Միշա Քոլինզ

ամերիկացի դերասան
(Վերահղված է Միշա Կոլլինզից)

Միշա Քոլինզ (անգլ.` Misha Collins, իրական անուն-ազգանուն` Դմիտրի Տիպենս Կրաշնիկ[2] (անգլ.` Dmitri Tippens Krushnic), օգոստոսի 20, 1974, (Բոստոն, Մասաչուսեթս)), ամերիկացի դերասան և ռեժիսոր։ Ավելի հայտնի է դարձել Գերբնականը հեռուստասերիալի Կաստիել դերի շնորհիվ։

Միշա Քոլինզ
անգլ.՝ Misha Collins
Ծնվել էօգոստոսի 20, 1974(1974-08-20)[1] (49 տարեկան)
ԾննդավայրԲոստոն, Մասաչուսեթս
ԿրթությունՉիկագոյի համալսարան, Նորթֆիլդ Մաունթ Հերմոն դպրոց և Greenfield Center School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, բանաստեղծ և բարեգործ
Ամուսին(ներ)Victoria Vantoch?
Պարգևներ և մրցանակներ
Միշա Քոլինզ

Անձնական կյանք խմբագրել

2001 թվականի հոկտեմբերին Միշան ամուսնանում է Վիկտորիա Վանտոչի հետ։ 2010 թվականի սեպտեմբերի 23-ին ծնվում է նրանց առաջնեկը` Ուեսթ Անաքսիմանդր Քոլինզը։ 2012 թվականի սեպտեմբերի 25-ին ծնվում է նրանց դուստրը՝ Մեսոն Մարի Քոլինզը։ Միշան ունի 2 կրիա, որոնց անվանում է՝ Drydraluxlaloud և Բոնի Բրայ 2-րդ[3][4]։

Քոլինզը համարվում է Random Acts բարեգործական հիմնադրամի տնօրենը։ Random Acts-ը ֆինանսավորում է ամբողջ աշխարհի այն անհատներին կամ կազմակերպություններին, որոնք ուզում են բարի և պիտանի գործ կատարել։ Միշան նաև հիմնադրել է «Greatest International Scavenger Hunt the World Has Ever Seen»-ը (GISHWHES) 2011 թվականին։ Այստեղից ստացված հասույթը գնում է դեպի Random Acts: «GISHWHES»-ը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում[5][6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998 ս Ժառանգություն Legacy Էնդրյու
1999 ս Կախարդվածները Charmed Էրիկ Բրագ
1999 ֆ Ազատության բարձրությունը Liberty Heights Տղա (թիթրերում ցուցադրված չէ)
1999 ֆ Ընդհատված կյանք Girl, Interrupted Թոնի
2000 ս Նյու Յորքի ոստիկանությունը NYPD Blue Բլեյք Դեվիդ
2001 ս Յոթ օր Seven Days Սերգեյ Չուբայս
2002 ս 24 24 Ալեքսիս Դրազեն
2002 ֆ Par 6(անգլ.) Par 6 Ալ Հեգլման
2003 ֆ Հուզիչ Ալան Moving Alan Թոնի Դերիկ
2003 ֆ Տան փնտրտուքներով Finding Home Դեյվ
2004 ֆ The Crux(անգլ.) The Crux Պարանից, կախված մարդը
2005 ֆ Հասցրու անել դա մինչև 30-ը 20 Things to Do Before You’re 30
2005 ս C.S.I. Հանցագործության վայր CSI: Crime Scene Investigation Վլադ
2005-2006 ս Շտապ օգնություն ER Բրեդ
2006 ս Ծովային ոստիկանություն։ Հատուկ բաժին NCIS: Naval Criminal Investigative Service Ջասթին Ֆերրիս
2006 ս Դետեկտիվ Մոնք Monk Միքայել Կարապով
2006 ս Տան մոտ Close to Home Թոդ Մոնրո
2006 ֆ Կարլա Karla Փոլ Բերնարդո
2007 ս Առանց հետքի Without a Trace Չեսթեր Լեյք
2007 ս C.S.I.: Հանցագործության վայր Նյու Յորք CSI: NY Մորթոն Բրայդ
2007 ֆ Reinventing the Wheelers(անգլ.) Reinventing the Wheelers Ջոյ Վիլլեր
2008 ֆ Հարսնացուն այն աշխարհից Over Her Dead Body Բրայան
2008-2016 ս Գերբնական Supernatural Կաստիել, Ջիմմի Նովակ, կամեո, Ծովահրեշներ, Լյուցիֆեր
2008 ֆ Քիդալներ The Grift Բասթեր
2009 ս Մարմնի մասերը Nip/Tuck Մենի Սքերիթ
2010 ֆ Սթոունհենջ Ապոկալիպսիս Stonehenge Apocalypse Ջեյքոբ
2011 ս Սուրբ Divine: The Series Հայր Քրիստոփեր
2012 ս Կրկնօրինակը Ringer Դիլան Մորիսոն

Որպես պրոդյուսեր խմբագրել

  • 2008 - Loot
  • 2011 - Divine: The Series
  • 2014 - TSA America: Level Orange

Որպես ռեժիսոր խմբագրել

  • 2010 - Danger stranger
  • 2013 - TSA America: Level Orange
  • 2014 - Behind the Scenes of Supernatural: A Fan’s Perspective

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeneaStar
  2. IMDb - Bio
  3. Միշան իր կենդանիների մասին. - ՅուԹյուբ
  4. Թվիթերում
  5. «GISHWHES». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
  6. Random Acts
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշա Քոլինզ» հոդվածին։