«Գրեյի անատոմիա» (անգլ.՝ Grey's Anatomy), ամերիկյան հեռուստասերիալ բժշկական դրամա ժանրում, ստեղծված Շոնտա Ռայմզի կողմից։ Պրեմիերան տեղի է ունեցել 2005 թվականի մարտի 27-ին ABC հեռուստաալիքում։

Գրեյի անատոմիա
Изображение логотипа
Ժանրբժշկական դրամա
ՍտեղծողՇոնդա Ռայմս
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Էլեն Պոմպեո, Սանդրա Օհ, Քեթրին Հայգլ, Ջասթին Չեմբերս, Թեոդոր Նայթ, Չանդրա Ուիլսոն, Ջեյմս Փիքենս կրտսեր, Իսայա Վաշինգտոն, Փետրիկ Դեմպսի, Քեյթ Վալշ
ՊրոդյուսերGabrielle Stanton?, Harry Werksman?, Mimi Schmir?, Peter Nowalk?, Zoanne Clack? և Էլեն Պոմպեո
Գործադիր պրոդյուսերԱլլան Հայնբերգ, Բեթսի Բիրս, Joan Rater?, Krista Vernoff?, Մարկ Գորդոն, Mark Wilding?, Մարտի Նոքսոն, Peter Horton?, Rob Corn?, Tony Phelan?, Շոնդա Ռայմս, Դեբբի Ալլեն, James D. Parriott? և Zoanne Clack?
ԵրաժշտությունԴեննի Լյուկս և МММ
Պատմվածքի վայրՍիեթլ
Նկարահանման վայրԼոս Անջելես
Եթերաշրջանների քանակ20
Սերիաների քանակ421
Էկրաններին էմարտի 27, 2005[1]-ից
ՀեռուստաալիքAmerican Broadcasting Company[1]
ԸնկերությունABC Studios
ԴիստրիբյուտորBuena Vista Home Entertainment, Disney-ABC Domestic Television, Նեթֆլիքս, Հուլու, Դիսնեյ+ և Prime Video
Պատկերի ձևաչափ16:9
Պարգևներ

Գենեզիսի մրցանակ

,

Primetime Emmy Award for Outstanding Casting for a Drama Series? (2006)

,

«Էմմի» մրցանակ դրամատիկ հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար (2007)

,

«Էմմի» մրցանակ դրամատիկական հեռուստասերյալներում հրավիրված ամենալավ դերասանուհի կատեգորիայում (2011)

,

«Ոսկե գլոբուս» մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար - մինի սերիալ, հեռուստասերիալ կամ հեռուստաֆիլմ (2005)

,

«Ոսկե գլոբուս» մրցանակ՝ լավագույն դրամատիկական հեռուստասերիալների համար (2006)

,

ԱՄՆ կինոդերասանների մրցանակ դրամատիկական սերիալում կանացի լավագույն դերակատարման համար (2005)

,

ԱՄՆ կինոդերասանների մրցանակ դրամատիկական սերիալում կանացի լավագույն դերակատարման համար (2006)

և

Դրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար ԱՄՆ Կինոդերասանների գիլդիայի մրցանակ (2006)

ԿապակցվածՄասնավոր պրակտիկա և Station 19?
Պաշտոնական կայքէջ

Սյուժեի կենտրոնում «Սիեթլ Գրեյս» (անգլ.՝ «Seattle Grace Hospital», «SGH») հիվանդանոցն է, որտեղ ծավալվում է հիմնական սյուժեն ինտերների, բժիշկների և այլ անձանց կյանքի մասին։ Հեռուստասերիալը նկարահանվում է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։

Հեռուստասերիալի հայտնիությունը հանգեցրել է «Մասնավոր պրակտիկա» սփին-օֆֆի թողարկմանը, որը տեղի է ունեցել 2007 թվականի սեպտեմբերի 27-ին[2]։

Հեռուստասերիալը հասել է առևտրային հաջողության և քննադատների բարենպաստ գնահատականների։ Պիլոտային սերիան դիտել են 16,25 միլիոն հեռուստադիտողներ[3], իսկ առաջին եթերաշրջանի եզրափակիչը՝ 22,22 միլիոն հեռուստադիտող[4]։ Երկրորդ և երրորդ եթերաշրջաները հասել են առավել մեծ հաջողությունների` եթերաշրջանի միջին հեռուստադիտողների քանակը հասել է 19 միլիոնի[5]։ Սկսած չորրորդ եթերաշրջանից, հեռուստասերիալի վարկանիշը մի փոքր ընկել էր, սակայն դեռևս մնում էր բավարար բարձր, որպեսզի այն մնար հեռուստատեսության ամենահայտնի դրամաներից մեկը[6]։ Իր հեռարձակման, հատկապես երկրորդ և երրորդ եթերաշրջանների ընթացքում, հեռուստասերիալը ստացել է մի քանի տասնյակ մրցանակներ։ 2006 թվականին սերիալը ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ «Լավագույն դրամա հեռուստասերիալ» անվանակարգում, իսկ 2006 և 2007 թվականներին առաջադրվել է «Էմմի» մրցանակաբաշխության «Լավագուն դրամատիկական սերիալ» անվանակարգում։ Բացի այդ, հեռուստասերիալը նաև ստացել է բազմաթիվ մրցանակներ դերասանական, սցենարական, ռեժիսորական և տեխնիկական անվանակարգերում։ 2010 թվականին հեռուստասերիալը գտնվել է ամենաշահավետ հեռուստաշոուների ցանկի չորրորդ հորիզոնականում` կես ժամ եթերաժամի ընթացքում 2.67 միլիոն դոլար եկամուտով[7]։ 2013 թվականին սերիալն ընդգրկվել է Entertainment Weekly ամսագրի «Բոլոր ժամանակների 100 մեծագույն հեռուստաշոուներ» ցանկում[8]։

2018 թվականի մարտի 22-ին տեղի է ունեցել «Հրդեհային կայան 19» անվամբ երկրորդ սփին-օֆֆի պրեմիերան[9]։

Սյուժե խմբագրել

Առաջին եթերաշրջան խմբագրել

Եթերաշրջանի և հեռուստասերիալի սյուժեն սկսվում է այն բանից, երբ Մերեդիտ Գրեյը ընդունվում է պրակտիկայի «Սիեթլ Գրեյս» հիվանդանոցում, և հետագա մի քանի սերիաները, առաջին հերթին, կենտրոնացված են Բեյլի ղեկավարության ներքո պրակտիկանտների աշխատանքի առաջին շաբաթների վրա, Մեդիի և Դերեկ Շեփարդի սկսած հարաբերությունների և նրա մոր` Էլիսի խնդիրների մասին, ում մոտ Ալցհայմերի հիվանդություն է։ Առաջին եթերաշրջանում նշանակալից ուշադրություն է հատկացված Շեփարդի և Բերկի մրցակցության, Բերկի և Յանգի հարաբերություններին և իր անցյալը թաքցնելու ցանկությամբ Սթիվենսի` արհեստավարժ բժիշկ դառնալու փորձերի վրա։ Եթերաշրջանն ավարտվում է Շեփարդի նախկին կնոջ` Էդիսոն Մոնթգոմերիի ժամանումով[10]։

Դերերում խմբագրել

Գլխավոր խմբագրել

  • Էլեն Պոմպեո` Մերեդիտ Գրեյ
  • Սանդրա Օհ` Քրիստինա Յանգ
  • Քեթրին Հայգլ` Իզի Սթիվենս
  • Ջասթին Չեմբերս` Ալեքս Կարև
  • Թեոդոր Նայթ` Ջորջ Օ'Մեյլի
  • Չանդրա Ուիլսոն` Միրանդա Մեյլի
  • Ջեյմս Փիքենս կրտսեր` Ռիչարդ Վեբեր
  • Իսայա Վաշինգտոն` Փրեստոն Բերկ
  • Փետրիկ Դեմպսի` Դերեկ Շեփարդ
  • Քեյթ Վալշ` Էդիսոն Մոնթգոմերի

Եթերաշրջաններ խմբագրել

ՍեզոնԷպիզոդներԹողարկումներ
Առաջին թողարկումՎերջին թողարկում
19Մարտի 27, 2005 (2005-03-27)Մայիսի 22, 2005 (2005-05-22)
227Սեպտեմբերի 25, 2005 (2005-09-25)Մայիսի 15, 2006 (2006-05-15)
325Սեպտեմբերի 21, 2006 (2006-09-21)Մայիսի 17, 2007 (2007-05-17)
417Սեպտեմբերի 27, 2007 (2007-09-27)Մայիսի 22, 2008 (2008-05-22)
524Սեպտեմբերի 25, 2008 (2008-09-25)Մայիսի 14, 2009 (2009-05-14)
624Սեպտեմբերի 24, 2009 (2009-09-24)Մայիսի 20, 2010 (2010-05-20)
722Սեպտեմբերի 23, 2010 (2010-09-23)Մայիսի 19, 2011 (2011-05-19)
824Սեպտեմբերի 22, 2011 (2011-09-22)Մայիսի 17, 2012 (2012-05-17)
924Սեպտեմբերի 27, 2012 (2012-09-27)Մայիսի 16, 2013 (2013-05-16)
1024Սեպտեմբերի 26, 2013 (2013-09-26)Մայիսի 15, 2014 (2014-05-15)
1125Սեպտեմբերի 25, 2014 (2014-09-25)Մայիսի 14, 2015 (2015-05-14)
1224Սեպտեմբերի 24, 2015 (2015-09-24)Մայիսի 19, 2016 (2016-05-19)
1324Սեպտեմբերի 22, 2016 (2016-09-22)Մայիսի 18, 2017 (2017-05-18)
1424Սեպտեմբերի 28, 2017 (2017-09-28)Մայիսի 17, 2018 (2018-05-17)
1525Սեպտեմբերի 27, 2018 (2018-09-27)Մայիսի 16, 2019 (2019-05-16)
1621Սեպտեմբերի 26, 2019 (2019-09-26)Ապրիլի 9, 2020 (2020-04-09)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Grey's Anatomy // Entertainment WeeklyNYC: Meredith Corporation, 2005. — ISSN 1049-0434; 2169-3188
  2. Barnes, Brooks (2007 թ․ փետրվարի 21). «Delicate Surgery on 'Grey's Anatomy'». The Wall Street Journal. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 22-ին.
  3. «Weekly Program Rankings». ABC Medianet. 2005 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.
  4. «Weekly Program Rankings». ABC Medianet. 2005 թ․ մայիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 1-ին.
  5. «Season Program Rankings from 09/18/06 through 06/03/07». ABC Medianet. 2007 թ․ հունիսի 3. Վերցված է 2010 թ․ մայիսի 19-ին. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)(չաշխատող հղում)
  6. «Season Program Rankings from 09/24/07 through 05/25/08». ABC Medianet. 2008 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 19-ին.
  7. «American Idol», «Two and a Half Men» Among TV’s Biggest Moneymakers, Hollywood Reporter, March 17, 2011
  8. Kristen Baldwin (2013 թ․ հուլիսի 3). «How we chose the 100 All-Time Greatest TV Shows». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
  9. Andreev, Nellie (2017 թ․ հունվարի 8). «ABC Slates Midseason Premiere Dates For 'Grey's Anatomy' Spinoff, 'For the People' & More, Sets 'American Idol' Air Pattern». Deadline Hollywood. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  10. «Grey's Anatomy "Who's Zoomin Who" Recap». Tvfanatic.com. 2005 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել