AC/DC

Ավստրալական խորհրդանշական ռոք խումբ

ԷյՍիԴիՍի (օրիգինալ անվանումը՝ AC/DC), ավստրալիական ռոք խումբ ստեղծված 1973 թ․-ի նոյեմբերին Անգուս և Մալքոլմ Յանգ եղբայրների կողմից, ովքեր մնացել են որպես հաստատուն անդամներ։ Հայտնի որպես հարդ ռոք կամ բլյուզ-ռոք խումբ, այն համարվում է հեվի մետալի պիոներները և սովորաբար որակավորվում է այդպես, չնայած նրանք միշտ որակավորել են իրենց երաժշտությունը պարզապես ռոքնռոլ։

AC/DC
AC DC at London's Olympic Stadium.jpg
Ժանրերհարդ ռոք, ռոքնռոլ և բլյուզ ռոք
Գործունեությունդեկտեմբերի 31, 1973
ԼեյբլColumbia Records, Sony Music Entertainment, Ինտերսքոպ Ռեքորդս, Universal Music Group, Epic Records, Geffen Records, Hollywood Records և Island Records
Պարգևներ
Կայքacdc.com
Commons-logo.svg AC/DC Վիքիպահեստում
AC/DC խումբ
Խմբի լոգոն

ԷյՍիԴիՍին ունեցել է մի քանի փոփոխություններ մինչ իր առաջին ալբոմը՝ High Voltage-ը թողարկելը 1975 թ․-ի փետրվարի 17-ին։ Մինչ 1977 թ․-ին Powerage ալբոմի համար բասսիստ Մարկ Էվանսի փոխարինումը Քլիֆ Վիլյամսով, խմբի կազմը ստաբիլ էր։ Highway to Hell ալբոմը ձայնագրելու ամիսների ընթացքում գլխավոր վոկալիստ և երգերի համահեղինակ Բոն Սքոթը մահացավ ալկոհոլի շատ օգտագործումից հետո՝ 1980 թ․-ի փետրվարի 19-ին[1]։ Խումբը ցանկանում էր կազմալուծվել, բայց ոգեշնչվելով Սքոթի ծնողների կողմից, նրանք որոշեցին շարունակել և փնտրել նոր վոկալիստ։ Բրայան Ջոնսոնը փոխարինեց Բոն Սքոթին։ Ավելի ուշ այդ տարում նրանք թողարկեցին իրենց նոր՝ Back in Black ալբոմը, որը Բոն Սքոթի հիշատակին էր։ Ալբոմը նրանց հաջողություններ բերեց և դարձավ նրանց բոլոր ժամանակների բեսթ-սելլեր ալբոմը։

Խմբի հաջորդ ալբոմը՝ For Those About to Rock We Salute You, նրանց առաջին ալբոմն էր, որը հասավ համար առաջինին ԱՄՆ-ում։ ԷյՍիԴիՍի կրճատեց իր հաջողությունը այն բանից հետո, երբ նրանց թմբկահար Ֆիլ Ռադը հեռացվեց խմբից 1983 թ․-ին և փոխարինվեց Սայմոն Րայթով։

1990 թ․-ի սեպտեմբերի 24-ին խումբը թողարկեց իր The Razors Edge ալբոմը։ 1994 թ․-ին վերադարձավ Ֆիլ Ռադը Քրիս Սլեյդից հետո, ով խմբի հետ էր 1989-1994 թվականներին։ Դրանից հետո խումբը չունեցավ փոփոխություններ կազմի մեջ։ Stiff Upper Lip ալբոմը թողարկվեց 2000 թ․-ին և լավ ընդունվեց քննադատների կողմից և խմբի վերջին ալբոմը` Black Ice-ը թողարկվեց 2008 թ․-ի հոկտեմբերի 20-ին։

2010 թ․-ի տվյալներով ԷյՍիԴիՍին վաճառել է ավելի քան 200 միլիոն, միայն ԱՄՆ-ում վաճառելով 71 միլիոն ալբոմ։

ԱնվանումԽմբագրել

AC/DC հապավում է «փոփոխական հոսանք / հաստատուն հոսանք» (անգլ.՝ «alternating current/direct current»)։ Մելկոլնի և Անգուսա Յանովի ավագ քույր՝ Մարգարիտան առաջարկեց անվանումը խմբի համար անվանում դնել նրանից հետո երբ ավտոմեքենայի ետևի մասում նկատեց «AC/DC» մակադրությունը (ի դեպ հենց Մարգարիտն է առաջարկել Անգուսին բարձրանալ բեմ դպրոցական շորերով)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Richard Jinman (փետրվարի 19, 2005)։ «25 years on, AC/DC fans recall how wild rocker met his end»։ The Guardian։ Վերցված է օգոստոսի 7, 2008