտել քր երեք առարկաները, և Ռովենան կարողացավ կատարել կախարդանքը։ Նշանը հեռացված է Դինի ձեռքից։ Կախարդուհին ազատվում է և անշարջեցնում Կաստիելին և Կռոուլիին, ինչից հետո Կասին կախարդում է կատաղած շան անեծքով, և հրամայում է սպանել Կռոուլիին, իսկ ինքը փախչում է։ Գրքի կախարդանքը հեռացրեց նշանը, սակայն դրա հետ միասին հնագույն չարիք արդնացրեց։ Եղբայրները փորձում են փածչել մեքենայով, սակայն այն փոսն է ընկնում, և Խավարը հասնում է նրանց։
Եթերաշրջան 11
խմբագրելՏասնմեկերորդ եթերաշրջանը կազմված է 23 սերիաներից, որոնք եթերով ցույց են տվել 2015 թվականի հոկտեմբերի 7-ին և ցուցադրվել են չորեքշաբթի օրերին ժամը 21:00-ին:
Կաինի նշանը հանելուց հետո երկրի վրա նոր չարիք է հայտնվում, որի անունը Խավար էր։ Հուսահատվելով, Սեմը Աստծոն աղոթք է ուղարկում, և շուտով նրան անհասկանալի տեսիլքներ են երևում, ինչպես նա է կարծում ասվածային ծագման։ Գտնելով մարմնավորումը փոքր աղջնակի մեջ, Խավարը մարդկանց ոգիները կուլ է տալիս, և դրա հաշվին շատ արագ աճում է։ Կրոուլին փորձում է Խավարին իր կառավարման տակ վերցնել որպեսզի ավելի շատ կարողություն ստանա, սակայն Ամարան չի ցանկանում նրա հետ գործակցել։ Սեմը և Դինը պատրաստվում են սպանել Խավարին։ Կաստիելը որոշում է գնալ Մետատրոնի փնտրտուկներին, նրա կարծիքով վերջինս պետք է իմանա Խավարի մասին։ Դինը Ամարայի սենյակ է մտնում, սակայն հայտնվում է Կրոուլին; մեծ Վինչեսթերի և Դժոխքի Արքայի միջև կռիվ է ձևավորվում։ Դինին մահից փրկում է Ամառան, դեմոնը հասկանում է իր ուժերի փոքրամասնությունը և հետ է քաշվում, իսկ Ամառան հեռանում է։ Այդ ընթացքում Կաստիելը հետաքրքիր բան է իմանում Խավարի մասին. Մետատրոնի խոսքերից պարզվում է որ Խավարը Աստծո հարազատ քույրն է։ Բացի դրանից Սեմը հատուկ կապ է զգում Ամառայի հետ, իսկ Խավարը փոխադրություն է զգում դեպի նշանի նախկին կրողը, դա նշանակում է որ Դինը չի կարող սպանել Խավարին և դա Սեմը պետք է անի։ Սեմին շարունակում տեսիլքներ գալ։ Նա Լյուցիֆերի վանդակն է տեսնում և ամեն ինչ ցույց է տալիս նրան որ պետք է այնտեղ վերադառնալ։ Որպօեսզի վերջապես գտնել պատասխանները, Սեմը Կրոուլիի հետ միասին ստիպում Ռավենաին գտնել կախարդանքը։ Հայտնվում է Լյուցիֆերը։ Նա համաձայնվում է Խավարի հետ ունեցած խնդիրների մեջ օգնել, սակայն նրան մարմին է հարկավոր։ Սեմը հրաժարվում է և Լյուցիֆերը մաքրելով բոլոր նշանները Բինչեսթերին իր մոտ՝ վանդակ է տանում։ Բացվում է այն գաղտնիքը որ այս ընթացքում Սեմի տեսիլքների պատճառը ոչ թե Աստվածն էր այլ Լյուցիֆերը։ Դինը և Կաստիելը դժոխք են գնում, որպեսզի օգնեն Սեմին, սակայն Լյուցիֆերը նրանց իր մոտ է տեղափոխում, և նրանց միջև ճակատամարտ է սկսվում։ Ռովենան հնչեցնում է կախարդանքը, և Լյուցիֆերը լույսի մեծ ժայթքումից հետո անհետանում է։ Կրոուլին հրամայում է հեռանալ Դժոխքից և եղբայրները Երկիր է վերադառնում։ Քիչ անց Կաստիելը Կրոուլիի մոտ է վերադառնում։ Սակայն պարզ է դառնում որ Կաստիելի մարմնում Լյուցիֆերն է գտնվում․ հուսահատված այն բանից որ նրանք չեն կարող այս պատերազմում հաղթել Խավարին նա համաձայնվել էր այն բանին որ Լյուցիֆերը կարողանա օգտագործել իր մարմինը։ Լյուցիֆերը սպանում է Ռավենաին, վերադառցնում է իր գահը, իսկ Կրոուլիին շղթաներով կապում է, ամեն ձևով նրան ծաղրելով։
Խավարի դեմ պայքարում հույսի շող է հայտնվում; նրան հաղթելու համար կարելի է օգտագործել հին առարկաներ, որոնք պարունակում են Աստծո ուժը։ Սակայն նրանց քանակը սահմանակփակված է, գտնվելու վայրը անհայտ, և նրանց կարելի է օգտագործել ընդամենը մեկ անգամ։ Առարկաներից մեկը եղբայրները միանգամից օգտագործեցին վերցնելուց հետո, որի ընթացքում իմանում են Կաստիելի և Լյուցիֆերի գաղտնիքը։ Հաջորդ առարկան օգտագործեց Կրոուլին, փախչելով Լյուցիֆերի գերությունից; նա փորձում է Աարոնի ձողով սպանել Լյուցիֆերին, սակայն հարվածը իր վրա վերցնում մեկ այլ դեմոն, իսկ Լյուսցիֆերը ողջ է մնում։ Իսկ երրորդը օգտագործում է Լյուցիֆերը Ամարայի դեմ, բայց դրանից ոչինչ չի ստացվում և պարզ է դառնում որ Աստծո Ձեռքը չի աշխատում Խավարի դեմ և անհաջոց ճակատամարտից հետո Ամարան առևանգում է Լյուցիֆերին։ Կարծելով որ Լյուցիֆերը Աստծո միակ էակն է, որի վրա վերջինս թքած չունի, Ամարան սկսում է Տանջել սատանային, այն հույսով որ, Աստված դա այդպես չի թողնի։ Այդ ամենը հաջող է ընթանոմ, Աստված հայտնվում է եղբայրների մոտ բացելով իր անձը, այս ամբողջ ընթացքում աշխարհի ստեղծողը գրող Չակ Շիրլիի մեջ էր թաքնվում, նրա խոքերով՝ եթե թաքնվել ապա բոլորի առջև։ Սեմը և Դինը որոշում են փրկել Լյուցիֆերին Ամարայի ճանկերից, իմանալով որ Աստավծ-Չակը կարող է կռվի մեջ մըտնել Խավարի հետ միայն նրա շնորհիվ։ Փրկարարական աշխատանքների ընթացքում, Դինը որոշում է շեղել Ամառային, իսկ Սեմը, Դոնոտելլոն (նոր մարգարեն) և Մոտատրոնը կփրկեն Սատանային։ Լլուցիֆերին վանդակից հանելուց հետո, Ամարան միանգամից հայտնվում է։ Մետատրոնը հրամայում է նրանց երեքին փախչել, իսկ ինքը մնում որպեսզի Խավարի համար թակարդ գծի։ Երբ Խավարին չի հաջողվում թակարդի մեջ նստեցնել, Ամարան ոչնչացնում է Մետատրոնին։ Սեմը, Լյուցիֆերը և Դոնոտելլոն վերադառնում են պահապանների տուն, սակայն նարնց ճանապարհին հայտնվում է Խավարը։ Վերջին վայրկյանին Չակը տելեպորտացիայի է ենթարկում իրենց մեքենան դեպի տուն։ Այստեղ էլ Աստված հանդիպում է իր որդուն, ում մի ժամանակ հեռացրել էր Երկնքից։ Շուտով Խավարը Լյուցիֆերին հեռացնում է Կաստիելի մարմնից և շատ խոր ձևով վիրավորում է Աստծուն։ Իսկ հաջորդ սերիայում նա դանդաղ ուտում է արևը, սակայն շուտով Աստված Խավարի հետ հաշտվում է և նրանք հեռանում են, որպեսզի լույսի և խավարի միջև հավասարակշռություն լինի, ամեն ինչ նրա վրա է վերջանում որ Սեմը Կասի հետ միասին գալիս են փախստարան և այնտեղ նրանց ինչ-որ կին սպասում, ով Կասին Դրախտ է տանում, իսկ Սեմը ասում է որ նա հեռացնի զենքը և հաջորդ րոպեին կրակոց է լսվում։ Այդ ընթացքում Դինը դուրս է գալիս անտառից և այնտեղ նրան հանդիպում է իրենց մայրը։
Եթերաշրջան 12
խմբագրելՏասներկուերորդ եթերաշրջանը կազմված է 22 սերիաներից, որոնք սկսվել են ցուցադրվել եթերով 2016 թվակակի հոկտեմբերի 13-ից հինգշաբթի օրերին ժամը 21:00-ին:
Աստծո և Խավարի գնալուց հետո Դինը հանդիպում է իր մորը` Մերի Վինչեսթերին, ով վերածնունդ է առել Ամառայի կողմից։ Սկզբում Մերին չի հասկանում թե ինչ է տեղի ունեցել և որտեղ է գտնվում, քանի դեռ Դինը չի ասում նրա մահի մասին 33 տարի առաջ։ Մորը բացատրելուց հետո նրանք գնում են պահապանների բունկեր։ Կաստիելը` Անտոնիո Բեվելի կողմից աքսորված լինելով, իջնում է մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության բունկերից և ետ դառնալ է շտապում։ Դինը և Մերին այդ ընթացքում բունկեր են հասնում, և այնտեղ Սեմի արյունն են հայտնաբերում։ Շուտով նրանց է հասնում Կաստիելը և պատմում է թե ինչ է տեղի ունեցել, ինչից հետո նրանք երեքով գնում են Սեմին փնտրելու։ Կրտսեր Վինչեսթերը այդ ընթացքում տանջանքների է ենթարկվում Բրիտանական Լուսավորվածների կողմից, Բեվելը հետաքրքրվում է ինչպես են Վինչեթերները Խավարին հաղթել, ինչպես նաև մյուս որսորդները` ովքեր գտնվում են ԱՄՆ-ում։ Տոնիո ասում է որ երբ Սեմը ամեն ինչ ասի նրանն բաց կթողնեն։ Սակայ Սեմը նրանց չի հավատում և հրաժարվում է պատասխանել նրանց հարցերին, ասելով որ նրան հենց Սատանան է տանջել և նա ցանկացած տանջանքների կդիմանա։ Տանջանքների ժամանակ Սեմը փորձում է փախչել սակայն դա նրան չի հաջողվում։ Իսկ այդ շամանակ Լյուցիֆերը, Ամարայի կողմից Կաստիելի միջից աքսորված լինելով փորձում է նոր մարմին գտնել, իսկ նրա հետքով գնում է Կրոուլին այն հույսով որ կարող է սպանել Սատանային, քանի դեռ նա թույլ է։
Եթերաշրջան 13
խմբագրել2017 թվականի հունվարի 8-ին The CW-ն հայտարարեց, որ ֆիլմը երկարացրել է մինչև 13-րդ եթերաշրջանը[41]։
Դերերում
խմբագրելՍեմ Վինչեստեր
խմբագրելԴին Վինչեստերը ծնվել է 1979 թվականի հունվարի 24-ին Կանզաս նահանգի Լոուրենս քաղաքում Ջոն և Մերի Վինչեստերների ընտանիքում։ Նա ընտանիքի ավագ որդին է, ունի երկու եղբայր՝ Սեմ Վինչեստեր և Ադամ Միլեգան։
Դին Վինչեստեր
խմբագրելՍեմը ծնվել է 1983 թվականի մայիսի 2-ին Կանզաս մարզի Լոուրենս քաղաքում, Ջոն և Սեմ Վինչեստերների ընտանիքում։ Նա հանդիսանում է ֆիլմի երկու գլխավոր հերոսներից մեկը։ Նա զույգի երկրորդ երեխան է, և չորս տարով փոքր է իր ավագ եղբորից` Դինից[42]։ Նա անվանվել է իր մայրական պապի` Սեմյուել Կեմպբելլի անունով, Սամյուել Քեմբելլ[43]։
Երբ Սեմը ընդամենը վեց ամսական էր, նրա մայրը` Մարիան, սպանվեց դեմոն Ազազելի կողմից։ Դեմոնը նրան առաստաղին էր կպցրել, և Սեմին իր արյունով էր կերակրում։ Սեմը փրկվեց հրդեհից իր հոր շնորհիվ, ով հետո նրան տվեց չորս տարեկան Դինին, որպեսզի վերջինս նրան ավելի ապահով տեղ տանի։ Այդ պահից սկսած, Դինը իրեն պատասխանատու էր զգում Սեմի համար, և դարձավ նրա պաշտպանը, մասնակի չափով իր հոր կողմնային ճմշումների պատճառով, ով ասում էր, որ Դինը պետք է եղբորը անվտանգ տեղում պահի։
Սեմը և Դինը իրենց մանկությունը անց են կացրել ամեն շաբաթ մի քաղաք տեղափոխվելով, այն ժամանակ երբ իրենց հայրը գերբնական արարածներ էր որսում, և փորձում էր գտնել տղաների մոր անհայտ մարդասպանին։ Մինչև 8 տարեկանը Սեմը հավատում էր, որ իր մայրը մահացել է ավտովթարի պատճառով, իսկ իր հայրը կոմիվոյաժոր է, սակայն ամեն ինչ վերջացավ այն ժամանակ, երբ Դինը նրան գերբնական արարածներ ցույց տվեց[44]։ Սեմը սկսեց որսորդությամբ զբաղվել իր հոր և եղբոր նման մոտ 12 տարեկանում[45], սակայն շուտով նա սկսեց սովորական կյանքի մասին երազել, որը մեջ չէր լինի ոչ մի հրեշ. մեկ տարի անց ուսուցիչը խորհուրդ տվեց դուրս գալ «ընտանեկան բիզնեսից», և դա ասաց այն ժամանակ, երբ կարդաց Սեմի պատմությունը մարդագայլերի մասին[46]։ 19 տարեկանում, Ջոնի հետ վիճելուց հետո, Սեմը գնում է Սթենֆորդյան համալսարան՝ թողնելով իր ընտանիքին և որսորդական ընտանեկան կյանքը։
Կաստիել
խմբագրելԿաստիելն առաջին անգամ հայտնվել է 4-րդ եթերաշրջանի 1-ին սերիայում։ Հենց ինքը՝ կերպարը, օգտագործվել է հեռուստասերիալի մեջ քրիստոնեական դիցաբանություն մտցնելու համար։ Կաստիելը Դին Վինչեստերին վերադարձնում է դժոխքից։ Դրանից հետո Կաստիելն օգնում է Դինին և նրա եղբորը՝ Սեմին, տարբեր դեմոնների և հրեշտակների դեմ պայքարում։ Սկզբում կերպարը ընդհանրապես էմոցիաներ չի ցուցաբերում։ Հակառակ հեռուստասերիալի hրեշտակների կերպարների կարծրատիպին՝ Կաստիելն օգնում է մարդկանց և չի վնասում անմեղներին։
Երաժշտություն
խմբագրել«Գերբնականի» առանձնահատկությունը սինթեզված նվագախմբային պարտիտուրա է, չնայած ավանդական ակուստիկ գործիքները, ինչպիսիք են գիթառը և թավջութակը նույնպես օգտագործվում են։ Հատուկ գործիքները նաև օգտագործվել են որոշ դրվագներում, ինչպիսիք են բլյուզ երաժշտությունը, որը կատարվում էր հին դաշնամուրի վրա «Հավատ» դրվագում։ Մյուս հեռուստասերիալներին համեմատ, հեռուստասերիալի վրա աշխատում էին երկու կոմպոզիտոր՝ Կրիստոֆեր Լեններցը և Ջեյ Գրուշկան[47]։ Յուրաքանչյուր կոմպոզիտոր աշխատում էր յուրաքանչյուր երկրորդ դրվագի վրա, մյուսին լրացուցիչ ժամանակ տալով, պարտիտուրա գրելու համար, որը հաճախ վերջին հաշվով 30 րոպե է տևում դրվագի համար։ Նրանք մեղեդիներ են գրել սեփական դրվագների և կերպարների համար, միմյանց հետ աշխատելով, եթե դրվագների սյուժեները հատվում են։ Նրանք փորձել են պատճառաբանել էպիզոդների երաժշտությունը, օրինակ՝ «Մեռյալը ջրում» էպիզոդում, այն դրվագներում որոնցում ցուցադրվում է ջուր, հնչում են կրկնվող ու աններդաշնակ նոտաներ, իսկ «ջուր» և «մահանալ» բառերից հետո հնչում է ցածր տոնայնությամբ երաժշտություն, որպեսզի ստեղծել կլկլացնելու էֆեկտ[48]։ Երաժշտությունների միջև ընդհանրություններ կան, օրինակ եղբայրների և իրենց հոր մասին կադրերում, սակայն յուրաքանչյուր եթերաշրջանի երաժշտության մեկ երրորդը պետք էր նորից գրել[47]։
Եթե օրիգինալ պարտիտուրան օգտագործվում է էպիզոդների ընթացքում, սերիալի մյուս կարևոր առանձնահատկությունը օգտագործվում է կլասից ռոկի ձևով։ Էրիկ Կրիպկեն սպառնում էր դուրս գալ սերիալից, եթե հեռուստաալիքը թույլ չտա օգտագործել իր երաժշտությունը։ Մեծ մասը Կրիպկեի երգերի մասնավոր հավաքածուից է։ Իր սիրելի խմբերից մեկի՝ Led Zeppelin-ի երգերը շատ թանկ արժեն, որպեսզի դրանք հեռուստասերիալներում օգտագործեն, և միայն մի քանի էպիզոդների վերնագրերը հղումներ են Led Zeppelin խմբի երգերից Led Zeppelin[49]: Սերիալում մի քանի անգամ հնչում են այնպիսի խմբերի երգեր ինչպիսիք են Blue Öyster Cult, Bad Company, Ստիվի Ռեյ Վոն, Rush, Boston, Triumph и AC/DC: Յուրաքանչյուր եթերաշրջանի եզրափակիչ էպիզոդի վերջում սովորաբար հնչում է «Carry On Wayward Son» երգը Kansas խմբի կատարմամբ, երբ համառոտ ցուցադրվում է ողջ եթերաշրժանի հիմնական իրադարձությունները[50]։
Գրքերը
խմբագրելՀեռուստասերիալի հիման վրա բազմաթիվ վեպեր են գրվել։
Հայերեն անվանումը | Անգլերեն անվանումը | Հեղինակ | Հրատարակման ժամանակը | Հրատարակչություն | ISBN |
---|---|---|---|---|---|
Այլևս երբեք | Nevermore | Կիտ Ռ. Ա. ԴիԿանդիդո | 2007 թվականի հունիսի 27 | HarperEntertainment | ISBN 0-06-137090-8 |
Կախարդի կիրճը | Witch's Canyon | Ջեֆֆ Մարիոտի | 2007 թվականի հոկտեմբերի 30 | HarperEntertainment | ISBN 0-06-137091-6 |
Ոսկորռ բանալին | Bone Key | Կիտ Ռ. Ա. ԴիԿանդիդո | 2008 թվականի օգոստոսի 26 | HarperEntertainment | ISBN 0-06-143503-1 |
Վիշապի սիրտը | Heart of the Dragon | Կիտ Ռ. Ա. ԴիԿանդիդո | 2010 թվականի փետրվարի 16 | Titan Books | ISBN 1-84856-600-X |
Անպատիվ գործ | The Unholy Cause | Ջո Շրիբեր | 2010 թվականի մայիսի 4 | Titan Books | ISBN 1-84856-528-3 |
Որդիների պատերազմը | War of the Sons | Ռեբեկկա Դեսերտայն և Դեվիդ Ռիդ | 2010 թվականի օգոստոսի 31 | Titan Books | ISBN 1-84856-601-8 |
Անցավ տարի | One Year Gone | Ռեբեկկա Դեսերտայն | 2011 թվականի լայիսի 24 | Titan Books | ISBN 0-85768-099-4 |
Կոյոտի համբույրը | Coyote's Kiss | Կրիստա Ֆաուստ | 2011 թվականի հուլիսի 12 | Titan Books | ISBN 0-85768-100-1 |
Գիշերվա սարսափ | Night Terror | Ջոն Պասսարելլա | 2011 թվականի սեպտեմբերի 13 | Titan Books | ISBN 0-85768-101-X |
Անցման արարողություն | Rite of Passage | Ջոն Պասսարելլա | 2012 թվականի օգոստոսի 14 | Titan Books | ISBN 1781161119 |
Թարմ միս | Fresh Meat | Էլիս Հենդերսոն | 2013 թվականի փետրվարի 19 | Titan Books | ISBN 1781161127 |
Կտրված է մաշկից | Carved in Flesh | Տիմ Վագգոներ | 2013 թվականի ապրիլի 16 | Titan Books | ISBN 1781161135 |
Ազդեցություն
խմբագրելՎարկանիշներ
խմբագրելԵթերաշրջանների աստիճանը կազմված է հեռուստադիտողի կողմից ցանկացած սերիաի դիտման քանակների հիման վրա, որոնք դուրս են եկել եթեր The WB և The CW հեռուստաաիլիքներով։
Եթերաշրջան | Հեռուստաաիլիք | Թայմսլոտ (ET) | Եթերաշրջանի պրեմիերան[51] | Եթերաշրջանի վերջը[51] | Հեռուստասերիալի եթերաշրջանը | Աստիճան | Հանդիասատես (միլիոններ) |
Գնահատականը |
---|---|---|---|---|---|---|---|---|
1 | The WB | Երեքշաբթի 21:00 Հինգշաբթի 21:00 |
13 սեպտեմբերի 2005 թվականի | 2006 թվականի մայիսի 4 | 2005–06 | #165[52] | 3, 81[52] | 1, 4[52] |
2 | The CW | Հինգշաբթի 21:00 | 2006 թվականի սեպտեմբեր 28 | 2007 թվականի մայիսի 17 | 2006–07 | #216[53] | 3, 14[53] | 1, 1[53] |
3 | 2007 թվականի հոկտեմբերի 4 | 2008 թվականի մայիսի 15 | 2007–08 | #187[54] | 2, 74[54] | 1, 0[54] | ||
4 | 2008 թվականի սեպտեմբերի 18 | 2009 թվականի մասիսի 19 | 2008–09 | #161[55] | 3, 14[55] | 1, 1[55] | ||
5 | 2009 թվականի սեպտեմբերի 10 | 2010 թվականի մայիսի 10 | 2009–10 | #125[56] | 2, 64[56] | 1, 2[56] | ||
6 | Չորեքշաբթի 21:00 | 2010 թվականի սեպտեմբերի 24 | 2011 թվականի մայիսի 20 | 2010–11 | #134[57] | 2, 47[57] | 1, 1[57] | |
7 | 2011 թվականի սեպտեմբերի 23 | 2012 թվականի մայիսի 18 | 2011–12 | #176[58] | 2, 03[59] | 0, 89[59] | ||
8 | չորեքշաբթի 21:00 | 2012 թվականի հոկտեմբերի 3 | 2013 թվականի մայիսի 15 | 2012–13 | #152[60] | 2, 52[60] | 1, 1[61] | |
9 | Երեքշաբթի 21:00 | 2013 թվականի հոկտեմբերի 8 | 2014 թվականի մայիսի 20 | 2013–14 | #141[62] | 2, 81[62] | 1, 3[62] | |
10 | Երեքշաբթի 21:00 չորեքշաբթի 21:00 |
2014 թվականի հոկտեմբերի 7 | 2015 թվականի մայիսի 20 | 2014–15 | #156[63] | 2, 02[63] | 0, 8[63] | |
11 | Չորեքշաբթի 21:00 | 2015 թվականի հոկտեմբերի 7 | 2016 թվականի մայիսի 25 | 2015–16 | #158[64] | 2.27[64] | 1.0[64] |
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՔննադատների արձագանքը
խմբագրելԵթերաշրջաններ
խմբագրելԵթերաշրջան | Սերիաներ | Ցուցադրվել է | ||
---|---|---|---|---|
Պրեմիերա | Եզրափակիչ | |||
1 | 22 | Սեպտեմբերի 13, 2005 | Մայիսի 4, 2006 | |
2 | 22 | Սեպտեմբերի 28, 2006 | Մայիսի 17, 2007 | |
3 | 16 | Հոկտեմբերի 4, 2007 | Մայիսի 15, 2008 | |
4 | 22 | Սեպտեմբերի 18, 2008 | Մայիսի 14, 2009 | |
5 | 22 | Սեպտեմբերի 10, 2009 | Մայիսի 13, 2010 | |
6 | 22 | Սեպտեմբերի 24, 2010 | Մայիսի 20, 2011 | |
7 | 23 | Սեպտեմբերի 23, 2011 | Մայիսի 18, 2012 | |
8 | 23 | Հոկտեմբերի 3, 2012 | Մայիսի 15, 2013 | |
9 | 23 | Հոկտեմբերի 8, 2013 | Մայիսի 20, 2014 | |
10 | 23 | Հոկտեմբերի 7, 2014[65] | Մայիսի 20, 2015 | |
11 | 23 | Հոկտեմբերի 7, 2015 | Մայիս 2016 | |
12 | - | Հոկտեմբերի 13, 2016 | - |
Պարգևներ և անվանակարգեր
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.imdb.com/title/tt0460681/characters/nm0671032
- ↑ https://www.imdb.com/title/tt0460681/characters/nm0648486
- ↑ https://www.imdb.com/title/tt0460681/characters/nm0070810
- ↑ 4,0 4,1 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 «Fact scarier than fiction». The Daily Telegraph. 2007 թ․ մարտի 8. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Keveney, Bill (2005 թ․ օգոստոսի 17). «'Supernatural' is an eerie natural for WB». USA Today. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 Fernandez, Maria Elena (2006 թ․ հունվարի 5). «On the road trip from hell». The Age. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ 8,0 8,1 Donahue, Lauri (2005 թ․ սեպտեմբերի 7). «Kripke goes for 'Supernatural' chills». Toledo Free Press. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Children of the damned». The Sydney Morning Herald. 2006 թ․ հունվարի 16. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Knight, Nicholas, (Season 1 Companion), p.8
- ↑ Knight, Nicholas, (Season 1 Companion), p. 6
- ↑ «Supernatural: Your Burning Questions Answered!». TV Guide. 2006 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ 13,0 13,1 Rentmeester, Angie; Talmon, Noelle (2008 թ․ փետրվարի 14). «A 'Supernatural' Spin-Off? Death By Bad Taco? Series Creator Eric Kripke Explains». Starpulse. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ 14,0 14,1 «Supernatural Impala». Appeal-Democrat. 2008 թ․ հունվարի 10. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Supernatural interview with Jared Padalecki (Sam Winchester)». Newzline. 2007 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Knight, Nicholas, (Season 1 Companion), p. 126
- ↑ Knight, Nicholas, (Season 1 Companion), p. 130
- ↑ Begum, Mumtaj (2008 թ․ սեպտեմբերի 12). «Jensen Ackles enjoys doing Supernatural». The Star. Արխիվացված է 12/tvnradio/1985443&sec= օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ Rudolph, Ileane (2007 թ․ հոկտեմբերի 25). «Up Close with Supernatural's Jensen Ackles: Part 1». TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Ausiello, Michael (2009 թ․ օգոստոսի 19). «Ask Ausiello: Spoilers on 'Grey's', 'House', 'NCIS', 'Bones', 'Gossip Girl', 'Supernatural', and more!». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Knight, Nicholas, (Season 1 Companion), p. 140
- ↑ Knight, Nicholas, (Season 2 Companion), p.136
- ↑ Cohn, Angel (2006 թ․ հոկտեմբերի 19). «Supernatural's Creator Shares More Season 2 Secrets». TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Godwin, Jennifer; Ghosh, Korbi (2007 թ․ հուլիսի 22). «CBS News: Barney v. Dwight Smackdown, XOXO at CSI: NY, Ghost Gossip & More». E! Online. Վերցված է 2008 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Williams, Don (2008 թ․ հունվարի 30). «'Supernatural' Creator Talks about Going Up Against 'Lost'». BuddyTV. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Supernatural Burning Questions Answered!». TV Guide. 2008 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Williams, Don (2008 թ․ մարտի 3). «'Supernatural' Writer Discusses Remainder of Season 3». BuddyTV. Վերցված է 2010 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Ferris, Samantha (2008 թ․ մարտի 5). «Bad News on the Horizon...». SamanthaFerris.net. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Ausiello, Michael (2007 թ․ հուլիսի 21). «Supernatural Exec: "We Won't Be One Tree Hill with Monsters!"». TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ White, Cindy (2007 թ․ հուլիսի 23). «Supernatural Welcomes New Girls». SCI FI Wire. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Supernatural: Season 1». IGN. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Supernatural: Season 2». IGN. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Supernatural: Season 3». IGN. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Stack, Tim. 20185232_13, 00.html «Spring TV preview: Inside 26 shows». Entertainment Weekly. Վերցված է 2008 թ․ մարտի 27-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «Supernatural: Season 4». IGN. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Supernatural: Season 5». IGN. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Bekakos, Liana. «Supernatural Creator Eric Kripke Answers Fan's Questions – Part III». Eclipse Magazine. Վերցված է 2008 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Kubicek, John (2009 թ․ հունիսի 1). «Jensen and Jared Definitely In for a Likely 'Supernatural' Season 6». BuddyTV. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Ghosh, Korbi (2010 թ․ փետրվարի 16). «The CW renews 'Top Model, ' 'Vampire Diaries, ' 'Supernatural, ' 'Gossip Girl, ' '90210'». Zap2it. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Goldman, Eric (2010 թ․ փետրվարի 16). «Supernatural Renewed for Season 6». IGN. Վերցված է 2010 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Mitovich, Matt (2017 թ․ հունվարի 8). «The CW Renews The Flash, Supernatural, Crazy Ex and 4 Others». TVLine. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Writer: Eric Kripke, Director: David Nutter (September 13, 2005). «Pilot». Supernatural. Season 1. Սերիա 1. WB.
- ↑ Writer: Jeremy Carver, Director: Steve Boyum (October 2, 2008). «In the Beginning». Supernatural. Season 4. Սերիա 3. CW.
- ↑ Writer: Jeremy Carver, Director: J. Miller Tobin (December 13, 2007). «A Very Supernatural Christmas». Supernatural. Season 3. Սերիա 8. CW.
- ↑ Writer: Sera Gamble, Director: Phil Sgriccia (May 6, 2010). «Two Minutes to Midnight». Supernatural. Season 5. Սերիա 21. CW.
- ↑ Writers: Andrew Dabb & Daniel Loflin, Director: Adam Kane (January 29, 2009). «After School Special». Supernatural. Season 4. Սերիա 13. CW.
- ↑ 47,0 47,1 Larson, Randall D. (2006 թ․ հուլիսի 27). «The Supernatural Music of Christopher Lennertz». Mania. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Knight, Nicholas, (Season 1 Companion), p.147
- ↑ Bekakos, Liana (2008 թ․ ապրիլի 23). «Supernatural Creator Eric Kripke Answers Fan Questions – Part I». Eclipse Magazine. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Knight, Nicholas, (Season 1 Companion), p. 148
- ↑ 51,0 51,1 «Supernatural episodes». TV Guide. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ 52,0 52,1 52,2 «Season program ranking». ABC Medianet. 2006 թ․ մայիսի 9. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ 53,0 53,1 53,2 «Season Program Rankings». ABC Medianet. 2007 թ․ մայիսի 22. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ 54,0 54,1 54,2 «Season rankings». ABC Medianet. 2008 թ․ մայիսի 20. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ 55,0 55,1 55,2 «Season rankings». ABC Medianet. 2009 թ․ մայիսի 19. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ 56,0 56,1 56,2 Gorman, Bill (2010 թ․ հունիսի 16). «Final 2009–10 Broadcast Primetime Show Average Viewership». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ 57,0 57,1 57,2 Andreeva, Nellie. «Full 2010–2011 TV Season Series Rankings». Deadline.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Gorman, Bill (2012 թ․ մայիսի 24). «Complete List Of 2011-12 Season TV Show Viewership: 'Sunday Night Football' Tops, Followed By 'American Idol, ' 'NCIS' & 'Dancing With The Stars'». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ 59,0 59,1 Andreeva, Nellie (2012 թ․ մայիսի 24). «Full 2011–2012 TV Season Series Rankings». Deadline.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ 60,0 60,1 Bibel, Sara (2013 թ․ մայիսի 29). «Complete List Of 2012-13 Season TV Show Viewership: 'Sunday Night Football' Tops, Followed By 'NCIS, ' 'The Big Bang Theory' & 'NCIS: Los Angeles'». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Bibel, Sara (2013 թ․ մայիսի 29). «Complete List Of 2012-13 Season TV Show Ratings: 'Sunday Night Football' Tops, Followed By 'The Big Bang Theory, ' 'The Voice' & 'Modern Family'». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ 62,0 62,1 62,2 «Full 2013-14 TV Season Rankings». Deadline.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ 63,0 63,1 63,2 Bibel, Sara (2015 թ․ հունիսի 8). «Live+7 Ratings: Complete 2014-15 Season 'The Big Bang Theory' Leads Adults 18-49 Ratings Increase; 'The Messengers' Earns Biggest Percentage Increase, 'The Blacklist' Tops Viewership Gains». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
- ↑ 64,0 64,1 64,2 de Moraes, Lisa (2016 թ․ մայիսի 27). «Full 2015-16 TV Season Series Rankings: 'Blindspot', 'Life In Pieces' & 'Quantico' Lead Newcomers». Deadline.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Bibel, Sara (2014 թ․ հունիսի 25). «The CW Announces Fall Premiere Dates; 'The Vampire Diaries' Returns October 2, 'The Flash' & 'Supernatural' Premiere October 7». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2007-01-14 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերբնական (հեռուստասերիալ)» հոդվածին։ |