Լոուրեն Քոհեն (անգլ.՝ Lauren Cohan, հունվարի 7, 1982(1982-01-07)[1], Չերի Հիլ, Քեմդեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել։ Հայտնի է «Գերբնականը» հեռուտասերիալում Բելա Տալբոտի և «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում Ռոուզ-Մարիի և «Քայլող մեռյալները» հեռուստասերիալում Մեգի Գրինի դերերի շնորհիվ։

Լոուրեն Քոհեն
անգլ.՝ Lauren Cohan
Ծնվել էհունվարի 7, 1982(1982-01-07)[1] (42 տարեկան)
ԾննդավայրՉերի Հիլ, Քեմդեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԿրթությունUniversity of Winchester?
Քաղաքացիություն ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն
Կրոնհուդայականություն և քրիստոնեություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, մոդել, դերասանուհի և ֆոտոմոդել
Ակտիվ շրջան2005 - այժմ
ԸնտրանիՔայլող մեռյալները
laurencohan.com

Կենսագրություն խմբագրել

Լոուրեն Քոհենը ծնվել է 1982 թվականի հունվարի 7-ին Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում։ Մինչ Մեծ Բրիտանիա տեղափոխվելը ապրել է Նյու Ջերսիում[2]։

Մեծ Բրիտանիայում սովորել է Վինչեստերյան համալսարանում, որտեղ ուսումնասիրել է դրաման և անգլիական գրականությունը։ Դարձել է համալսարանում թատրոն հիմնած ուսանողնեց մեկը։ Դրանից հետո Քոհենին սկսել են հրավիրել տարբեր պրոեկտների մասնակցելու համար, և նա սկսում է համատեղել Լոս Անջելեսի նկարահանումները Վինչեստերի դասերի հետ։ Նրա դեբյուտը դառնում է 2005 թվականի «Կազանովա» ֆիլմը, որտեղ նա տանում է Բեատրիսի քրոջ դերը։ 2006 թվականի նկարահանվում է «Երեկութների արքան 2» ֆիլմում։ Ֆիլմերից բացի նա նաև ակտիվորեն նկարահանվում է մի շարք ճանաչված հեռուստասերիալներում։ Այսպես նա նկարահանվում է «Գերբնականը» հեռուստասերիալի 3-րդ եթերաշրջանի մի շարք սերիաներում, որտեղ տանում է Բելլա Տալբոտի դերը։ «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում ստանում է Ռոուզ-Մարիի դերը։ Երկրորդ եթերաշրջանից (2011 թվականից մինչև հիմա) նկարահանվում է «Քայլող մեռյալները» հեռուստասերիալում, որտեղ ստացել է Մեգգի Գրինի դերը։ Նկարահանվել է բրիտանական և ամերիկյան շատ գովազդներում։

Ունի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «American Jewish Life Magazine». www.ajlmagazine.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  3. «Lauren Cohan». Hollywood Life (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոուրեն Քոհեն» հոդվածին։