Բացել գլխավոր ցանկը

Գերբնական (5-րդ եթերաշրջան)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գերբնական (այլ կիրառումներ)

Ամերիկական «Գերբնական» միստիկ հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանն ստեղծվել է Էրիկ Կրիպեի կողմից: Պրեմիերան տեղի է ունեցել The CW հեռուստաալիքով 2009 թվականի սեպտեմբերի 10-ին, իսկ վերջնական սերիան թողարկվել է 2010 թվականի մայիսի 13-ին: Կազմված է 22 սերիաներից:

Picto infobox cinema.png
Գերբնական
Supernatural5s.jpg
ՍերիալԳերբնականը
Սերիաների քանակ22
ՀեռուստաալիքThe CW
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Լեզուանգլերեն
Գերբնական (4-րդ եթերաշրջան) Գերբնական (6-րդ եթերաշրջան)

Սերիալը պատմում է երկու եղբայրների՝ գերբնական արարածների որսորդների մասին, ովքեր ճամփորդում են ԱՄՆ-ում սև գույնի 1967 թվականի Chevrolet Impala-ով՝ հետազոտելով գերբնական երևույթները, որոնցից շատերը քաղաքների լեգենդների մասին են, ինչպես նաև պայքարում են չար արարածների դեմ։

ՍյուժեԽմբագրել

Ջարդվել է վերջին կնիքը, Լյուցիֆերն ազատ է և պատրաստվում է կատարել Արմագեդոնը: Դրանում նրան ակտիվորեն օգնում են Արմագեդոնի չորս հեծյալները: Աշխարհի վերջը չի լինի առանց երկու հրեշտակապետերի՝ Միքայելի և Լյուցիֆերի կռվի: Սակայն նրանք չեն կարող կռվել Դրախտի համար առանց իրենց հատուկ զենքերի: Միքայելի թուրը՝ իր ամենագլխավոր զենքը, կորած է, և նա պետք է գտնի այն, մինչև Լյուցիֆերին վանդակում կրկին փակելը:

Միքայելի և Լյուցիֆերի կռիվը կխորտակի Երկիր մոլորակի մոտավորապես կեսը և նրա բնակիչներին. Վինչեստերները ոչ մի կերպ չեն թողնի, որ դա տեղի ունենա: Նրանք կարողանում են գտնել մեկ այլ, ավելի անվտանգ միջոց Լյուցիֆերի հաղթելու համար:

ԴերերումԽմբագրել

Գլխավոր հերոսներԽմբագրել

Հրավիրված դերասաններԽմբագրել

ՍերիաներԽմբագրել

# Անվանում Ռեժիսոր Սցենարիստներ Ցուցադրումը ԱՄՆ-ում Դիտողները ԱՄՆ-ում
(միլիոն)
831 "Ապրումակցում Սատանային"
"Sympathy for the Devil"
Ռոբերտ ՍինգերԷրիկ Կրիպկե2009 թվականի սեպտեմբերի 103,40[1]
Սերիայի անվանումը հղում է Rolling StonesSympathy for the Devil երգին և Rolling Stones-ի մասին համանուն ֆիլմին: Լյուցիֆերը ազատության մեջ է, և բոլոր հրեշտակները և դեմոնները փորձում են բռնել Վինչեսթտեր եղբայրներին: Զաքարիան հայտնում է Դինին, որ նա Միքայելի պատյանն է: Զաքարիայի խնդրում է, որ Դինը դրական պատասխան տա Միքայելին, սակայն Դինը մերժում է: 
842 "Աստված իմ, դուք նույնպես"
"Good God, Y'All"
Ֆիլիպ ՍգրիկկիաՍերա Գեմբլ2009 թվականի սեպտեմբերի 172,80[2]
Լյուցիֆերին հաղթելու նպատակով Կաստիելը որոշում է գտնել Աստծուն: Բոբբիի ընկերը՝ Ռուֆուսը, օգնություն է խնդրում, երբ իր քաղաքը դեմոնների հարձակման է ենթարկվում: Դժողքի զորքից պատերազմի են դուրս գալիս Ապոկալիպսիսի հեծյալները: Սերիայի անվանումը Էդվին Սթարրի՝ 1970 թվականին գրված «Պատերազմ» երգի տողերից մեկն է: 
853 "Եղիր ինչպես կաս"
"Free to be You and Me"
Ջ. Միլլեր ԹոբինՋերեմի Քարվեր2009 թվականի սեպտեմբերի 242,66[3]
Դինը և Սեմը գնում են յուրաքանչյուրն իր ճանապարհով, և երկուսն էլ մահացու վտանգի հետ են ենթարկվում: Կաստիելը և Դինը որոշում են գտնել հրեշտակապետ Ռաֆայիլին, իսկ Սեմը փորձում է ապրել հասարակ կյանքով, սակայն նրա մոտ ոչինչ չի ստացվում: 
864 "Վերջ"
"The End"
Սթիվ ԲոյումԲեն Էդլունդ2009 թվականի հոկտեմբերի 12,62[4]
Զաքարիան Դինին ապագա է ուղարկում (5 տարի առաջ), դեպի Ապոկալիպսիսի աշխարհը, որպեսզի ցույց տա ավագ Վինչեստերին, թե ինչ տեղի կունենա նրա՝ հրեշտակներին մերժելու պատճառով: 
875 "Մի ստեղծիր քո կուռքին"
"Fallen Idols"
Ջեյմս Լ. ԿոնուեյՋուլի Սյեդջ2009 թվականի հոկտեմբերի 82,47[5]
Սեմը և Դինը որոշում են կրկին միասին աշխատել, և առաջին գործը նրանց մի փոքր քաղաք է բերում, որտեղ բնակիչները մահանում են իրենց զոհված կուռքերի պատճառով: Սակայն երբ երկու աշակերտուհի հավաստիացնում են, որ իրենց ընկերուհուն առևանգել է Պերիս Հիլտոնը, եղբայրները այլևս չեն կարողանում պատկերացնել, թե ինչի հետ գործ ունեն: 
886 "Երեխաները մեր ապագան են!"
"I Believe the Children are Our Future"
Չարլզ ԲիսոնԷնդրյու Դաբ և Դենիել Լոֆլին2009 թվականի հոկտեմբերի 152,59[6]
(Սերիայի անվանումը կապված է Greatest Love երգի հետ, որը կատարում է Ուիթնի Հյուսթոնը:) Եղբայրները, լսելով տարբեր վարկածներ, իմանում սպանությունների մասին, որոնք կատարել են հասարակ խաղալիքներ, և բացահայտում են, որ դրա ետևում կանգնած է 9 տարեկան մի երեխա` Ջեսսին, ով կարողանում է կյանքի կոչել հնարված արարածների, ուղղակի հավատալով դրանց գոյությանը: Կաստիելը պահանջում է, որ Վինչեստերները վերացնեն երեխային, քանի որ նրա պարգևը վտանգ է ներկայացնում: 
897 "Դին Վինչեստերի տարօրինակ պատմությունը"
"The Curious Case of Dean Winchester"
Ռոբերտ ՍինգերՊատմություն. Սերա Գեմբլ և Ջեննի Կլյայն
Սցենար: Դերա Գեմբլ
2009 թվականի հոկտեմբերի 292,90[7]
(Սերիայի անվանումը հղում է Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը ֆիլմին:) Սեմը, Դինը և Բոբբի դուրս են գալիս Կախարդ Պատրիկի հեթքի վրա, ով մարդկանց հետ պոկեռ է խաղում ոչ թե նրանց տարիների, այլ նրանց տարիների վրա: Բոբբին որոշում է խաղալ, սակայն պարտվելով նա ծերանում է: 
908 "Փոխելով ալիքները"
"Changing Channels"
Չարլզ ԲիսոնՋերեմի Կարվեր2009 թվականի նոյեմբերի 52,65[8]
(Սերիայի անվանումը հղում է դեպի 1988 թվականի «Փոխելով ալիքները» ֆիլմը:) Սեմը և Դինը կրկին հանդիպում են Տրկիստերի: Այս անգամ նրանք հեռուստասերիալի մեջ են ընկնում: Որպեսզի դուրս գան, նրանք պետք է խաղան ըստ կանոնների: 
919 "Հոգիների իրական որսորդները"
"The Real Ghostbusters"
Ջիմ ԿոնվեյՊատմություն. Նենսի Վայներ
Սցենար. Էրիկ Կրիպկե
2009 թվականի նոյեմբերի 122,69[9]
(Սերիայի անվանումը հղում է դեպի «Հոգիների իրական որսորդները» ֆիլմը:) Իրենց համար անսպասելիձևով, եղբայրները հայտնվում են մի կոնվենցիայում, որը նվիրված է «Գերբնական»-ի գրքերին, և այնտեղ հանդիպում են ոչ միայն իրենց երկրպագուներին, այլ նաև մի քանի հոգիների: 
9210 "Թող հույսը..."
"Abandon All Hope.."
Ֆիլիպ ՍգրիկկիաԲեն Էդլունդ2009 թվականի նոյեմբերի 192,51[10]
(Անվան մեջ կա այլաբանություն դժողքի մասին. „Այստեղ մտնողները, թող թողնեն իրենց հույսը“, որը մեծ հայտնիություն է ձեռք բերել ի շնորհիվ Դանթե Ալիգիերիի Աստվածային կատակերգություն վեպի:) Դեմոն Կռոուլիից ստանալով կոլտը, եղբայրները պատրաստ են սպանել Լյուցիֆերին: Նրանք գտնում են վերջինիս, և Էլլենի և Ջոի օգնությամբ փորձում են հասնել նրան: Սակայն կոլտի հետ այդքան էլ հեշտ չի լինում, և եղբայրները կորուստներ են ունենում: 
9311 "Կույր զայրույթ"
"Sam, Interrupted"
Ջեյմս Լ. ԿոնուեյԷնդրկու Դաբբ և Դենիել Լոֆլին2010 թվականի հունվարի 212,79[11]
(Սերիայի անվանումը հղում է դեպի «Ընդհատված կյանքը» ֆիլմը:) Մարտին անունով մի որսորդ խնդրում է Սեմին և Դինին, որ օգնեն իրեն հոգեբուժարանում մի գործ ուսումնասիրեն: Եղբայրները իրենց հոգեկան հիվանդի տեղ են դնում, որպեսզի հոգեբուժարան ընկնեն և գտնեն հրեշին: Ամեն ինչ տանում է նրան, որ եղբայրները իրենց ներքին դեմոններին բաց են թողնում: 
9412 "Նրան տեղերով փոխեցին"
"Swap Meat"
Ռոբերտ ՍինգերՊատմություն: Ջուլի Սեջ, Ռեբեկկա Դեսսերտայն և Հարվի Ֆեդոր
Սցենար: Ջուլի Սեջ
2010 թվականի հունվարի 282,65[12]
Հարին հիմար երիտասարդ է, և կախարդանք է արտասանում, որի պատճառով մարմիններով փոխվում է Սեմի հետ: Երջանկացած իր նոր, գեղեցիկ մարմնով՝ Հարին Դինի հետ միասին հերթական գործն է ուսումնասիրում: Նա ամեն կերպ ցանկանում է օգտագործել իր նոր մարմինը, որպեսզի ծանոթանա աղջիկների հետ և ալկոհոլ խմի: Այդ ժամանակ իրական Սեմը, ով մնացել է Հարիի մարմնում և չի կարողանում դուրս գալ, պետք է դպրոց գնա և գործ ունենա ձանձրացնող ծնողների հետ: 
9513 "Հին երգը գլխավորի մասին"
"The Song Remains The Same"
Սթիվ ԲոյումՍարա Գեմբլ և Նենսի Վայներ2010 թվականի փետրվարի 42,28[13]
(Սերիայի անվանումը հղում է դեպի Led Zeppelin երգը:) Եղբայրները անցյալ են վերադառնում, դեպի 1978 թվական, նրանք ամեն ձևով պետք է կանխեն իրենց ծնողների սպանությունը Աննայի կողմից: 
9614 "Իմ արյունարբու Վալենտինը"
"My Bloody Valentine"
Մայէ ՌոլԲեն Էդլունդ2010 թվականի փետրվարի 112,51[14]
(Սերիայի անվանումը հղում է դեպի «Իմ արյունարբու Վալենտինը» ֆիլմը: Վալենտինի օրվա նախօրեին, երիտասարդ զույգը ուտում է մեկը մյուսին: Դինը և Սեմը որոշեցին հետախուզել այդ գործը և պարզեցին, որ պատճառը հանդիսանում է երկրորդ հեծյալը` Սովը: 
9715 "Իսկ զոմբիները այստեղ լուռ են"
"Dead Men Don't Wear Plaid"
Ջոն ՇոուոլտերՋերեմի Քարվեր2010 թվականի մարտի 252,95[15]
Սեմը և Դինը մի քաղաք են գտնում, որտեղ մարդկանց մահացած սիրելիները կյանքի են վերադառնում զոմբիների տեսքով: Լավ զոմբիներ, ովքեր գլխուղեղով չեն սնվում: Եվ այդ զոմբիներից մեկը Բոբբիի հանգուցյալ կինն էր: Արդյունքում պարզվում է, որ զոմբիները ետ են վերադառցել երրորդ հեծյալի` Մահի շնորհիվ, Բոբբիին սպանելու առաջադրանքով, քանի որ նա օգնում է Սեմին և Դինին ճակատագրին դիմակայելու գործում, որտեղ նրանք պետք է հանդես գան Լյուցիֆերի և Միքայելի կերպարներում: 
9816 "Լուսնի հակառակ կողմը"
"Dark Side Of The Moon"
Ջեֆֆ ՎուլնաֆԷնդրյու Դաբբ և Դենիել Լոֆլին2010 թվականի ապրիլի 12,40[16]
(Սեիայի անվանումը հղում է Pink Floyd երաժշտական խմբի 8-րդ ալբոմին`The Dark Side of the Moon-ին:) Եղբայրներին սպանում են երկու գիժ որսորդներ, և նրանք դրածտ են ընկնում: Կաստիելը զգուշացնում է նրանց, որ Զախարիան փնտրում է նրանց, և առաջարկում է նրանց չհայտնվել վերջինիս առջև: Հիմա նրանք պետք է գտնեն Ջոշուա անունով մի հրեշտակի, ով հաճախ կապվում է Աստծո հետ: 
9917 "99 խնդիր"
"99 Problems"
Չարլզ ԲիսոնՋուլի Սեջ2010 թվականի ապրիլի 82,78[17]
Սեմը և Դինը իրենցից ավելի ուժեղ դեմոնների հետ կռվում: Վերջին րոպեին նրացն փրկում է Ռոբը և մարիկ, ովքեր ապրում են նրա հետ նույն քաղաքում: Նրանք գիտեն Ապոկալիպսիսի մասին, և սովորել են դեմոնների սպանել: Այդ քաղաքի բնակիչները շատ կրոնասեր են, Սեմը և Դինը հանդիպում են քահանա Հիդեոնին, ով նրանց է ներկայացնում իր դստերը` Լիաին, համոզելով որ նա առաքյալ է: Լիան ասում է քաղաքացիներին, որ նրանք պետք է կատարեն իր հրամանները, եթե ցանկանում են Դրախտում տեղ գտնել: Սակայն երբ նա սկսում է Աստծո անունից քաղաքացիներին սպանել, եղբայրները հասկանում են, որ պետք է սպանեն նրան: Սիմվոլի է այն, որ ըստ հերթականության, սերիայի թիվը 99-րդն է: 
10018 "Հետդարձ ճանապարհ չկա"
"Point of no Return"
Ֆիլիպ ՍգրիկկիրՋերեմի Քարվեր2010 թվականի ապրիլի 152,45[18]
(Ֆիլմի անվանումը հղում է դեպի «Հետդարձ ճանապարհ չկա» ֆիլմը:) Դինը մտածում է, որ Լյուցիֆերին կանգնեցնելու միակ միջոցը, Միքայելին «այո» ասելն է, սակայն հրեշտակները որոշեցին, որ նա նրանց այլևս պետք չէ: Դինը, Սեմը և Կաստիելը սարսափի մեջ են հրեշտակների նոր մարտավարության պատճառով, և որպեսզի կանգնեցնեն պատերազմը, որը տեղի էունենալու Երկրի վրա, ցանկանում են գտնեն Զաքարիային: Այդ ժամանակ սերայում հայտնվում է լայն ճանաչում ունեղող մի կերպար: 
10119 "Աստվածների մուրճը"
"Hammer of the Gods"
Չիկ Բոտապատմություն: Դեվիդ Րեդ
Սցենար: Էնդրյու Դաբբ և Դենիել Լոֆլին
2010 թվականի ապրիլի 222,82[19]
(Սերիալի անվանում հղում է դեպի"Hammer of the Gods: The Led Zeppelin Saga" գիրքը, ինչպես նաև հնարավոր է որ հղում է դեպի 2009 թվականին նկարահանված համանուն ֆիլմը:) Մի քանի աստված, միավորած Կալիին, Գանեշին և Բալդուրին, առևանգում են Սեմին ևԴինին, պահելով նրանց մի փոքր հյուրանոցում: Նրանք ցանկանում են օգտագործել տղաներին որպես առավելություն, որպեսզի կանգնեցնեն ապոկալիպսիսը: Սակայն հայտնվում է Գաբրիելը և զգուշացնում է, որ եթե Լյուցիֆերը նրանց գտնի, ապա նրանք բոլորը կմահանան: Սակայն աստվածները նրան չեն լսում, և հայտնվում է Լյուցիֆերը: 
10220 "Ավելի լավ է հաշտվել ծանոթ չարիքի հետ"
"The Devil You Know"
Ռոբերտ ՍինգերԲեն Էդլունդ2010 թվականի ապրիլի 292,38[20]
(Սերիայի անվանումը հղում է դեպի Heaven & Hell The Devil You Know ալբոմը:) Դեմոն Կռոուլին ասում է Սեմին և Դինին, որ կօգնի գտնել մյուս հեծյալների մատանիները, որպեսզի կարողանան թակարդ դնել Լյուցիֆերի համար: Եղբայրները կասկածում են, քանի դեռ Կռոուլին նրանց չի բերել Բրեդիի մոտ, ով Ժանտախտի և Մահի օգնականն է: Սակայն Բրեդին հրաժարվում է հայտնել Ժանտախտի գտնվելու վայրը, և այդ ժամանակ Դինը և Կռոուլին որոծում են առևանգել նրան և հարցաքննել նրան: Բայց ինչպես պարզվում է, Սեմը և Բրեդին հին ծանոթներ են: 
10321 "Երկու րոպե մինչև լիալուսինը"
"Two Minutes to Midnight"
Ֆիլիպ ՍգրիկկիաՍերա Գեմբլ2010 թվականի մայիսի 62,53[21]
(Անվանումը հղում է դեպի երաժշտական խումբ Iron Maiden2 Minutes to Midnight ալբոմը:) Կռոուլին ասում է Բոբբիին, որ կասի նրան, թե որտեղ է գտնվում Մահը, նրա հոգու փոխարեն: Իմանալով, որ Ապոկալիպսիսը կանգնեցնելու համար Սեմին և Դինին պետք է չորրորդ մատանին, Բոբբին համաձայնվում է: Սեմը և Դինը հանդիպում են Ժանտախտին, սակայն վերջինս նրանց վրա մահացու վարակ է բաց թողնում, այնպես որ Կաստիելը պետք է խառնվի: Դինը դեմ առ դեմ հանդիպում է Մահին, ցանկանալով վերցնել նրա մատանին, սակայն Մահը ինքն է տալիս մատանին Դինին, իհարկե նրանից երդում վերցնելով: 
10422 "Կարապի երգը"
"Swan Song"
Սթիվ ԲոյումՊատմություն: Էրիկ Հևիրց
Սցենար: Էրիկ Կրիպկե
2010 թվականի մայիսի 132,84[22]
(Սերիայի անվանումը հղում է դեպի Led Zeppelin երաժշտական խմբի կողմից ստեղծած Swan Song Records ձայնագրությունը:) Ժամանակը անցավ: Եկավ Աստվածային բոլոր արարածների ճակատագրի որոշման գլխավոր պահը: Մոտենում է չարի և բարու վեջին ճակատամարտը: Ապոկալիպսիսի նախօրեին Սեմը և Դինը հասկանում են, որ այլ ընտրանք չունեն, և այդ ժամանակ անսպասելի որոշում են կայացնում, որը նրանց կյանքը ընդմիշտ փոխում է: 

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «'The Vampire Diaries' Makes a Killing with Viewers»։ Buddy TV։ 2009-11-09։ Վերցված է 2009-10-27 
  2. Margaret Lyons (2009-09-18)։ «Thursday ratings: 'Survivor,' 'Bones' battle it out»։ Entertainment Weekly։ Վերցված է 2009-11-02 
  3. Bill Gorman (2009-10-12)։ «Dollhouse Premiere 18-49 Rating Increases To A 1.5 Via DVR; Hopeful or Futile?»։ TV by the Numbers։ Վերցված է 2009-11-02 
  4. Marc Berman (2009-10-20)։ «ABC Wins Monday Overnights; Fox the Network to Beat Among Adults 18-49»։ MediaWeek.com։ Վերցված է 2009-11-02 
  5. Robert Seidman (2009-10-09)։ «Thursday broadcast finals: The Office, Bones, Grey’s, Supernatural up; Community, Private Practice down a tick»։ TV by the Numbers։ Վերցված է 2009-11-02 
  6. Robert Seidman (2009-11-02)։ «Smallville sees Huge DVR increases DVR viewer increases: House most DVR’d; Fringe biggest % increase»։ TV by the Numbers։ Վերցված է 2009-11-04 
  7. Lyons Margaret (2009-10-30)։ «Thursday ratings: The World Series dominates, but 'Vampires' comes up big»։ Entertainment Weekly։ Վերցված է 2009-11-02 
  8. Robert Seidman (2009-11-06)։ «Broadcast Finals: Grey’s, CSI, The Office, 30 Rock, The Mentalist, Bones up in finals»։ TV by the Numbers։ Վերցված է 2009-11-09 
  9. Robert Seidman (2009-11-06)։ «Broadcast Finals: Grey’s Anatomy, 30 Rock, The Office, CSI, The Mentalist up; The Vampire Diaries down»։ TV by the Numbers։ Վերցված է 2009-11-13 
  10. Robert Seidman (2009-11-20)։ «Thursday broadcast finals: Grey’s Anatomy up; The Vampire Diaries, 30 Rock down»։ TV by the Numbers։ Վերցված է 2009-11-25 
  11. Bill Gorman (2010-01-22)։ «TV Ratings Thursday: Deep End Underwater; Bones High; CSI, Mentalist, Grey’s Series Lows»։ TV by the Numbers։ Վերցված է 2010-01-22 
  12. Bill Gorman (2010-01-29)։ «TV Ratings: Bones, Fringe, Vampire Diares Up; The Deep End Sinks On Topsy Turvy Thursday»։ TV by the Numbers։ Վերցված է 2010-01-29 
  13. Bill Gorman (2010-02-05)։ «Thursday Broadcast Final Ratings; Vampire Diaries, Community Tick Up»։ TV by the Numbers։ Վերցված է 2010-02-10 
  14. Robert Seidman (February 12, 2010)։ «Thursday Broadcast Finals: Grey’s Anatomy, The Mentalist Tick Up, Private Practice, 30 Rock Tick Down»։ TV by the Numbers։ Վերցված է 2010-02-12 
  15. «Broadcast Finals: The Middle, Modern Family, Idol, Survivor, ANTM Rise - Ratings»։ TVbytheNumbers։ Վերցված է 2011-11-05 
  16. «Thursday Finals: "FlashForward," "Marriage Ref" Inch Up; "The Mentalist" Inches Down - Ratings»։ TVbytheNumbers։ Վերցված է 2011-11-05 
  17. «Thursday Broadcast Finals: Survivor, Bones, Vampire Diaries Adjusted Up; CSI Down - Ratings»։ TVbytheNumbers։ Վերցված է 2011-11-05 
  18. «Thursday Broadcast Finals: "Vampire Diaries", "Survivor", "Bones" Adjusted Up; "CSI" Adjusted Down - Ratings»։ TVbytheNumbers։ Վերցված է 2011-11-05 
  19. «Thursday Broadcast Finals: Vampire Diaries, Supernatural Adjusted Up; Community, Office Adjusted Down - Ratings»։ TVbytheNumbers։ Վերցված է 2011-11-05 
  20. «TV Ratings Thursday; Nielsen Overnight Ratings; ... Supernatural Ratings, Flash Forward ratings, Private Practice ratings...»։ TVbytheNumbers։ 2010-04-30։ Վերցված է 2011-11-05 
  21. Seidman Robert (May 7, 2010)։ «Thursday Finals: "Survivor," "Bones," Adjusted Up; "30 Rock" Adjusted Down»։ TV By The Numbers։ Վերցված է May 7, 2010 
  22. Seidman Robert (May 14, 2010)։ «Thursday Finals: Survivor, Grey’s Anatomy, CSI, Mentalist, Community Adjusted Up»։ TV By The Numbers։ Վերցված է May 14, 2010 

Արտաքին հղումներԽմբագրել