Քեթրին Էվելին Անիտա Քեսիդի (անգլ.՝ Katherine Evelyn Anita "Katie" Cassidy) (ծնված Նոյեմբեր 25, 1986)[2], ամերիկյան դերասանուհի, ով հայտնի է «Նետ» հեռուստասերիալում խաղացած իր Լորել Լենս դերով։ Նա նաև հանդես է եկել «Գերբնականը», «Բամբասկոտըը» հեռուստասերիալներում, «Հարփերի կղզին» մինիսերալում, «Սեղմում» (2006), «Մոնտե Կառլո» (2011) և «Գրչակը» (2014) ֆիլմերում։ Քեսիդին ձեռք է բերել «բղավելու թագուհի» մականունը իր բազմաթիվ սարսափ ժանրի դերեր ունենալու պատճառով։

Քեթի Քեսիդի
Katie Cassidy Comic-Con 2, 2012.jpg
Ծնվել էնոյեմբերի 25, 1986(1986-11-25)[1] (33 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և հեռուստառեժիսոր
Ծնողներհայր՝ David Cassidy?
katie-cassidy.us

ԸնտանիքԽմբագրել

Քեսիդին ծնվել է Լոս Անջելեսում՝ դերասան Դեյվիդ Քեսիդիի և Շերի Բենեդոնի ընտանիքում[3]: Քեսիդիի պապը և տատը նույնպես եղել են դերասաններ՝ Ջեք Քեսիդին և Էվելին Վորդը:

ԿարիերաԽմբագրել

Երաժշտական կարիերաԽմբագրել

2002 թվականին նրանով հետաքրքրվել է երաժշտական պրոդյուսեր Ժոել Դայմոնդը, ով հրավիրել է նրան ձայնագրել «I Think I Love You» («Ես կարծում եմ, սիրում եմ քեզ») երգը[4]: Աշխատելով ձայնագրության վրա, Քեթին ծանոթացել է Գրեգ Ռապոսոյի հետ՝ «Dream Street» խմբից։ 2002 թվականից նրանք սկսել են հանդիպել։ Նա նվիրել է «We’re In Love» («Մենք սիրահարված ենք») երգը Քեթիի 16 ամյակին։ Ջեսի ՄաքՔարթնիի «Tell Her» («Ասա նրան») երգը Քեթիի մասին է։ Ջեսի ՄաքՔարթնին ասել է, որ նրա հիթ «Bleeding Love»-ը նույնպես Քեթիի մասին է[5]:

Դերասանական կարիերաԽմբագրել

ՖիլմերԽմբագրել

 
Քեսիդին 2008 թվականին

2006 թվականին Քեսիդին իր դեբյուտը արել է խաղալով Թիֆընի Մեդիսոնի դերը՝ «Երբ զանգում է անծանոթը» սարսափ ֆիլմում։ 2010 թվականի ապրիլին Քեսիդին հանդես է գալիս մեկ այլ ֆիլմում, այս անգամ դասական սարսափ «Էլմ փողոցի մղձավանջը» ֆիլմում։ Քեսիդին մարմնավորում է Քրիս Ֆոուելսին, ով ավագ դպրոցի աշակերտ է և դառնում է Ֆրեդի Կրյուգերի զոհը։ Իր դերի համար Քեսիդին առաջադրվել է Teen Choice Awards «Լավագույն սարսափ/թրիլլեր ժանրի դերասանուհի» անվանակարգում, որը զիջել է Մեգան Ֆոքսին[6]:

ՀեռուստասերիալներԽմբագրել

2007 թվականին Քեսիդին նկարահանվել է «Գերբնականը» հեռուստասերիալի 3-րդ եթերաշրջանում։ Նա երևացել է 6 սերիաներում և մարմնավորել չարք Ռուբիին։ 2008 թվականին հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանում Քեսիդիին փոխարինում է Ժենևև Կորտեսը:

2012 թվականից Քեսիդին նկարահանվում է «Նետ» հեռուստասերիալում՝ (որի համար հիմք է հանդիսացել «Կանաչ Նետը» ծաղրանկարների գիրքը) մարմնավորելով Լորել Լենսին/Սև Դեղձանիկին։ Հեռուստասերիալում նկարահանվում են նաև Սթիվեն Ամելը և Ուիլա Հոլանդը, հեռուստասերիալը Հյուսիսային Ամերիկայում սկսել է հեռարձակվել 2012 թվականի հոկտեմբերի 10-ից[7]:

Անձնական կյանքԽմբագրել

2016 թվականից Քեսիդին հանդիպում է Մեթյու Ռեջերսի հետ։ Նրանք նշանադրվել են 2017 թվականի հունիսի 5-ին[8]։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
2006 «Երբ զանգում է անծանոթը» Թիֆընի Մեդիսոն
2006 «Կորածը» Դի Դի
2006 «Սեղմում» Սամանտա Նյումենը 27 տարեկանում
2006 «Սև Ծննդյան Տոներ» Կելի Պրեսլի
2007 «Պտտել» Էփլ
2007 «Մահ եթերում» Ջեվել
2007 «Զրուցել Զբոսնելիս» Ջեսի
2008 «Գերին» Ամանդա
2010 «Էլմ փողոցի մղձավանջը» Կրիս Ֆոուելսին
2011 «Մոնտե Կառլո» Էմա Պերկինս
2013 «Սպանիր ինձ համար» Ամանդա Ռոու
2014 «Գրչակը» Սուկի
2016 Դռան գայլերը Շերոն
Տարի Հեռուստասերիալը Դերը
2003 «Կանանց ջոկատ» Երիտասարդ ՍիԴի
2005 «Լսիր» Ռեբեկա
2005 «Յոթերորդ երկինք» Զոյա
2005 «Սեքս, սեր և գաղտնիքներ» Գաբրիել
2007-08 «Գերբնականը» Ռուբի
2009 «Հարպերի կղզին» Պատրիսիա Վելինգտոն
2009-10 «Մեռլոուզ Փլեյս» էլա Սիմս
2010, 2012 «Բամբասանքի աղջիկը» Ջուլիետ Շարփ
2011 «Սկսնակը» Ինքը
2011 «Նորեկը» Բրուկ
2012-ից «Նետը» Դինա Լորել Լենս/Սև Դեղձանիկ
2015-ից «Ֆլեշ» Դինա Լորել Լենս/Սև Դեղձանիկ
2016-ից «Վաղվա լեգենդները» Դինա Լորել Լենս/Սև Դեղձանիկ
2016 «Ֆլեշ» Դինա Լորել Լենս/Սև Սիրեն
2016 «Վիքսեն» Դինա Լորել Լենս/Սև Դեղձանիկ

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել