Հրեշներ, առասպելական, երևակայական արարածներ։ Պատկերացվել են անբնական ու զարհուրելի կերպարանքներով, բազմագլուխ, խառնածին ու այլաձև մարմնանդամներով։ Հրեշների վերաբերյալ հավատալիքներն առաջացել են նախնադարյան ժամանակներում՝ ահարկու և վնասակար կենդանիների հանդեպ երկյուղից, ինչպես նաև՝ «հոգեփոխության» (մահից հետո հոգու «տեղափոխումը» այս կամ այն կենդանու մեջ) նկատմամբ հավատից։

Հրեշ

Շատ ժողովուրդներ, նաև հայերը, հրեշներին դիտել են չար դևերի ու կախարդների ծառաներ, որոնք, իբր, կերպարանափոխվելով մոլորեցնում և կորստյան են մատնում մարդկանց, ավերում արտերը, հափշտակում բերքը, պղծում անասուններին և այլն։ Հին հայերը հրեշներին, ըստ ենթադրյալ կերպարանքի, անվանել են վիշապ, վիշապառյուծ, քաղ, եղջերվաքաղ, արալեզ, ապառ, նհանգ, ընդղա, շուոտ, շուտիկ, համբարու (քարաթոշ, քարթոշ), ձիացուլ, ծովացուլ, եզնախոյ, հուշկապարիկ (վշկապարիկ, պարիկ, պայք, իշացուլ), նոխազոտ (մարդաքադ), ճիվաղ (ճևեղիկ) և այլն։ Քրիստոնեական եկեղեցին թեև պայքարել է հրեշների հավատի դեմ, սակայն այն դրսևորվել է նաև միջին դարերում և հետո։

Գրականություն խմբագրել

  • Ալիշան Ղ., Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց, Վենետիկ, 1895։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 628