Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբի (այլ կիրառումներ)

Ռուբի (անգլ.՝ Ruby), Warner Brothers ընկերության արտադրության ամերիկյան «Գերբնական» միստիկ հեռուստասերիալի հորինված հերոս, ում դերերը խաղացել են Քեթի Քեսիդին (երրորդ եթերաշրջան) և Ժենեվև Պադալեկի (չորրորդ եթերաշրջան)։

Ռուբի

սատանա, կախարդ
Առաջին անգամ
հայտնվել է՝
«Հրաշալի յոթնյակ» սերիայում
Վերջին անգամ
հայտնվել է՝
«Լյուցիֆերի վերադարձը»
Հեղինակներ՝ Էրիկ Կրիպկե
Մարմնավորողներ՝ Քեթի Քեսիդին և Ժենեվև Պադալեկին Ռուբիի դերում

Կենսագրություն խմբագրել

Ռուբին դեմոն է։ Սերիալից պարզ է դառնում, որ նա եղել է կախարդ դեռ XIV դարում։ Նա վաճառել է իր հոգին հզոր դեմոնին, ով հայտնվել էր սերիալի «Կախարդների որսորդություն» սերիայում։ Մահվանից հետո Ռուբին հայտնվում է դժոխքում, ուր և փոխակերպվում է դեմոնի։ Նա համեմատաբար թույլ է, բայց ունի բավականին լայն գիտելիքներ սև կախարդանքից, որոնք օգնում են նրան իրականացնել իր ծրագրերը։ Ռուբին ունի նաև կախարդական դանակ։ Դա թույլ է տալիս սպանել դեմոններին (չնայած, որ մահացու չէ ավելի բարձր կարգի դեմոններին և հրեշտակների համար)։ Այդ դանակի ծագումը հայտնի չէ («Դրախտ և դժոխք» սերիայում Ալաստառը ցանկանում էր իմանալ, թե որտեղից է դանակը հայտնվել Ռուբիի մոտ)։

Եթերաշրջաններ խմբագրել

Երրորդ եթերաշրջան խմբագրել

Առաջին անգամ հայտնվելով սերիալում («Հրաշալի յոթնյակ» սերիայում) նա փրկում է Սեմին, առանց տատանվելու սպանելով երեք դեմոնների։ Սեմի հետ ծանոթության ժամանակ նա ներկայանում է իբրև որսորդ, ասելով որ իրեն հետաքրքրում է Ազազելի ծրագրերը Սեմի հետ կապված։ Որոշ ժամանակ անց նա խոստովանում է, որ դեմոն է և կարող է փրկել Դինին դժոխքից։ Հենց սկզբից ավագ Վիչեստերը սկսում է չվստահել նրան, մտածելով որ նրա նպատակը Սեմին սպանելն է, նրանից ազատվելը։ Բայց շուտով Ռուբին օգնում է Բոբիին վերանորոգել կոլտը։ «Կախարդների որսորդությունը» սերիայում Ռուբին փրկում է Դինին կախարդների կախարդանքից։ Դրանից հետո նա փորձում է փրկել եղբայրներին դեմոնից, ում ինքներ վաճառել իր հոգին։ Բայց այդ կռվի ժամանակ նա պարտություն է կրում։ Կռվի ժամանակ դեմոնը սկսում է պատմել Ռուբիի անցյալի մասին։ Այս սեիայի ավարտին Ռուբին խոսում է Դինի հետ խոստովանելով, որ չգիտի թե ինչպես կարելի է փրկել նրան և ուզում է որ Դինը օգնի իրեն նախապատրաստել Սեմին գալիք պատերազմին, որում Սեմը պետք է պայքարի միայնակ, առանց եղբոր։ Ռուբին ասում է, որ կողմ է մարդկանց հաղթանակին, քանի որ հիշում է, թե ինչ է նշանակում լինել մարդ։ «Պատերազմում ինչպես պատերազմում» սերիայում Ռուբին գնում է ոստիկանական բաժանմունք, օգնելու դեմոններով շրջապատված Վինչեստերներին։ Կոլտի բացակայության պատճառով Ռուբին առաջարկում է կախարդանք, որի իրականացման համար անհրաժեշտ էր հանել կույս աղջկա սիրտը, որը կօգներ վերացնել բոլոր դեմոններին, ինչպես նաև Ռուբիին, բայց Դինը մերժում է։ Այդ ժամանակ Ռուբին սկսում է պատմել Լիլիթի մասին, ասելով, որ նա ուզում է ազատվել Սեմից։ Սերիայի վերջում Ռուբին եղբայրներին տալիս է կախարդական կապոցներ, որոնք թույլ չեն տա Լիլիթին գտնել նրանց։ Երրորդ եթերաշրջանի ավարտին Ռուբին ասում է Սեմին, որ Դինի պայմանագիրը Լիլիթի մոտ է և Սեմը կարող է սպանել նրան, եթե նրա հնարավորությունները դեռ չեն անհետացել։ Այդ ժամանակ հայտնվում է Դինը և կռվի մեջ է մտնում Ռուբիի հետ, կռվի ժամանակ Ռուբին ընկնում է թակարդը, որը պատկերված էր առաստաղին։ Ինչ-որ եղանակով Ռուբին ազատվում է թակարդից (հնարավոր է այնպես, ինչպես Մեգը երրորդ եթերաշրջանում) և փորձում է օգնել եղբայրներին սպանել Լիլիթին։ Մի ինչ-որ պահի Լիլիթը հեռացնում է Ռուբիին մարդկային մարմնից և ուղարկում է դժոխք։

Չորրորդ եթերաշրջան խմբագրել

Չորրորդ եթերաշրջանում Ռուբին վերադառնում է։ Նա ու մեկ այլ դեմոն հարձակվում են Սեմի վրա։ Ռուբին ասում է, որ Լիլիթը նրան բաց է թողել պայմանով, որ նա արդեն վերականգնվել է և պետք է սպանի Սեմին։ Բայց Ռուբին հանում է դանակը և սպանում երկրորդ դեմոնին։ Նա պատմում է, որ շատ դժվարությամբ է համոզել Լիլիթին, որ կարելի է իրեն վստահել և արել է ամեն ինչ, որ օգնի Սեմին։ Այն պատճառով, որ նա չի ուզում, որ Ռուբին կիսի իր մարմինը մեկ այլ մարդու հետ, նա մտնում է կոմայի մեջ գտնվող մարդու մարմնի մեջ։ Մինչ Դինի վերադառնալը, նա սովորեցնում է Սեմին կառավարել իր հնարավորությունները, դրա համար Ռուբին խմեցնում է նրան իր արյունից։ Ռուբին գրավում է Սեմի վստահությունը, բայց Դինի վերադարձից և հրեշտակների հայտնվելուց հետո, նա հեռանում է Սեմից։ Մի իրադարձության ժամանակ նա օգնում է Աննային, գրավելով անգամ նրա վստահությունը։ Հանուն Աննայի փրկության Ռուբին համաձայնվում է դառնալ Ալաստառի (դժոխային դահիճի) զոհը, ինչը ավելի է ամրապնդում Սեմի վստահությունը նրա հանդեպ։ «Սուր ասեղների վրա» սերիայում նա օգնում է Սեմին գտնել Դինին և հրեշտակներին։ Նախավերջին սերիայում Ռուբին պատմում է Սեմին, որ Լիլիթը փորձում է քանդել վերջին դրոշմը և միայն Սեմը կարող է սպանել նրան։ Այս սերիայում Դինը փորձում է սպանել Ռուբիին, բայց Սեմը նրան փրկում է։ Չորրորդ եթերաշրջանի վերջին սերիայում օգտագործում է «Լիլիթի անձնական խոհարարի» արյունը, Սեմի հնարավորությունները ուժեղացնելու համար։ Նա վստահեցնում է որ կսպանի դեմոնին, չնայած արդեն դուրս է եկել բուժքրոջ գիտակցությունից։ Երբ Սեմը վերջապես սպանում է Լիլիթին, Ռուբին պատմում է իր իրական շարժառիթների մասին։ Իրականում նա օգտագործել էր Սեմին որպես ատրճանակ՝ Ազազելի վերջին ծրագրի իրագործման համար, Լիլիթի սպանությունը քանդում էր այդ ամենավերջին դրոշմը։ Հենց այդ պահին ներս է մտնում Դինը, Սեմը բռնում է Ռուբիին, իսկ Դինը սպանում է նրան իր իսկ սեփական դանակով։

Ռուբիի իրական շարժառիթների բացահայտումը շատ հարցեր է առաջացնում։ Ինչպես նա է ասում ոչ մի դեմոն, բացի Լիլիթից, իր իսկական շարժառիթների մասին կասկած չի ունեցել։ Հայտնի չէ, թե երբ է Լիլիթը իմացել Ռուբիի ծրագրերի մասին։ Հնարավոր է դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա գտնվում էր դժոխքում երրորդ եթերաշրջանից հետո, կամ էլ Լիլիթը իմացել է դրանց մասին հենց ամենասկզբից։ Հայտնի չէ նաև պատրաստ էր արդյոք նա զոհաբերել իրեն «Պատերազմի կանոննորը» սերիայում։

Հինգերորդ եթերաշրջան խմբագրել

Հինգերորդ եթերաշրջանի առաջին սերիայում ներկայացված է Ռուբիի դիակը։

Վեցերորդ եթերաշրջան խմբագրել

«Ֆրանսիական սխալ» սերիաում Սեմը և Դինը հայտնվում են «զուգահեռ աշխարհում», որտեղ դերասաններ Ջարեդը և Ջենսենը խաղում են Սեմի և Դինի դերերը Գերբնական հեռուստասերիալում։ Այս աշխարհում Սեմի կինը Ժենեվև Պադալեկին է, ով եղել էր Ռուբիի երկրորդ տեսքը։ Այս անսպասելի իրավիճակում Դինը նրան հենց այդպես էլ կոչում է, բայց նա ասում է, որ դա հին կատակ է իր մասին։

Ութերորդ եթերաշրջան խմբագրել

«Զոհ» սերիայում Սեմը դեմոն Քրոուլիի բուժման արարողությունից առաջ ծրագրում է հանդիպել և չի իմանում թե ինչից սկսել։ Դինը որպես առաջարկ առաջարկում է, որ նա փոխարինի նրան Ռուբիով։

Հնարավորությունները խմբագրել

Ինչպես բոլոր դեմոնները, նա ունի բավականին հզոր ուժ և տիրապետում է տելեկինեզին։

Սերիաներ հեռուստասերիալից Ռուբիի մասնակցությամբ խմբագրել

  • 3.01 Հրաշալի յոթնյակ (անգլ.՝ The Magnificent Seven)
  • 3.02 Երեխանների հետ ամեն ինչ կարգին է (անգլ.՝ The Kids Are Alright)
  • 3.04 Մեղքերի քաղաքը (անգլ.՝ Sin City)
  • 3.09 Կախարդների մուրճը (լատին․՝ Malleus Maleficarum)
  • 3.12 Պատերազմում ինչպես պատերազմում (լատին․՝ Jus In Bello)
  • 3.16 Հանգուցյալին հանգիստ չկա (անգլ.՝ No Rest For The WicKed)
  • 4.01 Լազարիայի հարությունը (անգլ.՝ Lazarus Rising)
  • 4.02 Դու այստե՞ղ ես Աստված։ Դա ես եմ Դին Վինչեստերը (անգլ.՝ Are You There God? It's Me, Dean Winchester)
  • 4.03 Սկզբում (անգլ.՝ In The Beginning)
  • 4.04 Կերպարանափոխությունները (անգլ.՝ Metamorphosis)
  • 4.09 Ես գիտեմ թե դուք ինչ եք արել անցած ամռանը (անգլ.՝ I Know What You Did Last Summer)
  • 4.10 Դրախտ և դժոխք (անգլ.՝ Heaven and Hell)
  • 4.12 Կրիս Էնջելը հիմար է (անգլ.՝ Criss Angel is a Douchebag)
  • 4.16 Սուր ասեղների վրա (անգլ.՝ On the Head a Pin)
  • 4.21 Եվ խոչընդոտները կընկնեն (անգլ.՝ When the Levee Breaks)
  • 4.22 Լյուցիֆերի վերադարձը (անգլ.՝ Lucifer Rising)
  • 5.01 Կարեկցանք սատանային (անգլ.՝ Sympathy for the Devil)
  • 6.15 Ֆրանսիական սխալ (անգլ.՝ The French Mistake)

Հետաքրքրիր փաստեր խմբագրել

Ռուբի 1-ին դերասանուհին՝ Քեթի Քեսիդին, ցանկանում էր նկարահանվել «Խարպերի կղզին» ծրագրում, այդ պատճառով նախընտրում է հեռանալ «Գերբնականը» հեռուստասերիալից։

Արտաքին հղումներ խմբագրել