ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի գործադուլ
ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի գործադուլ, վերջին 20 տարվա մեջ[1][2] սցենարիստների ամենախոշոր գործադուլը, որը սկսվել է 2007 թվականի նոյեմբերի 5-ին և շարունակվել մինչև 2008 թվականի փետրվարի 12-ը[3]։

Սցենարիստների գիլդիայի պահանջը կայանում էր նրանում, որ կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների միության հետ նոր պայմանագիր կնքվի, որի համաձայն՝ կինո և հեռուստաարտադրանքների DVD-ով և համացանցում վաճառքների համար հեղինակներին փոխանցումների տոկոսները կավելանան։
Բանակցությունների ժամանակ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ, ինչի արդյունքում սցենարիստները հայտարարելել են գործադուլ սկսելու մասին, որը շարունակվել է 100 օր։ Գործադուլին մասնակցել են ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի արևելյան և արևմտյան բաժանմունքները։ Նրանց աջակցել են դերասանների գիլդիան, շատ հայտնի դերասաններ ու քաղաքական գործիչներ[4]։
Գործադուլը բազմաթիվ միլիոնների վնաս է հասցրել ստուդիաներին։ Շատ հեռուստասերիալների նկարահանումները ժամանակավոր կանգնեցվել են, իսկ մի քանի լիամետրաժ ֆիլմերի ու թոք-շոուների նկարահանումները հետաձգվել են անորոշ ժամկետով, որոշ մրցանակաբաշխություններ չեղարկվել են[5]։
Գործադուլի դադարեցման մասին որոշումն ընդունվել է 2008 թվականի փետրվարի 12-ին, իսկ արդեն փետրվարի 26-ին սցենարիստների գիլդիան հայտարարել է պրոդյուսերների հետ նոր պայնանագրի կնքման մասին[6]։
ԺամանակագրությունԽմբագրել
Սցենարիստների գիլդիայի ու կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների միջև բանակցությունները սկսվել են 2007 թվականի հուլիսի 16-ին։ 2007 թվականի նոյեմբերի 1-ին ավարտվել է գրողների և արտադրողների միջև երեք տարվա պայմանագիրը, որը կարգավորում էր կինոյի ոլորտի գրողներին դրամական միջոցների փոխանցման կարգը կինոարդյունաբերության կողմից։ 2007 թվականի նոյեմբերի 4-ին սցենարիստները խզել են բանակցությունները պրոդյուսերների միության հետ ու հայտարարել են գործադուլ սկսելու մասին[7]։
Միայն 2008 թվականի փետրվարի 8-ին կողմերը կարողացել են համաձայնության գալ, իսկ փետրվարի 10-ին սցենարիստների գիլդիայի ղեկավարությունը համաձայնվել է կնքել նոր պայմանագիր, և երկու օր անց, գիլդիայի սցենարիստների 92․5% համաձայնել է դադարեցնել գործադուլը:
Գործադուլի արդյունքներԽմբագրել
Սցենարիստների և պրոդյուսերների միջև վերջնական պայմանագրի համաձայն, սցենարիստների հեղինակային հոնորարները DVD վաճառքից, ինչպես նաև կինոյի ու հեռուստաարտադրանքից ավելացել են։ Առաջին երկու տարին սցենարիստները սկսելու են ֆիքսված գումար ստանալ, իսկ շահույթի 2%-ը ստանալու են երրորդ տարվա ընթացքում։
Գործադուլի հետևանքով առաջացած տնտեսական վնասը տարբեր է գնահատվում։ Ընդհանուր կորուստները գնահատվում են տարբեր աղբյուրներով 1․3-ից մինչև 2․1 միլիարդ դոլար[3][8]: Լոս Անջելեսի տնտեսական զարգացման վարչության ղեկավար Ջեկ Քեյզերի հայտարարության համաձայն, Լոս Անջելեսի գործադուլից ընդհանուր տնտեսական վնասը կազմել է 2․5 մլրդ դոլար[9]: 2008 թվականի հունվարին «Ոսկե գլոբուս» արարողության ընդհատումը կազմակերպիչներին 60 միլիոն դոլարի չափով վնաս է հասցրել: Շատ ստուդիաներ պայմանագրեր են կնքել գործադուլ անող սցենարիստների հետ: Nielsen հետազոտական ընկերության տվյալներով, 2008 թվականի հունվարի վերջի դրությամբ հեռուստաալիքների շաբաթական լսարանը կրճատվել է 21%-ով։ Որոշ ամերիկյան հեռուստաալիքներ կորցրել են իրենց լսարանի մոտավորապես 50%-ը[10]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Steve Gorman (2008-02-13)։ «Hollywood writers vote to lift 14-week strike» (անգլերեն)։ Reuters։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին։ Վերցված է 2009-01-02
- ↑ «Сценаристы США начали крупнейшую забастовку за последние 20 лет»։ Lenta.ru։ 2007-11-05։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին։ Վերցված է 2009-01-02
- ↑ 3,0 3,1 «Q&A: Hollywood writers' strike» (անգլերեն)։ BBC։ 2008-02-13։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին։ Վերցված է 2009-01-02
- ↑ «Клинтон и Обама поддержали бастующих сценаристов»։ Lenta.ru։ 2007-11-06։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին։ Վերցված է 2009-01-02
- ↑ «Торжественная церемония вручения «Золотых глобусов» отменена»։ Lenta.ru։ 2008-01-08։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին։ Վերցված է 2009-01-02
- ↑ «Letter from the Presidents» (անգլերեն)։ Writers Guild of America, West։ 2008-02-26։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին։ Վերցված է 2009-01-02
- ↑ «TIMELINE: The Hollywood labor dispute» (անգլերեն)։ Reuters։ 2007-11-27։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին։ Վերցված է 2009-01-02
- ↑ «WGA strike costs CA $2.1 billion» (անգլերեն)։ Variety։ 2008-06-05։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին։ Վերցված է 2009-01-04
- ↑ «Забастовка сценаристов стоила Лос-Анджелесу 2,5 миллиарда долларов»։ Lenta.ru։ 2008-02-20։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին։ Վերցված է 2009-01-02
- ↑ «Телеканалы США потеряли четверть аудитории из-за забастовки Гильдии сценаристов»։ Lenta.ru։ 2008-01-31։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-23-ին։ Վերցված է 2009-01-02
Արտաքին հղումներԽմբագրել
- Մեդիաֆայլեր Սցենարիստների գիլդիայի գործադուլը թեմայով Վիքիպահեստում: