Գերբնական (6-րդ եթերաշրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գերբնական (այլ կիրառումներ)
Ամերիկական «Գերբնական» միստիկ հեռուստասերիալի վեցերորդ եթերաշրջանն ստեղծվել է Էրիկ Կրիպեի կողմից: Պրեմիերան տեղի է ունեցել The CW հեռուստաալիքով 2010 թվականի սեպտեմբերի 24-ին, իսկ վերջին սերիան թողարկվել է 2011 թվականի մայիսի 20-ին: Կազմված է 22 սերիաներից:
Սերիալ | Գերբնականը | ||
---|---|---|---|
Սերիաների քանակ | 22 | ||
Հեռուստաալիք | The CW | ||
Երկիր | ![]() | ||
Լեզու | անգլերեն | ||
|
Սերիալը պատմում է երկու եղբայրների՝ գերբնական արարածների որսորդների մասին, ովքեր ճամփորդում են ԱՄՆ-ում սև գույնի 1967 թվականի Chevrolet Impala-ով՝ հետազոտելով գերբնական երևույթները, որոնցից շատերը քաղաքների լեգենդների մասին են, ինչպես նաև պայքարում են չար արարածների դեմ։
ՍյուժեԽմբագրել
Անցավ մեկ տարի այն բանից հետո, երբ Սեմը ցատկեց վանդակի մեջ Լյուցիֆերի հետ: Դինը փորձում է սովորական կյանքով ապրել Լիզայի և նրա որդու հետ միասին՝ մոռանալով որսորդության մասին: Բայց հանկարծակի հայտնվում են Ջիները, որոնք ցանկանում են վրեժ լուծել իրենց մահացած ընկերոջ համար: Նրանք թունավորում են Դինին, բայց մահից նրան փրկում է Սեմը: Դինը իմանում է, որ Սեմը և իր պապը հանկարծակի վերակենդանացել են մեկ տարի առաջ, և այդ ժամանակվանից միասին որսորդությամբ են զբաղվում: Միանալով նրանց ջոկատին՝ Դինը որոշակի տարօրինակ բաներ է նկատում Սեմի վարքի մեջ: Կաստիելի օգնությամբ նա իմանում է, որ Սեմը հոգի չունի, այն դեռ փակված է վանդակում Լյուցիֆերի և Միքայելի հետ միասին: Ավելի ուշ հայտնի է դառնում, որ Սեմին վերակենդանացրել է դեմոն Կռոուլին, ով Լյուցիֆերի անհայտանալուց հետո գլխավորն է դարձել դժոխքում: Սեմի հոգով նա շանտաժ է անում եղբայրներին, և ասում է որ նրանք իր համար ամեն տեսակի չար արարածներ գտնեն, որպեսզի ինքը իմանա թե որտեղ է գտնվում քավարանը: Սակայն դա նրանց շատ շուտ է հոգնեցնում, և նրանք Կաստիելի օգնությամբ մտնում են Կռոուլիի ապարանքը, որպեսզի ստիպեն որ նա վերադարձնի Սեմի հոգին: Սակայն նա խոստովանում է, որ չի կարող դա անել: Կաստիլելը այրում է դեմոնի մարդկային ոսկորները, և Կռոուլին մահանում է: Սինը օգտագործում է այն մատանին, որը իրեն էր տվել Մահը, որպեսզի կապվի նրա հետ: Նա խնդրում է Մահին, որ վերջինս վերադարձնի Սեմի հոգին: Մահը, որպես փոխհատուցում, Դինից մի բան է խնդրում: Դինը համաձայվում է, սակայն չի կարողանում կատարել առաջադրանքը: Սակայն ամեն դեպքում Մահը վերադարձնում է Սեմի հոգին, նրա գլխում պատ դնելով, առանձնեցնելով հիշողությունները Դշողքի մասին, որոնք կարող են սպանել Սեմին: Երբ Սեմը արթնանում է, պարզվում է, որ նա ոչինչ չի հիշում այն պահից երբ փակվում է Լյուցիֆերի հետ վանդակում: Դինը չի կարողանում եղբորը պատմել այսպես կոչված պատի մասին, որը չի թողնում որ նա հիշի ինչ է տեղի ունեցել այս կես տարում: Եղբայրները կրկին սկսում են իրենց որսորդությունը չար արարածների վրա: Սակայն Սեմը ինքն է իմանում ամեն ինչի մասին Կաստիելի կողմից, և որոշում է ողղել այն ամենը, ինչը եղել է այս կես տարում: Հարաբերությունները եղբայրների միջև կրկին բարելավվում են:
Եղբայրները նոր հրեշի` Եվային են հանդիպում, ով բոլոր գերբնական արարածների մայրն է: Եվան ցանկանում է նոր արարածներ ստեղծել, որպեսզի վերացնի մարդկային ցեղը, այն բոլոր տանջանքների համար, որ իր երեխաներին է պատճառել Կռոուլին: Վինչեստերները իմանում են, որ Եվային կարելի է սպանել միայն Փյունիկի մոխրի շնորհիվ: Այդ իրի համար, եղբայրները անցյալ են վերադառնում, դեպի Վայրի Արևմուտքի շրջանները: Փյունիկը դա գերբնական արարած է, որը փակված է մի ավազակի մարմնի մեջ: Անցյալում Վինչեստերները ծանոթանում են Սամյուել Կոլտի հետ, ով ստեղծել է լեգենդար ատրճանակը: Ավելի ոիշ եղբայրները սպանում են Փյունիկին, և մեծ դժվարությամբ գտնում են նրա փոշին: Դինը սպանում է Եվային, բայց մինչև մահանալը նա եղբայրներին պատմեց ամբողջ ճշմարտությունը այն մասին, որ Կրոուլին դեռ ողջ է, և դեռ ցանկանում է գտնել Քավարանը, որպեսզի ստանա այնտեղ գտնվող հոգիների անսահման ուժը: Իսկ նրան այդ գործում օգնում է Կաստիելը: Խռովարար հրեշտակը որոշել է պայման կնքել դեմոնի հետ, որպեսզի վերջապես վերջ դնի քաղաքացիական պատերազմին, որը տեղի է ունենում Երկնքում:
Դինը ծանր է տանում Կաստիելի դավաճանությունը, և չնայած իրենց ընկերությանը, որոշում է խանգարել հրեշտակին, որպեսզի նա չբացի Քավարանը: Կռոուլին ծանր քայլ է անում եղբայրների դանդաղեցնելու համար, և դրա համար նա առևանգում է Լիզային և Բենին: Վինչեստերները փրկում են պատանդներին, և Դինը ցանկանում է, որ Կաստիելը ջնջի նրանց հիշողությունը այն ամենի մասին, ինչը տեղի է ունեցել իրենց միջև: Լիզան և Բենը մոռանում է որ երբևէ ծանոթ են եղել Դինի կամ այլ գերբնական երևույթների հետ:
Ավելի ուշ Կաստիելը վերջին անգամ զգուշացնում է եղբայրներին, ո նրանք չխառնվեն իր ծրագրերին, Կասը շանտաժ է անում Դինին այն բանով, որ կքանդի Սեմի գլխի մեջ գտնվող «պատը», իսկ երբ Դինը չի լսում նրան, քանդում է Սեմի հիշողության պատը: Դա բերում է այն բանին, որ Սեմը կոմայի մեջ է ընկնում, և նրա հիտակցությունը խառնվում է: Որպեսզի վերադառնա իրականություն, նա պետք է գտնի և վերադարձնի բոլոր հիշողությունները: Դրա համար նա պետք է հանդիպի իրեն առանց հոգու և իրական իրեն, որը հիշում է Դժոխքը: Հաղթահարելով իր մութ կողմերը, Սեմը իր մեջ ուշ է գտնում և արթնանում է:
Լուսնի խավարման օրը, երբ Կաստիելը և Կրոուլին ցանկանում են բացել Քավարանը, Կաստիելը հանկարծակի փոխում է պայմանները և Կռոուլիին առաջարկում է կամ փածչել կամ մահանալ: Կռոուլին փախչում է, սակայն ետ է գալիս դեմոնների և Ռաֆաիլի օգնությունով: Ճիշտ ժամանակին են գալիս Վինչեստերները և Բոբբին: Կաստիելը հեռանում է, իսկ Կռոուլին արտասանանում է այն կախարդանքը, որի միջոցով պետք է բացեր Քավարանը: Ոչինչ տեղի չի ունենում: Կրկին հայտնվում է Կաստիելը: Պարզվում է, որ նա խառնել է այն ամնեը, ինչը հարկավոր էր կախարդանքը իրականացնելու համար, և մինչը Կռոուլին վերջացրեց սխալ կախարդանքը, ինքը բացեց Քավարանը և իրեն վերցրեց բոլոր հոգիները: Կաստիելը, կուրացած իր նոր զորությամբ, սկսեց իրեն նոր Աստված հայտարարել: Վինչեստերները փորձում են համոզել Կաստիելին, որ այդպիսի հզորությունը հրեշտակին պետք չէ: Սակայն Կաստիելը համաձայն չէ, և այլևս հրեշտակ չէ: Հիմա նա համոզված է որ Աստված է, իսկ մարդիկ պետք է լսեն իրեն, հակառակ դեպքում նա կվերացնի նրանց:
ԴերերումԽմբագրել
Գլխավոր հերոսներԽմբագրել
- Ջարեդ Պադալեկի — Սեմ Վինչեստեր(22 սերիա)
- Ջենսեն Էքլզ — Դին Վինչեստեր (22 սերիա)
- Միշա Քոլլինզ — Կաստիել (12 սերիա)
Հրավիրված դերասաններԽմբագրել
|
|
Հատուկ հրավիրված դերասաններԽմբագրել
- Բրայան-Դոյլ Լյուրրեյ — Ռոբերտ Սինգեր (1 սերիա)
- Ռոբերտ Ինգլունդ — բժիշկ Ռոբերտ (1 սերիա)
ՍերիաներԽմբագրել
№ | # | Անվանում | Ռեժիսոր | Սցենարիստնոր | Ցուցադրումը ԱՄՆ-ում | Դինտող ԱՄՆ (Միլլիոն) |
---|---|---|---|---|---|---|
105 | 1 | "Դեպի լուռ նավահանգիստ" "Exile on Main St." | Ֆիլիպ Սգրիկկիա | Սերա Գեմբլ | 2010 թվականի սեպտեմբերի 24 | 2,90[1] |
Գործողությունները տեղի են ունենեւմ մեկ տարի անց, Դինը թողել է որսորդությունը և ապրում է Լիազայի և նրա որդուէ Բենի հետ: Անհասկանալի իրավիճակներում վանդակից ազատված Սեմը գտնում է Դինին, և ասում է որ նա պետք է վերադառնա որսորդությանը, և ծանոթանա Կեպբելլների` իր մոր ազգակիցների հետ, իրենց պապի` Սեմյուելի գլխավորությամբ: | ||||||
106 | 2 | "Երկու տղամարդ և նորածին օրօրոցի մեջ" "Two and a Half Men" | Ջոն Շոուոլլտեր | Ադամ Գլասս | 2010 թվականի հոկտեմբերի 1 | 2,33[2] |
(Սերիայի անվանում հղումը դեպի Երկուս ու կես ֆիլմը:) Սեմյուելի պատճառով, Դինը և Սեմը իրար չեն հասկանում: Սեմը մի գործ է քննում կորած նորածինների վերաբերյալ, որոնց ծնողները սպանված են: Հանցանքի վայրում նա մի երեխայի է գտնում և օգնության է կանչում Դինին: Դինը չցանկանալով թողնում է Լիզային և Բենին, և համաձայնվում է հանդիպել Սեմի հետ: Սեմը զարմանում է, թե ինչպես է որ Դինը այդքան հոգատար հայր է դարձել: Եղբայրները երեխային Սեմյուելի մոտ են տանում, ով ասում է որ պետք է նրան որսորդ մեծացնել, ինչը Դինին շատ զայրացնում է: Սակայն մինչև նրանք մտածում են, թե երեխան ինչ պետք է դառնա, գալիս է ալֆա-փոխակերպուկը և վերցնում է երեխային: | ||||||
107 | 3 | "Երրորդը" "The Third Man" | Ռոբերտ Սինգեր | Բեն Էդլունդ | 2010 թվականի հոկտեմբերի 8 | 2,16[3] |
Կաստիելը վերադառնում է: Սեմը և Դինը խնդրում են օգնել իրենց սպանված ոստիկանների գործում, որոնց մահվան պատճատը կարծես հին եգիպտական պատիժներն են: | ||||||
108 | 4 | "Բոբբիի արձակուրդը" "Weekend at Bobby's" | Ջենսեն Էքլզ | Էնդրոյւ Դաբբ և Դենիել Լոֆլին | 2010 թվականի հոկտեմբերի 15 | 2,84[4] |
Երբ Բոբբին հասկանում է որ Կռոուլին չի ցանկանում վերադարձնել հոգին, գործը իր ձեռքն էվերցնում: Նա գտնում է Կռոուլիի ամենամեծ գաղտնիքներից մեկը, և օգնության է կանչում եղբայրներին: Իսկ այդ ընթացքում Դինը և Սեմը հետաքրքրվում են, թե ինչ է անում Բոբբին այն ժամանակ, երբ իրենք նրա մոտ չեն լինում: | ||||||
109 | 5 | "Պինդ ընկույզի մթնշաղը" "Live Free or TwiHard" | Ռոդ Հարդի | Բրետտ Մեթյուզ | 2010 թվականի հոկտեմբերի 22 | 2,47[5] |
(Սերիայի անվանումը հղում է դեպի Պինդ ընկույզ 4.0 ֆիլմը: Twihard բառը ասում են այն մարդկանց, ովքեր հրապուրված են Ստեֆանի Մայերի Մթնշաղ վեպով:) Որսալով վամպիրներին, Դինը բշնրանցից մեկն է դառնում: Նա սպանում հոտի բոլոր վամպիրներին, և լսում է ալֆաի ձայնը: Սեմյուելը Դինին է տալիս վամպիրների դեմ դեղորայքը, և Դինը հիծում է, որ Սեմը հատուկ է թողել որ ինքը վամպիր դառնա: | ||||||
110 | 6 | "Դառը ճշմարտություն" "You Can't Handle the Truth" | Յան Էլիասբերգ | ՊԱտմություն. Դեվիդ Րիդ, Էրիկ Չարմելո և Նիկոլ Սնայդեր Սցենար. Էրիկ Չարմելո և Նիկոլ Սնայդեր | 2010 թվականի հոկտեմբերի 29 | 2,52[6] |
Եղբայրները ինքնասպանություններ են քննում, որոնց պատճառը, դարձել է այն, որ բոլորը մահացածներին ճիշտն էին ասում: Ցանկանալով ճշմարտությունը իմանալ եղբոր մասին, Դինը նույնպես ընկնում է ճշմարտության աստվածուհու` Վերիտասի ճնշման տակ: | ||||||
111 | 7 | "Ընտանեկան գործեր" "Family Matters" | Հայ Բի | Էնդրյու Դաբբ և Դենիել Լոֆլին | 2010 թվականի նոյեմբերի 5 | 2,46[7] |
Կասը պարզում է որ Սեմը հոգի չունի, և որ այն դեռ փակված է վանդակում Լյուցիֆերի և Միխաիլի հետ միասին: Սամյուելը բռնում է ալֆա-վամպիրին, և կտտանքների է ենթարկում, փորձելով իմանալ, որտեղ է գտնվում Քավարանը: Եղբայրները իմանում են,որ Սամյուելը Կռոուլիի վրա է աշխատում, և որ իրենք նույնպես պետք է աշխատեն նրա համար, որպեսզի վերադարձնեն Սեմի հոգին: | ||||||
112 | 8 | "Բոլոր շները դրախտ են ընկնում" "All Dogs Go to Heaven" | Ֆիլիպ Սգրիկկիա | Ադամ Գլասս | 2010 թվականի նոյեմբերի 12 | 2,09[8] |
(Սերիայի անվանումը հղում է դեպի համանուն ֆիլմը:) Եղբայրներ փոխակերպուկների են հանդիպում, որոնք կենդանիների մարմիններում են թաքնվում: | ||||||
113 | 9 | "Գերբնական նյութեր" "Clap Your Hands If You Believe..." | Ջոն Շոուոլտոր | Բեն Էմդլունդ | 2010 թվականի նոյեմբերի 19 | 1,94[9] |
Այլմոլորակայինների գործի քննման ժամանակ Դինին առևանգում են: Սակայն երբ նա արթնանում է, բացահայտում է որ իրեն առևանգել են ոչ թե այլմոլորակայինները, այլ փերիներտ: Միայն Դինն է կարողանում տեսնել փերիներին, ինչը որոշ չափով դժվարեցնում է հետախուզությունը: Եղբայրները ավելի շատ են զարմանում, երբ հայտնվում են փերիներով, թզուկներով և լեպրիկոններով լի մի աշխարհում: | ||||||
114 | 10 | "Կիրք վանդակների ետևում" "Caged Heat" | Ռոբերտ Սիբեր | Բրետտ Մեթյուզ և Ջեննի Կլյայն | 2010 թվականի դեկտեմբերի 3 | 2,15[10] |
Դինը, Սեմը և Կաստիելը դեմոն Մեգի օգնությամբ որոշել են սպանել Կռոուլիին, ով չի ցանկանում վերադարձնել Սեմի հոգին, ինչի պատճառով նրան մտել են այն շենքը, որտեղ Կռոուլին պահում էր պատանդ ալֆաներին: Այնտեղ նրանց վրա հարձակվեցին դժողքի շները, և սպանեցին Մեգի դեմոն-գործընկերներին: Այդ ժամանակ Մեգը հրեշտակների դաշույնով շների դեմ կռվի մեջ է մտնումԼ Ավելի ուշ արզվում է, որ Սեմյուել Կեմպբելլը դավաճանել է եղբայրներին, ամեն ինչի մասին Կռոուլիին հայտնելով: Դինին և Սեմին բռնեցին և վանդակի մեջ գցեցին, ավելի ուշ սպանելու մտադրությամբ, սակայն նրանց հաջողվեց ազատվել: Երբ բոլոր շները արդեն սպանված էին, Մեգի վրա է հարձակվում Քրիստիան Կեմպբելլը: Նա տանջում է Մեգին, սակայն որոշ ժամանակ անց եղբայրները սպանում են նրան: Վերջին հաշվով եղբայրները չեն կարողանում վերադարձնել Սեմի հոգին, սակայն Կաստիելը ամեն դեպքում սպանում է Կռոուլիին, այրելով նրա ոսկորները: Դրանից հետո Մեգը անհայտանում է, հասկանալով, որ ինքը հաջորդն է, ում կսպանեն Վինչեստեր եղբայրները: Դերերում[խմբագրել | ||||||
115 | 11 | "Ժամադրություն Սամարայում" "Appointment in Samarra" | Մայք Ռոլ | Սերա Գեմբլ և Ռոբերտ Սինգեր | 2010 թվականի դեկտեմբերի 10 | 2,27[11] |
(Սերիայի անվանումը հղում է Ջոն Օ’Հարվելի 1934 թվականի նովելներից մեկին) Ցանկանալով վերադարձնել Սմեի հոգին Դինը Մահի հետ պայման է կապում: Նա պետք է հագնի Մահի մատանին, չհանի այն մեկ օրով և վերցնի այն մարդկանց հոգիները, ում ժամանակն արդեն եկել է: Մահը խոստանում է, որ Սեմի հիշողությոան մեջ պատ կդնի, որը չի թողնի որ Սեմը դժոխքի մասին ինչ որ բան հիշի: Այդ ժամանակ Սեմը իմանում է, թե ինչ պետք է անի, որպեսզի հոգին չվերադառնա, պետք է հայրասպան դառնալ: Անպայման չէ որ հայրը արյունակից լինի: Սեմը գնում է Բոբբիի մոտ, ով իր համար հոր պես է: Դինը վերցնում է կողոպտիչի հոգին, ում վրա կրակել էին գողության փորձ կատարելու ժամանակ, և մի չաղլիկի հոգի, ում ինֆարկտ էր խփել: 12-ամյա աղջնակի մահանալու ժամը եկել է, ում սիրտը հիվանդ է: Նա միակն է, ով կա իր հոր համար: Դինը հրաժարվում է, աղջիկա ապաքինվում է, սակայն իրերի հաջորդականությունը փոխվում է, և այն բուժքույրը, ով պետք է աղջկա վիրահատությունը աներ, ավտովթարի զոհ է դառնում: Որպեսզի ավելի վատ չլինի, Դինը վերցնում է նրա հոգին: Բուժքույրի ամուսոինը հասկանալով որ կինը մահացել է, հարբում է և մեքենայով արագ սլանում է փողոցներով: Որպեսզի փրկի նրա կյանքը, Դինը պետք է հաներ մատանին: Վերջ ի վերջո Դինը վերցնում է աղջնակի հոգին: Սեմը կարողանում է հարձակվել Բաբբիի վրա: Բոբբին պահարանում է թաքնվում: Սեմը կացնով կտռում է դուռը, սակայն Բոբբին բացում է գետնի տակ գտնվող դուռը, և Սեմը խորանոց է ընկնում: Ընկնելու ժամանակ նա վնասել էր ոտքը, և հիմա նրա մոտ արյունահոսություն է: Նա չոր կարող ջարդել խորդանոցի դուռը, և այդ պատճառով այլ միջոցի է դիմում: Բոբբին նկատում է դա, գնում է նրա ետևից և նկատում է, որ Սեմը արյան հետքեր է թողել: Երբ Բոբբին բացում է դարպասները, Սեմը հարվածում է նրան: Սակայն երբ Սեմը պատրաստ էր սպանել Բոբբիին, հայըտնվում է Դինը և կանգնեցնում է նրան: Սեմին կապում և փակում են: Մահը Դինին հարցնում, արդյոք նա կարող էր սպանել այն աղջկան, եթե կարողանար ամեն ինչ նորից սկսել: Դինը պատասխանում է, որ իմանալով այն ինչ հիմա գիտի, կկարողանար: Հետո Մահը ասում է, որ գնում է դժոխք հոգու ետևից: Դինի հարցին Մահը պատասխանում է, որ ամեն ինչ հոգիների մեջ է: Դու կհասկանաս ամեն-ինչ երբ գա ճիշտ ժամանակը: Սեմը վերադարփնում է Սեմի հոգին: | ||||||
116 | 12 | "Կարծես կույս" "Like a Virgin" | Ֆիլիպ Սգրիկկիա | Ադամ Գլասս | 2011 թվականի փետրվարի 4 | 2,25[12] |
(Սերիայի անվանումը հղում է դեպի Մադդոննայի հայտնի երգը:) Կաստիելը ասում է Դինին, որ Դեմի հոգին տեղում է: Դինի այն հարցին, թե երб Սեմը կարթնանա, Կասը պատասխանում է, որ հնարավոր է երբեք: Նա ասում է, որ երբ կպավ Սեմի հոգուն, զգաց, որ կարծես այն մորթազերծ են արել: Նա ասում է, որ եթե Դինը ցանկանում էր սպանել եղբորը, արող էր դա ավելի հեշտ ձևով անել, իսկ հետո անհայտանում է: Դինը և Բոբբին սպասում են թե երբ է Սեմը արթնանալու: Բոբբին ասում է, որ Սեմը կկարողանա ամեն ինչ հաղթահարաել, քանի որ տարբեր պատմությունների մեջ ընկնելով նա կարողացել է դուրս գալ: Սակայն Դինը վախենում է, որ ամեն ինչ կարող է ավելի վատ լինել, քանի որ այդպիսի բան դեռ նրա հետ չի եղել: Բոբբին Դինին մի ամսագիր է ցույց տալիս, որտեղ ասվում է, որ երկտեղանոց ինքնաթիռը վթարի է ենթարկվեկ, աղջիկը անհայտացել է, իսկ տղային գտել են վթարի վայրից 17 մետր հեռավորության վրա: Այդ ժամանակ սենյակ է մտնում Սեմը, և գրկում է Սեմին ու Բոբբիին: Նրանք երկուսոով զարմացած և հիացած են, հասկանալով, որ Սեմը ոչինչ չի հիշում ոչ միայն դժոխքի, այլ նաև անցած տարվա իրադարձությունների մասին: Դինը Սեմին իրականությունը չի պատմում, և պատմում է միայն այն, որ Մահն է դուրս հանել Սեմին, Սակայն Սեմը սկսում է ինչ որ բան կասկածել: Բոբբին չի կարողանում շփվել Սեմի հետ, քանի որ մոտ 10 օր առաջ վերջինս փորձում էր սպանել նրան: Նա ասում է Դինին, որ վաղ թե ուշ Սեմը իմանալու է այդ ամենի մասին, և որ իրենք պետք է շատ շուտ պատմեն նրան այդ մասին: Դինը դեմ է այդ մտքին, և ասում է, որ պետք է ամեն ինչ իր տեղերում թողնեկ, քանի որ ինքը վերջապես վերադարձրել է եղբորը: Սեմը և Դինը գնում են անհայտացած աղջկա գործը քննելու, ինչպես նաև այլ մարդկանց անհայտացումները տարօրինակ կերպով: Նրանք գալիս են անհայտացած աղջկա քրոջ տուն: Սեմը կրկին դառել է այն Սեմմին, ով անհանգստանում է այլ մարդկանց համար, հոգ է տանում նրանց զգացմունքների և անվտանգության համար: Դինը շատ է ուրախանում երբ եղբորը այդպիին է տեսնում: Աղջկա օրագրից, որը Դինը վերցրել էր նրա սենյակից, եղբայրները հասկանում են, որ աղջիկը կույս էր: Սեմը ուրախ չէ որ Դիը վերցրել է այդ օրագիրը, և ընդ որում կարդում է այն, իսկ Դինն ընդհակառակը, ուրախ է որ Սեմը նրան ասում է այդ ամենը: Նրանք գտնում են անհայտացած աղջիկների մեջ գտնվող կապը՝ նրանք բոլորը կույս են: Աղջկա վրա կրկին հարձակվելուց հետո, ում շատ ծանր վնասել բայց չէին վերցրել, եղբայրները հասկանում են, որ արարածը թևեր ունի, ոսկի գողանում և նրան միայն կույս աղջիկներ են պետք, իսկ տուժածը անմեղ չէր: Հետաքննությունները Սեմին բերում են այն մտքին, որ դա վիշապ է: Բոբբին բժիշկ Վիզիակի հասցեն է տալիս, ով կարող է ինչ որ բան իմանալ: Դինը գնում է բժիշկի մոտ, ով պարզվում է, որ Բոբբիին շատ լավ է ճանաչում: Նա ասում է, որ վիժապները վերացել են մոտ 700 տարի առաջ, և նրանց կարելի է սպանել միայն թրով, որը պատրաստված է վիշապի արյունով: Նա ցույց է տալիս Դինին քարի մեջ գտնվող դաշույնը, Դինը փորձում դուրս հանել այն, սակայն ոչինչ դուրս չի գալիս: Այդ -ամանակ նա ուղղակի պայթեցնում է քարը, սակայն դրանից թուրը ջարդվում է: Այդ ժամանակ Սեմը Կասին է կանչում: Կասը հայնվում է և ասում էմ որ շատ ուրախ է Սեմին ողջ տեսնել և որ ինքը խնդրում էր Դինին որ նա այդպիսի բան չանի: Սեմը ասում է, որ Բոբբին իրեն ամեն ինչ պատմել է, և ԿԱսը հարցնում է Սեմին, թե ինչպես է նա զգում իրեն այն ժամանակ երբ մարմինը իր տեղում է: Սեմը հասկանում է, որ այդ ամբողջ ժամանակ ինքը առանց հոգու է եղել: Երբ Դինը վերադառնում է, Սեմը իր բացահատության մասին նրան ոչինչ չի ասում, այլ ասում է, որ հնարավոր է վիշապները կոյուղիում են գտնվում: Սեմը և Դինը կատակոմբերն են ուսումնասիրում, և վերջապես գտնում են վանդակներում գտնվող աղջիկներին, ինչպես նաև շատ ոսկի: Նրանց վրա վիշապներ են հարձակվում, Դինը նրանցի մեկին դաշույնի կտորով վիրավորում է, սակայն այն ընկնում է վանդակի և հատակի արանքը, և Դինը չի կարողանում հասնել դրան: Սեմը կռվում է երկրորդ վիշապի հետ և կարողանում է վերցնել թուրը: Նա վիրավորում է վիշապին, և սպանում է երկրորդին, դրանով փրկելով եղբոր կյանքը: Վիրավորված վիշապը թռչում է: | ||||||
117 | 13 | "Չներվածը" "Unforgiven" | Դեվիդ Բարրետտ | Էնդրյու Դաբբ և Դենիել Լոֆլին | 2011 թվականի փետրվարի 11 | 1,97[13] |
(Սերիայի անվանումը հղում է դեպի համանուն ֆիլմը, որտեղ գլխավոր դերում է Կլինտ Իստվուդը, ինչպես նաև Metallica երաժշտական խմբի համանուն երգը:) Բրիստոլ, Ռոդ Այլենդ նահանգ, մեկ տարի առաջ: Սեմյուել և Սեմ, պապ և թոռ վերադառնում են որսից գիշերային ճանապարհով: Սեմը վիրավոր է, նրա վերնաշապիկը արյան մեջ է, սակայն նա ամբողջովին հանգիստ է: Հանկարծակի մեքենան կանգնեցնում է այդտեղի ոստիկանը: Սեմի վերնաշապիկի վրա արյուն նկատելով տղաներին ասում է, որ նստեն մեքենան: Սեմը հանկարծակի սկսում է հարվածել ոստիկանին: Մեր ժամանակներ: Սեմը, վերադառնալով դժոխքից, հեռուստացույց է նայում: Նրա հեռախոսի վրա նամակ է գալիս առանց աշխարհագրական տվյալների: Ըստ քարտեզի՝ նա գտնում է, որ դա Բրիստոլ քաղաքն է: Սեմը պարզում է, որ այնտեղ մեկ շաբաթվա ընթացքում երեք կին է անհայտացել: Կարծելով, որ դա որսորդներից մեկի օգնության կանչն է, Սեմը առաջարկում է Դինին այնտեղ գնալ: Դինին այդ միտքը դուր չի գալիս, սակայն Սեմը ասում է, որ պետք է ստուգել: Օգնության առաջին կանչը Սեմը գտնում է քաղաք մտնելիս: Տեսնելով գովազդի ձողը, Սեմի գլխում հանկարծակի ինչ-որ պատկերներ են երևում, որոնք խուճապ են առաջացնում: Սրճարանում մի աղջկա հետ հանկարծակի հանդիպումը, որը շատ տարօրինակ է ժպտում Սեմին, նրա մոտ ինտիմ հիշողություններ են հիշեցնում. մեկ տարի առաջ նրանց միջև կապ է եղել: Սեմը սկսում է կասկածել, որ արդեն եղել է այդ քաղաքում: Եվ ոչ թե մենակ, այլ Սեմյուելի հետ: Այդ ամենում համոզվելու համար Դինը սեղանին մի նկար է գցում, որը հանել է միջանցքի պատից: Դրա մեջ երջանիկ մի խումբ է, իսկ նրա ֆոնի վրա շատ պարզ երևում են պապը և թոռը: Գործը շատ լուրջ է: Դինը որոշում է գնալ այդտեղից: Սակայն Սեմը, ի տարբերություն Դինի, չի պատրաստվում գնալ. նա պատասխանատվություն է զգում այդ անհայտացումների համար: Դինը անհանգիստ է. հիշողությունները կարող են վնասել Սեմի գլխում տեղակայված պաշտպանիչ պատը, և այդ ժամանակ նրա ճակատագիրը շատ սարսափելի կդառնա: Սակայն Սեմը այնքան համառ է, որ Դինը չցանկանալով համաձայնում է նրա հետ: Նա գնում է անհայտացած աղջիկների տները: Սեմը իր վրա է վերցնում ոստիկանությանը: Սակայն այն պահին, երբ նա դեռ չէր հասցրել մտնել ոստիկանություն, նրան ձերբակալում է այն նույն ոստիկանը, որին նա մեկ տարի առաջ ծեծել էր: Սեմի բոլոր բացատրությունները, որ նա ոչինչ չի հիշում, ոստիկանի մոտ միայն ծիծաղ են առաջացնում. «Դա դատարանին կպատմես»: Երեկոյան Սեմի բանտախուցի մոտ մի անծանոթ կին գալիս: Նա նրան անունով է դիմում և ահանջում է ասել, թե ինչ է տեղի ունեցել նրա ամուսնու հետ: Սեմի գլխում հիժողությունների պատկերներ են երևում: Նա միայն հիշում է, որ այդ կինը շերիֆի կինն է, և նա գիտի թե ինչ են անում որսորդները: Նա հավաստեցնում է նրան, որ ոչինչ չի հիշում: Եթե հիշեր, ապա կգա՞ր ոստիկանություն: Հավատալով նրա հիշողության կորուստին, կինը հայտնում է իր անունը. Բրեննա Դոբս, և օգնում է նրան փախչել բանտից: Եղբայրները հանդիպում են մի լքած տան մեջ, որտեղ իրենք կանգնել էին: Դինը Սեմին մի շատ հետաքրքիր բան է ասում. անհայտացած աղջիկը ծանոթ էր իր հետ: Ոստիկանական ալիքի նորությունը հետաքրքրում է եղբայրներին: Եվս մեկ աղջիկ անհայտացել է: Դինը որոշում է միայնակ աշխատել: Նոր փախած Սեմը չպետք է խանգարի գործին: Վերջին զոհը այն աղջիկն էր, որը աշխատում էր սրճարանում, և Դինը հասկանում է. բոլոր անհայտացածները Սեմի մոտիկ ծանոթներ էին, նրանց բոլորի հետ Սեմը մեկ տարի առաջ ինտիմ կապ է հաստատել, այդ ամենը թակարդ է: Սեմին խաբում էին: Դինը զանգում է Սեմին, սակայն վերջինս չի վերցնում հեռախոսը: Նա գնում է Բրեյնե Դոբբսի մոտ, որպեսզի ծանոթանա մեկ տարի առաջվա այն հետազոտությունների հետ, որոնք շերիֆի այրին իր մոտ է պահում: Բրեննայի տանը Սեմը կրկին ինչ-որ բաներ է հիշում: Սկզբից նա տեսնում է իրեն և պապին․ նրանք ազնվորեն պատմում են իրենց մասին սևամաշկ շերիֆ Դոբսին և նրա կնոջը: Այդ ընթացքում Սեմը ասում է, որ ընտանիքը բեռ է որսորդի համար: Ավելի ուշ թղթերը հանելով, և մի փոքր պարկ գտնելով, որի մեջ սպիտակ մազախուրց է գտնում, Սեմը հիշողությունների պատկերներ է տեսնում: Նրանք Սեմյուելի հետ սարդ-մարդուն էին ցանկանում որսալ: Բրեննայից վերցնելով փաստաթղթերով արկղը, Սեմը դուրս է գալիս տանից և վերջապես լսում է ձայնային փաստը: Ճանապարհի վրա նա սարդոստայնի մի մեծ խուրց է տեսնում: Այդ նույն սարդոստայնից կա նաև պարկի մեջ: Արախնա կրկին այստեղ է: Ուսին թեթև դիպչելը ստիպում է նրան շրջվել և հանել ատրճանակը: Նա քիչ էր մնում կրակի Դինի վրա: Դինը անհանգստացած է: Միակ բանը որ նա ցանկանում է, տանել եղբորը այս քաղաքից ինչքան հնարավոր է շուտ: Վինչեստերները միակ որսորդները չեն: Սակայն Սեմը չի համաձայնվում: Նա իրեն պարտավոր է զգում Բրեննայի և մյուս անհետացածների առջև: Ընդ որում, մյուս որսորդները չգիտեն որտեղ փնտրել Արախնային, իսկ ինքը գիտի: Նա պետք է միայն հիշի: Դինը անհանգաստացած է: Ինչպես Սեմը հիշի այն, ինչը պետք չէ հիշել: Տեղանքի քարտեզը, նկարները, թերթերը կախված են պատերի վրա: Կետից կետ են տարված պարանների մասերը: Եղբայրները փորձում են վերստեղծել անցած տարվա իրադարձությունները: Եվ Սեմը հանկարծ հիշում է: Մեկ տարի առաջ: Սեմյուելը ասում է, որ ոչինչ պարզ չէ Արախնայի կյանքի մասին և թե ինչպես կարելի է նրան սպանել: Սեմը արագ գտնում է, թե որտեղ է նա ապրում, սակայն այդ տարածքը շատ մեծ է: Միայն մեկ տարբերակ կա. պետք է նրան իրական մարդու միջոցով դուրս բերել: Արախնան հետապնդում է 30 տարեկանից բարձր տղամարդկանց: Ըստ տարիքի միակ տարբերակը շերիֆ Դոբսն է: Որպեսզի Սեմը ոչինչ չասի Դոբսին և նա ոչինչ չիմանա, Սեմը նրան կանչում է անտառի մոտ գտնվող այգի: Այդ ժամանակ որսորդները պատրաստվում են նստել և սպասել հրեշին: Սակայն հրեշը հանկարծակի հարձակվում է, և որսորդները չեն հասկանում, թե ուր է նա տանում Դոբսին: Սակայն Սեմը հանգիստ է. նա ի սկզբանե շերիֆի հեռախոսի GPS-ը միացրել էր: Սեմյուելը շատ զարմացած է թոռի պահվածքով: Նա հասկանալով դավաճանում է Դոբսին, որպեսզի գտնի Առախնայի ապրելու վայրը: Սեմը համոզում է պապին, որ դա մեկ այլ տարբերակ էր: Որսորդները գտնում են Արախնայի որջը և գտնում են բոլոր հինգ մարդկանց, որոնք փակված են բոժոժների մեջ: Դոբսին Սեմը ըստ ձայնի գտնելով որսորդները ցանկանում են ազատել նրան, սակայն Արախնան գալիս է ետևից: Սեմյուելը կրակում է նրա վրա մի քանի անգամ, սակայն դրանք սարդի վրա չեն ազդում: Միայն մաչետեի հարվածը կարող է սպանել նրան, և Սեմը սպանում է նրան գլխին հարվածելով: Սեմյուելը ցանկանում է ազատել մարդկանց, սակայն Սեմը ասում էր նրանք թունավորված կլինեն ինչ-որ թույնով: Նրանք միևնույն է կմեռնեն, պետք է նրանց ազատել տանջանքներից: Նա կրակում է բոլոր բոժոժների վրա, սպանելով Արախնայի զոհերին: Մեր օրերը: Սեմը, շնչակտուր լինելով դուրս է գալիս իր հիշողություններից: Նա ցնցված է այն բանի համար, թե ինչ է արել իր անհոգի մարմինը: Վինչեստերները մոտենում են Բրեննայի տանը: Դինը նկատում է, որ մառանում լույս է վառվում: Որսորդները գնում են այնտեղ, և գտնում են Բրենային հատակի վրա, անկյունում նստած: Մարդաձև հրեշը, որը նման էր շերիֆ Դոբսին, հարձակվում է ետևից և արագ հաղթում է նրանց: Մի քանի րոպեից երկու եղբայրները արդեն բոժոժների մեջ ամուր սարդոստայնով փաթաթված են, դրսում մնում են միայն նրանց գլուխները: Հին շերիֆը պատմում է, որ Արախնան տղամարդկանց առևանգել է ոչ սնվելու համար: Նա նրանցից արուներ էր պատրաստում, որպեսզի հետագայում բազմանա: Սարդի թույնը նրանց այնպիսի հրեշներ է դարձրել, ինչպիսիք որ Արախնան է: Այդ պատճառով ոչ՛ պատրոնները և ոչ՛ էլ կրակը նրանց չէր հաղթում: Դոբսը երկար է սպասել, որպեսզի վրեժ լուծի Սեմից: Նա հաղորդագրություններ էր ուղարկում, առևանգում էր բոլոր կանանց, որոնք Սեմի հետ կապ են ունեցել, և այդ ամենը միայն նրա համար, որ սեմը քաղաք գա: Առևանգված կանանց նա իր նման հրեշներ է դարձրել: Չնայած որ Սեմը մեկ տարի առաջ սպանել է մեկ հրեշի, նա թույլ է տվել, որ ծնվեն մյուսները: Այդ ընթացքում Դինը դժվարությամբ հասնում է ապակու մի կտորի, որը իր մոտ էր դրած: Կտրելով սարդոստայնի հաստ շերտը նա հարմար պահի է սպասում, որպեսզի կարողանա հարձակվել, և երբ հրեշը շրջվում է, նա վերցնում է զենքը: Կռիվ է ձևավորվում, Բրեննան օգնում է ազատել Սեմին և նա կարողանում է կտրել Դոբսի գլուխը: Եղբայրները հավաքում են իրենց իրերը: Դինը փորձում է հանգստացնել Սեմին: Սեմի խոսքը հանկարծակի կտրվում է: Այս օրերի լարվածությունը, հիշողությունները, մեղքի զգացումը սովորական կերպով չեն անցնում: Էպիլեպսիայի նոպայի ընթացքում Սեմը ընկնում է գետնին: Դինը վազում է նրա մոտ, բռնում է ուսերից և կանչում է: Սեմը չի լսում: Նա կրկին դժոխքում է, դժոխային վանդակում, կրակի մեջ, ողջ ողջ այրվում է: | ||||||
118 | 14 | "Խրթվիլակ 3: Հատուցում" "Mannequin 3: The Reckonin" | Ժաննո Շվարց | Էրիկ Չարմելո և Նիկոլ Սնայդեր | 2011 թվականի փետրվարի 18 | 2,25[14] |
(Անվանումը հղում է դեպի սարսափ ֆիլմերը:) Անցավ մեկ տարի այն բանից հետո, երբ Սեմը ցատկեց վանդակի մեջ Լյուցիֆերի հետ: Դինը փորձում է սովորական կյանքով ապրել Լիզայի և նրա որդու հետ միասին՝ մոռանալով որսորդության մասին: Բայց հանկարծակի հայտնվում են Ջիները, որոնք ցանկանում են վրեժ լուծել իրենց մահացած ընկերոջ համար: Նրանք թունավորում են Դինին, բայց մահից նրան փրկում է Սեմը: Դինը իմանում է, որ Սեմը և իր պապը հանկարծակի վերակենդանացել են մեկ տարի առաջ, և այդ ժամանակվանից միասին որսորդությամբ են զբաղվում: Միանալով նրանց ջոկատին՝ Դինը որոշակի տարօրինակ բաներ է նկատում Սեմի վարքի մեջ: Կաստիելի օգնությամբ նա իմանում է, որ Սեմը հոգի չունի, այն դեռ փակված է վանդակում Լյուցիֆերի և Միքայելի հետ միասին: Ավելի ուշ հայտնի է դառնում, որ Սեմին վերակենդանացրել է դեմոն Կռոուլին, ով Լյուցիֆերի անհայտանալուց հետո գլխավորն է դառձել դժոխքում: Սեմի հոգով նա շանտաժ է անում եղբայրներին, և ասում է որ նրանք իր համար ամեն տեսակի չար արարածներ գտնեն, որպեսզի ինքը իմանա թե որտեղ է գտնվում քավարանը: Սակայն դա նրանց շատ շուտ է հոգնեցնում, և նրանք Կաստիելի օգնությամբ մտնում են Կռոուլիի ապարանքը, որպեսզի ստիպեն որ նա վերադարձնի Սեմի հոգին: Սակայն նա խոստովանում է, որ չի կարող դա անել: Կաստիլելը այրում է դեմոնի մարդկային ոսկորները, և Կռոուլին մահանում է: Սինը օգտագործում է այն մատանին, որը իրեն էր տվել Մահը, որպեսզի կապվի նրա հետ: Նա խնդրում է Մահին, որ վերջինս վերադարձնի Սեմի հոգին: Մահը, որպես փոխհատուցում, Դինից մի բան է խնդրում: Դինը համաձայվում է, սակայն չի կարողանում կատարել առաջադրանքը: Սակայն ամեն դեպքում Մահը վերադարձնում է Սեմի հոգին, նրա գլխում պատ դնելով, առանձնեցնելով հիշողությունները Դշողքի մասին, որոնք կարող են սպանել Սեմին: Երբ Սեմը արթնանում է, պարզվում է, որ նա ոչինչ չի հիշում այն պահից երբ փակվում է Լյուցիֆերի հետ վանդակում: Դինը չի կարողանում եղբորը պատմել այսպես կոչված պատի մասին, որը չի թողնում որ նա հիշի ինչ է տեղի ունեցել այս կես տարում: Եղբայրները կրկին սկսում են իրենց որսորդությունը չար արարածների վրա: Սակայն Սեմը ինքն է իմանում ամեն ինչի մասին Կաստիելի կողմից, և որոշում է ողղել այն ամենը, ինչը եղել է այս կես տարում: Հարաբերությունները եղբայրների միջև կրկին բարելավվում են: Եղբայրները նոր հրեշի` Եվային են հանդիպում, ով բոլոր գերբնական արարածների մայրն է: Եվան ցանկանում է նոր արարածներ ստեղծել, որպեսզի վերացնի մարդկային ցեղը, այն բոլոր տանջանքների համար, որ իր երեխաներին է պատճառել Կռոուլին: Վինչեստերները իմանում են, որ Եվային կարելի է սպանել միայն Փյունիկի մոխրի շնորհիվ: Այդ իրի համար, եղբայրները անցյալ են վերադառնում, դեպի Վայրի Արևմուտքի շրջանները: Փյունիկը դա գերբնական արարած է, որը փակված է մի ավազակի մարմնի մեջ: Անցյալում Վինչեստերները ծանոթանում են Սամյուել Կոլտի հետ, ով ստեղծել է լեգենդար ատրճանակը: Ավելի ոիշ եղբայրները սպանում են Փյունիկին, և մեծ դժվարությամբ գտնում են նրա փոշին: Դինը սպանում է Եվային, բայց մինչև մահանալը նա եղբայրներին պատմեց ամբողջ ճշմարտությունը այն մասին, որ Կրոուլին դեռ ողջ է, և դեռ ցանկանում է գտնել Քավարանը, որպեսզի ստանա այնտեղ գտնվող հոգիների անսահման ուժը: Իսկ նրան այդ գործում օգնում է Կաստիելը: Խռովարար հրեշտակը որոշել է պայման կնքել դեմոնի հետ, որպեսզի վերջապես վերջ դնի քաղաքացիական պատերազմին, որը տեղի է ունենում Երկնքում: Դինը ծանր է տանում Կաստիելի դավաճանությունը, և չնայած իրենց ընկերությանը, որոշում է խանգարել հրեշտակին, որպեսզի նա չբացի Քավարանը: Կռոուլին ծանր քայլ է անում եղբայրների դանդաղեցնելու համար, և դրա համար նա առևանգում է Լիզային և Բենին: Վինչեստերները փրկում են պատանդներին, և Դինը ցանկանում է, որ Կաստիելը ջնջի նրանց հիշողությունը այն ամենի մասին, ինչը տեղի է ունեցել իրենց միջև: Լիզան և Բենը մոռանում է որ երբևէ ծանոթ են եղել Դինի կամ այլ գերբնական երևույթների հետ: Ավելի ուշ Կաստիելը վերջին անգամ զգուշացնում է եղբայրներին, ո նրանք չխառնվեն իր ծրագրերին, Կասը շանտաժ է անում Դինին այն բանով, որ կքանդի Սեմի գլխի մեջ գտնվող «պատը», իսկ երբ Դինը չի լսում նրան, քանդում է Սեմի հիշողության պատը: Դա բերում է այն բանին, որ Սեմը կոմայի մեջ է ընկնում, և նրա հիտակցությունը խառնվում է: Որպեսզի վերադառնա իրականություն, նա պետք է գտնի և վերադարձնի բոլոր հիշողությունները: Դրա համար նա պետք է հանդիպի իրեն առանց հոգու և իրական իրեն, որը հիշում է Դժոխքը: Հաղթահարելով իր մութ կողմերը, Սեմը իր մեջ ուշ է գտնում և արթնանում է: Լուսնի խավարման օրը, երբ Կաստիելը և Կրոուլին ցանկանում են բացել Քավարանը, Կաստիելը հանկարծակի փոխում է պայմանները և Կռոուլիին առաջարկում է կամ փածչել կամ մահանալ: Կռոուլին փախչում է, սակայն ետ է գալիս դեմոնների և Ռաֆաիլի օգնությունով: Ճիշտ ժամանակին են գալիս Վինչեստերները և Բոբբին: Կաստիելը հեռանում է, իսկ Կռոուլին արտասանանում է այն կախարդանքը, որի միջոցով պետք է բացեր Քավարանը: Ոչինչ տեղի չի ունենում: Կրկին հայտնվում է Կաստիելը: Պարզվում է, որ նա խառնել է այն ամնեը, ինչը հարկավոր էր կախարդանքը իրականացնելու համար, և մինչը Կռոուլին վերջացրեց սխալ կախարդանքը, ինքը բացեց Քավարանը և իրեն վերցրեց բոլոր հոգիները: Կաստիելը, կուրացած իր նոր զորությամբ, սկսեց իրեն նոր Աստված հայտարարել: Վինչեստերները փորձում են համոզել Կաստիելին, որ այդպիսի հզորությունը հրեշտակին պետք չէ: Սակայն Կաստիելը համաձայն չէ, և այլևս հրեշտակ չէ: Հիմա նա համոզված է որ Աստված է, իսկ մարդիկ պետք է լսեն իրեն, հակառակ դեպքում նա կվերացնի նրանց: | ||||||
119 | 15 | "Ամբողջ աշխարհը թատրոն է" "The French Mistake" | Չարլզ Բիսոն | Բեն Էդլունդ | 2011 թվականի փետրվարի 25 | 2,18[15] |
(Սերիայի անվանումը հանտի ոճային արտահարտություն է, որը նշանակում է հոմոսեքսուալ սեռական կապ, որի համար հետագայում ափսոսում են:) Այս սերիայում Սեմը և Դինը մեկ այլ աշխարհում են հայտնվում, որտեղ նրանք Դերասաններ Ջարեդը և Ջենսենն են, ովքեր «Supernatural» հեռուստասերիալում Սեմի և Դինի դերեն են տանում: Նրանց այդտեղ է ուղարկել Բալտազարը: Հիմնական պատճառը Բալտազարի կողմից Սեմին տրված բանալին է այն սենյակից, որտեղ նա պահում է իր գողացած բոլոր զենքերը: Վերջում Եղբայրները գտնում են միջանցքը տուն վերադառնալու համար, և այնտեղ նրանց պաշտպանում է Կաստիելը: | ||||||
120 | 16 | "Եվ երբեք չի եղել" "…And Then There Were None" | Մայք Ռոլ | Բրետտ Մեթյուզ | 2011 թվականի մարտի 4 | 2,14[16] |
(Սերիայի անվանումը հղում է դեպի Ագատա Քրիստիի «Տասը փոքր նեգրեր» գրքի բանաստեղծություններից մեկը։) Այս սերիայում Սեմը, Դինը, Բոբբին և Ռուֆուսը հանդիպում են Եվայի արարածներին։ Մարդիկ համակված են հրեշների կողմից, սակայն երբ արթնանում են, չեն հիշում թե ինչ են արել այդ ընթացքում։ Հետախուզման ընթացքում Սեմը, Դինը, Բոբբին և Ռուֆուսը հանդիպում են Սեմյոելին և Գվենին։ Կռվի արդյունքում ողջ են մնում միայն Դինը, Սեմը և Բոբբին։ | ||||||
121 | 17 | "Սելին Դիոնի սարսափելի երազը" "My Heart Will Go On" | Ֆիլիպ Սգրիկկիա | Էրիկ Չարմելո և Նիկոլ Սնայդեր | 2011 թվականի ապրիլի 15 | 2,26[17] |
(Հղում դեպի Սելին Դիոնի համանուն երգը։) Անհասկանալի պատճառներով հայտնի Տիտանիկը, իր ժամանակում չի խորտակվում, ինչը իր ետևից իրադարձությունների շղթա քարշ տալիս, որոնք փոխեցին ապագան․ Ջոն ողջ է, Էլլենը և Բոբբին ամուսնացած են, եղբայրները Մուստանգ են քշում, իսկ նավից փրկված մարդիկ 50 000 մարդուց ավելի սերունդ են տվել։ Հիմա հենց ճակատագիրը սպանում է բոլոր նրանց, ով չպետք է ապրի ներկա ժամանակներում վթարի պատճառով։ | ||||||
122 | 18 | "Մեկ կովբոյ, երկու կովբոյ" "Frontierland" | Հայ Բի | Պատմություն: Էնդրյու Դաբբ, Դենիել Լոֆլին և Ջեքսոն Ստյուարտ Սցենար: Էնդրյու Դաբբ և Դենիել Լոֆլին | 011 թվականի ապրիլի 22 | 1,90[18] |
(Սերիալը վեստերն ժանրի մեջ է։) Եղբայրները իմանում են, որ Փյունիկի մոխիրը կարող է սպանել ամեն ինչի մորը։ Այդ ժամանակ Կաստիելը նրանց հարյուր հիսուն տարի ետ է ուղարկում, այն օրի նախօրեն, երբ Սեմյուել Կոլտը կկարակի Փյունիկին։ | ||||||
123 | 19 | "Իմ սիրելի մայրիկ" "Mommy Dearest" | Ջոն Շոուոլտեր | Ադամ Գլասս | 2011 թվականի ապրիլի 29 | 2,01[19] |
(Սերիայի անվանումը հղում է դեպի 1978 թվականին գրված համանուն գիրքը, որի մասին ֆիլմը նկարահանվել է 1981 թվականին։) Սեմը, Դինը, Բոբբին և Կաստիելը հետևում են Եվային մինչև մի փոքր քաղաք որը գտնվում է Օրեգոն նահանգում։ Այնտեղ իմանում են, որ բոլոր քաղաքացիները հրեշներ են դառցել, որոնք անհասկանալի պատճառներով մահանում են։ | ||||||
124 | 20 | "Հրեշտակի խոստովանությունը" "The Man Who Would Be King" | Բեն Էդլունդ | Բեն Էդլունդ | 2011 թվականի մայիսի 6 | 2,11[20] |
(Սերիայի անվանումը հղում է դեպի Ռեդյար Կիպլինգի համանուն ստեղծագործությունը։) Կաստիելը պատմում է երկնքում տեղի ունեցող պատերազմի մասին, և այն մասին թե ինչպես են ինքը և Ռաֆաիլը դարձել թշնամիներ։ | ||||||
125 | 21 | "Թող արյուն թափվի" "Let It Bleed" | Ջոն Շոուոլտեր | Սերա Գեմբլ | 2011 թվականի մայիսի 20 | 2,02[21] |
(Սերիայի անվանումը հղում է դեպի The Rolling Stones երաժշտական խմբի ալբոմը։) Կռոուլին առևանգում է Բենին և Լիզային, որպեսզի հասնի Դինին։ Սեմը և Դինը չսպասված մեկի հետ են համագործակցում, որպեսզի ազատեն նրանց։ | ||||||
126 | 22 | "Մարդ, ով շատ բան գիտեր" "The Man Who Knew Too Much" | Ռոբերտ Սինգեր | Էրիկ Կրիպկե | 2011 թվականի մայիսի 20 | 2,11[21] |
(Սերիայի անվանումը հղում է դեպի համանուն ֆիլմը։) Կաստիելը ոչնչացրեց Սեմի գլխի վահանը, նա հիշեց այն ամենը, ինչը տեղի է ունեցել իր հետ դժոխքում, իսկ Դինը և Բոբբին հիասթափված հետևում են թե ինչ է տեղի ունենում Սեմի հետ, և թե ինչպես է քայքայվում նրա հոգեբանությունը։ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Gorman Bill (September 27, 2010)։ «Friday Finals: Supernatural Up; Dateline Down»։ TV by the Numbers։ Վերցված է September 27, 2010
- ↑ Seidman Robert (October 5, 2010)։ «Friday Finals: No Changes With 18-49 Ratings for Originals»։ TV by the Numbers։ Վերցված է October 10, 2010
- ↑ Gorman Bill (October 11, 2010)։ «Friday Final Ratings: Dateline, Outlaw, Good Guys, Supernatural Adjusted Down»։ TV by the Numbers։ Վերցված է October 12, 2010
- ↑ Seidman Robert (October 18, 2010)։ «Friday Final Ratings: Medium Adjusted Down, Smallville, Supernatural Hold Preliminary Ratings»։ TV by the Numbers։ Վերցված է October 18, 2010
- ↑ Gorman Bill (October 25, 2010)։ «Friday Final Ratings: Smallville Adjusted Up; CSI:NY, Dateline Adjusted Down»։ TV by the Numbers։ Վերցված է October 25, 2010
- ↑ Seidman Robert (November 1, 2010)։ «Friday Final Ratings: The Great Pumpkin Rises»։ TV by the Numbers։ Վերցված է November 1, 2010
- ↑ Gorman Bill (November 8, 2010)։ «Friday Final Ratings: What Would You Do?, 20/20, Blue Bloods Adjusted Up»։ TV by the Numbers։ Վերցված է November 8, 2010
- ↑ Seidman Robert (November 15, 2010)։ «Friday Final Ratings: 20/20 Down a Tenth; Smallville Still Rocked w/Teri Hatcher»։ TV by the Numbers։ Վերցված է November 15, 2010
- ↑ Seidman Robert (November 22, 2010)։ «Friday Final Ratings: ‘CSI: NY Adjusted Down; ‘School Pride Adjusted Up»։ TV by the Numbers։ Վերցված է November 23, 2010
- ↑ Gorman Bill (December 6, 2010)։ «Friday Final Ratings: No Adjustments For ‘Smallville, ‘Supernatural, Or Any Other Shows»։ TV by the Numbers։ Վերցված է December 6, 2010
- ↑ Seidman Robert (December 13, 2010)։ «Friday Final Ratings: 'Supernanny,' 'Primetime,' Adjusted Up; '20/20' Adjusted Down; No Changes for ‘Smallville, ‘Supernatural, & Others»։ TV by the Numbers։ Վերցված է December 14, 2010
- ↑ Seidman Gorman (February 7, 2011)։ «Friday Finals: No Adjustments for 'Fringe,' 'Supernatural,' 'Smallville' or Any Other Show's 18-49 Ratings»։ TV by the Numbers։ Վերցված է February 8, 2011
- ↑ Gorman Bill (February 14, 2011)։ «Friday Finals: 'CSI:NY' Adjusted Up; No Adjustment For 'Fringe,' 'Smallville,' 'Supernatural'»։ TV by the Numbers։ Վերցված է February 14, 2011
- ↑ Seidman Robert (February 22, 2011)։ «Friday Final Ratings: 'Blue Bloods' Falls; No Adjustments for 'Fringe,' 'Smallville' and 'Supernatural»։ TV by the Numbers։ Վերցված է February 22, 2011
- ↑ Gorman Bill (February 28, 2011)։ «Friday Final Ratings: 'CSI:NY' Adjusted Up; No Adjustments For 'Fringe,' 'Supernatural,' 'Smallville'»։ TV by the Numbers։ Վերցված է February 28, 2011
- ↑ Seidman Robert (March 7, 2011)։ «Friday Final Ratings: 'Smallville' Adjusted Down, 20/20 Adjusted Up»։ TV by the Numbers։ Վերցված է March 8, 2011
- ↑ Seidman Robert (April 18, 2011)։ «Friday Final Ratings: 'Fringe,' 'Chaos' and 'Kitchen Nightmares' Adjusted Up»։ TV by the Numbers։ Վերցված է April 18, 2011
- ↑ Seidman Robert (April 25, 2011)։ «Friday Final Ratings: 'Smallville' Adjusted Up; 'Fringe' Stays at Series Low; 'Friday Night Lights' Adjusted Down»։ TV by the Numbers։ Վերցված է April 25, 2011
- ↑ Gorman Bill (May 2, 2011)։ «Friday Final Ratings: 'Friday Night Lights,' Two Wedding Shows Adjusted Up; No Adjustments For 'Fringe,' 'Smallville,' 'Supernatural'»։ TV by the Numbers։ Վերցված է May 2, 2011
- ↑ Gorman Bill (May 9, 2011)։ «Friday Final Ratings: 'Supernatural,' 'CSI:NY' Adjusted Up, No Adjustments To 'Fringe'»։ TV by the Numbers։ Վերցված է May 9, 2011
- ↑ 21,0 21,1 Gorman Bill (May 23, 2011)։ «Friday Final Ratings: 'Kitchen Nightmares' Adjusted Up, No Adjustments To 'Supernatural' Finale»։ TV by the Numbers։ Վերցված է May 23, 2011
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք (անգլ.)