Վինչեստեր առեղծվածային տուն
Վինչեստեր առեղծվածային տունը մեծ առանձնատուն է Կալիֆորնիա նահանգի Սան Ժոզե համայնքում, որը մի ժամանակ եղել է հրանոթային խոշոր կալվածատիրոջ՝ Վիլյամ Ուիրթ Վինչեստերի այրու՝ Սարահ Վինչեստերի նստավայրը։ Գտնվում է հարավային Վինչեստեր ծառուղում, Սան Ժոզեում։ Աննա թագուհու վիկտորյանական ոճի առանձնատունը հռչակվել է իր չափսերով, ճարտարապետական հետաքրքրություններով և վարպետի նախագծած պլանի բացակայությամբ։ Այն Կալիֆորնիայի պատմական ուղենիշն է և ներառված է Պատմական վայրերի ազգային ուղեցույցում։ Պաշտոնական տվյալներով Վինչեստերը համարվում է Կալիֆորնիայի ԱՄՆ Առևտրային բաժնի կողմից հաճախ այցելվող երկու վայրերից մեկը՝ Սան Դիեգոյի Ուալի տնից հետո։
Սկսած 1884 թ․ կառույցի սկզբնական աշխատանքներից`շատերը, ներառյալ Վինչեստերը, պնդել են, որ կառույցը եղել է ուրվականների հաճախ այցելվող վայրը, ովքեր սպանվել են Վինչեստերի հրացաններից։ Վինչեստերի հսկողության տակ, որոշ հաշվարկներով, առանց դադարի, մինչև 1922 թ․ սեպտ․ 5 Սարա Վինչեստերի մահը, կառույցի հիմնավեր աշխատանքները շարունակվել են ժամացույցի շուրջը, որի աշխատաժամանակը անմիջապես նվազել է։ Ինչևէ, Սարա Վինչեստերի կենսագիրը պնդում է, որ Վինչեստերը "սովորաբար ամիսներ շարունակ ազատել է աշխատողներին":
Ներշնչում
խմբագրել1881 թ․ տուբերկուլյոզից մահացած ամուսնու մահից հետո, Սարա Վինչեստերը ժառանգում է ավելի քան 20.5 մլն․ դոլլար։ Նա դառնում է Վինչեստեր զինտեխնիկայի ընկերության հիսուն տոկոսի իրավատեր, կոպիտ հաշվարկով, տալով նրան օրական 1,000 $ գումար, որը 2013 թ. տվյալներով հավասար է օրը 23,000 $:
1884 թ-ին նա գնում է մի անավարտ բնակելի տուն Սանտա Կլարա հովտում և սկսում է իր նոր առանձնատան կառուցումը։ Հյուսներ է վարձում, ովքեր տան վրա աշխատում են օր ու գիշեր, մինչև որ այն դառնում է յոթհարկանի շքեղ առանձնատուն։ Տան ճարտարապետությունն իրականացել է առանց ճարտարապետի միջամտության, և կառույցին տրվել է պատահական նորաձևություն, այդ իսկ պատճառով տունն ունի բազմաթիվ տարօրինակություններ, ինչպես օրինակ, դռներ, որոնք ոչ մի տեղ չեն տանում, պատուհաններ, որոնք նայում են այլ սենյակների և աստիճաններ՝ տարօրինակ չափերի բարձրությամբ։ Այս տարօրինակությունները վերագրվում են նրա հոգիներին հավատալու փաստին[1]։
Մինչև 1906 թ. երկրաշարժը, տունը եղել է յոթհարկանի, բայց այսօր այն միայն չորս հարկանի է։ Տունը առավելապես կարմրափայտ է՝ տիկին Վինչեստերի նախընտրությամբ, այնուամենայնիվ նա տանել չի կարողացել այդ ամենը։ Ուստի նա պահանջել է կիրառել արհեստական հացահատիկ և ներկեր։ Հենց այդ պատճառով էլ տանը գրեթե բոլոր փայտերը ներկապատ են։ Տունը ներկելու համար պահանջվել է մոտ 20,500 ամերիկյան ներկի գալոն:Տունը կառուցվել է տատանվող հիմքից, որն էլ ըստ ենթադրության պահպանել է տունը ամբողջությամբ փլուզվելուց. 1906 թ. երկրաշարժից և 1989 թ. Լոմա Պրիետա երկրաշարժից։ Այս տեսակ կառույցը թույլ է տալիս տունը ազատորեն տեղափոխելու, քանի որ այն լիովին կցված չէ աղյուսե հիմքին։ Այնտեղ կա մոտավորապես 161 սենյակ, այդ թվում՝ 40 ննջարան, 2 դահլիճ (մեկը ավարտուն, մյուսը՝ կիսակառույց), ինչպես նաև 47 բուխարի, շուրջ 10.000 լուսամուտ, 17 ծխնելույզ, երկու նկուղ և երեք վերելակ։ Նրա սեփականությունը մի ժամանակ եղել է 162 ակր, բայց այդ ժամանակից ի վեր կալվածքը կրճատվել է՝ հասնելով 4.2 ակրի։ Այն ունի ոսկե և արծաթե ջահեր, ձեռքով հավաքած մանրահատակ, ինչպես նաև հսկայական գույների և նյութերի դասավորություն։ Վինչեստեր կալվածքում կար միայն մեկ գործող պետքարան, իսկ մնացած պետքարանները թակարդներ էին շփոթված ոգիների համար։ Ահա սա է նրա՝ ամեն գիշեր տարբեր սենյակներում քնելու պատճառը[2]։
Տան հարմարությունները հազվադեպ են եղել կառուցման ժամանակաշրջանում։ Այն ներառել է գոլորշային և օդային ջեռուցում, տան ժամանակակից պետքարան և կոյուղի, հրման կոճակով գազ, լույս, և տիկին Վինչեստերի անձնական (և միակ) տաք ցնցուղը։ Կա նաև երեք վերելակ, այդ թվում Օտիս էլեկտրատեխնիկա, որոնցից մեկը էներգիա է ստացել բացառիկ հորիզոնական հիդրավլիկ վերելակի մխոցից։
Տիկին Վինչեստերը երբեք չի խնայել զարդարանքի հարստացումը, որն էլ, թվում է, իր ավանդն է ունեցել ճարտարապետական գեղեցկության հարցում։ Շատ ցուցափեղկեր ստեղծվել են Tiffany ընկերության կողմից։ Նրանցից որոշները մշակվել են հատուկ նրա համար, այդ թվում ՝ "սարդոստայն" պատուհանը, որը հատկանշել է իր սիրելի վեբ-դիզայնը։ Այս պատուհանը երբեք չի տեղադրվել, բայց գոյություն ունի այսպես կոչված "25,000 $-անոց պահեստում". այսպես է կոչվում այն պատճառով, որ այդ պատուհանը ի սկզբանե գնահատված է եղել 25,000$: Այսօր այն անգնահատելի է, բայց 2015 թ. այն հավասարարժեք է եղել 354,026$: Մեկը մշակվել է հենց Tiffany-ի կողմից, այնպես որ, երբ լույսը ընկել է բրգաձև բյուրեղապակիներին, ծիածանը շրդադարձ է կատարել դեպի սենյակ։
Երբ Վինչեստերը մահացավ, նրա ողջ կարողությունը (բացառությամբ տան) կտակեց իր զարմուհին և անձնական քարտուղարը։ Նրա զարմուհին վերցրեց իրեն հարկավոր բաները, իսկ մնացածը հանեց աճուրդի։ Տան բոլոր կահույքի տեղափոխման համար պահանջվեց վեց բեռնատար մեքենա, վեց շաբաթ՝ օրական ութժամյա աշխատանքով[3]։ Տիկին Վինչեստերը ոչինչ չի հիշատակել իր առանձնատան մասին, և գնահատողները տունը անարժեք են համարել, որովհետև անկատար դիզայնի և կառույցի աննպատակահարմարության պատճառով երկրաշարժը մեծ վնաս է հասցրել շինությանը։ Այն վաճառվել է աճուրդում՝ տեղի ավանդատուի կողմից 135,000$-ով, և հետագայում 10 տարի վարձակալությամբ հանձնվել է Ջոն և Մայմե Բրաուններին, ովքեր էլ, ի վերջո, գնել են այն։ 1923 թ. փետրվարին՝ Վինչեստերի մահից հինգ ամիս հետո, տան դռները բացվել են հասարակության առջև՝ Մայմե Բրաունի գլխավորությամբ[3]։ 1924 թ.Հարրի Հուդինին շրջել է առանձնատանը և թերթին տրված հայտատարության մեջ այն անվանել է Առեղծվածային տուն։
Այսօր տունը պատկանում է Վինչեստեր ներդրումային ՍՊԸ-ին.[4] սեփական կազմակերպություն, որը ներկայացնում է Ջոն և Մայմե Բրաունների սերունդներին։
2016 թ. մեկ այլ սենյակ է հայտնաբերվել, և հասանելի է դարձել հասարակության համար. վերնահարկ տարածություն, որը ներառում է Վիկտորիա թագուհու ժամանակաշրջանի թախտ, համազգեստ, կարի մեքենա և նկարներ[5]։
-
Bell Tower
-
Brick Fireplace
-
View of air shaft
-
Intricate balustrade
-
Complex cabinetry work
-
Cast Iron grate
-
Brick fireplace with woodwork
-
Water closet with commode
-
Intricate stairwell
-
Detailed view of wall and ceiling
-
A small dining room
-
Outside balconies
-
Freestanding fireplace detail
-
Incomplete framing of interior room
-
Door with small glass panes
-
Pre-electrification
-
Glenwood kitchen stove
-
Large interior hood
-
Beautifully-inlaid wooden floor detail
-
Incomplete interior gable construction.
-
Beautiful woodwork surrounding fireplace
-
Kitchen sink
-
Exterior wall being repurposed as interior wall
-
Showing typical period construction
-
Metal bathtub with wooden rim
-
Shows reconstruction of area
-
Beautifully complex music room
-
Dark wood paneling of walls and ceiling
-
One of many instruments
-
Leaded glass panes in doors
-
Typical push button electrical switch
-
Railings around opening
-
Outside view of roofs
-
Outside view of roofs
-
Tandem line of sinks
-
Sitting area
-
Sitting room
-
Used to light interior rooms
-
Intricate stairwell
-
Electrical switches
-
Beautiful tea service
-
Detail of area behind corner
-
Tight transitional steps
-
Framing of area
-
Water tank
-
Windows to tower
-
Wooden sink area
-
Intricate archway
-
Small pipe organ
-
Clothes wringer
-
One of the first elevators installed in a private home
-
Power panel for Otis elevator
-
Cable drum for Otis elevator
-
Electrical motor, brake and controller of Otis elevator
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Most Haunted Արխիվացված Հունվար 31, 2010 Wayback Machine
- ↑ «The House - The world famous Winchester Mystery House™ in San Jose, California, is an extravagant maze of Victorian craftsmanship – marvelous, baffling, eerily eccentric, and undeniably, haunted». winchestermysteryhouse.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ 3,0 3,1 Ignoffo, Mary Jo. "Captive of the Labyrinth: Sarah L. Winchester, Heiress to the Rifle Fortune."
- ↑ HouseFront Արխիվացված Մայիս 25, 2009 Wayback Machine
- ↑ «New room found at San Jose's Winchester Mystery House». abc7news.com. 2016 թ․ հոկտեմբերի 10.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինչեստեր առեղծվածային տուն» հոդվածին։ |